Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (97)
https://parstoday.ir/hy/radio/iran-i185600-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(97)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պատերազմի ութերորդ տարում իրաքյան բաասական բանակի ռազմական հնարավորությունների բարձրացման և ռազմավարությունը պաշտպանականից հարձակողականի փոխվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 07:03 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պատերազմի ութերորդ տարում իրաքյան բաասական բանակի ռազմական հնարավորությունների բարձրացման և ռազմավարությունը պաշտպանականից հարձակողականի փոխվելու մասին։

Նախորդ մի քանի հաղորդումներում անդրադարձել ենք ԻԻՀ-ի դեմ Սադամի վարչակարգի պարտադրած պատերազմի ութերորդ և վերջին տարում դաշտային և քաղաքական զարգացումներին։ Վեց տարի պաշտպանական դիրքում մնալուց և Իրանի կողմից իրականացված մի քանի մեծ ու փոքր անակնկալ գործողություններում մեծ ձախողումներից հետո, Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունների և նրանց արբանյակների օգնությամբ և աջակցությամբ, մի շարք ռազմական և քաղաքական միջոցներով, Սադամը հօգուտ Իրաքի փոխեց պատերազմի հավասարակշռությունը: Նկատի ունենալով, որ Իրանի տարեկան խոշոր գործողությունները հիմնականում իրականացվել են հունվար, փետրվար և մարտ ամիսներին, Պարտադրված պատերազմի վերջին ձմռան մոտենալու և Իրանի կողմից գործողություններ չկատարելու հետ մեկտեղ՝ Լոնդոնի ռադիոն այն կարծիքին էր, որ ըստ առկա ապացույցների՝ «Իրանը չի կարող նման հարձակում իրականացնել»: Ամերիկայի ռադիոն նաև իր զեկույցում ասել էր.«Դժվար թե Իրանը պատրաստ լինի նախկինի պես մեծ հարձակման, իսկ այս տարի չի բացառվում, որ նման քայլի չդիմի... անբարենպաստ եղանակը շուտով դա անիրագործելի կդարձնի»։ Թեև պարտադրված պատերազմի ութերորդ տարում Իրանը չկարողացավ խոշոր գործողություն իրականացնել հարավային ճակատում, սակայն Իրանի գործողությունների շարքը լեռնային հյուսիս-արևմուտքում, որը սահմանակից է Իրաքին, ցույց տվեց, որ Իրանը, չնայած փակուղային իրավիճակին, դեռևս առաջատար է պատերազմում հարավային ճակատում՝ խոշոր անակնկալ գործողություն իրականացնելու համար: Իրանի վերջին խոշոր գործողությունը հյուսիսարևմտյան տարածաշրջանում Վալֆաջր գործողությունն էր Իրաքի Սուլեյմանիա նահանգում: Սադամն այս երկրի հյուսիսային տարածաշրջանում Իրանի նոր ռազմավարությանը դիմակայելու համար երկու ելք ուներ. մեկը տարածաշրջանում իրանական ուժերի խոշոր և հաջորդական հարձակումներին հակազդելու համար մեծ ներկայության ապահովումն էր՝ իհարկե ստեղծելով Իրաքի պատերազմի կազմակերպությունում նոր կորպուս: Այս ճանապարհը փաստացի կհանգեցներ պասիվ դիրքի շարունակմանը և իրաքյան ուժերի մասնատմանը և Իրանին հարմար հնարավորություն կընձեռներ հետամուտ լինելու իր հարձակումներին հարավային տարածաշրջանից։ Երկրորդ ելքը հարավային տարածաշրջանում Իրանի կողմից գրավված տարածքների ազատագրման համար ջանքեր գործադրելն էր, այն էլ, այն ​​իրավիճակում, երբ Իրանն իր ուժերը կենտրոնացրել էր հյուսիսում։ Իրաքն ընտրեց երկրորդ լուծումը և փորձեց  Հալաբջայի գրավման հետ կապված իր անկարողությունը փոխարինել Հալաբջայի քիմիական ռմբակոծմամբ: Սադդամը պատկերացնում էր, որ մի կողմից Իրանի վրա միջազգային ճնշման, մյուս կողմից իրանական քաղաքների ռմբակոծություններին գլոբալ արձագանքի բացակայության պատճառով Հալաբջայի քիմիական ռմբակոծումը համաշխարհային էական ազդեցություն չի ունենա։ Սադամի վերլուծությունը ճիշտ էր, մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող արևմտյան կառավարությունները չարձագանքեցին խաղաղ բնակիչների սպանություններին և Հալաբջայի քիմիական ռմբակոծմանը:

1988 թվականի մարտի վերջից իրաքյան բաասական բանակը հրաժարվեց «միայն պաշտպանական» ռազմավարությունից և փորձեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ որդեգրելով հարձակողական ռազմավարություն։ Սադամն անհրաժեշտ նախապատրաստություններ էր տեսել նման ռազմավարություն որդեգրելու համար։ 1987 թվականի վերջից իրաքյան բաասական բանակը քանակապես և որակապես շատ էր զարգացել։ 1986-1988 թվականներին Իրաքը կարողացավ իր մարդուժին ավելացնել 150,000 մարդ: Իրաքի բաասական բանակի կործանիչների թիվը պատերազմի սկզբի համեմատությամբ ավելացել էր մոտ 2 անգամ հասնելով ավելի քան 600 կործանիչների՝ Ֆրանսիայից և Խորհրդային Միությունից շարունակական գնումներով։ Ֆրանսիական Միրաժ ինքնաթիռները մեծապես մեծացրել էին իրաքյան ռազմաօդային ուժերի կարողությունները օդային մարտերում և ցամաքային թիրախները խոցելու համար։ Իրաքի ռազմաօդային ուժերը կարևոր դեր խաղացցին պատերազմի միջին և վերջին փուլերում։ Այս պահին բաասական բանակն ուներ 9 կորպուս, որից հանրապետական​​ գվարդիայի կորպուսը առնվազն 3 մարտական ​​դիվիզիայով չուներ պաշտպանական գիծ և ազատորեն պատրաստ էր հարձակվել իրանական ուժերի դիրքերի վրա։ Այս պահին իրաքյան Բաասական բանակն ուներ 32 հետևակային դիվիզիա, 6 զրահապատ դիվիզիա, 7 մեքենայացված դիվիզիա, 1 հրամանատարական դիվիզիա, 1 հատուկ դիվիզիա և 27 անկախ բրիգադ՝ կազմակերպված 1200 գումարտակի տեսքով, այս բանակն ուներ դաշտային հրետանու 193 գումարտակ։ 1987 թվականին Իրաքի զինված ուժերը հասել են ավելի քան մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդու։ Որովհետև կայուն ​​պաշտպանության պահանջը երկար տարիներ ռազմաճակատի երկայնքով 130 կանոնավոր բրիգադների ընդլայնումն էր։ Այս հսկայական կարողությունը 3 անգամ գերազանցում էր իրանական ուժերի կարողությանը պատերազմի այդ շրջանում։ Իրաքյան բաասական բանակի ռազմական հզորության այս աճով պայմաններ ստեղծվեցին պատերազմում հարձակողական մեթոդ որդեգրելու համար։ Պաշտպանության գծում իրաքյան բանակն ուներ 300 գումարտակ և ազատ ուժերի 300 գումարտակ, իսկ յուրաքանչյուր 130 մմ թնդանոթին տրվում էր օրական 120-ից 180 փամփուշտ, իսկ Իրանը հատկացնում էր օրական 12 փամփուշտ։ Համապատասխանաբար, պատերազմի վերջին երեք ամիսներին իրաքյան բանակը փոխեց իր ռազմավարությունը պաշտպանական մեթոդներից հարձակողական մեթոդների, իսկ պատերազմի մարտավարությունը՝ մի ճակատով հարձակումից միաժամանակ մի քանի ճակատով գրոհելու: Սադամը յոթ կորպուսների հրամանատարներին հրամայեց առանձին գործողություններ իրականացնել՝ Իրանի տիրապետության տակ գտնվող հողերը հետ վերցնելու համար։ Իրաքի բաասական ռեժիմի այս ռազմավարությունը պատճառ դարձավ, որ Իրանը, որը սովորաբար իր օպերատիվ նախաձեռնությամբ որոշում էր բախումների ժամանակն ու վայրը, հանկարծ բախվի տարբեր ճակատներում իրար հաջորդող հարձակումների մեծ ծավալի և չկարողանա անհրաժեշտ ուժերը կենտրոնացնել մեկ ճակատում և ձախողման մատնել իրաքյան բանակի նոր մարտավարությունը: 

Պատերազմի վերջին տարում ԻՀՊԿ-ի կարողությունները հասել էին 12 դիվիզիաների, իսկ բանակային ստորաբաժանումների թիվը հասել է նույն սահմանի, մինչդեռ իրաքյան բանակի հնարավորությունները հասել էին մոտ 60 դիվիզիաների։ Իրանական բանակները հիմնականում հետևակային էին և թույլ տեխնիկայով, բայց իրաքյան ստորաբաժանումները լավ զինված էին: Իրաքի 6 բանակները և՛ զրահապատ էին, և՛ մեքենայացված։ Ուստի իրանական յուրաքանչյուր աշխարհազորային զինվոր մեկ զենքով և մեկ թնդանոթի աջակցությամբ պետք է կռվի թշնամու 3 զինվորների դեմ, ովքեր ունեին խրամատ և 10 թնդանոթի և 3 տանկի աջակցություն։ Իրաքի համար ամենակարեւոր խնդիրը ԻՀՊԿ-ի հարձակողական ուժերի առկայությունն էր: Իրանական բանակն այն ժամանակ չուներ հարձակողական ուժ, և Իրանի ռազմական ինքնաթիռների մեծ մասը ոչ օպերատիվ ինքնաթիռներ էին, Պարսից ծոցում գտնվող Իրանի ռազմանավերը նույնպես չունեին օպերատիվ հրթիռային համակարգեր և ամբողջական էլեկտրոնային սարքավորումներ: Ռազմածովային նավատորմը չուներ իր գոյություն ունեցող համակարգերն արդյունավետ օգտագործելու հնարավորությունը, ուստի այն մինչև պատերազմի ավարտը երբեք չկարողացավ օգտագործել իր նավերի վրա տեղադրված«Հարփուն» հրթիռները: Հետևաբար, նման իրավիճակում ԱՄՆ-ն ​​Պարսից ծոցում Իրանից զգալի ուժի առաջ չէր կանգնած։ ԱՄՆ-ի միակ մտահոգությունը Հորմուզի նեղուցում Շերամ հրթիռների տեղակայումն էր, ծովում ԻՀՊԿ-ի ակտիվ նավակները և Պարսից ծոցի ջրերում՝ լողացող ականների առկայությունը: Միևնույն ժամանակ, լոգիստիկ խնդիրները դիտարկվում էին որպես Իրանի պատերազմական ջանքերի կարևոր խոչընդոտ։ Այս խնդիրներն ավելի սրվեցին տարբեր տեխնիկայի ու զինամթերքի պատճառով, որոնցից մի քանիսն արևմտյան էին, մի մասը՝ արևելյան։ 1987-ին պատերազմը, չնայած բոլոր քաղաքական-ռազմական զարգացումներին, ինչպիսիք են Անվտանգության խորհրդում թիվ 598 բանաձեւի հաստատումը, ԱՄՆ-ի կողմից Քուվեյթի նավթատարների ուղեկցումը, Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը Պարսից ծոցում, հյուսիսարևմտյան սահմաններում Իրանի օպերացիաների շարքը, Իրաքի ռազմական հզորության աճը և բազմաթիվ այլ հարցեր չհանգեցրին որոշակի ավարտի, բայց ցանվեց 1988 թվականի քաղաքական-ռազմական զարգացումների և պատերազմի ավարտի սերմը։ Ապրիլի կեսերին, մի իրավիճակում, երբ իրաքյան հրթիռային հարձակումը Թեհրան քաղաքի վրա շարունակվեց, և իրանական ռազմական ուժերը պատերազմի ճակատների հյուսիսային շրջանում գտնվող Վալֆաջր 10 օպերատիվ տարածքում, զբաղված էին , տարածաշրջանի կայունացման ու ամրապնդման և Հալաբջա քաղաքի վրա Իրաքի քիմիական հարձակումների հետևանքներին և արդյունքներին դիմակայելու հարցերով, Իրաքի բաասական բանակը 1988 թվականի ապրիլի 17-ին, Պարսից ծոցում իրանական երկու նավթային հարթակների վրա ԱՄՆ-ի հարձակմանը զուգահեռ, սկսեց իր հարձակումը Ֆավ քաղաքի վրա՝ այն վերագրավելու նպատակով։

Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում: