Իրանի ներքին արտադրական կարողությունները (17)
Գիտելիքահենք արտադրության դիրքը, նշանակությունը և հետևանքները Իրանի տնտեսության մեջ:
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Այս առումով տարվա կարգախոսի առանցքայնությամբ հաղորդումներ ենք ներկայացնում: Շարունակելով հաղորդաշարը անդրադառնալու ենք փակ կամ կիսափակ գործարանների ու ընկերությունների վերաբացմանը , որպես գիտելիքահենք արտադրության արդյունքներից մեկը Իրանի տնտեսության մեջ։
Փաստն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում երկրի արդյունաբերական ոլորտներում օգտագործվող հումքի և տեխնոլոգիայի զգալի մասը ներմուծվել է այլ երկրներից և այս տարիների ընթացքում մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների՝ կապված դրանց մատակարարման և արդիականացման հետ:Բազմաթիվ գործարաններ վերջին տարիներին իրենց հոսքագիծը ստեղծելու և ավարտելու հետ կապված խնդիրների բերումով կամ իրենց անհրաժեշտ հումքի մատակարարման ոլորտում առկա դեֆիցիտի պատճառով,կամ ամբողջովին փակվել են կամ չեն արտադրում ամբողջ հզորությամբ:Երկրում գործարանների և արդյունաբերական կենտրոնների փակման մասին ճշգրիտ տվյալներ չկան։ Ոմանք այս տվյալները հայտարարել են մինչև 16 հազար միավոր։Սակայն, ըստ Իրանի Փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքավանների կազմակերպության տվյալների , մինչև 1399 թվականի վերջը այս քաղաքավաններում բացված արդյունաբերական միավորների ընդհանուր թվից 8521 արդյունաբերական միավորներ անգործության են մատնվել և շահագործվելուց հետո փակվել են։Ըստ այս տվյալների՝ Իրանի արդյունաբերական քաղաքավաններում փակված ընդհանուր 8521 արդյունաբերական միավորներից 43 արդյունաբերական միավորների փակման ժամանակը հայտնի չէ,մինչև 1380 թվականը փակվել է 94 արդյունաբերական միավոր, 1380-1384 թվականներին՝ 400, 1384-1392 թվականներին՝ 2 հազար 574 արդյունաբերական միավոր, և 1392-1399 թվականներին փակվածների ցանկին ավելացվել է 5 հազար 410 նոր արդյունաբերական միավոր ։
Փակվելուց բացի , որոշ արտադրամասեր աշխատում են իրենց կարողության կեսից ավելի քիչ չափով: Մի խոսքով ,այդ արտադրամասերը պարզապես փորձում են ամբողջությամբ չփակվել, որպեսզի միգուցե կարողանան հետագայում օգտագործել իրենց ողջ արտադրական կարողությունները։Այդ գործարաններից ու արտադրական կենտրոններից մի քանիսը գործում են ավելի քան կես դար։Գործարաններ, որոնց անունները խիստ շրջանառվում էր , և բոլորը ճանաչում էին նրանց:Անհերքելի փաստն այն է, որ գործարանների փակվելը ինչ պատճառով էլ որ լինի , չի բխում երկրի շահերից և ստեղծում է մեծ թվով գործազուրկներ ու վտանգում երկրի տնտեսական ցիկլը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս կապակցությամբ կարևոր կետեր է արծարծել այս տարվա օրդիբեհեշտ ամսի 19-ին աշխատավորների հետ հանդիպման ժամանակ:Նախ եւ առաջ,նա գործարանների ու արտադրական կենտրոնների փակվելը դավաճանություն է անվանել։Նա ասել է.«Մարդիկ, ովքեր փակում են գործարանները իրենց անձնական շահերից ելնելով և հողատարածքը ու դրա ավելացված արժեքը օգտագործելու համար, պետք է իմանան, որ անօրինական և կրոնական առումով չարտոնված քայլի են գնացել և այդ քայլը դավաճանություն է ժողովրդին , աշխատավորին , երկրի անկախությանն ու տնտեսությանը ու հարված է ազգային արտադրությանը»։ Երկրորդ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը արտադրական կենտրոնների փակվելը համարում է իմպերիալիզմի քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:Հենց այդ հիմամբ նա ասում է.«Հեղափոխության սկզբից ,դա իմպերիալիզմի քաղաքականությունն էր որը վերջին տասը ,տասնըհինգ տարիների ընթացքում խիստ բացահայտվեց,նրանց քաղաքականությունը երկրի տնտեսությունը պարալիզացնելն էր, դա էր թշնամու քաղաքականությունը :Այս պատժամիջոցներն ու այդ խոսքերը բոլորը նպատակ ունեին երկրում դադարեցնել արտադրությունը,եթե արտադրությունը դադարի, երկիրը դառնում է աղքատ ու կարիքավոր,աչքը հառած ուրիշներին: Տնտեսական ճնշման կարևոր և վերջնական նպատակը արտադրությունն պարալիզացնելն էր...Երբ հարված ստանա ազգային արտադրությունը, հարված կստանա նաև աշխատավորի աշխատանքն և զբաղվածությունը,դա հաստատ է»։
Հետևաբար, գիտելիքահենք արտադրության մյուս արդյունքը այն է, որ գիտելիքահենք տնտեսությունը կարող է պատճառ դառնալ, որ մեծ թվով գործարաններ և ընկերություններ վերադառնան արտադրության և շարունակեն գործել ժամանակակից տեխնոլոգիաներով և գիտելիքներով և մեծապես նպաստել երկրի տնտեսությանը: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համոզված է, որ Իրանի և այլ երկրների տնտեսության միջև եղած տարբերություններից մեկն այն է, որ «մենք ունենք բազմաթիվ փակ կամ կիսափակ գործարաններ և ընկերություններ ստորին հատվածում, որոնց թիվ շատ է :Հետևաբար, ընկերությունների գիտելիքահենք դառնալը կարող է ազդել այդ ընկերությունների վրա, այսինքն՝ նույնիսկ կարող է բազմապատկվել ու մեծացնել աշխատատեղերի հնարավորությունները»:
Բացի գիտելիքահենք տնտեսության մասին նշված դրական արդյունքներից, այս կարևոր խնդրին կարելի է անդրադառնալ նաև այն տեսանկյունից, թե ինչ հետևանքներ է ունենալու ոչ գիտելիքահենք տնտեսությունը։Այսինքն՝ գիտելիքահենք տնտեսության անտեսումը ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ։Գիտելիքահենք տնտեսության դրական արդյունքների մասին նշված բոլոր դրական ձեռքբերումները, բնականաբար, չեն լինի, եթե անտեսվի գիտելիքահենք տնտեսությունը և շատ խնդիրներ կառաջանան, այդ թվում՝ ժողովրդի դժգոհությունը ներքին արտադրությունից և չցանկանալ աջակցել ազգային արտադրությանը , գործարանների ու արտադրական կենտրոնների փակվելը աշխատանքի անվտանգության կորուստը և արտադրված ապրանքների անմրցունակությունը,և այս խնդիրներն ուղղակիորեն ազդելու են սոցիալական կապիտալի և նույնիսկ համակարգի ժողովրդական լեգիտիմության վրա։
Ավտոմոբիլային արդյունաբերությունը, որը հասարակական լայն դժգոհության դիմաց է կանգնած և հետ է մնում համաշխարհային ավտոարդյունաբերությունից, գիտելիքահենք և արդի արտադրության անտեսման հետևանքների վառ օրինակ է:Իրատեսական փաստերն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ մակրոկառավարման գիտելիքների թուլության և ռազմավարական անկարգությունների պատճառով Իրանում ավտոմոբիլային արդյունաբերությունը չի խորացել, ոչնչացվել են բազմաթիվ մարդկային և նյութական ռեսուրսներ։Մարդկային կյանքի և գույքի կորուստներից բացի, ավտոմոբիլային արդյունաբերության վերաբերյալ սխալ քաղաքականությունն ու որոշումները վնաս են հասցրել հասարակության այլ հարթություններին և տեխնիկական կառավարմանն ու արդյունաբերական զարգացմանը։Այդ վնասների թվում են շրջակա միջավայրի աղտոտումը խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Թեհրանը, Մաշհադը, Սպահանը, Թավրիզը, Շիրազը և այլն, որտեղ օդի խեղդող աղտոտվածության մեծ մասը պայմանավորված է անորակ մեքենաների հին ու հնացած տեխնոլոգիայով և վառելիքի բարձր ու թերի սպառմամբ։
Անկասկած աշխարհի ներկայիս արտադրական կառուցվածքում ներդրումների , ձեռներեցության և զբաղվածության հնարավորությունների պահպանումն անհնարին է դարձել առանց նորարարության և նոր տեխնոլոգիաների, հատկապես տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) տարրերի օգտագործման և առաջիկա երեք տարիների մեքենաները նախագծվելու և արտադրվելու են արհեստական ինտելեկտի, իրերի ինտերնետի և այլ նոր տեխնոլոգիաների հիման վրա՝ շատ տարբեր ներկայիս մեքենաներից և առնվազն հանածո վառելիքի սպառման նվազեցման գործողությունը և հիբրիդային և էլեկտրոնային մեքենաների արտադրության անհրաժեշտությունն ու միտումը շուտով կփոխեն այս ոլորտի հայեցակարգային պարադայմը:Տեխնոլոգիական ձեռներեցությունը և, այլ կերպ ասած, ավտոմոբիլային արդյունաբերությունը գիտելիքահենք դարձնելը ,այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են՝ բրոքերների, վարձակալության և այս ոլորտում անմաքուր տնօրենների հեռացումը, կարող են փրկել երկրի ավտոմոբիլային արդյունաբերությունը։