Իրանում կանանց դիրքը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո
Վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներն այն պայմաններում են փորձում խառնաշփոթ ստեղծել Իրանում՝ կենտրոնանալով գենդերային հարցերի վրա, երբ տվյալները ապացուցում են ,որ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանանց դերն Իրանում ակնհայտորեն աճել է, և այն չի կարելի համեմատել Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներում կանանց վիճակի հետ։
Կանանց իրավունքների ոլորտում Իրանի Իսլամական հեղափոխության կարևորագույն գործառույթներից մեկը ՝իրանցի կանանց ինքնություն տալն է: Հեղափոխության հաղթանակից հետո իրանցի մուսուլման կինը վերականգնեց իր հիմնական դիրքը ,նախ՝ ընտանեկան կառույցում ,ապա սոցիալական ասպարեզում.Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանանց մարդու իրավունքներն ու արժանապատվությունը բարելավվել են, և տարբեր ոլորտներում նրանց հզորացումը եղել է տարբեր կառավարությունների օրակարգում:Կարևորն այն է, որ եթե Սաուդյան Արաբիայի պես երկրում, որը տարածաշրջանային տերություններից է, կանայք մինչև վերջին տարիները պայքարում էին մեքենա վարելու իրավունք ստանալու համար, Իրանի Իսլամական Հանրապետությունում կանայք ամենաբարձր քաղաքական և սոցիալական իրավունքներն ունեն։
Քաղաքական դաշտում քաղաքական մասնակցության կարևորագույն ցուցանիշը ՝ընտրելու և քաղաքական պատասխանատվություն կրելու իրավունքն է։Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանայք երկու բնագավառներում էլ մեծ առաջընթաց են արձանագրել: Կանանց մասնակցությունը հանրաքվեներին, ցույցերին և քվեարկությանը, հավասար է եղել տղամարդկանց մասնակցությանը և նույնիսկ նրանցից էլ ավելին :Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանայք ստանձնել են բազմաթիվ գործադիր պարտականություններ։Իսլամական խորհրդարանում, քաղաքային և գյուղական խորհուրդներում կանանց ներկայությունը ցույց է տալիս նրանց հատուկ դիրքը Իսլամական Հանրապետության համակարգում։Չնայած դրան, այսօր համակարգի թշնամիները շահարկում են կանանց իրավունքները և պնդում են թե Իրանում կանանց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում:
Իսլամական հանրապետության համակարգում,կնոջ դիրքը այն աստիճանի բարձր է ,որ մեկ օրը հատկացրել են նրան ,առ ի գնահատանք կնոջը և մորը: Հեղափոխության գերագույն առաջնորդի դիտարկումը կանանց նկատմամբ,կանանց տոնին հետևյալ կերպ է.«Կանանց տոնը նշանակում է ճիշտ և տրամաբանական հայացք կանանց նկատմամբ, որոնք կազմում են մարդկային բնակչության կեսը»:Իսլամական հեղափոխության համակարգում կինը սեռական ապրանք չէ, այլ ունի կրոնական մեծ օրինակներ, այդ թվում՝ Հազրաթ Խադիջան , նրա դուստրը՝ Հազրաթ Զահրան ու նաև Հազրաթ Զեյնաբ Քոբրան:Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թե՝արժեք, ինքնություն և արժանապատվություն է տալիս կանանց և թե՝աջակցում է կնոջ կարգավիճակի առաջխաղացմանը:
Իրանում տարբեր տվյալներ վկայում են զանազան ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցվածքում կանանց սոցիալական դիրքի բարելավման մասին:Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը բուհերի շրջանավարտների միայն 6%-ն էին կին, և այս ցուցանիշն այժմ հասել է մոտ 50%-ի։Մինչ Իսլամական հեղափոխությունը կին տնօրենները կազմում էին ընդամենը 6%-ից ավելին, իսկ այժմ տնօրէնության այդ դերը հասել է ավելի քան 40%-ի։
Մինչ Իսլամական հեղափոխություն, համալսարանների դասախոսական կազմում կանայք կազմում էին մոտ 1%, որն այժմ հասել է 21%-ի։Մինչ հեղափոխությունը, կանանց համար հատուկ համալսարանները ընդամենը 5-ն էին,սակայն հեղափոխությունից հետո այս թիվը հասել է երկու հազարի: Նախքան հեղափոխություն ,կանանց համար համալսարանական 7 ճյուղեր էին նախատեսված,սակայն հեղափոխությունից հետո այն հասել է 308-ի և այժմ աղջիկները համալսարանական որև՝ ճյուղի մեջ ուսանելու սահմանափակություն չունեն և նկատի առնելով իրենց կարողականությունը, և հմտությունները նաև գործադրած ջանքերը ,համալսարանական ինչ ճյուղում էլ որ ցանկանան կարող եմ մասնակցել ու գիտական բարձր աստիճանների հասնել :
Հեղափոխության հաղթանակից հետո ,կանանց առողջապահության և առողջության ոլորտներում հսկայական թռիչքներ կատարվեցին:Ինչպես օրինակ , Իրանում կանանց կյանքի նկատմամբ հույսը 57,6 տարեկանից հասել է 77,8-ի։Մասնագետ բժշկուհիները 15%-ից ավելացել են 40%-ի:Գերմասնագետ բժշկուհիները 9%-ից հասել են 30%-ի:Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում մասնագիտացած բժշկուհիների մասնաբաժինը 16%-ից հասել է 98%-ի։Այս համատեքստում ծննդաբերության ժամանակ մայրերի մահացությունը նվազել է 90%-ով։
Սպորտի ոլորտում կանայք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո զգալի առաջընթաց են գրանցել և հիջաբը հարգելով հանդերձ հասել են բարձր դիրքերի։Մինչ հեղափոխությունը, ասիական մրցումներում իրանցի կանայք նվաճել էին ընդամենը 5 մեդալ,մինչդեռ այժմ 200-ից ավելի մեդալներ են նվաճել իրանցի կանայք տարբեր մարզաձեւերում:
Բացի այդ, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո հասարակության մեջ կանայք ստանձնել են բազմաթիվ սոցիալական դերեր և համարվում են հաջողակ խավերից։Իսլամական հեղափոխությունից հետո կանայք մշակութային-կրթական, ձեռնարկատիրական, բարեգործական և նույնիսկ հետազոտական մոտեցումներով բազմաթիվ հաստատություններ են հիմնել, որոնցից ներկայումս կան հազարավոր հաստատություններ։Կանանց ներկայությունը բարեգործական և հասարակական կազմակերպություններում ամենաազդեցիկ ոլորտներից է։ Կանանց և ընտանիքի հարցերով զբաղվող ծառայության վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018թ.-ին երկրի տարբեր նահանգներում գործունեություն են ծավալել կանանց գործերին վերաբերող ավելի քան 2700 հասարակական կազմակերպություններ(ՀԿ):
Իվերջո պետք է ասել ,որ Իսլամական Հանրապետության համակարգի թշնամիները քաջ գիտակցում են այս համակարգում կնոջ դիրքն ու նշանակությունը և գիտեն, որ Իսլամական Հանրապետությունը առաջընթացի և զարգացման ճանապարհին կարևոր դեր է նկատի առել կանանց համար:Այդ հիմամբ կանայք,հատկապես վերջին տարիներին Իսլամական Հանրապետության թշնամիների թիրախում են հայտնվել եւ փորձ է կատարվել խեղաթյուրելով այն դիրքը ,արժեքը եւ կարգավիճակը ,որ Իսլամական հանրապետությունն է նկատի առել կանանց համար ,նախ թիրախ դարձնեն ընտանիքը և այն փլուզման դիմաց կանգնեցնեն ,ապա իրանական հասարակությանը զերծ պահեն իսլամական արժեքներից:
Թշնամիները փորձում են խեղաթյուրելով կանանց դիրքն ու դերը Իրանում ,երկրում ստեղծել գենդերային ճեղք և մյուս կողմից ոչնչացնել Իսլամական հանրապետության արժեքները ,ինչպես հիջաբը:Պետք է հիշել, որ կրոնական նորմերը և արժեքները Իրանի Իսլամական Հանրապետության փափուկ ուժի բաղադրիչներից են։Այսօրվա թշնամիները, հրաժարվելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական առճակատումից, նպատակ ունեն հարցականի տակ դնել նրա փափուկ ուժի տարրերը,ու թեև գիտեն, որ վերջին անկարգությունները տապալման չեն հանգեցնելու, սակայն փորձում են արժեզրկել Իսլամական Հանրապետությունը և այս անգամ թիրախ են դարձրել կանանց և թվում է, որ այս ընթացքը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։