Խինդ ու խրատի ծաղկաստանում (18․Լավ ընկեր)
Մի ընկերացեք նրա հետ ,ով հավակնում է, թե ձեր ընկերն է ,բայց իրականում այդպես չէ:
Այսօր ցանկանում եմ ձեզ մի գեղեցիկ հեքիաթ պատմել Սաադիի Գոլեստանից:
Մոշրեֆեդդին Մոսլեհ իբն Աբդոլլահ Շիրազին կամ Սաադին պարսիկ մեծ բանաստեղծներից և գրողներից է։Նա մնայուն գործեր է թողել պոեզիայի ու արձակի ասպարեզում, և հանրահայտ է Իրանի սահմաններից դուրս ևս։Նա «Գոլեստան» և «Բուստան» երկու գրքերում, լավ խորհուրդներ է տալիս կյանքի համար։Սաադիի Գոլեստան գիրքը հանգավոր արձակ է: Հանգավոր արձակը այն տեքստն է, որի նախադասությունները ունեն երաժշտություն, իսկ որոշ տեղերում կարելի է տեսնել հանգ: Սաադին Գոլեստանում , ավելի լավ է կարողացել զբաղվել բարոյական հարցերով, քան Բուստանում:Գոլեստանում Սաադին կարողացել է ավելի բարձր գրավչություն ստեղծել ընթերցողի համար՝ համատեղելով արձակը և բանաստեղծությունը (պոեզիան), որպեսզի այսպիսով բարոյական հասկացությունները ավելի լավ փոխանցվեն: Գոլեստանի համաշխարհային համբավն ավելի ընդարձակ է, քան Սաադիի բոլոր ստեղծագործությունները (և գուցե կարելի է ասել, որ Իրանի դասական գրականության բոլոր գործերից)։Գոլեստանի անգլերեն թարգմանիչներից մեկը,Սաադիին այս գիրքը գրելու համար համարում է «բոլոր ժամանակներում ,բոլոր մարդկանց բարեկամն ու խորհրդականը»:Այս գիրքը թարգմանվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ամերիկայում և այլն, և իր իմաստային հարստության շնորհիվ ունի համաշխարհային համբավ։
Սաադիի Գոլեստանը նախաբանից բացի , ներառում է ութ գլուխներ,որոնք կոչվում են՝«Թագավորների վարքը», «Դերվիշների բնավորությունը», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը» և «Խոսելու էթիկան»:Սաադիի պատմվածքները, համառոտ լինելով հանդերձ, լի են խորհուրդներով:Այս հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու մեկ այլ գեղեցիկ պատմություն այս գրքի առաջին գլխից,և Սաադիի Գոլեստանի այս գեղեցիկ պատմվածքը օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդ պետք է զգույշ լինի ընկեր ընտրելիս, այլապես կտուժի։

....
-Ընկերը պետք է շտապի օգնել իր ընկերոջը դժվարության ժամանակ, այլապես բարեկեցության ժամանակ թշնամիները ևս ձևացնում են , թե՝ ընկերներ են:Մարդը, ով ձեզ շատ խոստումներ է տալիս և խոստանում եղբոր պես մոտ լինել ձեզ, բայց չի կատարում իր խոստումը, լավ ընկեր չէ։ Լավ ընկերը նա է, ով քո կողքին է, երբ դու դժվարության մեջ ես և սեղմում է ձեռքդ, երբ տխուր ես:
-Սաադիի այս պատմությունը մեզ հիշեցնում է ընկերներ ձեռք բերելու կարևորության մասին:Ես ևս ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։
Ես դպրոցում շատ ընկերներ ունեմ և ինձ համար շատ կարևոր է նրանց հետ լավ ժամանակ անցկացնելը։Ազատ ժամանակիս մեծ մասը նրանց հետ եմ անցկացնում:Մենք միասին ժամանակ ենք անցկացնում՝ ռեստորաններում և ֆուտբոլ խաղալով։ Բայց մի առ ժամանակ է ինչ ես ֆինանսական խնդիրներ ունեմ ու չեմ կարողանում նրանց հետ ժամանակ անցկացնել մի շարք հաճոյալից ծրագրերում , որոնք մեծ ծախսեր են պահանջում։Սկզբում դա նորմալ էր, բայց աստիճանաբար նրանք լքեցին ինձ և խմբում ինձ փոխարինեցին ուրիշ անհատով: Ինձ հետ որպես ընկեր շարունակեց մնալ միայն մեկ հոգի։
-Ոչ աշխատանքային օր էր և իմ ընկեր Ալին , ֆուտբոլի մրցությունը մարզադաշտում դիտելու փոխարեն եկավ մեր տուն։Նա ասաց.
«Ես եկել եմ թե՝միասին դաս սովորենք և թե՝ հեռուստացույցով ֆուտբոլ դիտենք»:
Բայց դու կարող էիր տոմս գնել ու ուրիշների հետ գնալ մարզադաշտ:Այս խաղը քեզ համար շատ կարևոր է:
--Այո,ճիշտ ես:Սակայն ընկերությունը շատ արժեքավոր է: Տոմսի գումարով գնել եմ արևածաղկի սերմեր և չարազ ,որպեսզի հաճելի պահեր անցկացնենք :
«Ընկերությունը» արժեքավոր բառ է և չի կարելի ամեն մարդու «Ընկեր»անվանել:
Ուստի այնպես չէ, որ ցանկացած մարդ, ով ժպտում է ձեզ և հավակնում է,թե ձեր ընկերն է, արժանի է «ընկեր» կոչմանը, բայց լավ և արժանի ընկերն ունի յուրահատկություններ և հատկանիշներ։
Եսասեր և ինքնահավան ընկերները, կարեկցանքի անկարող մարդիկ և խանդոտ մարդիկ, ովքեր չեն հանդուրժում ձեր վերելքը, այն մարդկանց տեսակներն են, որոնց պետք է հեռացնեք ձեր ընկերական շրջանակից,քանի որ նրանք ոչ միայն չեն օգնում ձեր վերելքին,նույնիսկ կարող են վնասել ձեզ:Մարդու ժամանակը արժեքավոր է, և դուք ժամանակ չունեք այդպիսի մարդկանց վրա ժամանակ վատնել:
--Այս դեպքը պատճառ դարձավ որ ես ու Ալին շատ լավ ընկերներ լինենք: Ես երբեք չեմ մոռանալու նրա բարձր գիտակցությունը: Այժմ երբ կարգավորվել է իմ ֆինանսկան դժվարությունը ,կրկին սիրված եմ ուրիշների կողմից և նրանք ինձ հրավիրում են իրենց հյուրասիրություններին ,սակայն ես արդեն հասունացել եմ և գիտեմ ,որ չպետք է հավատալ նրանց խոստումներին: Ինչպես մեծ բանաստեղծ Սաադին է ասում.«Լավ ընկերը նա է , ով դժվարության պահին սեղմում է ձեռքդ,և ոչ թե միայն խոսքով է հավակնում թե ձեր բարեկամն է ,իսկ գործնականում հավատարիմ չէ իր հավակնած բարեկամությանը»:
Ավելի լավ է հղկենք ընկերներ գտնելու մեր հմտությունները՝ որպեսզի գտնենք մարդկանց , ովքեր մարտահրավեր են նետում մեզ և օգնում որպեսզի մենք մեր լավ տեսակին վերածվենք:Ընկերներ, ովքեր մեզ ճնշման տակ դնելով ստիպում են որ իրենց հետ ժամանակ անցկացնելու համար ինչ-որ ընկերական մրցակցության միջոցով ավելի բարձր մակարդակի հասնենք: Երբ ձեզ շրջապատող ընկերները և մարդիկ լինեն հաջողակ, ավելի կմեծանա ձեր հաջողության հավանականությունը: Որովհետև նրանք ձեր կյանքում դառնում են մոտիվացնող գործոն:
---
Հուսանք մեր այս հաղորդումը ձեզ դուր է եկել :Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: