Իրանի հաջողակ կանայք (3)
https://parstoday.ir/hy/radio/iran-i185094-Իրանի_հաջողակ_կանայք_(3)
Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 09:44 Asia/Tehran

Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:

Իսլամական հիջաբը  բարդ և վիճահարույց թեմաներից է, որի վերաբերյալ տարբեր հասարակություններում առկա են տարբեր տեսակետներ:  Իրանի  ժողովուրդը միշտ ունեցել է հարուստ և կայուն մշակույթ և ուշադրություն է դարձրել արտաքին տեսքի պահպանմանը և իր մշակույթին համապատասխան հագուստին: Այնպես որ պատշաճ հագուստի ընտրությունը ցույց է տալիս նրանց  սոցիալական կարգավիճակը և մշակութային չափանիշները: 

Կանանց հիջաբը  և համապատասխան հագուստի ընտրությունը մշակութային այն բաղադրիչներից են, որոնք յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ջանասիրաբար պահպանի և ցուցադրի այդ հասարակության սոցիալական և մշակութային արժեքները:

---

Իրանցի կանայք իսլամը որպես երաջանկություն պարգևող կրոն ընդունելուց հետո,  ընդունեցին նաև հիջաբը և իսլամական հագուստը և մինչև մահ պայքարեցին Իրանի ժամանակակից պատմության մեջ հիջաբը արգելելու նման դավադրությունների դեմ: Քանի որ նրանք  համոզված են, որ հիջաբը  պաշտպանում է մուսուլման կնոջ  առաքինությունն ու անհատականությունը: 

Իհարկե, հիջաբի դրական ազդեցությունները միայն տեսական բնույթ չեն կրում: Գործնականում ապացուցված է, որ հիջաբը բարելավում է կանանց աշխատունակությունը, կարողությունները, հոգեկան առողջությունը: Ներկայումս  Իրանում հիջաբով կանայք խնդիրներ չունեն սոցիալական տարբեր դերեր ընդունելու հարցում։ Նրանք հիջաբի պահպանմամբ պայմանավորված խաղաղության և անվտանգության լույսի ներքո, ակտիվ և դրական ներկայություն ունեն հասարակության մեջ։ Իրանցի կանայք այժմ կարևոր պաշտոններ են զբաղեցնում կառավարման, գիտության, բժշկության և սպորտի ոլորտներում,որոնցից մեկը Քոբրա  Ղիասին է:

Քոբրա Ղիասի

Նա այսպես է ներկայացնում իրեն. «Ես Քոբրա Ղիասին եմ։ Ունեմ բակալավրի կոչում՝ սպորտի և դոցենտի կոչում՝ Ղուրանի գիտությունների ոլորտներում: 1995 թվականից եղել եմ մարզիկ և հրաձգության մարզիչ, նահանգային  հրաձգության խմբի ղեկավարի տեղակալ, թիմային հսկիչ, միջազգային մրցավար, հրաձգության ֆեդերացիայում՝ հսկիչ և ազգային հավաքականների մարզիչ։ Որոշ ժամանակ հրաձգության ոլորտում  ծառայել եմ  որպես հաշմանդամ մարզիկների պատասխանատու և մարզիչ։ Ես կայուն և պաշտոնական աշխատանք չունեմ, բայց աշխատում եմ որպես հասարակական և մշակութային ակտիվիստ։ Ես նախկինում ուսուցիչ էի, բայց քանի որ  ամուսինս պարտադրյալ պատերազմի ամսնակից է և երկար ժամանակ կոմայի մեջ էր, ստիպված եղա թողնել աշխատանքս։ Մի քանի շրջան ղեկավարել եմ Իլամ նահանգի հրաձգության վարչությունը։ Ներկայումս  ես մարզում եմ  նահանգի պատանիներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը բարձրացնել միջազգային հարթակներում։

---

Տիկին Ղիասին ծնվել է Իլամ քաղաքում, կրոնական ընտանիքում։ Շահի ռեժիմի դեմ պայքարում իր ընտանիքի ակտիվ գործունեության բերումով մանկուց մոր  կամ եղբայրների ուղեկցությամբ մասնակցել է հեղափոխական աշխատանքներին։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նա ակտիվ գործունեություն է ծավալել: Նա իր հավաքազորային գործունեությունը սկսել է ժամանակի սակավաթիվ հավաքազորային կանանց հետ։

Տիկին Ղիասին ասում է․ «Երբ ամուսնացա, հեղափոխության ու պատերազմի սկզբում նույն չադրայով հեղափոխական գործունեություն ծավալեցի Դեհլորանի  ջրազրկված ու հոսանքազրկված գյուղերում: Որոշ ժամանակ Իլամում չէի։ Հետագայում, երբ վերադարձանք Իլամ, ես առաջին կինն էի, որ զենքի ուսուցման դասընթացներ  կազմակերպեցի։ Ես շարունակեցի այս գործը: Պատերազմն ավարտվեց: Ես ուսուցիչ էի և ցանկանում էի շարունակել հրաձգություն դասավանդել, մինչև որ ինձ հայտնեցին, որ կարող եմ հրաձգություն դասավանդել Իլամում։ 1992թ.-ին Իլամում հրաձգության դասընթացներ սկսեցինք  կանանց համար: Այս ճանապարհին ես մեծ ջանքեր գործադրեցի, թեև իմ հիվանդ ամուսինը  գտնվում էր հոսպիսում (Հիվանդների խնամքի կենտրոն) և երկու երեխաների  լիարժեք խնամքն ու դաստիարակությունը ես էի ապահովում: Անցա հրաձգության բոլոր փուլերը, մինչև հասա համաշխարհային մակարդակի, և  հրաձգության ֆեդերացիայի և հաշմանդամների ու անձնուրացների ֆեդերացիայի կողմից  նշանակվեցի որպես  ազգային հավաքականի մարզիչ»:

Քոբրա Ղիասի

Չնայած բազմաթիվ պատասխանատվություններին և միջազգային սպորտային  համաժողովներին մասնակցելուն, Ղիասին միշտ հիջաբը համարել է իր զարդը և հպարտացել դրանով։ Նա ասում է. «Իմ կարծիքով, նախ պետք է հավատալ հիջաբին: Հիջաբը  նման է ծառի, որը պետք է արմատներով ամուր լինի: Ես ինքս դաստիարակվել եմ ավանդական ու կրոնական ընտանիքում և կրում եմ հիջաբ: Տանն ինձ բացատրել են հիջաբի կարևորությունը:  Ուստի   հիջաբ կրելն ընդունել եմ սրտով ու մտքով։ Ես հավատում եմ, որ հիջաբը, հատկապես չադրան, առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում իրանցի կնոջը, ես երբեք չեմ հրաժարվի իմ հիջաբից և՛ Իրանում և՛ Իրանից դուրս: Լեհաստանում կայացած աշխարհի առաջնությունում լեհական պարբերականն իր առաջին էջում  տպագրել  է մարզիկների հետ չադրայով  իմ լուսանկարը։ Լեհ թղթակիցն ինձ ցույց տվեց թերթը և ինձ շատ հարգեց։ Ես շատ ուրախացա: Հիմնականում միջազգային մրցումներում ինձ միշտ հարցնում են՝ չադրան չի՞ խանգարում քո սպորտին կամ առաջադիմությանը։ Եվ ես միշտ հանգիստ ու ժպտալով պատասխանում եմ նրանց ու ասում, որ հիջաբը,  բարոյականություն է տարածում և սուրբ Ֆաթիմայի  լավագույն նվերն ու հիշատակն է աշխարհի  կանանց: Աշխարհում հրաձգության ռեկորդը փոխեց իմ սաներից մեկը Լեհաստանում անցկացվող մրցույթում, և դա մեծ հաջողություն էր ինձ և իմ երկրի համար»։ 

---

Տիկին  Ղիասիի տեսակետից անհրաժեշտ է, որ ներկայիս աշխարհը փոխի իր վերաբերմունքը կանանց նկատմամբ, հարգի նրանց մարդկային արժանապատվությունը և ընդունի այն փաստը, որ հիջաբը խոչընդոտ չէ կնոջ առաջընթացի համար, այլ հարմար հարթակ է հասարակության մեջ նրա արդյունավետ  ներկայության  համար։ Քոբրա Ղիասին այս կապակցությամբ ասում է. «Այսօր իմ երկրի կանայք դա ապացուցել են տարբեր ոլորտներում իրենց հզոր ներկայությամբ։ Մարզուհիների կարողությունը ցույց է տալիս նաև կանանց սպորտին ցուցաբերվող  աջակցությունը, որքան նրանց աջակցեն, այնքան նրանք կկարողանան բարձրացնել երկրի սպորտի մակարդակը, և նրանց աջակցելը յուրօրինակ աջակցություն է երկրի ազգային կապիտալին, որին  զուգահեռ չեզոքացվում են նաև Իրանի դեմ դավադրություններն ու անբարենպաստ միջազգային մթնոլորտը։ Այսօր արևմտյան երկրներում  քարոզչություն է իրականացվում իրանցի դեռահասների և երիտասարդների, հատկապես աղջիկների դեմ, և ընտանիքները պետք է պատշաճ հսկողությամբ  պաշտպանեն իրենց զավակներին այդ  քարոզչություններից: Հիջաբն ինձ համար անձեռնմխելիություն է, ոչ թե սահմանափակում։ Եվ սա դատարկ կարգախոս չէ,  ես  իրոք դրան հավատում եմ։ Պատշաճ պլանավորման դեպքում կատարյալ հիջաբով հնարավոր է կատարել բոլոր գործերը»:

Այսօր մասնագետները կարծում են, որ հիջաբն ուղղակիորեն կապված է կանանց ինքնաարժևորման զգացողության հետ: Այն կանայք, ովքեր ինքնավստահ են և գնահատում են իրենց, թերարժեքություն չեն զգում և չեն փորձում գրավել օտար տղամարդկանց ուշադրությունը։ Ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի կարծիքով, երբ ինքնագնահատականի կարիքը բավարարված է, մարդն իրեն ինքնավստահ ու արժեքավոր է զգում և իր գոյությունն աշխարհում համարում է օգտակար և արդյունավետ։ Իսլամը  համոզված է, որ որքան էլ կինը համեստ ու արժանապատիվ լինի, նրա հարգանքը կմեծանա: Ճապոնիայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Սաչիկուր Մորատան, ով ուսումնասիրություններ է կատարել հիջաբի վերաբերյալ, եկել է այն եզրակացության, որ «Կնոջ շնորհքն ու համեստությունը պայմանավորված է նրա հիջաբով: Հիջաբը կնոջ սրբազան տարածքն  է և նրա խաղաղության ամրոցը, և հիշեցնում է հասարակության  մեջ կնոջ դիրքն ու կարևորությունը»: