Տարածաշրջանի քաղաքական գործիչների արձագանքներն ու դիրքորոշումներն ԻՀՊԿ-ի զորավարժությունների վերաբերյալ
Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում և հյուսիսային Արդեբիլ և Արևելյան َԱտրպատական նահանգներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժությունները, արժանացել են տարածաշրջանի քաղաքական գործիչների տարբեր արձագանքներին:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիսում գտնվող Արաքս գետի ընդհանուր տարածքում և Արդեբիլ նահանգում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մեծ զորավարժությունները։ Այս մեծածավալ զորավարժություններն ըստ տարեկան ծրագրացանկի անցկացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաքելությունների իրականացման շրջանակում ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով։Նույն համատեքստում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է.-«Հարևան երկրներին այս զորավարժության ուղերձը խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի և այլ զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանները և վճռական արձագանքելու ցանկացած սպառնալիքի»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը,Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ ենթախմբերից մեկն է, որն ավելի քան 100հազար փորձառու և պատրաստված ակտիվ ուժերով կազմում է՝ հեղափոխական-իսլամական այս կառույցի հիմնական մարմինը։«Աշուրա» բազայի առանցքայնությամբ այս եռօրյա զորավարժությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների Արաքս գետի շրջանում և որոշված է, որ առաջին անգամը լինելով լողացող կամուրջ տեղադրվի Արաքս գետի վրա, ռազմական տեխնիկա և զինամթերք տեղափոխելու նպատակով:Իրանի Արդեբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժությունների նպատակներից մեկը՝ պաշտպանության և անվտանգության համակցված սցենարների իրականացումն է, որոնք առաջին անգամ կիրառվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժություններում։Երկրի տարբեր շրջաններում Իրանի զորավարժությունների անցկացումը մշտապես իրականացվել է Իսլամական Հանրապետությունում՝ նպատակ ունենալով ամրապնդել հարևանների հետ խաղաղության և բարեկամության հիմքերը, և այս զորավարժությունն անցկացվում է նաև տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացման համար։Այս առնչությամբ, վերջերս գեներալ մայոր Փաքփուրը հայտարարել էր՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունների իրականացման մասին՝ երկրի հյուսիսային սահմաններում զինված ուժերի և ցամաքային ստորաբաժանումների պատրաստվածությունը պահպանելու և բարելավելու նպատակով։Իրականում սա հստակ ուղերձ է՝ տարածաշրջանի ժողովուրդների թշնամիներին։
Այս զորավարժությունների նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ի պատասխան Ադրբեջանի հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազանգին, քննարկել և մտքերի փոխանակում է կատարել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում կարևորագույն խնդիրների մասին: Այս զրույցում Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը, նկատի ունենալով Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների հարաբերությունների խորքը, անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և ընդգծել՝ Իրանի Իսլամական Հանրապետության հովանավորությունը երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ , և այս մոտեցումը դիտարկել է Իրանի Իսլամական Հանրապետության մնայուն քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ:Ամիր Աբդոլլահյանը նաև որպես տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգություն է արտահայտել օտար ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և ընդգծել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը:
Այս հեռախոսազրույցում «Ջեյհուն Բայրամովը» դեմ արտահայտվելով տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, հովանավորել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ոլորտում։Ադրբեջանցի այս դիվանագետի աջակցությունն Իրանի դիրքորոշումներին ներկայացվում է այն պայմաններում , երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն այն ենթադրությամբ ,որ իրավունք ունեն Ադրբեջանի տարածքում ցանկացած քայլի գնալ,հրեական գործակալությունը (Սուխնոտ) Մոսկվայից տեղափոխել են Բաքու: Վերջին մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանային լրատվամիջոցները շատ են խոսում Բաքվի պաշտոնյաների՝ Իսրայելի ռասիստական ռեժիմից կախվածության մասին։Ակնհայտ է, որ Սուխնոտի տեղափոխումը Մոսկվայից Բաքու կատարվել է չարաբաստիկ եռանկյունու՝ միջազգային սիոնիզմի, պանթուրքիզմի կործանարար հոսանքի և համաշխարհային կայսերապաշտության համատեղ ջանքերով, որոնք ամեն օր մեծացնում են տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես մուսուլման ժողովուրդների խնդիրները։
Չի կարելի անտեսել այս կարևոր փաստը, որ օտարների միջամտությունը հարավկովկասյան տարածաշրջան մեծացնում է լարվածությունը այս տարածաշրջանի կառավարությունների միջև։Այդ իսկ պատճառով, ինչպես Իսլամական Հանրապետությունն է բազմիցս ընդգծել՝ չի հանդուրժելու քայքայիչ ու լարվածություն առաջացնող տարրերի, հատկապես՝ սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունները Ադրբեջանի հանրապետության նախագահի հետ զրույցում, այն հիմամբ թե՝ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությունը, հիստերիա է առաջացրել Արաքսի հյուսիսում։Պանթուրքիզմի և միջազգային սիոնիզմի հետ առնչվող գործակալները խախտել են իրենց լռությունն այս կապակցությամբ և սպառնալիք են հնչեցրել Իրանի դեմ:Այս գործակատարներից է ՝Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ռասիմ Մուսա Բեյգովը»:Նա առանց խոսելու Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Նախիջևանի անվտանգությունը պահպանելու համար շուրջ երեք տասնամյակ ցուցաբերած աջակցությանը , և առանց անդրադառնալու հյուսիսային Արաքսի քաղաքական գործիչների անշնորհակալ լինելուն և առանց ակնարկելու Իլհամ Ալիևի կառավարության ջանքերին, Իրանին մեղադրելու թե՝ Ադրբեջանի օկուպացված տարածքով Հայաստանի հետ համատեղ թմրաբիզնես է կատարել և ձերբակալել է դեպի Ռուսաստան բեռ փոխադրող Թավրիզի բեռնատարի երկու վարորդներին,շատ զարմանալի և խորհելու արժանի խոսքերով , Աստանայի նիստի ընթացքում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարություններն անկապ համարելով, Իրանի զորավարժությունները սադրիչ է անվանել։
Օտարներին կապված այս քաղաքական գործիչը անդրադառնալով որ Ադրբեջանի Հանրապետությունում վաղուց ծանոթ են Իրանի «շեղված» քաղաքականությանն ու աշխարհայացքին, շատ կոպիտ հայտարարություններով Թեհրանի ղեկավարներին խորհուրդ է տվել ճնշում չբանեցնեն Իրանից անջատված հատվածի և մայր հայրենիքի հետ հարաբերությունների հարցով:
Սիոնիստ-թուրքամետ համատեղ հոսանքի այս խոսնակը՝ առանց անդրադառնալու համաշխարհային իմպերիալիստական հոսանքին կապված կառավարությունների անկարողությանը, որոնք Եմենի ժողովրդի մի մասի հետ տասնամյա պատերազմի ընթացքում իրենց և իրենց ինքնիշխանությունը փրկելու համար ձեռք են մեկնել գերիշխող այլ երկրներին և փորձում են գոյատևել ,շեշտել է.«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել վտանգները,քանի որ պատասխան հարձակման են ենթարկվելու ՝ Թուրքիայի և Պակիստանի հետ Իրանի սահամանները և Իսրայելից եւ Սաուդյան Արաբիայից հազարավոր հրթիռներ եւ ռումբեր, որոնք վաղուց ձգտել են ոչնչացնել Իրանի հրթիռային եւ միջուկային ենթակառուցվածքը, կթափվեն նրանց գլխին»:
Ակնհայտ է ,որ Իրանի դեմ Ռասիմ Մուսա Բեյգովի սպառնալից հայտարարությունները կատարվել են օտարների հրահանգների ծիրում: Արձագանքելով այս ազերիապաշտ այլախոհի անհիմն հայտարարություններին,Իրանի իսլամական խորհրդարանում հեղափոխական ուժերի ֆրակցիայի անդամ Սեյեդ Մոհամադ Ռեզա Միրթաջեդդինը ասել է.«Անփոփոխ է հարևան երկրների հետ Իրանի միջազգային սահմանները»:
Սեյյեդ Մոհամադ Ռեզա Միրթաջեդդինը «Խանեյե Մելլաթ»կայքէջի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավելու համար Իրանի դերակատարությանը ասել է-«Իրանը երկու երկրների հարևանն է և նրանց հետ ունի կրոնական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ,նման անցյալով երբևէ համաձայն չենք որ հարևան երկրներում անապահովություն ստեղծվի:Երկու երկրների հետ Իրանի հարաբերության կարողություններն օգնում են լուծելու ծագած տարաձայնություններն ու խնդիրները, և Իրանը կարող է արդյունավետ քայլեր ձեռնարկել այս ոլորտում»։
Իսլամական խորհրդարանում Թավրիզի,Օսկույի և Ազարշահրի պատգամավորը ասել է.«Անընդունելի է օտարների բացահայտ,գաղտնի կամ անվտանգության ռազմական ներկայությունը տարածաշրջանում ու այս երկու երկրներում : Երկու երկրները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին ,որ բանակցության միջոցով կարգավորեն իրենց դժվարությունները»:
Նա նշելով ,որ Իրանը իր կարողականությունը կօգտագործի դժվարությունները կարգավոերլու համար ,շեշտել է.«Միջազգային սահմանները չպետք է փոփոխություն կրեն: Սահմանները պատմական անցյալ ունեն և դարեր է գոյություն ունեն :Իրանը չի ընդունելու որ սահմանները փոփոխություն կրեն»:
Ուշադրության արժանի կետը ՝Իլհամ Ալիևի կառավարության տարօրինակ և երկակի դիրքորոշումների առնչությամբ օտար ուժերի, հատկապես սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի որոշ չարաշահող կառավարությունների, ինչպես նաև այսպես կոչված թաքֆիրական-ահաբեկչական ուժերին ներքաշելն է Ադրբեջանի հանրապետության տարածքներում: Փաստորեն, թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը Ադրբեջանի Հանրապետությանը իշխելուց մոտ երկու տասնամյակ անց ,զղջացել է անկախ Ադրբեջանի Հանրապետություն ունենալու համար և փորձում է գնալ նույն սխալ ճանապարհով, ինչի միջով անցավ «Աբուլֆազլ Ալիևը»,ով հայտնի էր ՝ «Աբուլֆազլ Իլչի բեյ»անվամբ: Այս սխալ քաղաքականության որդեգրումը այն պայմաններում է ներառվել Բաքվի իշխանությունների օրակարգում , երբ 1992 թվականի անկախացումից հետո Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահ Աբուլֆազլ Ալիևը ,արծարծելով պանթուրքիստական և հակաիրանական և հակառուսական կարգախոսեր, բացի այն որ կորցրեց Արաքսի հյուսիսի տարածքից մոտավորապես 20 տոկոսը ,այսինքն մեկ հինգերորդը ,միայն 11 ամիս իշխեց երկրին:Բաքվից Իլչի բեյի փախուստից հետո տարածաշրջանի լրատվամիջոցները բացահայտեցին բազմաթիվ կուլիսային իրողություններ նրա կառավարությունում։Այս փաստերի թվում կարելի է նշել Իլչի բեյի կառավարության բացարձակ կախվածությունը Թուրքիայից և Իսրայելի ռասիստական ռեժիմից։Բաքվից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Կալկի գյուղ Իլչի բեյի փախուստից հետո Իլհամ Ալիևի հայրը և Ադրբեջանի հանրապետության հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ բերվեց Բաքու,երկրի իրավիճակը կարգավորելու համար: Բայց Թուրքիայի ժամանակի կառավարությունը, որը իր շահերը հակասական գտավ Արաքսի հյուսիսում տիրող իրավիճակից , հեղաշրջում նախապատրաստեց Ադրբեջանի Հանրապետությունում , Հեյդար Ալիևի կառավարության դեմ։Բայց Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն այս կապակցությամբ լռել են, իսկ ավելի ճիշտ՝ կորցրել են այս մասին արտահայտվելու համարձակությունը։Բայց ադրբեջանական կողմին կապված որոշ քաղաքական գործիչներ իրենց թույլ են տալիս լրատվամիջոցներով արտասահմանյան հոսանքների ցանկացած խորհուրդ ներկայացնել իրենց հայրենիքի և երկրի դեմ։
Ամեն դեպքում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժությունների անցկացումը միայն ներքին և տարածաշրջանային խնդիր է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է տարածաշրջանի կառավարություններին և ժողովուրդներին:Օտար հոսանքների և հյուսիսային Արաքսի քաղաքական գործիչների վախն ու մտահոգությունը, որոնք ամեն ամիս մի քանի համատեղ զորավարժություններ են անցկացնում, ցույց է տալիս Իլհամ Ալիևի կառավարության սխալ քաղաքականությունը տարածաշրջանային մակարդակում ,որը դրական արդյունք չի ունենալու Ադրբեջանի հանրապետության մուսուլման ժողովրդի համար։