Օտարերկրյա և հակահեղափոխական խմբավորումների միջամտությունները վերջին անկարգություններին
Իրանում, Մահսա Ամինիի մահվան պատրվակով,վերջերս տեղի ունեցած անկարգությունները, կրկին անգամ պատճառ դարձան, որ ԻԻՀ արտաքին թշնամիներն այն օգտագործեն, որպես Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու առիթ։
Փաստորեն, վերջին անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի, իսկ որոշ պարագաներում էլ Եվրոպայի քաղաքական ղեկավարները , նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև արևմուտքի կողմից հովանավորվող պարսկական ընդդիմադիր լրատվամիջոցները, չարաշահեցին հետաքննվող ողբերգական մի դեպք և Իրանի ժողովրդի իրավունքները հովանավորելու կարգախոսով ,չխնայեցին ոչ մի ջանք աջակցելու խռովարարներին ու ժողովրդի անվտանգությունը վտանգողներին,սակայն նրանք անտեսեցին կամ նսեմացրին երկրի փողոցներում և հրապարակներում միլիոնավոր մարդկանց ներկայությունը՝ ի պաշտպանություն համակարգին և իրենց երկրին և իդեմ խառնակություն ու լարվածություն ստեղծողների:Նշելի է,որ հակահեղափոխական խմբավորումները, ինչպիսիք են՝ մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը,միապետական համակարգին ձգտողները և անջատողական խմբավորումները, ինչպիսիք են՝ «Կոմալան» ու «Դեմոկրատները», նույնպես ապարդյուն փորձեր կատարեցին այս խնդիրը շահագործելու՝ իրենց հակաիրանական նպատակներին համապատասխան:Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը հզորությամբ հաղթահարել է մեծ դավադրությունները, ասում է.«Թշնամիները հովանավորելով խռովարարներին սխալ հաշվարկ են կատարել»:
Այս արտաքին թշնամիների գլխավորը՝ ԱՄՆ-ը, փորձեց հրահրել այդ անկարգությունները՝ խոստումներ տալով վիրտուալ տարածքի և ինտերնետի դեմ պատժամիջոցները չեղարկելու, ինչպես նաև իր կարծիքով միջամտողական դիրքեր ընդունելով, սակայն կատարյալ ձախողման հանդիպեց։Այս կապակցությամբ Բայդենի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ միջամտողական հայտարարություններով բացահայտել են Վաշինգտոնի գործողությունները երկրում անկարգություններ հրահրելու ուղղությամբ։Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին և այս երկրի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ,իրենց հայտարարություններում խոստովանել են, որ Վաշինգտոնը փորձում է միջամտել Իրանի հաղորդակցության ոլորտին։Ավելի վաղ Ամերիկան չեղարկել էր Իրանի նկատմամբ հաղորդակցության հարցով որոշ պատժամիջոցներ։ԱՄՆ-ը , որը 40 տարի շարունակ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և Թրամփի ժամանակաշրջանից առավելագույն ճնշման շրջագծում ամենախիստ ու ամենադաժան պատժամիջոցները գործադրել Իրանի ժողովրդի դեմ ,այսօր հավակնում է թե՝ կարեկցում է իրանցիներին և խոսում է որոշ պատժամիջոցների նվազեման մասին, մի խնդիր , որը նույնիսկ ծաղրի է արժանացել ամերիկացի փորձագետների կողմից։Ամերիկացի ականավոր գրող և լրագրող Գլեն Գրինվալդն ասում է.«Առողջ դատողություն ունեցող յուրաքանչյուր մարդ , ով մասամբ լրջորեն է ընդունում Վաշինգտոնի հայտարարությունները թե՝մտահոգված է կամ զայրացած, այլ երկրներում մարդկանց քաղաքական իրավունքների ճնշման կամ պաշտպանության հարցով լավագույն դեպքում անհավատալի ձևով միամիտ է»:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Twitter-ում, ի պատասխան հաղորդակցության ոլորտում որոշ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության գործողությանը ասել է.«ԱՄՆ-ը միշտ ձգտել է թուլացնել Իրանի անվտանգությունն ու կայունությունը, և, իհարկե, ձախողել է:Նվազեցնելով հաղորդակցության ոլորտում մի քանի պատժամիջոցների խստությունը և միևնույն ժամանակ պահպանելով առավելագույն ճնշումը, ԱՄՆ-ը կեղծավոր կերպով հետապնդում է Իրանի դեմ իր նպատակները»։Քանանին ասում է.«Անկասկած, Իրանի ժողովրդի դեմ թշնամիների համակցված և ճանաչողական պատերազմը,նրանց խայտառակ ձախողումների հարյուրավոր դեպքերի հետ միասին այս անգամ ևս պատմության մեջ կգրանցվի »։Կարևորն այն է,որ Վաշինգտոնը թեև 1388 թվականին Նախագահական ընտրություններից հետո ձախողել էր խռովարարներին հովանավորելու գծով,կրկին անգամ վերջին խառնակությունների ժամանակ պաշտոնական դիրքորոշմամբ հովանավորել է խռովարարներին և խուլիգաններին,որոնք իրենց բռնարարքներով նյութական ու ֆիզիկական հսկայական վնասներ են պատճառել և խոստացել են ,որ բազմակողմանիորեն հովանավորելու են նրանց ,ինչպես ինտերնետի ոլորտում պատժամիջոցները չեղարկելով:Համալսարանի դասախոս Սիամաք Բաղերին ,իպատասխան այն հարցին թե՝ «Չնայած ամերիկացիները ձախողել են Իրանում խռովարարներին աջակցելու հարցում և ժողովրդի կողմից այդ մարտավարությունները չեն ընդունվել,ի՞նչ հույսով են կրկին աջակցում խռովարարներին»։
Մի խնդիր, որը մեկ անգամ ևս ի հայտ եկավ՝ կապված վերջին անկարգություններին, Արևմուտքի , այդ թվում՝ Եվրամիության աներկբա աջակցությունն էր անկարգությունների նկատմամբ և նրանց խրախուսելը դա տարածելու կապակցությամբ:Այս առումով, Իրանի ներքին գործերին արևմտյան պաշտոնատարների բազմիցս միջամտությունից և համաշխարհային ասպարեզում Իրանի Իսլամական Հանրապետությանը թիրախավորելու համար վերջին անկարգությունները օգտագործելուց հետո, Եվրամիությունը հայտարարեց Թեհրանի դեմ գործողությունների մասին:Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն արձագանքելու է Իրանի օրինական քայլերին ,որը կիրառել է խռովարարների և հանրային կարգն ու անվտանգությունը խախտողների դեմ:Բորելը մի հաղորդագրությամբ և Իրանի ժողովրդին հովանավորելու ժեստ ընդունելով և բացարձակապես պաշտպանելով խռովարարներին ասել է.«Եվրամիությունը քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու տարբերակները»:Նա հավակնել է.«Արտգործնախարարների խորհրդի նիստի նախօրեին Եվրամիությունը կշարունակի ուսումնասիրել Մահսա Ամինիի մահվանն արձագանքելու իր տրամադրության տակ եղած բոլոր տարբերակները, ինչպես նաև այն, թե դրանից հետո Իրանի անվտանգության ուժերը ինչպես են արձագանքել բողոքի ցույցերին»։ .Ավելի վաղ Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոն լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր՝.«Եվրահանձնաժողովը դեռ չգիտի,որ արդյոք այս միության նոր պատժամիջոցները կկիրառվեն Իրանի դեմ, թե ոչ»:Այսպիսով եվրոպացիները Վաշինգտոնին բավարարելու համար,փոխարեն իրենց շահերին համապատասխան Իրանի հետ հարաբերությունները բարելավեն, սպառնալից ժեստ են ընդունում և Թեհրանին սպառնում են նոր պատժամիջոցներով։Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լատովը, ի պատասխան Իրանում տեղի ունեցած անկարգություններին, գրել է.«Մի խաբվեք: Իսկապե՞ս կարծում եք, որ արևմուտքցիներին անհանգստացնում է իրանցի կանանց հիջաբը։Այն ինչ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն են ցանկանում ՝Իրանի ապակայունացնելն է»:
Իրանում վերջին անկարգությունների բեմահարթակում, օտարերկրյա մեկ այլ դերակատարը՝ սիոնիստական ռեժիմն է, որը փորձում է այսպես կոչված պղտոր ջրից ձուկ որսալ,և իր կարծիքով՝ Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանի ժողովրդին դրդել խռովության ու խառնակության։Մինչդեռ այս ռեժիմը,որը միջազգային շրջանակների խոստովանությամբ ՝ մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է և տարիներ շարունակ քննադատվել է աշխարհի բոլոր մարդկանց կողմից՝օկուպացված տարածքներում և Գազայում երեխաների և անպաշտպան մարդկանց դաժան սպանությունների պատճառով,ազատության անվամբ հովանավորել է Իրանում վերջին անկարգությունները: Իսրայելը ,որպես Գազայում պատմության ամենամեծ բանտի հիմնադիրը և Պաղեստինի ժողովրդի ջարդարարը մի հաղորդագրությամբ հայտարարել է,որ Իրանի ժողովրդի կողքին է և միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել այսպես ասած անմեղ իրանցիների նկատկմամաբ բռնաճնշումները: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության և Իրանի վեհանձն ժողովրդի նկատմամբ սիոնիստական ռեժիմի քինախնդրության և թշնամության պատմությունը որևէ մեկից թաքցված բան չէ:Իսրայելը բացահայտորեն դեմ է Իրանի ցանկացած առաջընթացին և ապացուցել է, որ Իրանի ժողովրդի արյան թշնամին է՝ սպանելով միջուկային գիտնականներին և փորձելով ոչնչացնել միջուկային օբյեկտները և բազմիցս սպառնալով Իրանի դեմ ավիահարձակման:Հետևաբար, նրա հովանավորությունը խառնակություններ իրականացնողների նկատմամբ իրականում այս հանցավոր ռեժիմի հերթական քայլն է՝Իսլամական Իրանին հարվածելու համար:
Արտաքին թշնամիների հետ միասին, հակահեղափոխական խմբավորումները , պարսկալեզու բոլոր տեսակի լրատվամիջոցների հետ միասին, ինչպիսին է՝ Iran International-ը, որը շարունակում է իր գոյությունը Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ,վերջին օրերին փորձել են սեփականացնել Իրանում տեղի ունեցող այսպես կոչված բողոքի ակցիաները՝ ի շահ իրենց և միաժամանակ անկարգություններ հրահրել։Քաղաքագետ Մոհամմադ Սադեղ Քուշկին ասում է.«Օտար հեռուստաալիքները, և դրանց գլխավորը՝Iran International-ը ,լուրջ և կազմակերպված ջանքեր գործադրեցին հասարակությանը, հատկապես երիտասարդ սերնդին, դեպի բախումներ մղելու համար»։
Հակահեղափոխական խմբավորումներից մունաֆեղին ահաբեկչական խմբավորման պատասխանատու Մարիամ Ռաջավին առաջիններից էր, ով մի հաղորդագրությամբ աջակցեց Իրանում վերջին փողոցային անկարգություններին և փորձեց դա ինչ-որ կերպ կապակցել մունաֆեղների աջակցության հետ։Ըստ իրազեկ աղբյուրների՝ մոնաֆեղ խմբավորման ղեկավարը, ընդունակ գործակատարներին ապաստան տալու համար, անկարգությունների հարցով նրանց փողոց է կանչում: Մինչդեռ Իրանի ողջ ժողովուրդը խիստ զզվում է այս ահաբեկչական խմբավորումից՝ իր հանցագործությունների և Սադամի ռեժիմի հետ համագործակցության պատճառով և ցանկանում է ոչնչացնել այն:Համեդանի նահանգապետարանի քաղաքական և անվտանգության հարցով տեղակալ ՝Հասան Ռեզանիան ասում է.«Մունաֆեղները, որոնց աջակցում էին անգլիական, ամերիկյան, եբրայական և արաբական հետախուզական ծառայությունները, ոչինչ չկարողացան անել այս անկարգությունների ժամանակ»։
Ռեզա Փահլավիի գլխավորած սնանկացած միապետական խմբավորումները, որոնք ոչ հեղինակություն ու պատիվ ունեն Իրանի ժողովրդի մեջ և ոչ էլ հաշվի են առնվում արևմտյան կառավարությունների կողմից, նույնպես փորձեցին դիրքորոշվել և հավաքներ անցկացնել, այդ թվում՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ԴԻ.ՍԻ-ում,որպեսզի այս երկրի պետական այրերի ուշադրությունը գրավելով իրենց վրա , այդպիսով իրենց ներկայացնեն ,որպես կարևոր ընդդիմություն: Սակայն թագավորական համակարգի նկատմամբ Իրանի ժողովրդի ատելության պատճառով միապետականները Իրանում որևէ տեղ չունեն։
Քրդական անջատողական խմբերը, ինչպիսիք են «Կոմալան» և «Դեմոկրատները», փորձեցին չարաշահելով իրավիճակը, իրենց առավելագույն ջանքերը գործադրեցին քրդաբնակ շրջաններում խառնակություն ու անկարգություն հրահրելու և սկսելու համար, սակայն բնականաբար նրանց այդ ջանքերը չհաջողվեցին։Այս առնչությամբ անջատողական այս խմբավորումները հովանավորեցին անկարգությունները արևմտյան Ատրպատական և Քուրդիստան նահանգների որոշ քաղաքներում։Որոշ խռովարարներ,արևմտյան Ատիպատականի հարավային քաղաքների և Քուրդստանի մի շարք քաղաքների հավաքների ժամանակ օգտագործել են անջատողական խմբավորումների խորհրդանիշները։Տեղյակ մի աղբյուր հաղորդել է ,որ արևմտյան Ատրպատական նահանգի հարավում ցաք ու ցրիվ բողոքների ժամանակ ձերբակալվել են «Կոմալա»-ի և «Դեմոկրատների» գործակալներ և շեշտել է.«Ներթափանած այս անհատները ղեկավարում էին անկարգությունները, որոնք սակայն ձերբակալել են հետախուզական ապառատների տեղեկատվական գերակայության բերումով»:Կարևորն այն է, որ «Կոմալա» խմբավորման ղեկավար Էբրահիմ Ալիզադեն տեսահոլովակ հրապարակելով խոստովանել է, որ սադրիչ գործողություններ է կազմակերպել և նախապես ծրագրել է Իրանում վերջին անկարգությունների իրականացումը:
Վերջում պետք է ասել, որ թեև ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքը տասնամեակներ դավադրություններ ու ջանքեր է իգործ դրել ,ու նաև հակահեղափոխական խմբավորումների և հատկապես մունաֆեղին ահաբեկչական խմբավորման ոճրագործական ու դիվերսիոն գործողությունները և նրանց համակողմանի ջանքերն Իրանում անկարգություններ ու խառնակություններ հրահրելու համար ,սակայն Իսլամական Իրանը միշտ պահպանել է իր հզորությունն ու վեհությունը և Իրանի ժողովուրդը ևս դժվար ու բարդ պայմաններում իր հովանավորությունը հայտնելով Իսլամական հանրապետության համակարգի նկատմամբ , ընդգծել է յուրաքանչյուր անկարգության ու խռովությանը դիմակայելը և ինքը ևս ակտիվ դեր է դրսևորել այս բնագավառում: Բացի այդ, Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների պատրվակի,այսինքն՝Մահսա Ամինիի մահվան առնչությամբ հարակից , պատկան մարմինները խոստացել են, որ լրջորեն հետևելով խնդիրը արդյունքները և դրա տարբեր ասպեկտները հայտնեն Իրանի ժողովրդին։
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների պատրվակի, այն է Մահսա Ամինիի մահվան հետ կապված պատկան մարմինները խոստացել են, որ արդյունքների ու մանրամասների վերաբերյալ տեղյակ կպահեն Իրանի ժողովրդին։