Իրանի ներքին արտադրական կարողությունները (15)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Ինչպես նախորդ մի քանի հաղորդումներում, այս թողարկման ընթացքում ևս կխոսենք Իրանում գիտելիքահենք տնտեսության դերի ու արդյունքների մասին:
Տնտեսական անկախություն և նավթից կախվածության նվազեցում
Նավթի վաճառքից կախվածությունը երկար տարիներ հանգեցրել է երկրում տնտեսական և մշակութային կախվածության։ Նավթային և սպառողական տնտեսությունը պետք է դիտարկել որպես երկրի անկախության ամենակարևոր թշնամին, որը մի կողմից խստորեն թիրախավորել է Իրանի ժողովրդի ինքնաբավությունը, մյուս կողմից՝ Իրանի ժողովրդի մշակույթը դրել է տկարության և կործանման ուղու վրա։ Այսպիսով, նավթի վաճառքի եկամտից կախվածության նվազեցումը կարևոր է մի քանի առումներով.
Տնտեսական թուլությունների և անարդյունավետությունների լուսաբանում և կանխարգելում
Իրանի տնտեսության մեջ նավթային եկամուտների ամենաբացասական ազդեցություններից մեկը երկրի տնտեսական թուլությունների և անարդյունավետության ծածկումն է: Թեև Իրանն արտադրական և տեխնոլոգիական հիմնադրամներով և բիզնես միջավայրով հարուստ և առաջադեմ երկրներից չէ, սակայն նավթային մեծ հարստությունը, որը տրամադրվել է հասարակությանը առանց որևէ նեղության, երկիրը դարձրել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող զարգացող հասարակություններից մեկը։ Նավթը հանրությունից գաղտնի է պահել երկրի թույլ և հիվանդ տնտեսության փաստերը, քանի որ երկրի ֆինանսական պարտավորություններն ամեն կերպ ապահովվել են և կապահովվեն նավթի վաճառքով, և պետական այրերը քիչ են կարիք ու պակաս զգացել, որպեսզի հանճարներից ու կարող մարդկանցից պահանջեն անխոնջ ջանքեր գործադրեն տնտեսության և հարստության արտադրության ոլորտում։ Իզուր չէ, որ Իրանը, թեև մեկ շնչին ընկնող արտադրության ծավալով հարուստ երկիր չէ, բայց համաշխարհային առևտրում համարվում է խոշոր սպառող, հատկապես շքեղ ապրանքների ոլորտում։
Արտադրողականության բարձրացում
Նավթի վաճառքից գոյացած եկամուտները, որոնք արտադրողականության դեմ մշակույթ են տարածել երկրի հիմնարկների ու կազմակերպությունների մեծ մասում, փոխարինում են հասարակության մեջ աշխատանքի մշակույթին։ Հետևաբար, տեղական արտադրության հիմքերի թուլացումը, նորարարության անիմաստ լինելը, արտադրության և աշխատանքի միջոցով հարստության կորուստը, հարստության բաշխման շուրջ վեճը և համաշխարհային տնտեսության մեջ երկրի տնտեսական դիրքի թուլացումը նավթային տնտեսության հետևանքներն են: Մինչդեռ ցանկացած տնտեսությունում դինամիզմը, բարգավաճումը և կայունությունը պայմանավորված է աշխատանքով և արտադրողականության բարձրացմամբ, և դա չի իրականացվի ինքնարժեքի բաժնում նավթային եկամուտներից կախվածությամբ, քանի որ դա խոչընդոտում է տնտեսական շարժունակությանը և դինամիկությանը:
Իրատեսություն տնտեսական պլանավորման մեջ
Երկրում տարիների ընթացքում բազմաթիվ տնտեսական ծրագրեր կիսատ են մնացել այն պատճառով, որ այդ նախագծերը կախվածություն են ունեցել նավթային եկամուտներից, և երկրի նավթային եկամուտները նվազելով, չեն ապահովվել այդ նախագծերի ծախսերը: Փաստորեն, նավթի գների տատանումներով պայմանավորված եկամուտների անկայունությունը մարտահրավեր է նետում ցանկացած տեսակի հաշվարկված և չափված պլանավորման հնարավորությանը։ Արդյունքում, դա հանգեցնում է նրան, որ նավթային եկամուտների ծաղկման շրջանում պլանավորվում և սկսվում են տարբեր տեսակի նախագծեր, իսկ եկամուտների կրճատման ժամանակ, մի կողմ են դրվում ոչ քաղաքական նախագծերը, ինչը էականորեն ազդում է ռեսուրսների վատնման վրա և տնտեսական անարդյունավետության պատճառ է դառնում:
Արտահանման աճ
Գիտելիքահենք տնտեսության կարևոր հետևանքներից է արտահանման աճը։ Ներքին արտադրության աճն ու բարգավաճումը կարող է մեծացնել երկրի ոչ նավթային արտահանումը, որը պայմանավորված է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային շուկա արտահանմամբ։ Քանի որ արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, ազգային տնտեսության մեջ ավելի բարձր հավելյալ արժեք ստեղծելով հանդերձ, բարելավում է զբաղվածության վիճակը Իրանի երիտասարդ հասարակության մեջ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս երկու ոլորտներին։ Ներկայումս արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կազմում են նավթի և գազի ոլորտի հետ առնչվող արտադրանքները, և դա մեծացնում է երկրի տնտեսության խոցելիությունը այդ ապրանքների գների տատանումների ժամանակ։
Ուստի, թեև այդ արտադրանքների արտահանումը տեղին է և անհրաժեշտ, սակայն չի ապահովի արտահանման կայուն աճ, և եթե այս բազմազանությունը չուղեկցվի փորձագիտությամբ և արտադրողականությամբ, այն չի կարող արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում։ Համաշխարհային շուկայում արտադրությունը պետք է լինի մեծ մասշտաբով, բարձր արտադրողականությամբ, որակով և համապատասխան գնով, որպեսզի հնարավոր լինի արտահանել:
Փաստն այն է, որ դիմադրողական տնտեսության իրականացման կարևորագույն խնդիրներից մեկը տնտեսական վայրիվերումներից ազատվելն է։ Տնտեսությունը, որը կախված է բնական ռեսուրսներից, ինչպիսին է հում նավթը, միշտ ազդվում է գների փոփոխություններից և այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են պատժամիջոցները և միջազգային խնդիրները: Այդ իսկ պատճառով դիմադրողական տնտեսությունը ձգտում է փոխել այս կախվածությունը բնական ռեսուրսներից դեպի այլ գործոններ: Գործոններ, որոնք ունեն ամուր և անփոփոխ հիմքեր: Լավագույն այլընտրանքներից մեկը կարելի է անվանել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, տնտեսություն, որը գիտությունից և գիտելիքից կախված լինելու պատճառով հարմար տարբերակ է նավթային եկամուտները փոխարինելու, ինչպես նաև տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հում նավթ չվաճառելու համար։
Եթե շարժվենք տնտեսությունը գիտելիքահենք դարձնելու ուղղությամբ, ապա համաշխարհային ազդակները և ճնշումները մեծ ազդեցություն չեն ունենա երկրի տնտեսության վրա, քանի որ լինելու է որոշակի տնտեսական փոխկախվածություն աշխարհի երկրների հետ։
Արտահանման և հատկապես շրջակա շուկաներում ապրանքներ վաճառելու կարողությունների կիրառմամբ և ներքին ընկերությունների արտադրանքից արտաքին շուկաների կախվածությունը մեծացնելով, մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել երկրի տնտեսական դիմակայունության զգալի աճին, այլ կերպ ասած այդ արտադրանքների արտահանումից ստացվող եկամուտների վերացումը,ինչպես էմբարգոյի դեպքում, հեշտ և կարճաժամկետում հնարավոր չի լինելու: Քանի որ այս խնդիրը վնաս կհասցնի այլ երկրների շուկաներին և կբարձրացնի երկրի արտահանման վերացման և էմբարգոյի ծախսերը: 2015 թվականին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը էլիտաների հետ հանդիպման ժամանակ, գիտելիքահենք տնտեսության կարևորության մասին ասել է. «Դիմադրողական տնտեսության ամուր հիմքերից մեկը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է, քանի որ դիմադրողական տնտեսությունը ներծին տնտեսություն է, տնտեսություն, որն իր ներսում ունի ամուր հիմքեր, որոնք չեն կարող սասանվել միջազգային և համաշխարհային տնտեսական ազդակներից: Սա դիմադրողական տնտեսություն է»։
Հաջորդ հաղորումների ընթացքում կխոսենք Իրանում գիտելիքահենք տնտեսության մյուս կողմերի մասին: