Մասնավոր հաղորդում ՝ դիմադրության ու տոկունության օրվա առիթով
Քաղաքակիրթ մի քանի ժողովուրդներ իրենց երկրներում ունեն որոշակի թվականներ ու տարածքներ , որոնք համարվում են տվյալ երկրի պատմության էջերի մնայուն մասը ՝ պարծանք ու հպարտություն բերելով տվյալ երկրի ժողովրդին : Իրանի քաղաքակիրթ ժողովրդի պատմության էջերում նման պանծալի օրեր շատ կան , այդ թվում Իրանի հարավային Դեզֆուլ քաղաքի բնակիչների դիմադրության ու տոկունության մեծարման օրն է :
Մայիսը նշանակալի ամիս է Իրանի ժողովրդի համար: 1980 թվականին Իրանի հարավային Խուզիստան նահանգի ժողովուրդը ՝ հատկապես երիտասարդները հերոսաբար դիմադրեցին բաասական ռեժիմի ոտնձգությանը՝ պատմական ու սխրալի պատմություն կերտելով : 1982 թվականի մայիսի 23-ին Խոռամշահրի ազատագրման օրը , Իրանական օրացույցում նշվում է որպես դիմադրության ու տոկունության օր : Իսկ մայիսի 24-ին Սադդամի ռեժիմի հեռահար հրթիռների դեմ Դեզֆուլ քաղաքի դիմադրության օրն է հռչակվել : Պարտադրյալ պատերազմի տարիներին , իրաքցիները Դեզֆուլ քաղաքը ճանաչում էին որպես հրթիռների քաղաք անվամբ :
Երեք մետր լայնությամբ փողոցներում ընկնում էին 9 մետր մեծությամբ հրթիռներ ՝ տարածքը հիմնովին ոչնչացնելով : Այդ քաղաքի ժողովուրդն ի ցույց դրեց հայրենիքի պաշտպանության հարցում միասնականության ու ժողովրդական կամքի հզորությունը : Ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում , Դեզֆուլ քաղաքը 200 հրթիռների հարձակման ենթարկվեց : Եթե պատկերացնենք , որ Դեզֆուլ քաղաքը զբաղեցնում է հարյուր կմ. շառավղով տարածք , ապա նման մեծ քանակությամբ հրթիռներով , քաղաքը պետք է հողին հավասարվեր , սակայն ինչպե՞ս դա տեղի չունեցավ : Իրական պատճառն այն էր , որ հրթիռակոծումներից ու ռմբակոծումներից հետո , քաղաքը վերակառուցվում էր : Քաղաքում կինոսրահ հիմնադրվեց : Հրթիռակոծումների պատճառով , հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին : Թշնամին շարունակում էր գրոհումները քաղաքի վրա , իսկ քաղաքի բնակիչները շարունակում էին դիմակայել և ապրել այդ պայմաններում : Քաղաքի բնակիչները գոտեպնդում էին մարտիկներին , որոնք երկրի տարբեր քաղաքներից Դեզֆուլ էին մեկնում ՝ հայրենիքը պաշտպանելու համար : Սադդամի բաասական ռեժիմը նպատակ ուներ կոտրել Իրանի ժողովրդի կամքն ու դիմադրությունը :
Իրանի դեմ հարձակումից մեկուկես տարի անց , Սադդամը մարտի դաշտում ծանր պարտություն կրեց : Եթե արևելյան և արևմտյան երկու բլոկների 58 երկրներ Սադդամի ռեժիմին սպառազինական , ֆինանսական , հետախուզական , լոգիստիկական ու մարդկային ոլորտներում չաջակցեին , ապա այդ ռեժիմը պատերազմի հենց սկզբում կհուսալքվեր և պատերազմը ութ տարի չէր շարունակվի: Սադդամը ենթադրում էր , որ Իրանի քաղաքներն ու գյուղերը միաժամանակ հարձակման ենթարկելով և արևմտյան ու արևելյան երկու բլոկներում իր աջակիցների օգնությամբ Իրանին շրջափակելու միջոցով , կարող է հաղթանակ տանել պատերազմի դաշտում : Իրանի դեմ Սադդամի ոտնձգությունից երեք տարի անց , քաղաքների դեմ պատերազմը Սադդամի համար դարձավ ստրատեգիական պատերազմ : Գնալով ընդլայնվում էին Սադդամի բանակի հարձակումների սահմանները , սակայն նա գնալով ավելի ծանր ու լայնամասշտաբ պարտություններ էր կրում , իսկ Իրաքի աջակիցներն առավել արդիական ու մեծ հեռահարությամբ հրթիռներ էին տրամադրում նրա բանակին : Իրանի ժողովուրդն արդեն գիտեր , որ մարտի դաշտում յուրաքանչյուր հաղթանակից հետո , պետք է սպասի բաասական ռեժիմի ավելի խիստ հրթիռային հարձակումների: Դեզֆուլ քաղաքը դարձավ դիմադրության ու տոկունության խորհրդանիշ , քանզի ավելի քան մյուս քաղաքները հայտնվեց հրթիռների հարձակման թիրախում : Ուստի այս օրն իրանական օրացույցում այդ քաղաքի անվամբ է հռչակվել :
ԻԻՀ-ի տարածքի դեմ Սադդամի ռեժիմի ոտնձգության երրորդ կամ չորրորդ տարվանից սկսեցին քաղաքների դեմ պատերազմի դիմագրավման նպատակով Իրանի հրթիռային նախագծերը: Յուրաքանչյուր երկիր ՝ սպառնալիքի ենթարկվելու դեպքում , պետք է դիմի ինքնապաշտպանության և կանխարգելիչ քայլերի : Հետևելով այս օրինաչափությանը , հաշվի առնելով հեռահար հրթիռներին հասանելիության հարցում արևելյան ու արևմտյան երկու բլոկներում Սադդամի աջակիցների ստեղծած սահմանափակումները , ԻԻՀ-ը փորձեց ձեռք բերել հրթիռների պատրաստման տեխնոլոգիան: Իրանցի մասնագետ ու տաղանդավոր երիտասարդներն այս ոլորտում մեծ նվաճումներ են արձանագրել : Միջին և բարձր հեռահարությամբ հրթիռներին Իրանի հասանելիության արդյունքում , Իրաքի քաղաքներից շատերը հայտնվեցին իրանական հրթիռների թիրախում: Քաղաքների դեմ պատերազմին վերջ դնելու համար ԻԻՀ-ի համար Սադդամի բաասական ռեժիմին դիմագրավելուց բացի , այլ ելք չէր մնացել : Սակայն հակառակ Սադդամի ռեժիմին , Իրանը պատերազմը շարունակեց միայն ռազմական ու արդյունաբերական նպատակակետերը թիրախ դարձնելով : Հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար , Իրաքի ռազմական ու արդյունաբերական թիրախները հրթիռակոծելուց ժամեր առաջ , ԻԻՀ-ը հայտարարում էր հարձակման ժամն ու վայրը : Քայլ , որը չի կատարվել նմանատիպ ոչ մի այլ պատերազմում:
Պարտադրյալ պատերազմի ավարտից 27 տարի անց , դեռևս շարունակվում են ԻԻՀ-ի դեմ ռազմական սպառնալիքները: ԻԻՀ-ի տարածաշրջանային ու վերտարածաշրջանային թշնամիները շարունակում են սպառնալիք ներկայացնել Իրանի դեմ: Նույնիսկ ԻԻՀ-թյան մեծագույն թշնամին ՝ ԱՄՆ-ը Պարսից ծոցում զորավարժություն է անցկացնում : ԱՄՆ պետայրերը շարունակում են խոսել ԻԻՀ-ի դեմ ռազմական տարբերակը սեղանի վրա լինելու մասին : ԻԻՀ-ի տարածաշրջանային թշնամիների ռազմական ծախսերը մի քանի անգամով գերազանցում են ԻԻՀ-ին : Նման հանգամանքներում , սա ԻԻՀ-ի անվիճելի իրավունքն է ՝ սպառազինվել հեռահար հրթիռներով ու տարբեր զենքերով : Իր 37-ամյա կյանքի ընթացքում , ԻԻՀ-ն ունեցել է ութամյա պատերազմի փորձ , որի ավարտից հետո էլ ՝ ցուցաբերած դիմադրության ու տոկունության պատճառով , հայտնվել է տիրակալ ուժերի ռազմական սպառնալիքի թիրախում: Եթե ԻԻՀ-ը չունենար անհրաժեշտ կանխարգելիչ ուժը , ապա թշնամիները դույզն չափով չէին կասկածելու Իրանի վրա հարձակվելու հարցում: Իրանի կողմից անկանխատեսելի ու խիստ պատասխանից վախենալն է նրանց հետ պահում այդ քայլից: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ինչպես ԻԻՀ-ի միջուկային խաղաղանպատակ ծրագրերի , մարդու իրավունքների կամ ժողովրդավարության հարցերում են երկակի քաղաքականություն որդեգրել ՝ նույնիսկ Իրանի նկատմամբ լիբերալ ժողովրդավարության սկզբունքները ոտքի տակ դնելով , չեն հանդուրժում կանխարգելման նպատակով Իրանի պաշտպանական ծրագրերի զարգացումը և տարբեր պատճառաբանություններով , փորձում են ԻԻՀ-ին ռազմատենչ երկիր ներկայացնել : Դա այն դեպքում , երբ երկրորդ աշխարհամարտին հաջորդող պատերազմների պատմությունը վկայում է,որ ոչ մի երկիր ԱՄՆ-ի չափ պատերազմի չի ձգտել : ԱՄՆ-ի հրահրած պատերազմների ընթացքում , հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել կամ զրկվել տանիքից : Նման սև ու մութ անցյալ ունենալով հանդերձ , ԱՄՆ-ը հանդես է գալիս աշխարհի խաղաղասեր երկրի դերում և փորձում է ԻԻՀ-ի դեմ միջազգային մասշտաբով շրջափակումներ սահմանել միմիայն այն պատճառով , որ Իրանը փորձարկում է երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակով սեփական արտադրության հրթիռները : Ինչպես , որ Դեզֆուլի բնակիչները հրթիռակոծման ու ռմբակոծման ութ տարիներին ՝ դառնալով Իրանի ժողովրդի դիմադրության ու տոկունության խորհրդանիշը , թշնամուն երկրի հողի ամգամ մի թիզը չզիջեցին , այնպես էլ Իրանի ժողովուրդն այսօր դիմակայելու է իսլամական հեղափոխության թշնամիների ճնշումներին և ոչ մեկին թույլ չի տա մտածել Իրանի դեմ ոտնձգության մասին : Իրանի ռազմական , այդ թվում հրթիռային ծրագրերի միակ նպատակը ՝ ԻԻՀ-ի թշնամիների ռազմական սպառնալիքներին դիմակայելն է: