Նորություններ (57)
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումն սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի հետ առնչվող թեմայով։
Իրանի «Խայամ» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել 1401 թվականի մորդադի 18-ին (2022 թվականի օգոստոսի 9-ին) Ղազախստանի Բայկոնուր տիեզերական կենտրոնից։600 կգ քաշով այս արբանյակը «Սոյուզ» արբանյակակրով արձակվել է 500 կմ ուղեծիր։Այս արբանյակի շահագործման ժամկետը 5 տարի է։Իրանի տիեզերական կազմակերպության հայտարարության համաձայն՝ արձակման սկզբնական փուլերը հաջողությամբ ավարտվել են, և Խայամն այժմ ուղեծրային փոխանցման բլոկով տեղափոխվում է իր վերջնական ուղեծիր՝ այսինքն 500 կմ ուղեծիր։
Խայամ արբանյակը հեռահար կառավարվող արբանյակ է և այս արբանյակի կառավարման և շահագործման հետ կապված բոլոր հրահանգների արձակումից անմիջապես հետո ,առաջին իսկ օրվանից իրականացվում և տրվում են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը պատկանող տիեզերական բազաներում տեղակայված իրանցի փորձագետների կողմից՝Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից:«Խայամ»-ի արբանյակային գործողությունների կառավարման կենտրոնը, հրամանատարության ուղարկման և արբանյակային տվյալների հավաքագրման կայանները գտնվում են միայն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում և գտնվում ենվ Իրանի տիեզերական կազմակերպության կառավարման ներքո և այնտեղ տեղակայված են իրանցի ինժեներներ և հետազոտողներ:
Նկատի առնելով Իրանի տիեզերական կազմակերպության լոկ խաղաղասիրական ու ոչ ռազմական աշխատանքներն ու նպատակաները , «Խայամ»-ի արբանյակային պատկերներն օգտագործվում են երկրի կառավարման և պլանավորման կարողությունները բարելավելու համար,ներառյալ՝ գյուղատնտեսության, բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, հանքերի և սահմանների մոնիտորինգի, չնախատեսված իրադարձությունների կառավարման և այլնի ոլորտներում և երկրի պաշտպանական ուժերը,իրենց տեխնիկական ու ռազմավարական կարիքները ապահովելու համար,հետապնդում են իրենց ուրույն ու եզակի ուղիները:
....
Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել գերզանգվածային սև խոռոչ , որն ունի Արեգակից միլիոն անգամ մեծ զանգված:
Աստղագետներից մեկն ասում է- «Օգտագործելով «Ֆերմի» արբանյակի տվյալները, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի հետազոտողները կարողացել են բացահայտել «գամմա ճառագայթների պոռթկումը», որն անցել է արեգակի զանգվածից մեկ միլիոն անգամ մեծ զանգված ունեցող սև խոռոչի մոտից:Գամմա ճառագայթների պայթյունը գամմա ճառագայթների պոռթկում է, որը մեզ է հասնում գալակտիկայից շատ հեռու տարածքից»:
Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի այս հետազոտողի խոսքով՝ այս հետազոտության արդյունքներն առաջին անգամ հրապարակվել են հեղինակավոր Astrophysical Journal-ում 2021 թվականին, իսկ այս գեր սև խոռոչի գոյության վերահաստատման արդյունքները հրապարակվել են նույն ամսագրում անցյալ շաբաթ։Գամմա ճառագայթների պոռթկումներն ամենաէներգետիկ արտագալակտիկական իրադարձություններն են:Այս իրադարձություններն առաջին անգամ հայտնաբերվեցին վաթսունականներին:Վերջին տասնամյակների ընթացքում, երբ սկսվեցին գամմա-ճառագայթներով տիեզերական աստղադիտակների աշխատանքը , ինչպիսիք են՝ Swift-ը և Fermi-ն, այս իրադարձությունների հայտնաբերումը զգալիորեն աճել է:Այնպես, որ այս ժայթքումների իզոտրոպ քարտեզը պատրաստվել է, և դրանց բնութագրերի և ծագման ավելի լավ մոդելներ են ձեռք բերվել:
...
Թեհրանի համալսարանի հնագիտության հետազոտական խումբը՝ հնագիտության բաժնի ակադեմիկոս, դոկտոր Ռահիմ Վելայաթիի ղեկավարությամբ, 10 ամյա ուսումնասիրությունից և դաշտային հետազոտություններից հետո կարողացավ պեղումների միջոցով բացահայտել պատմական Օջան քաղաքի կառավարական միջնաբերդի մի մասը:
Ըստ Վելայաթիի, այս հետազոտության և քննարկման ընթացքում Թեհրանի համալսարանի հետազոտական խմբի կողմից 1385-ից մինչև 1401 թվականները (2006-2022 թթ.) հետաքննվել և դաշտային ուսումնասիրության են ենթարկվել պատմական Օջան քաղաքի մոտ 95 հեկտարը:Այս ժամանակահատվածում,պատմական և աշխարհագրական տեքստերում Օջան քաղաքի կարևոր փաստաթղթերի ու նկարագրությունների հիմամբ, ուսումնասիրվել են մոտ 700 պատմական վայրեր և պատմական Օջան քաղաքի ճշգրիտ վայրը բացահայտվել և ներկայացվել է Թեհրանի համալսարանի հնագիտության պատվիրակության կողմից:
Ըստ այս հետազոտողի՝ պատմական Օջան քաղաքում հայտնաբերվել են այնպիսի առարկաներ, ինչպիսին է փիրուզագույն քարերով զարդարված իլխանական գավաթների կոտրված տարան։Թեև այս խեցեղենի և իրերի հայտնաբերումը արժեքավոր է, սակայն այն ինչը ,որ կարևորում է այս հետախուզությունը ,այս քաղաքի և Իլխանյանների կառավարական ամրոցի ճարտարապետության և ճարտարագիտական աշխատանքների արժեքն է:Բացի այն որ քաղաքի տարածքում հայտնաբերվել են Սելջուկների և Իլխանների և արդի ժամանակաշրջանի իսլամական 4 գերեզմանատներ, կարևոր է քաղաքի կառավարական միջնաբերդի բացահայտումը՝ որպես քաղաքի հիմնադրումից ի վեր մնացած ամենամեծ շենքը, որը վերանորոգվել է Իլխանների ժամանակաշրջանում։
Նաև փաստեր են բացահայտվել սելջուկյան և իլխանյան ժամանակաշրջանի աշտարակաձև երկու դամբարաններից և քաղաքի արևմտյան կողմում գտնվող Դաստկանդի վայրի մասին,որը հավանաբար Իլխանական ժամանակաշրջանում ունեցել է բուդդայական տաճարի քարանձավի գործառույթը: Այս պեղումներով բացահայտվել է ճարտարապետական համալիր, որը բաղկացած է կլոր աշտարակից և մեծ ամրոցի կամ կառավարական միջնաբերդի արտաքին պարիսպներից։Պատմական Օջան քաղաքն ամբողջությամբ թաղված է հողի մեջ, և կատարված ջանքերով ու հետազոտություններով ու պեղումներով հողից դուրս է բերվել քաղաքի մի մասը, այդ թվում՝ կառավարական դղյակը։Իսկ այժմ դրա պահպանությունը տնօրինում է Արեւելյան Ատրպատականի մշակութային ժառանգության գլխավոր վարչությունը։
Իրանի կլիմայական, աշխարհագրական և հողի բազմազանությունը և տարածքը պատճառ է դարձել ,որ այս երկիրը հանդիսանա բուժա-արոմատիկ բույսերի բազմաթիվ տեսակների մշակման ոլորտում հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկը, իհարկե, տեսակների զգալի մասը պատկանում են Իրանին:Վերջերս Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի գիտատեխնիկական պուրակում տեղակայված ընկերություններից մեկը հետամուտ է եղել Իրանի բնիկ բույսերը արդյունահանելու, վերամշակելու և արժեքավոր ապրանքների վերածելու գաղափարին՝ հիմնված իր լիարժեք ժամանակակից տեխնոլոգիաների վրա:Այս բազմամյա ջանքերի արդյունքում բազմաթիվ արտադրանքներ են արտադրվում ինչպիսիք են՝ Իրանի բնիկ բույսերի հյութը, լիովին օրգանական էսանսներ, որոնք զերծ են ցանկացած քիմիական նյութերից և բույսերի ակտիվ նյութերից, ինչպիսիք են գերանիոլը, մենթոլը, լինանոլը և լիմոնենը, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում և ներկայումս ապահովվում են արտերկրից:
Գիտելիքահենք այս ընկերության գլխավոր տնօրեն Սոմայե Միր Սադեղիի խոսքերով՝ ներքին և նույնիսկ արտասահմանյան նմանօրինակ ընկերությունների համեմատությամբ այս ընկերության տարբերության կարևոր ցուցանիշը արդյունահանման համար բարձր առաջադեմ տեխնոլոգիայի կիրառումն է, որը մեր ընկերության սեփականությունն է,և ներքին ու արտասահմանյան ընկերություններին դա հասանելի չէ: Այս տեխնոլոգիայի արդյունքում այս ընկերությունում արտադրվել են մաքուր էքստրակտներ և հյութեր, որոնք չունեն ներքին նմանօրինակներ:
Այս ընկերության տնօրենի հավաստմամբ, ընկերության վերջնական նպատակն է օգտագործել հայրենական արտադրության բուժա-արոմատիկ բույսերի աճեցման բարձր հզորությունը,վերափոխել այն վերամշակված բաղադրությունների ,տարբեր արդյունաբերությունների համար՝ շատ բարձր որակով, հենվելով սեփական տեխնիկական գիտելիքների վրա և, ի վերջո, ավելի քիչ կախվածություն արտաքին արտադրությունից ու արտարժույթից: Ներքին շուկայի կարևորությունից բացի , արտադրանքի բարձր որակի շնորհիվ մեր ընկերությունը միջազգային ճանաչում ունեցող կենտրոններից ստացել է օրգանական և բնական միացությունների հետ կապված հեղինակավոր հավաստագրեր,ինչի արդյունքում առաջիկայում այս ընկերության արտադրանքը արտահանվելու է համաշխարհային շուկաներ։Դա պատճառ կդառնա ,որ Իրանը միանա բուսական որոշ մթերքներ արտադրող երկրներին, ինչը մինչ այժմ հնարավոր չէր։
Թանկագին բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: