Զահեդանի արյունալի դեպքը և ահաբեկիչների պատեհապաշտությունը
https://parstoday.ir/hy/radio/iran-i183478-Զահեդանի_արյունալի_դեպքը_և_ահաբեկիչների_պատեհապաշտությունը
Ահաբեկիչ և խռովարար գործակալներն ուրբաթ օրը Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքում , հարձակվել են ոստիկանական ուժերի վրա և սպանել ու վիրավորել են նրանցից մի քանիսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 11:05 Asia/Tehran

Ահաբեկիչ և խռովարար գործակալներն ուրբաթ օրը Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքում , հարձակվել են ոստիկանական ուժերի վրա և սպանել ու վիրավորել են նրանցից մի քանիսին։

Իրանի Սիստան  և Բալուչեստանի նահանգապետ  Հոսեյն Մոդարես Խիաբանին ասել է.«Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ և տասնյակ մարդիկ վիրավորվել են»։

Ահաբեկչական հարձակման ժամանակ նահատակվել են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք անդամներ։

Այս դեպքի  ընթացքում անջատական ​​խռովարարները ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հարձակվել են Զահեդանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա, այն գրավելու նպատակով և  քարեր ու հրկիզող նյութեր են նետել ու կրակ բացել: Նրանք ապա հրդեհել են հանրային գույքը,թալանել ժողովրդին պատկանող մի քանի շղթայական հանրախանութներ և վնասել բանկերն ու պետական կենտրոնները:

Զահեդանում այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորումը: Դեպքի ընթացքում սպանվել են այս խմբավորման երկու անդամներ՝ Աբդոլմաջիդ Ռիգին և Յասեր Շա Բախշը: Այս մարդիկ մտադիր էին գրգռելով  հասարակությանը, ավերել հանրային գույքը ,սպանել հասարակ մարդկանց, ինչպես նաեւ իրավապահներին։

Զահեդանի դեպքը ապացուցեց ,որ ահաբեկիչներն Իրանի որոշ հատվածներում օգտագործել են վերջին անկարգություններն ու խառնակությունները՝  իրենց նպատակներին հասնելու եւ ժողովրդի անվտանգությանն ու միասնությանը հարվածելու նպատակով: Իհարկե, ժողովուրդը նրանց չի ուղեկցել և  անվտանգության ուժերի  և իրավապահների  ջանքերի  շնորհիվ քաղաքը խաղաղ ու անվտանգ է:

Իրանի որոշ տարածքներում  վերջին օրերի խառնակություններից  հետո, որը սկսվեց իրանցի մի քուրդ աղջկա սպանվելու  պատրվակով,Իսլամական Իրանի թշնամիները և նրանց վարձկանները ստեղծված իրավիճակը առիթ համարեցին հասարակության մեջ տարաձայնություն և պառակտում ստեղծելու համար և փորձեցին ժողովրդի տարբեր խավերին ու էթնիկ փոքրամասնություններին միմյանց և համակարգի դեմ հանել:

Իրականում ,«Ջեյշ ալ-զոլմ»ահանբեկչական տարրերը  և խուլիգանները ևս նույն նպատակով են ասպարեզ դուրս եկել և փորձել են ներկա պայմանները օգտագործել երկրի հարավ արևելքում հասարակությանը անապահով դարձնելու  և նրանց միմյանց դեմ հանելու համար:

Ջեյշ ալ-Ադլը (Ջեյշ ալ-Զոլմը) սալաֆիական և վահաբիական գաղափարներով ակտիվ խմբավորում  է և Իրանի հարավ-արևելքում և մասնավորապես Սիստան և Բալուչեստան նահանգում,որի ուժերից շատերը աշխատում են Պակիստանի տարածքում՝ կազմակերպելու և մեծացնելու իրենց մարտունակությունը։

Ալ-Ղաիդայի հետ կապված այս խմբավորումը Սիրիայի  պատերազմում ընդդիմության կողմնակիցներից էր և Իսլամական Հանրապետության դեմ իր գործողությունների պատճառներից մեկը , հայտարարել է  Սիրիայի կառավարության ընդիմադիրներին  աջակցելը։Ահաբեկչական այս խմբավորումը իրեն համարում է նաև Իրանի Բալուչեստանի սուննիների իրավունքների պաշտպանը,սակայն 9 տարի առաջվանից մինչ օրս , բազմաթիվ հանցագործություններ է կատարել, որոնք հանգեցրել են շիա և սուննի քաղաքացիների արյունահեղությանը։

Այս խմբավորումն իր գոյության մասին հայտարարելու և իր տերերի համաձայնությունը ստանալու համար,Ժամանակ առ ժամանակ  հարձակվում է Իրանի սահմանային բազաների և հենակետերի վրա,կամ Պակիստանի տարածքից  Իրանի սահմանային անցակետերն ու աշտարակները  կիսածանր զինատեսակներով հարձակման թիրախ դարձնում:

Ալ-Ղաիդային կապված այս խմբավորման  ահաբեկչական գործողությունների օրինակներից են՝1392 թվականի աբան ամսին,Սարավանի շրջանում սահմանապահ պարեկայինների  վրա հարձակումը ՝14 նահատակներով,1394 թվականի ֆարվարդին ամսին 8 իրանցի սահմանապահների առևանգումը,1397 թվականի  բահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սահմանապահ ուժերին  փոխադրող ավտոբուսներից մեկի պայթեցնելը 27 նահատակներով,նաև 1397 թվականին մեհր ամսին,Միրջավեի մոտ Իրանի  14 իրապահների առևանգումը:

Այս բոլոր միջադեպերում ուշագրավը՝ ահաբեկչական խմբավորման ազատ գործունեությունն է Պակիստանի տարածքում,որն ամեն անգամ իրեն թույլ է տվել ներխուժել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը ,սակայն  ամեն կոնֆլիկտից ու անկարգությունից  հետո այս խմբավորման  մնացած անդամները փախել են Պակիստան։

Սա այն պայմաններում է, երբ Իրանի անվտանգության և հետախուզական ուժերի գործողությունների ինտենսիվությունը և տեղեկատվական գերակայությունը ահաբեկչական խմբավորումների նկատմամբ և թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության ու հետախուզական ծառայություններին առնչվող լրտեսական կազմակերպությունների դավադրությունների դեմ պայքարը,մինչ այժմ  ​​կանխել են ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ տարրերի մուտքը իսլամական Իրանի տարածք:Ըստ այդմ, հարեւան երկրների համագործակցությունը շատ կարեւոր է այդ երկրների տարածքում ահաբեկիչների գործունեությունն ու ներկայությունը կանխելու համար։

Այդ կապակցությամբ Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարել է՝վերջին օրերին, հայրենիքի պաշտպաններն ու երկրի կարգ ու կանոնը և անվտանգության պահապանները բախվել են խմբավորումների տարատեսակ տարրերի, օտարերկրյա լրտեսական կազմակերպությունների գործակալների, ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարությունների և նրանց սաուդցի հետևորդների անմիջական միջամտությանը,  ինչպես նաեւ՝ փողոցներում խռովարարների անտեղյակ ու խաբված տարրերի հետ:Ձերբակալվել են  Թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների 5 անդամներ՝ 36 կիլոգրամ պայթուցիկ նյութերով ,որոնք փորձում էին օգտագործելով խառնակությունների  հնարավորությունը,ռմբադրություններ կատարել և կողմերի միջև սաստկացնել հակամարտությունը և բախումները:

Ակնհայտ է, որ Իրանի Սիստան  և  Բալուչեստան նահանգում շիաների և սուննիների պատմությունը ապացուցել է, որ այս նահանգի ժողովուրդը միշտ ապրել է խաղաղ գոյակցությամբ,որին   թշնամին միշտ փորձել է հարվածել ,բայց այս նահանգի ժողովրդի զգոնությամբ, մինչ այժմ չի հասել իր նենգ նպատակներին: 

Այժմ  էլ Զահեդանի էթնիկ ցեղերի և թայֆաների ավագները, և սուննի ու շիա հոգևորականները , Սիստան և Բալուչեստանի համայն  ժողովրդին խորհուրդ են տվել պահապանել իրենց հանդարտությունը և թույլ չտալ որ չարաշահվի ժողովրդի մաքուր զգացումները և վտանգվի հայրենակիցների կյանքը: