Խինդ ու խրատի ծաղկաստանում (17․Համբերություն)
Համբերությունը դառն է, բայց ունի քաղցր արդյունքներ։
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր ցանկանում ենք Սաադիի Գոլեստանից Ձեզ պատմել մի գեղեցիկ հեքիաթ:Իրանցի գրող, բանաստեղծ Սաադին ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ դարերում):Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։Գազելի և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները:Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով և ունեն հատուկ նրբություն: Այդ իսկ պատճառով այն բազմաթիվ սիրահարներ ունի ամբողջ աշխարհում։Սաադին, անկասկած, պարսկերեն լեզվի առաջին հինգ բանաստեղծներից և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը, ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը արձակում և չափածոի մեջ համաշխարհային ճանաչում ունեն և հայտնի են բոլորին:Բարոյականության և միստիկայի մասին Սաադիի գազելները շատ գեղեցիկ և գրավիչ են , և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գրել այդքան գեղեցիկ գազելներ։Սաադին անհերքելի ազդեցություն է թողել նաև պարսկերենի վրա, այնպես որ զգալի նմանություն կա ժամանակակից պարսկերենի և Սաադիի լեզվի միջև, և նրա ստեղծագործությունները դասավանդվում են դպրոցներում։Սաադիի Գոլեստանից այսօր ձեզ համար ընտրած այս գեղեցիկ պատմությունը,օգտագործվում է այն ժամանակ երբ մարդը պետք է համբերի մի քաղցր արդյունքի հասնելու համար:
Ընկերներիցս մեկը եկավ ինձ մոտ ,որպեսզի մի բարձրակարգ աշխատանք առաջարկեմ նրան ,սակայն երբ նրան ասացի որ պետք է համբերատար լինի ,զայրացավ և սրտնեղվեց իմ խոսքերից: Նրան մի հասարակ աշխատանք հանձնարարվեց և ես նրան ասացի համբերատար լինի: Իվերջո լսեց իմ խրատը և մի առ ժամանակ հետո հաջողեց պաշտոնի բարձրացում ստանալ: Նա ապացուցեց իր արժանավորությունը և հասավ բարձր պաշտոնի։Ես շատ ուրախացա և նրան ասացի ․-«Պայմաններից մի տխրիր ու մի զայրանա:Վստահիր ու համբերատար եղիր ,որպեսզի քաղցր արդյունքի հասնես»:
...
Սաադիի այս պատմվածքը մեզ հիշեցնում է համբերության կարևորության մասին:Ես Ձեզ համար կպատմեմ այն օրվա մասին ,երբ իմ կյանքում ականատեսը եղա այս գեղեցիկ պատմության կիրառության:
Ես լավ խոհարար չեմ ,սակայն շատ եմ սիրում խոհարարությունը: Մայրս ասում է ,որ քո պատրաստած ուտեստը համեղ լինելու համար մի կարևոր հանգամանք կա: Ես լսում էի նրա բոլոր խորհուրդները,սակայն չէի հասկանում թե՝ ուստեսը ի՞նչու համեղ չի ստացվում: Մինչև որ...
Մեկ օր մայրս ասաց ,այսօր դու մեզ համար ապուր պատրաստիր: Ես էլ ընդունեցի: Տասը րոպեից ապուրը պատրաստ էր: Բոլորը զարմացան և սկզբում ինձ գնահատեցին ,սակայն երբ ապուրը սեղանին դրեցի ,բոլորի հայացքը փոխվեց։
--Հավը լավ չի եփվել:Դեռ հոտ է զգացվում:
--Գազարը ևս այդպես:
--Սոխն էլ նույնպես:Ինչո՞ւ ամեն ինչը դեռ հում է:
.--Սա կաթի ապուր է ,սակայն կաթ չունի:
--Որովհետև տնում կաթ չունեինք և ես շտապում էի:
--Շատ հետաքրքիր է:Կաթի ապուր առանց կաթի: Բոլորը ծիծաղեցին և ոչ ոք դրանից չկերավ: Ես նեղվեցի և որոշեցի երբեք խոհարարություն չանել:
Սեր,ջանասիրություն և համբերություն: Չնայած հաջողության ձգտողներից շատերը սիրում են այս աշխատանքը,և նրանցից ոմանք նույնիսկ հաստատակամ են ու հետամուտ իրենց ընտրած ճանապարհին,սակայն շատ քչերն են որ ունեն բավարար համբերություն:Համբերել, այսինքն կարողանաք հանգստությամբ մի արդյունքի սպասել : Անհամբերությունը ակնթարթային բավարարության համար ևս մեկ հոմանիշ է, որը մարդկության ամենամեծ տառապանքներից մեկն է:Համբերությունը սովորաբար բխում է բազմաթիվ այլ առաքինություններից, ինչպիսիք են հանդուրժողականությունը, կարեկցանքը, հասկացողությունը, ճկունությունը և հումորը, կամ ինչպես Սուրբ Օգոստինոսն է ասում՝ «Համբերությունը իմաստության ուղեկիցն է»:
--Մայրս ասաց.«Հիմա ժամանակն է, որ քեզ սովորեցնեմ պրոֆեսիոնալ խոհարարի հրաշք խորհուրդը:
--Ի՞նչ է դա։ Արդյո՞ք դա հատուկ համեմունք է:
--Ոչ:
--Ուրեմն ,դա ի՞նչ է:
--Համբերություն:
--Էհ մայրիկ,վստահաբար կատակում ես:
--Աղջի՛կս, դու պետք է համբերատար լինես, մինչև քո կերակուրը օջախի վրա լավ եփվի։Դու տասը րոպեում ես ուտեստ եփում ,սակայն կարևորը համբերատար լինելն է:Ինչպես խոհարարության, այնպես էլ կյանքի բոլոր փուլերում։Եթե ցանկանում ես հաջող արդյունքի հասնել : Քանզի ,առանց համբերության քո բոլոր ջանքերը իչիք են դառնալու :
Համբերատար լինելու համար պետք է հավատանք ,որ մեր ցանկացած արդյունքը մեզ համար նպաստավոր է ու հարմար: Արդյունքի նկատմամբ հավատք չունենալու դեպքում մեր մեջ ստեղծվում է կասկածի և անհանգստության զգացում, որն անհամբերությունն է և անզորությունը։Երբ ուրիշները ձեզ խնդրում են լինել համբերատար , նրանք իրականում խնդրում են ձեզ հավատալ, որ ձեր ակնկալած արդյունքը ցանկալի է և հարմար ձեզ համար:Բայց եթե դուք չունեք այս զգացողությունը, դա չի նշանակում, որ դուք անհամբեր եք, այլ նշանակում է, որ դուք զգում եք, որ ոչ մի տեղ չեք հասնում, և պետք է փոխեք ձեր ընթացքը: Համբերությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ սխալ գործը շարունակելու համար։
Համբերությունը այն վարքագիծն է, որը թույլ է տալիս ապրել ավելի հաճելի և հաջողակ կյանքով:
Հուսանք այս հաղորդումը ձեզ դուր եկավ։ Մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ։