Իրանի հաջողակ կանայք (2)
Իրանցի կանայք այսօր ակտիվ դերակատարություն ունեն գիտական տարբեր ոլորտներում։
Իրանն աշխարհի այն երկրներից է, որն ունի գիտական բարձր կոչումների արժանացած բազմաթիվ երիտասարդներ, որոնք երկրի սահմաններից դուրս ևս շատ ասելիք են ունեցել և շարունակում են ունենալ:
Այս երիտասարդներից է 28-ամյա իրանցի Սոհեյլա Սամին, ով կարողացել է դառնալ պահանջված բժիշկ: Նա Գերմանիայի համալսարանի նյարդավիրաբուժության բաժնի օրդինատոր է, ավարտել է Gulf բժշկական համալսարանը: Երիտասարդ տարիքում կատարել է 500 նյարդավիրաբուժական վիրահատություն։ Սոհեյլա Սամին իր օրդինատուրան սկսել է Գերմանիայի Հաննովերի Նեյրոգիտության միջազգային ինստիտուտում, իսկ պրակտիկան անցել է պրոֆեսոր Սամիի մոտ, որը նյարդաբանության հայտնի և եզակի բժիշկներից է: Իրանցի այս բժշկուհին իր մասնագիտության բարդությունը հետևյալ կերպ է մեկնաբանում՝ «Գլխուղեղի վիրահատությունը շատ նուրբ վիրահատություն է, որը բժիշկը կատարում է ուժեղ մանրադիտակի տակ: Գլխուղեղի վիրահատության ժամանակ բժիշկներն աշխատում են նյարդերի հետ, որոնք մազից էլ ավելի բարակ են: Գլխուղեղի կեղևը նման է եփած ձվի կեղևին և վիրաբույժի միտքը մշտապես կենտրոնացած է այն հարցի վրա, որ գործ ունի մարդու շարժման, հոտի, համի, տեսողության, լսողության, հիշողության ու ըմբռնելու նյարդերի հետ»:
Իրանցի կանայք այսօր ակտիվ դերակատարություն ունեն գիտական տարբեր ոլորտներում։ Իսլամական հեղափոխությանը նախորդող տարիներին գրագետ կանանց թիվը փոքր, իսկ աղջիկների կրթության մակարդակը ցածր էր։ Սակայն այսօր հասարակության մշակութային մթնոլորտը դարձել է բարենպաստ, և բացի իրանցի կանանց գրագիտության մակարդակի բարձրացումից, զգալիորեն աճել է աղջիկների մոտ սովորելու ցանկությունը և տարբեր գիտական ոլորտներում նրանց հաջողության ցուցանիշներն աճել են։ Ներկայումս համալսարանի ուսանողների 60 տոկոսից ավելին կանայք են։ Հեղափոխությունից հետո Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես ընդգծել է Իրանում գիտության արտադրության շարժման անհրաժեշտությունը: Հետևելով մեծարգո առաջնորդի խորհուրդներին բացահայտվել են աղջիկների տաղանդները և ավելացել է նրանց մասնակցությանը գիտական համաշխարհային օլիմպիադաներին:

----
Բժշկուհի Սոհեյլա Սամիի հայրը սրտաբան է: Մանկուց նա ցանկանում էր շարունակել հոր կարիերան։ Բայց երբ ընդունվեց պրոֆեսոր Սամիի մոտ, սկսեց ուսումնասիրել այս ոլորտը և ծանոթացավ ոլորտում հաջողության հասած կանանց: Ու հաշվի առնելով, որ նյարդաբանությունը գայթակղիչ ճյուղերից է խելացի, տաղանդ և ֆիզիկապես պատրաստ ու մտավոր կարողություն ունեցող մարդկանց համար, նա ընտրեց այս ոլորտը։ Աշխատանքի բարդության և դժվարության հետ մեկտեղ, բժշկուհի Սամին շատ է սիրում իր մասնագիտությունը: Նա այդ մասին ասում է. «Գլխուղեղի բարդ վիրահատության ժամանակ մենք կանգնած աշխատում ենք 12 ժամ։ Իրականում գլխուղեղի և նյարդաբանության ոլորտը շատ բարդ ոլորտ է, և ընդհանրապես նշանակություն չունի կին լինես թե տղամարդ: Այս ոլորտը կարելի է համարել անծայրածիր օվկիանոս, որից պետք է ամեն օր մի քանի նոր դասեր քաղել։ Ոլորտը կարող է որոշ առումներով դժվար լինել կանանց համար, սակայն դրական կետն այն է, որ կինն ունի առանձնահատուկ նրբություն, որը կարող է օգնել գլխուղեղի վիրահատության ժամանակ: Իհարկե, բավականին տաղանդ, կարողություն և ֆիզիկական ուժ ունենալը 12-ժամյա վիրահատությանը դիմանալու համար և հիվանդի առողջությունը պահպանելու առումով բժշկի մտքի վրա ճնշումները այս ճյուղի շատ կարևոր մասն են»:
Անկասկած, հասարակության մեջ տղամարդկանց և կանանց դերերն ու գործունեության ոլորտները տարբեր են՝ պայմանավորված կենսաբանական տարբերություններով: Ըստ իսլամի՝ կինը, ինչպես տղամարդը, ունի մարդկային ինքնություն և ըստ Ղուրանի մեկնաբանության՝ աստվածային ոգին, որպես մարդկային արժանապատվության բարձրագույն տարր, հավասարապես փոխանցվել է տղամարդկանց և կանանց: Երբ Ղուրանի այաներն արտահայտում են մարդկային սաղմի ձևավորման փուլերը, առանց դրա սեռին անդրադառնալու, խոսում են նոր երևույթի և արարչության մասին, և դա նշանակում է, որ տղամարդիկ և կանայք մարդկային առումով նույնն են: Բայց երկուսն էլ ֆիզիկական և հոգեկան առումով տարբեր են: Այս տարբերություններից յուրաքանչյուրն իր հերթին համարվում է անհրաժեշտություն և ոչ մեկի համար դա թերություն չէ։ Ակնհայտ է, որ այս տարբերությունների անտեսումը կնշանակի շեղում մարդկային էության ուղուց: Այդուհանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով իսլամի ուսմունքներին, հարմար հարթակ ստեղծեց կանանց և աղջիկների առաջընթացի համար:
---
Կնոջ իրական դեմքը և նրանց վերածնունդն ու իրական արժանապատվությունը պատկերելը պատճառ դարձան, որ իրանցի կանայք աշխարհին ցույց տան կանանց դերակատարության նոր և տարբերվող մոդել: Իսլամական համակարգում կանայք մեծարվում են: Ըստ իսլամի, տղամարդիկ և կանայք Աստծու արարածներ են, և մարդկայն առումով հավասար են, ու Աստված չի հրաժարվում որևէ մեկի գործից: Ինչպես Ալ-Իմրան սուրահի 195-րդ այայում է ասված «... Ձեր միջից ոչ մեկի,ոչ տղամարդկանց և ոչ էլ կանանց գործը չի կորսվի: Ամեն ոք ստանալու է իր վարձքը: Ես սրբելու եմ նրանց մեղքերը, ովքեր վտարվեցին իրենց տներից, նրանց, որ ինձ պաշտպանելու համար տառապեցին, կռվեցին և մեռան: Նրանց տանելու եմ այնպիսի պարտեզներ, որտեղ գետեր են հոսում: Աստվածային վարձատրությունն այս է և անտարակույս, Աստծու պարգևները հրաշալի են»:
Մեր երիտասարդ հանճարի, թերևս, ուշադրություն գրավող ամենագլխավոր հատկանիշը նրա հիջաբն է։ Սոհեյլա Սամին հիջաբ կրող տիկին է, որի աշխատանքում հիջաբը խոչընդոտ չի հանդիսացել և չի խանգարել նրան ակտիվ ու ներկա լինել համաշխարհային ասպարեզներում: Իր հիջաբի մասին հարցազրույցներից մեկում նա ասել է. «Հիջաբ եմ կրում իմ ընտրությամբ և գիտակցաբար, և դա երկրի հետ կապված ներքին կամ արտաքին հարց չէ»։ Հարցին՝ հիջաբն իր համար սահմանափակումներ ստեղծե՞լ է, թե՞ ոչ, բժշկուհի Սոհեյլա Սամին պատասխանում է. «Հիջաբն ինձ համար որևէ սահմանափակում չի ստեղծել վիրաբուժության ոլորտում, և նույնիսկ վիրահատարանում, որտեղ լիովին ստերիլ միջավայր է, և պետք է անընդհատ լվանալ ձեռքերը և աշխատել կին և տղամարդ գործընկերների կողքին: Առ այսօր ես որևէ խնդիր չեմ ունեցել։ Ես ինքս եմ ընտրել այս հագուստն ու հիջաբը»։
Այսպիսով, մուսուլման կինը ընտրելով հիջաբն ու համապատասխան հագուստ, և պահպանելով իր մարդկային արժանապատվությունը, իր աստվածատուր գեղեցկությունը հաճույքի առարկա չի դարձնում: Միաժամանակ նա ակտիվորեն կատարում է իր հասարակական պարտականությունները։ Այլ խոսքով՝ ազատորեն ընտրելով հագուստի այս տեսակը, մուսուլման կինն ինքն է որոշում իր հետ ուրիշների շփման և փոխգործակցության տեսակը, լիովին բարձր պահելով իր և ընտանիքի արժանապատվությունը, անթույլատրելի է հայտարարում իր արտաքին հմայքի ազատորեն շահագործումը ուրիշների կողմից: Նա իր հասարակական հարաբերությունները սահմանում է բանականության, գիտելիքի, կարողությունների և սոցիալական գործերի վրա դրականորեն ազդելու գործնական կարողության շրջանակներում:
Եթե տարբեր հասարակություններում նման մտածողությամբ մուսուլման կնոջ հագուստը այլ իսլամական բարքերի ու յուրահատկությունների հետ ուղեկցվի, դա նրան կդարձնի իքնավստահ ծանրակշիռ և ուժեղ անձնավորություն, ով հաջողությամբ կատարելով իր պարտականություններն ու ընտանեկան դերը, արդյունավետ դերակատարություն կունենա հասարակության մեջ: