Իրանի հաջողակ կանայք (1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i185000-Իրանի_հաջողակ_կանայք_(1)
Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց կարևոր և ակնառու դիրքը և հեղափոխությունից հետո արձանագրած բազմաթիվ հաջողությունները, այս հաղորդաշարի շրջանակներում կներկայացնենք տարբեր ոլորտներում իրանցի հաջողակ կանանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 09:30 Asia/Tehran

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց կարևոր և ակնառու դիրքը և հեղափոխությունից հետո արձանագրած բազմաթիվ հաջողությունները, այս հաղորդաշարի շրջանակներում կներկայացնենք տարբեր ոլորտներում իրանցի հաջողակ կանանց:

Ժամանակակից աշխարհն այնքան արագ է շարժվում, որ այդ ընթացքից հետ մնալու կամ կանգ առնելու բացասական հետևանքներն անփոխարինելի են։ Ներկա դարաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության մեծագույն  հպարտությունն առաջընթացն է և զարգացումը տարբեր ոլորտներում:  Իրանում կանայք մեծ ներկայություն ունեն գիտության և տեխոլոգիայի, կրթության,  հետազոտության, սպորտի և այլ ոլորտներում:

Տարբեր ոլորտներում հնարավորությունների առկայության շնորհիվ իրանցի տաղանդավոր, մասնագետ և հավատացյալ կանայք փորձել են արագացնել իրենց զարգացման  ընթացքն Իրանում և նույնիսկ այլ երկրներում և ստանձնել գալիք սերնդի կրթման ու դաստիարակման պարտականության կարևոր մասը: Ներկայումս Իրանի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամների, տնօրենների և փոխտօրենների մեծ մասը  կանայք են: Իրանցի կանանց մի զգալի խումբ կարևոր դերակատարություն ունի համաշխարհային ասպարեզում: «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի շրջանակներում  կծանոթանանք  տարբեր բնագավառներում հայտնի իրանցի կանանց։  Մնացեք մեզ հետ:

--- 

Հաղորդաշարի առաջին համարը կսկսենք մարզական ոլորտի  ուրախ լուրով: Հարավային Կորեայի Չանչոն քաղաքում ավարտվեց թաեքվանդոյի Ասիայի առաջնության 25-րդ մրցաշարը: 

Մրցաշարն անցկացվել է 34 երկրի 299 թաեքվանդոիստների մասնակցությամբ՝ 2022 թվականի հունիսի 23-28-ը: Մրցումների ավարտին Իրանի կանանց հավաքականը փայլուն խաղով առաջին անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը։

Իրանի հավաքականը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և հավաքելով 500 միավոր, կանգնել Ասիայի առաջնության հարթակին։ Քիանին Իրանի թաեքվանդոյի պատմության չորս օլիմպիական մեդալակիր մարզուհիներից է, ով բազմաթիվ մեդալներ է նվաճելնաև Ասիայի առաջնության մրցաշարերում:

Նահիդ Քիանին ծնվել է 1998 թվականին՝ Շահրեքորդ քաղաքում: Նա 8 տարեկանում իր քրոջ՝ Մահթաբի հետ սկսել է պարապել թաեքվանդո  և այժմ հանդիսանում է Իրանի ազգային հավաքականի ամենահայտնի անդամներից մեկը։

Նահիդ Քիանի

Նահիդ  Քիանին, ով նոր էր  ընդգրկվել -53 կգ քաշային կարգում,   ասիական մրցումների քառորդ եզրափակիչ փուլում  մրցադաշտ դուրս եկավ ֆիլիպինցի Ջեսիկա Կանաբալի հետ։ Քիանին առաջին մենամարտում կարողացել է 8:3 հաշվով ավարտել առաջին ռաունդը, իսկ երկրորդ ռաունդում 15:3 հաշվով ավարտել խաղը, արդյունքում 2:0 հաշվով հաղթող ճանաչվել: Կիսաեզրափակիչ խաղում  Քիանիի մրցակիցը  չինացի Շայո Լուվանգն էր: Խաղի առաջին առւոնդն ավարտվին էր մոտեցել  4:4 հաշվով, սակայն վերջին վայրկյանին Քիանին մի հարվածով հաշիվը դարձրեց 6:4 և հաղթեց իր մրցակցին: 

Եզրափակիչ խաղում նա մրցակցեց Ուզբեկստանի  մարզուհի Չարոս Կայումովայինի հետ, ով նախորդ տարի երկու անգամ հաղթել էր իրեն։ Առաջին ռաունդում  Նահիդը կարողացավ առավելության հասնել 7-2 հաշվով՝ ցոիցադրելով գերազանց խաղ: Երկրորդ ռաունդի առաջին րոպեներից սկսած դիտարժան պայքարով Քիանին կարողացավ  17-9 հաշվով հաղթահարել մրցակցի արգելքը և նվաճել Ասիայի առաջնությունում իրանցի կանանց  երրորդ ոսկին։ Անկասկած, նման միջոցառումները նպաստում են իրանցի երիտասարդ կանանց և աղջիկների թաքնված կարողությունների  բացահայտմանը, ինչը խրախուսում է նրանց ցուցադրել իրենց կարողություններն ու տաղանդները ազգային և համաշխարհային ասպարեզներում և  աշխարհին ու իրենց հայրենակիցներին ցույց տալ, որ գենդերային տարբերությունները չեն կարող լուրջ խոչընդոտ հանդիսանալ անհատական ​​հաջողության համար:

--- 

Այսօր Իրանում կանայք ինչպես տղամարդիկ մարզական տարբեր ճյուղերում իրենց հետաքրքրությանն ու կարողությանը համապատասխան ջանքեր են գործադրում և ցույց տալիս, որ հնարավոր է իսլամական արժեքները պահպանելով փառք ու պատիվ բերել  Իրանին: Երբ մի մուսուլմանական երկրի թիմը, բացի սպորտային մրցումներից, ցույց է տալիս էթիկա, հավատ, Աստծուն ապավինում, ազնվություն, խոնարհություն, ուղղակիորեն և անուղղակիորեն գրավում է հարյուրավոր մասնակիցների և միլիոնավոր հանդիսատեսների սրտերը: Որովհետև իսլամի պատվիրանները համընկնում են մարդկային սրտի հետ և դրանք հարգելը գրավում է ցանկացած մարդու սիրտ: 

Հավատացյալ և հանձնառու մարզիկը կարող է նման իրավիճակներում ուրիշներին հայտնել իր կրոնի ու դավանանքի մասին և իր բարքերով ու գեղեցիկ արարքներով անուղղակիորեն քարոզել և տարածել  իսլամի գեղեցիկ արժեքները և փառք ու պատիվ բերել մուսուլմաններին: Ինչպես վերջին տարիներին, իրանցի հիջաբով մուսուլման կանանց ներկայությունը միջազգային մրցույթներում ավելի է  ներկայացրել իսլամական արժեքները:  Քիանին թաեքվանդոյի ժամանակ հիջաբ կրելու մասին ասում է.«Հիջաբը մեր պայմաններն առանձնահատուկ է դարձնում մրցակիցների համեմատ: Բայց դրանով հանդերձ այս պայմաններում մենք տարբեր մեդալներ ենք նվաճել ու սահմանափակումներ չունենք։ Այսուհետ այս պայմաններով ևս  մրցույթների ենք մասնակցելու և ես հպարտ  եմ որ կրում եմ հիջաբ։ Իմ երկրի աղջիկներին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ անել ցանկացած իրավիճակում հաջողության հասնելու համար»։

Նահիդ Քիանի

Սպորտն ու մարտարվեստը դարերի պատմություն ունեն և բխում են Արևելքի ժողովուրդների հնագույն ավանդույթներից։ Մինչև հեղափոխությունն Իրանում մարտական ​​սպորտաձևերին մեծ ուշադրություն չէր դարձվում, սակայն հեղափոխությունից հետո տարբեր մարտական սպորտաձևեր  զարգացան, և համաշխարհային մարտարվեստի մրցումներում վարկանշային աղյուսակում Իրանը  Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և Իտալիայից հետո գտնվում է յոթերորդ տեղում:  Այս նոր դարաշրջանում ամենահաջող մարտարվեստը թաեքվանդոն է:

Իրանցի կանանց և աղջիկների ակտիվ ներկայությունն այս մարզաձևում վկայում է այն մասին, որ սպորտը համարվում է լուրջ զբաղմունք կանանց համար: Կանայք և աղջիկները որպես հասարակության մեկ երկրորդը համարվում են տան  կառավարիչը, ապագա սերնդին կրթելու և առողջ հասարակություն ստեղծելու  պատասխանատուն, իսկ այս նպատակին հասնելու համար նրանց անհրաժեշտ է կենսունակություն, թարմություն և մարմնի ու հոգու առողջություն: Մարզանքն այս հարցում ամենակարևոր միջոցն  է։ Իրանի թաեքվանդոյի կանանց առաջնությունն Ասիայում այս կենսունակության, կենսուրախության և երկրին փառք ու պատիվ բերելու վառ օրինակն է: