Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (95)
https://parstoday.ir/hy/radio/iran-i184508-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(95)
Ողջույն ձեզ թակնագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ի պաշտպանություն Սադդամի, ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ուղղակի պատերազմի մեջ մտնելու, պարտադրյալ պատերազմի սանձազերծումից ի վեր Իրաքի կողմից հեռահար հրթիռների ձեռքբերման հետևանքով քաղաքային պատերազմի սրման, և առաջին անգամ հրթիռներով Թեհրանի թիրախավորման , ինչպես նաև հյուսիսարևմտյան շրջանում «Վալֆաջր 10»օպերացիայի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2022 08:32 Asia/Tehran

Ողջույն ձեզ թակնագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ի պաշտպանություն Սադդամի, ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ուղղակի պատերազմի մեջ մտնելու, պարտադրյալ պատերազմի սանձազերծումից ի վեր Իրաքի կողմից հեռահար հրթիռների ձեռքբերման հետևանքով քաղաքային պատերազմի սրման, և առաջին անգամ հրթիռներով Թեհրանի թիրախավորման , ինչպես նաև հյուսիսարևմտյան շրջանում «Վալֆաջր 10»օպերացիայի մասին։

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք Սադդամի բռնապետական ​​ռեժիմին աջակցելու համար, ԱՄՆ-ի՝ ուղղակիորեն ԻԻՀ-ի դեմ  պատերազմի մեջ մտնելու մասին։ Սադդամին ցուցաբերվող աջակցության նպատակն էր ԻԻՀ-ին զինադադար պարտադրելը՝ առանց  ներկայացնելու ագրեսորին ։ Սա այն էր, ինչ փնտրում էր Սադդամը՝ նվազագույն գնով ճահճից դուրս գալու համար: Այն ճահճից, որ ավերիչ վնաս հասցրեց Իրանի և Իրաքի երկու ժողովուրդներին։ Այս առումով, ԱՄՆ-ի անմիջական աջակցությունը ներգրավելու միջոցով պատերազմի հավասարակշռությունը փոխելու համար, բացի պատերազմը միջազգայնացնելուց և Իրանի վրա ճնշումն ուժեղացնելուց, Սադդամը այն համոզման էր, որ պատերազմի հավասարակշռության փոփոխության հիմնական դաշտը ցամաքային բաժինն է, և եթե ռազմավարությունը պաշտպանողականից վերածվի հարձակողականի, կարող է նախաձեռնությունն իր ձեռքն առնելով և իրանի կողմից գրավված տարածքները վերագրավելով անհրաժեշտ պայմաններ ապահովել պատերազմի ավարտի համար: Այս դիտարկման հիման վրա 1987 թվականին բաասական վարչակարգը իր մարտական ​​հզորությունը մեծացրեց կազմակերպության ընդլայնմամբ և ռազմական տեխնիկայի գնմամբ ու արտադրությամբ։ Իրաքում բաասական ռեժիմին աջակցելու համար ԱՄՆ-ի համապարփակ գործողություններից հետո, 1987 թվականի սեպտեմբերի կեսերին ԱՄՆ-ն պաշտոնապես պատերազմի մեջ մտավ Իրանի դեմ Պարսից ծոցի տարածաշրջանում: 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 23:35-ին, ամերիկյան երկու մարտական ​​ուղղաթիռներ, որոնք թռել էին Ֆրիգեթ Չարթ նավից, հարձակվել են ԻԻՀ-ի ռազմածովային ուժերին պատկանող 800 տոննա քաշով «Իրան Աջր» լոգիստիկ նավի վրա ինչի հետևանով զոհվեցին 5 նավաստիներ և երկուսը անհետ կորան։ Այնուհետև ամերիկյան ռազմանավերը առգրավեցին այս նավը և այն իրենց հետ տարան մնացած 26 աշխատակիցների հետ։ 5 օր անց ԱՄՆ ​​պայթեցրեց և խորտակեց  այս նավը Պարսից ծոցի ջրերում։ Այս նավի վրա հարձակվելու համար ԱՄՆ զինվորականների արդարացումը նավի կողմից ջրատարածքն ականապատելը և ծովային ականներ կրելն էր։ Ամերիկյան նավերի կողմից իրականացված ստուգումներից հետո պարզվեց, որ իրանական «Աջր» նավի վրա հարձակման տարածքում ականներ չեն դրվել։

1987 թվականի հոկտեմբերի 8-ին երկու ամերիկյան Apache ուղղաթիռներ Պարսից ծոցի խորքերում Պարսից կղզու շրջակայքում գրոհեցին ԻՀՊԿ-ի նավատորմի երեք արագընթաց նավերի վրա: Այս հարձակման ժամանակ ԻՀՊԿ-ի նավատորմի զինվորները թիրախ են դարձրել և խոցել ամերիկյան ուղղաթիռը։ Այս գործողությունից հետո ամերիկյան 5 ուղղաթիռներ կրկին հարձակվել են ԻՀՊԿ-ի նավերի վրա և սպանել ու վիրավորել նրանց մի շարք ուղևորների, ապա բռնագրավել նրանց նավակները և  գերեվարել անձնակազմի անդամներին: 1987 թվականի հոկտեմբերի 19-ին ամերիկյան չորս ականակիր նավեր հարձակվեցին Պարսից ծոցի միջին շրջանում Ֆարսի կղզում գտնվող Ռեշադաթ և Ռեսալաթ նավթային տերմինալների վրա՝ Իրանի երկու նավթային հարթակների աշխատակիցներին զգուշացնելուց հետո, որ տարհանեն հարթակները: ԱՄՆ-ն ոչնչացրեց նավթային օբյեկտները հազարավոր թնդանոթներով, այնուհետև դրանք պայթեցնելով։ Այս հարձակման հետևանքով Ռեշադաթ նավթահանքի հարթակը, որն օրական արդյունահանում էր 20000-ից 25000 բարել, հրդեհի մատնվեց և Իրանը կրեց 500 մլն դոլարի վնաս։ Նույն օրն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնին ուղերձ հղեց, առ այն որ նրանց հետ խստորեն վերաբերվեն: Այս հարձակումից երեք օր անց Ահմադի նավահանգստում գտնվող Քուվեյթի «Սի Այլենդ» տերմինալը խոցվեց Շերամ հրթիռով և մեծ վնասներ կրեց: Այս հարձակումը մեծ անհանգստություն առաջացրեց Արեւմուտքի տնտեսական եւ քաղաքական կենտրոններում։ Այս գործողությունը և՛ պատասխան էր Իրանի նավթային հարթակների վրա ԱՄՆ-ի հարձակմանը, և՛ համարժեք  պատասխան Քուվեյթի կառավարությանը՝ ԱՄՆ-ին Պարսից ծոցում ռազմական ներկայության ունենալու հարցում հրավեր ուղղելու համար: Քուվեյթի Ահմադի նավամատույցի վրա հարձակումը նվաստացրեց ԱՄՆ-ին ​​և նվազեցրեց Քուվեյթի նավթի արտահանումը օրական 1,200,000 բարելով: Այս գործողությունից հետո Պենտագոնի պաշտոնյան հայտարարեց.«Ռեյգանի վարչակազմն անհանգստացած է այս հարձակումից, սակայն մտադիր չէ որևէ պատասխան քայլ ձեռնարկել»։ Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավատորմի ներկայության ընդլայնմամբ և Իրանին թիվ 598  բանաձևը ստիպելու համաշխարհային տերությունների ջանքերով, Իրաքի ծրագիրն էր օդային հարձակումներ իրականացնել Իրանի տնտեսական և նավթային կենտրոնների վրա, ինչպես նաև շարունակաբար ռմբակոծել նավթային տերմինալները՝ Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու նպատակով:

Մյուս կողմից, ԱՄՆ-ը ձգտում էր ստիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգո սահմանող բանաձեւ: Հրապարակային ասպարեզում ԱՄՆ կառավարությունը փորձում էր անվտանգ տարածք ստեղծել իրաքյան հեռահար ռմբակոծիչների Պարսից ծոցում գտնվող Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակվելու համար: Այս կերպ ԱՄՆ կառավարությունը փորձում էր թույլ չտալ Իրանին հակահարված տալ Պարսից ծոցի հարավային երկրների նավթատար նավերին։ Նման իրավիճակում Իրանը ձգտում էր համոզել ՄԱԿ-ին թիվ 598 բանաձևի ընդունման համար որպես նախապայման նշանակել՝ Իրաքին ագրեսոր ճանաչելը: Հրապարակային ասպարեզում Իրանը ձգտում էր հասարակական մոբիլիզացիայի՝ ցամաքային պատերազմի ճակատներում Իրաքին վճռական ռազմական հարված հասցնելու, ինչպես նաև զարգացնելու ռազմական արդյունաբերությունը՝ ռազմաճակատներին անհրաժեշտ հրթիռներ, զինամթերք և սարքավորումներ արտադրելու համար: Միևնույն ժամանակ, երբ իրանական ուժերը պատրաստվում էին նոր գործողություններ իրականացնել, իրաքյան ռազմական ինքնաթիռները 1988 թվականի փետրվարի վերջին հարձակվեցին Թեհրանի նավթավերամշակման գործարանի վրա։ Երկու օր անց Իրաքի Բաասական վարչակարգն առաջին անգամ «երկիր-երկիր» հրթիռներով թիրախ դարձրեց Թեհրանի չորս կետերը: Նույն օրը, ի պատասխան Թեհրանի թիրախավորման, Իրանը Scodby հրթիռ արձակեց Բաղդադ քաղաքի ուղղությամբ։ Այս հրթիռակոծությունները և Իրանի դիմակայությունը շարունակվեց։ Իհարկե, երկու գերտերությունների և նրանց աջակիցների՝ Սադդամին ցուցաբերած աջակցության շնորհիվ, Իրաքի Բաասական ռեժիմը զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակումներ չուներ, իսկ Թեհրանի և Իրանի այլ քաղաքների ուղղությամբ արձակված հրթիռների թիվը շատ ավելին էր քան Իրանի արձակած հրթիռները։ Սադդամին հեռահար հրթիռներով զինելը ցույց էր տալիս Սադդամի արևմտյան և արևելյան կողմնակիցների վճռականությունը՝ փոխելու պատերազմի հավասարակշռությունը հօգուտ Սադդամի։ Իրաքի Բաասական ռեժիմը որոշել էր մինչև թիվ 598 բանաձեւի ընդունումը շարունակել քաղաքների պատերազմը և Իրանի բնակելի թաղամասերի վրա հարձակումները։ Իրանն էլ որոշեց հակահարվածից բացի, քաղաքներում ապաստարաններ կառուցել և հարմարություններ տրամադրել քաղաքները լքողների համար:

Իրանը պատերազմի հիմնարար լուծումը համարում էր ռազմաճակատներում գործողությունների շարունակությունը։ Ելնելով այն փակուղուց, որը ստեղծվել էր հարավային շրջանում մեծ անակնկալ գործողություն իրականացնելու համար, որոշվեց 1988 թվականի հունվարի կեսերից գործողությունն իրականացնել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Դարբանդի Խան ամբարտակի տարածքում։ Կատարված հետախուզումներով և մի քանի ամիս ուսումնասիրություններից հետո ԻՀՊԿ-ի կողմից պլանավորվեց «Վալֆաջր 10» գործողությունը, որը մեկնարկեց 1988 թվականի մարտի 13-ի առավոտյան ժամը 2-ին երկրի արևմտյան շրջանում «Յա Ռասուլ Ալլահ» օրհնյալ անունով: Հարավային ճակատների նկատմամբ իրաքյան բանակի զգայունության պատճառով Վալֆաջր 10 գործողությունն իրականացվել է հանկարծակի և համեմատաբար մեծ արագությամբ։ Գործողության մեկնարկով զինված ուժերի գործողության արագությունը և հակառակորդին անակնկալի մատնելը բերեցին դրված նպատակների ավելի քան 90 տոկոսի իրականացմանը, ինչը ապշեցուցիչ էր։ Այս օպերացիան ընդհանուր առմամբ տեւել է մեկ շաբաթ։ «Վալֆաջր 10» գործողությունը հաջող ռազմական գործողություն էր, որի ընթացքում Հալաբջա քաղաքը և նրա հարակից շրջանները գրավվեցին իրանական ուժերի կողմից: Գործողության հիմնական նպատակն էր շրջափակել Սուլեյմանիա նահանգի գլխավոր հետնամասը և ապահովել Իրաքի Սուլեյմանիա շրջանի օպերացիայի իրագործումը, սակայն որոշ գործոնների պատճառով իրանցի մարտիկները չկարողացան հասնել իրենց մի շարք վեհ նպատակներին, ներառյալ Սուլեյմանիա քաղաքի գրավմանը: Այս գործողության ընթացքում գրավվել են 90 տանկ , 100 դաշտային թնդանոթ, 800 մեքենա և 6000 թեթև զենք։ Նաև գերեվարվել են 5440 իրաքյան ուժեր, որոնցից 600-ը սպաներ են։ Գերեվարվել են նաև 400 հակահեղափոխականներ։ «Վալֆաջր-10» գործողության առանձնահատկություններից էր Իրաքի բաասական ռեժիմի կողմից քիմիական զենքի համատարած օգտագործումը: Այս մասին կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։