Նորություններ (56)
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումն սկսում ենք գիտական ոլորտի հետ առնչվող թեմայով։
Անցյալ շաբաթվա ընթացքում Իրանի կենսաբանության ազգային օլիմպիադայի թիմը կարողացավ 4 ոսկե մեդալ նվաճելով կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում ,աշխարհում առաջին տեղը զբաղեցնել:Գիտական այս մրցույթում Իրանի չորս հոգանոց թիմի անդամներն էին՝ Մեհդի Աֆշարին, Ամիր Ռեզա Զեյնալին, Մոհամմադ Ամին Քիանին և Մոհամմադ Մեհդի Ռահիմփուրը, ովքեր կարողացան չորս ոսկե մեդալ նվաճելով ,արձանագրել կենսաբանության օլիմպիադայի լավագույն արդյունքը 1378-1400 թթ. (1999-2021) : 2022 թվականի կենսաբանության համաշխարհային օլիմպիադան ,այս տարի հյուրընկալել է Հայաստանը, որին մասնակցել էին 65 երկրներ, իսկ Իրանն ու Ռուսաստանը միասնաբար առաջին տեղն են զբաղեցրել:
Նաև Իրանի աշակերտական Ֆիզիկայի ազգային օլիմպիադայի հավաքականի սաները 2022 թվականին Շվեյցարիայում անցկացվող ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայում կարողացան նվաճել 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։Դանիալ Հոսեյն Թաբարը և Մոհամմադ Սադրա Հոսեյնին այս մրցումներում նվաճել են երկու արծաթե մեդալներ,և Թահա Ալի Մոհամմադին, Ռադմեհր Ֆաթհին և Բեհրադ Ջահանին աշակերտական այս մրցույթում նվաճել են բրոնզե մեդալ:Ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայի քննությունը մեկնարկել է երկուշաբթի՝ հուլիսի 11-ին և շարունակվել մինչև չորեքշաբթի՝ հուլիսի 14-ը (թիր ամսի 20-ից 23-ը) և վիրտուալ ձևաչափով անցկացվել գիտական և տեսական երկու բաժիններում:
․․․․
Իրանի Իսլամական Հանրապետության քիմիայի ազգային օլիմպիադայի թիմը աշխարհում նվաճել է հինգերորդ տեղը:Համաշխարհային օլիմպիադայի արդյունքները հրապարակելով Իրանի Իսլամական Հանրապետության քիմիայի ազգային օլիմպիադայի թիմը քիմիայի 54-րդ համաշխարհային օլիմպիադայում, որտեղ նվաճել է երկու ոսկե և երկու արծաթե մեդալ, 84 մասնակից երկրների շարքում գրավել է հինգերորդ տեղը աշխարհում։ Սա այն դեպքում, երբ անցյալ տարի Իրանի հավաքականն այս մրցաշարում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը։
Առաջինից չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանը, Վիետնամը, Ճապոնիան և Թայվանը, իսկ Իրանից հետո՝ Հարավային Կորեան և Սինգապուրը։ 2022 թվականի քիմիայի համաշխարհային օլիմպիադան անցկացվել է անցյալ շաբաթ վիրտուալ ձևաչափով և Չինաստանի հյուրընկալությամբ:
․․․․
Տեխնոլոգիական մի նվաճման արդյունքում MIT-համալսարանի մի խումբ հետազոտողներ՝ իրանցի հետազոտող Մորթեզա Սարմադիի գլխավորությամբ, հայտնագործել են փոքրիկ մասնիկներ, որոնք ունակ են դեղամիջոցի որոշակի չափաբաժիններ արձակել մի քանի օրվա, շաբաթների կամ ամիսների ընթացքում:Հետազոտողների կարծիքով՝ այս հարթակը կարող է օգտագործվել ինքնազարգացնող պատվաստանյութեր(self-boosting vaccines) արտադրելու համար։
Տարբեր պատվաստանյութեր և դեղամիջոցներ պահանջում են մի քանի չափաբաժիններ, սակայն դրանք լավագույն պահին օրգանիզմ տեղափոխելը հեշտ գործ չէ շատ մարդկանց դեպքում,որոնց համար բուժման ծառայություններին հասանելիությունը դյուրին չէ: Այս մարտահրավերը հաղթահարելու համար դեղերի առաքման նոր մշակված համակարգը կարող է մեկ անգամ փոխանցել մարդուն՝ տվյալ պահին լրացուցիչ չափաբաժիններ ազատելու համար:
Համակարգը բաղկացած է մանր մասնիկներից, որոնք, ըստ հետազոտողների, նման են սուրճի փոքր բաժակների և մշակվել են PLGA կոչվող կենսահամատեղելի պոլիմերից:Դեղերի մասնիկները տեղադրվում են բաժակների մեջ, իսկ հաջորդ քայլում ջերմության օգնությամբ ծածկում են բաժակների կափարիչները։ Ժամանակի ընթացքում և պոլիմերի քայքայման հետ մեկտեղ դեղի չափաբաժինը ազատվում է։
Այս համակարգի ընդհանուր նախագիծը փորձարկվել է վերջին մի քանի տարիների ընթացքում,սակայն նոր հետազոտության ընթացքում հետազոտողները ուշադիր ուսումնասիրել են դրա աշխատանքի ձևը և հորինել նոր մեթոդներ՝ արտադրությունը բարելավելու համար:Հետազոտողները պարզել են, որ մասնիկների չափը չի ազդում դեղամիջոցի ազատման ժամանակի վրա, և դա ավելի շատ կապված է օգտագործվող պոլիմերի տեսակի հետ։PLGA-ն աստիճանաբար քայքայվում է ջրի միջոցով, և արդյունքում բացվում է դեղամիջոցի խցիկի կափարիչը և դեղը տեղափոխվում է օրգանիզմ։ Պոլիմերների տարբեր համակցություններ տարանջատվում են տարբեր արագությամբ և դա օգնում է հետազոտողներին հարմարեցնել դեղամիջոցի ազատման ժամանակը՝ մի քանի օրից, շաբաթներից կամ ամիսներից հետո:
Այս հետազոտության ավագ գիտաշխատող Մորթեզա Սարմադիի խոսքով, եթե ցանկանում ենք, որ մասնիկները ազատ արձակվեն համակարգը օգտագործելուց 6 ամիս հետո, կօգտագործենք համապատասխան պոլիմեր։Հետազոտողների խոսքով, այս տեխնիկան կարող է օգտագործվել պատվաստանյութերի լայն տեսականի, այդ թվում՝ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի վրա հիմնված պատվաստանյութեր օրգանիզմ հասցնելու համար:Այս համակարգի մշակման փուլում գտնվող առաջին օրինակը պոլիոմիելիտի ինքնազարգացող պատվաստանյութն է, որը ներկայումս փորձարկվում է կենդանիների վրա:Այս պատվաստանյութը սովորաբար պետք է ներարկվի 4 փուլով։
․․․․
Հեմոֆիլիան հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որն առաջանում է արյան մակարդման գործոնի IX (FAX) բացակայությամբ:Քանի որ հիվանդությունը թույլ չի տալիս արյան արդյունավետ մակարդում, հեմոֆիլիան կարող է հանգեցնել անկառավարելի և մահացու արյունահոսության:
Այս կապակցությամբ հետազոտողները գենետիկ նոր թերապիա են հորինել, որն այս ոլորտում ռիսկի նվազեցման բանալին է։Փոքր մասշտաբով փորձարկում է իրականացվել 6 ամսվա ընթացքում ծանր կամ միջին ծանրության հեմոֆիլիայով 6 մասնակցի վրա և FLT180a բուժում է իրականացվել նրանց նկատմամբ:Այս բուժումը հանգեցրել է սպիտակուցի շարունակական լյարդային սինթեզի, և այլ կերպ ասած՝ այս հետազոտության մասնակիցները այլևս կարիք չունեին դեղամիջոցների կանոնավոր ներարկումների,քանի որ մեկ ներարկումը բավական էր արյան մակարդման գործոնի մակարդակը նորմալացնելու համար:
Այս բուժումը հորինող բժիշկներից՝ Պրատիմա Չավդարիի խոսքերով,չնայած այս բուժումը զարգացման վաղ փուլերում է, և քչերն են մասնակցել դրա փորձարկումներին,բայց արդյունքները շատ ոգևորող են: Չավդարին նաև համոզված է, որ այս բուժումը հասանելի կլինի հեմոֆիլիայով տառապող մեծահասակների մեծ մասի համար, մեկից երեք տարի հետո:
Հեմոֆիլիայի ներկայիս բուժումը բաղկացած է դեղերի շարունակական ներարկումներից, սովորաբար շաբաթը մեկ անգամ՝ փոխարինելու համար IX գործոնի մակարդման պակասը:Բայց բուժման այս մեթոդը միշտ չէ, որ արդյունավետ է:Մյուս կողմից, նոր մեթոդը լյարդի բջիջներին է փոխանցում գենի մի քանի օրինակ, որը կոդավորում է մակարդման գործոնը։ Գենային թերապիայի մեկ ներարկումը կարող է երկար ժամանակ բուժել այս հիվանդությունը։
Այս մեթոդի կլինիկական թեստի արդյունքները ցույց են տվել, որ 10 մասնակիցներից, 5 մարդու արյան մեջ արյան մակարդման գործոնի մակարդակը նորմալ է եղել ։:Մյուս կողմից, այս գործոնի մակարդակը բարձրացել է 3 հիվանդի օրգանիզմում, սակայն այն դեռ նորմայից ցածր է եղել:Մասնակիցներից մեկի արյան մակարդման գործոնի մակարդակը նույնպես շատ բարձր է եղել, ինչը հանգեցրել է թրոմբների առաջացմանը։
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «New England Journal of Medicine» ամսագրում։
(Շաբաթական ներակման փոխարեն ,մեկ անգամ ներարկումով նորմալի է հասցվում արյան մակարդման գործոնի մակարդակը)