Անդրադարձ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին (3.Արևմուտքի պլանավորումը՝ Իրանում անկարգություններ հրահրելու համար)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանում անկարգություններ հրահրելու արևմտյան կառավարությունների պլանները։ Մնացեք մեզ հետ:
Իրանի վերջին ցույցերը պատրվակ են դարձել արևմտյան երկրների համար՝ միջամտելու Իրանի ներքին գործերին և սաստկացնելու անկարգությունները: Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները վերջին 43 տարիների ընթացքում օգտագործում են բոլոր միջոցներն ու հնարավորությունները՝ տապալելու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նրանք Տարածաշրջանում ու աշխարհում Իրանաֆոբիայի քաղաքականությանը և Իսլամական Իրանի իմիջը արատավորելուն զուգահեռ, փորձում են Իրանում անկարգություններ հրահրել։ Իրանում անկարգություններ առաջացնելու համար ԱՄՆ-ի, Կանադայի, Բրիտանիայի և որոշ եվրոպական երկրների օրակարգում դեռևս թավշյա և գունավոր հեղափոխությունների օրակարգն է։ Նրանք օգտվում են ցանկացած հնարավորությունից Իրանում ճգնաժամ ստեղծելու համար։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքները, ընտրությունների անցկացման եղանակը, ընտրությունների արդյունքներում կասկածներ առաջացնելը կամ ցանկացած որևէ թեմա, որը կարող է պառակտում առաջացնել կամ հետագա պառակտման առիթ դառնալ Իրանի հասարակության մեջ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում օգտագործվել է թշնամիների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Իսլամական Հանրապետության թշնամիներն Իրանում մշտապես ծրագրում են հնարավորություններ և իրադարձություններ՝ ճգնաժամ ստեղծելու համար։ Աշխարհի բոլոր երկրները բախվում են զանազան խնդիրների ու դժգոհությունների իրենց կառավարությունների գործունեության պատճառով։ Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներն ունեն նաև խնդիրներ կառավարելու և մարդկանց դժգոհություններին ու պահանջներին արձագանքելու մեխանիզմներ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է։ Աշխարհի ոչ մի հեղափոխությունում, հեղափոխության հաղթանակից հիսուն օր անց հանրաքվե չի անցկացվել իշխանության տեսակ ընտրելու վերաբերյալ։ Իրանի ժողովուրդը հեղափոխության հաղթանակի առաջին տարում հինգ անգամ մասնակցեց քվեարկության։ Առաջին ընտրությունը իշխանության տեսակի հանրաքվեն էր, Երկրորդը Սահմանադրական բանիմացների խորհրդի ընտրությունն էր, երրորդը՝ սահմանադրության նախագծի հանրաքվեն։ Չորրորդը նախագահական, հինգերորդը՝ Իսլամական խորհրդարանի ընտրություններն էին։ Իսլամական Հանրապետության գոյության 43 տարիների ընթացքում անցկացվել են ավելի քան քառասուն ընտրություններ։ Աշխարհի սակավաթիվ ժողովրդավարական երկրներում են մարդիկ այս չափ ներգրավված իրենց երկրի ճակատագիրը որոշելու մեջ։Իսկ աշխարհի ամենաավտորիտար երկրները՝ միապետական և բռնի համակարգերով, գտնվում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և հարևան են Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այդ ռեժիմները ԱՄՆ-ից և որոշ արևմտյան երկրներից ստացած կործանիչներով ու ռումբերով կոտորել են հարյուր հազարավոր եմենցի կանանց ու երեխաների: Քննադատ մի լրագրող սղոցով կտոր-կտոր է արվում ու գցվում թթվի մեջ՝ չթողնելով նրանից որևէ հետք: Այս բոլոր ակնհայտ հանցագործությունների դիմաց Արևմտյան պետությունների և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունների արձագանքը միմիայն լռություն է , և երբեմն էլ այսպես կոչված իրենց մարդասիրական կերպարը պահպանելու համար նրանք քննադատական հայտարարություն են հրապարակում։
....
Արևմտյան երկրներն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ որպես տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիր, Իրանի իրադարձությունները դիտարկում են երկակի մոտեցմամբ: Նրանք, Իրանի ժողովրդի դեմ, տարածաշրջանի նույն կոռումպացված և ավտորիտար ռեժիմների հետ փոխգործակցելով՝ հիմնելով և գործարկելով հարյուրավոր հեռուստատեսային, ռադիո և սոցիալական ցանցեր և լրատվական կայքեր, այդ թվում՝ BBC-ն, MANOTO-ն և Iran International-ը, վարում են հոգեբանական պատերազմ և այլ թշնամական գործողություններ: Այս պատերազմի նպատակն է Իրանի ժողովրդի պառակտումը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և պետական այրերի ու ժողովրդի միջև անվստահության սերմանումը: Այս առումով նրանք օգտագործում են ցանկացած միջոցից անկարգություններ հրահրելու համար։ Իրանում վերջերս տեղի ունեցած միջադեպի և Մահսա Ամինի անունով երիտասարդ աղջկա վաղաժամ մահվան դեպքում, նույն լրատվամիջոցների կողմից թեմա ստեղծվեց Իրանում կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո, անկարգություններ հրահրելու նպատակով: Սա այն դեպքում, երբ մի քանի զեկույցներում, հատկապես Մահսա Ամինիի վաղաժամ մահվան մասին հրապարակված դատաբժշկական եզրակացության մեջ, նրա նկատմամբ բռնի վերաբերմունքի նշաններ չկան։ Մահսա Ամինին հիմնական հիվանդություն ուներ, որի պատճառով նա կոմայի մեջ ընկավ և, ցավոք, մահացավ: Միևնույն ժամանակ, երբ Մահսա Ամինիի վաղաժամ մահը դարձավ քաոս ու անկարգություններ ստեղծելու և Իրանի հետ լրատվամիջոցների ու արևմտյան կառավարությունների հոգեբանական պատերազմի թեմա, Քաբուլում պայթյուն տեղի ունեցավ, և տասնյակ աղջիկներ ու երեխաներ սպանվեցին։ Բայց արևմտյան կառավարություններից և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունների կողմից որևէ քննադատություն կամ նույնիսկ կարեկցանքի արտահայտություն չեղավ այս ահաբեկչության զոհերի կապակցությամբ։ Այն ինչ որ լրատվամիջոցների լրատվական ալիքներում շրջանառվեց Իրանում տեղի ունեցած վերջին շաբաթների իրադարձություններից, ոստիկանության գործողություններ էին ընդդեմ այն անձանց որոնք ոչնչացնում էին ժողովրդի և քաղաքային օբյեկտների գույքը: Համենայնդեպս, աշխարհում, ինչ-ինչ պատճառներով ապօրինի փողոց դուրս եկողների ու բռնի գործողություններ կատարողների և ցանկացած անկարգությունների համար, դեպքի վայր է գնում ոստիկանությունը՝ անկարգությունները վերահսկելու և կարգուկանոն հաստատելու համար։ Օր չկա որևէ հաղորդում չհրապարակվի արևմտյան երկրների փողոցներում ոստիկանության և ցուցարարների առճակատման մասին: Բայց եթե Իրանի ոստիկանությունը տեղակայվում է փողոցներում կարգուկանոն հաստատելու համար, կարծես անսովոր գործողություն է կատարվել։ Իրանում տեղի ունեցած այս վերջին իրադարձությունների ժամանակ մի քանի ոստիկաններ նահատակվել են իրենց առաքելությունը կատարելիս, սակայն արևմտյան լրատվամիջոցներն այդ մասին ընդհանրապես չեն նշում։
...
Իրանի վերջին իրադարձությունների վերաբերյալ Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի այս տեսակ վարվելակերպը, վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ արևմտյան կառավարությունների մշակած ծրագրերի մասին: Արևմտյան լրատվամիջոցների ղեկավարությամբ Իրանի որոշ փողոցներում հնչող կարգախոսները հստակ նշաններն են ժողովրդի և կառավարության միջև անվստահություն և պառակտում առաջացնելու նպատակի մասին: Ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը Իրանում և հարևան երկրներում, հատկապես Իրաքյան Քրդստանում և Պակիստանում, ցույց է տալիս, որ արևմտյան երկրները դեռ հույս ունեն ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետության հզոր ծառը՝ նման հոգեբանական միջոցներով և ահաբեկչական խմբավորումներին աջակցելով։ Զահեդանում ահաբեկչական խմբավորումներից մեկը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա և սպանել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ մի քանի ոստիկանների։ Մինչ արևմտյան լրատվամիջոցներն այս իրադարձությունը հրապարակեցին որպես կանանց իրավունքների պաշտպանության բողոքի ցույցերի արտացոլում, ահաբեկչական խմբավորումները նրանցից ձեռք բերված զենքերով Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդան քաղաքի արյունալի իրադարձությունները կազմաքերպեցին և ակնհայտ դարձավ նրանց նպատակները: Քուրդիստանի նահանգում ահաբեկչական խմբավորումները, որոնց ձեռքերը շաղաղված են հազարավոր կանանց ու երեխաների և ոստիկանական ուժերի արյունով, վերջին չորս տասնամյակում, փորձել են առավելագույնս օգտագործել Իրանում անկարգություններ հրահրելու հնարավորությունը։ Հիմնական ահաբեկչական խմբավորումներից է «Փեժակ» և «Քոմալա» ահաբեկչական խմբավորումը։ Անցած չորս տասնամյակներում այս խմբավորումները չեն խնայել ոչ մի հանցագործություն իրենց հայրենակից քրդերի և անվտանգության ուժերի դեմ։ Արևմտյան կառավարություններն աջակցում են այս բոլոր ահաբեկչական խմբավորումներին և այդ երկրներում ունեն գրասենյակներ և պաշտոնական գործունեություն: Բայց քանի որ այս ահաբեկչական խմբավորումները կանգնած են Իրանի դեմ, արևմտյան կառավարություններն բոլոր միջոցներով աջակցում են նրանց՝ Իրանում ճգնաժամ ստեղծելու համար: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, թիրախավորելով Իրաքյան Քրդստանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնները, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չի լռելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ճգնաժամային և ահաբեկչական գործողության դեմ։
...
Իսլամական հեղափոխությունը հաղթեց երկբևեռ համակարգի պայմաններում և դիմադրեց Արևմուտքի ու Արևելքի իր թշնամիների համակողմանի հարձակմանը: Այժմ, ապավինելով Աստծո հավիտենական զորությանը և ժողովրդի հովանավորությանը, չեզոքացնում է իր դեմ ուղղված բոլոր դավադրությունները: Այաթոլլահ Խամենեին 2022 թ. հոկտեմբերի 14-ին ամբողջ աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած Իսլամական միասնության 36-րդ համաժողովում ունեցած ելույթում ասել է. «Մենք ոտքի կանգնեցինք գերտերությունների դեմ։ Մի օր այս աշխարհը երկու գերտերությունների ձեռքում էր՝ Միացյալ Նահանգների և նախկին Խորհրդային Միության: Երկու գերտերություններն էլ, որոնք տարբերվում էին տասնյակ հարցերում, համակարծիք էին մեկ հարցում, դա Իսլամական Հանրապետությանը հակադրվելն է։ Նրանք կարծում էին, որ կարող են արմատախիլ անել այս տնկին։ Իսկ այսօր այս տնկին վերածվել է հզոր ծառի»։