Իրանի հաջողակ կանայք (5)
Բժշկուհի Լոբաթ Գերանփայեն իրանցի օրինակելի կանանցից է, ում ջանքերը մեծ դեր են ունեցել Իսլամական Իրանի զարգացման գործում և նպաստել երկրի առաջընթացին:
Կանայք կազմում են հասարակության գրեթե կեսը: Առանց այս հսկայական խավի մասնակցության, ժողովուրդները չեն կարող նվաճել առաջընթացի ու զարգացման գագաթները։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթահող է ստեղծել տարբեր ոլորտներում կանանց ներկայության և մասնակցության համար։ Այդ պատճառով Իրանում մենք ականատես ենք լինում կանանց տաղանդների զարգացմանը: Մինչ այժմ Իսլամական խորհրդարանում ընդունվել են կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ օրենքներ և երկրում գործում են շուրջ 2000 կանանց հասարակական կազմակերպություններ։ Փահլավիի ռեժիմի ժամանակ կանանց միայն 25 տոկոսն էր գրագետ, սակայն այժմ այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 85 տոկոս:
Գիտական առումով ևս կանայք զարմանալի առաջընթաց են գրանցել։ Ուսանողների մոտավորապես կեսը կանայք են, իսկ կին շրջանավարտների թիվը Շահի ռեժիմի օրոք կազմում էր վեց տոկոս: Այսօր այդ ցուցանիշը հասել է 44 տոկոսի, իսկ կին դասախոսների ցուցանիշը 6 տոկոսից հասել է 20 տոկոսի։ Իրանցի կանայք այժմ զգալի առաջընթաց են գրանցել գիտական տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության բնագավառում: Նախահեղափոխական շրջանի համեմատ կանանց շրջանում ընդհանուր պրակտիկայի բժիշկների թիվն աճել է 16 անգամ և հասել 60 հազարի, իսկ մասնագետ բժշկուհիների թիվը 600-ից հասել է մոտ 30 հազարի։ Մյուս կողմից, առողջապահության, բուժման և սննդի ոլորտներում երկրի ընդհանուր պայմանների բարելավումը պատճառ է դարձել, որ կանանց կյանքի տևողությունը 50-ից հասնի մոտ 79 տարվա։ Այս առնչությամբ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական համակարգի համար մեծագույն պատիվ է, որ մեր հասարակության մեջ կան շատ իմաստուն և կրթված կանայք, ովքեր ինտելեկտուալ և գործնական առումով առաջատար են: Դա մեծ բարիք է և հպարտության աղբյուր»:
...
Սինայի հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ, դոկտոր Լոբաթ Գերանփայեն տարիներ շարունակ իր ժպիտը դեմքին կրթական և բուժական ծառայություններ է մատուցում : Բժշկուհին ծնվել է հիջրեթի 1343թ. ( մ.թ.1964 թ.) Մահալաթ քաղաքում: Այն տարիներին, երբ նա սովորում էր Մահալաթ քաղաքի Իրանդոխթ տարրական դպրոցում, ինչ-որ մտահոգություն զբաղեցրել էր նրա միտքը և նույն մտահոգությամբ և նա գնաց Փարվին Էթեսամի միջնակարգ դպրոց։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, նա արդեն որոշել էր իր նպատակը՝ բուժել և օգնել կարիքավոր հիվանդներին, ուստի այդ նպատակով 1361 թվականին (1982 թ.) ընդունվեց Թեհրանի բժշկական գիտությունների համալսարան: Նա ընդհանուր բժշկության գիտական աստիճան ստանալուց հետո որպես մասնագիտացված ճյուղ ընտրել է ընդհանուր վիրաբուժության ոլորտը: 1373 թվականին (1994 թ.) որպես ընդհանուր վիրաբուժության մասնագետ զբաղվել է թերապևտիկ և կրթական գործունեությամբ։
Իր գործունեության տարիներին դոկտոր Լոբաթ Գերանփայեն մատուցել է անհամար բարեգործական ծառայություններ և սերտորեն համագործակցել է բժշկական և թերապևտիկ բարեգործական կազմակերպությունների ու խմբերի հետ։ Նա այժմ կամավոր թերապևտների ասոցիացիայի անդամ է և Իրանի կանանց առողջության ասոցիացիայի նախագահը: Նա 54000 այցելուներ ունենալով և 1500 անվճար վիրահատություններ կատարելով զրկված շրջաններում հայտնի է որպես կարիքավորների վիրաբույժ: Դոկտոր Լոբաթ Գերանփայեն իրանցի օրինակելի կանանցից է, մեծ դեր է ունեցել Իսլամական Իրանի զարգացման գործում և նպաստել է երկրի առաջընթացին: Նա իրանցի կնոջ կատարյալ օրինակ է, ով ընտրել է իր մասնագիտությունը ոչ միայն գումար վաստակելու, այլև մարդկանց ծառայելու համար։ Նա մասնագիտացած է բժշկության մեջ։
...
Բժշկուհին Թեհրանի համալսարանի դասախոս է և պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, և իր 20 տարիների գործունեության ընթացքում իրականացրել է կրծքագեղձի քաղցկեղի և ընդհանուր վիրահատություններ։ Թեհրանցի այս բարերար բժշկուհու կյանքը բարեգործական գործունեության շնորհիվ լի է բացառիկ դրվագներով։ Իր բարեգործության շնորհիվ նա արժանացել է «Գոհարշադ» փառատոնի միջազգային մրցանակին։ Անդրադառնալով իր կյանքում այս գործունեության հոգևոր ազդեցությանը, նա ասում է. «Երբ հատկապես զրկված շրջաններում մեր հայրենակիցներին օգնելու ընթացքում տեսնում եմ նրանց ուրախությունն ու աչքերի փայլը, տարիների աշխատանքի հոգնածությունը թոթափվում է իմ մարմնում կուտակված հոգնածությունը»:
Բժշկուհի Գերանփայեն իր բարեգործական ամբողջ աշխատանքները համարել է աստվածային բարիք, որն Աստծու կողմից շնորհվել է իրեն,և խաղաղություն է պարգևում իր սրտին ու հոգուն:
Նա իր գործունեությունը նկարագրելիս ասում է. «Կամավոր թերապևտների խմբի հետ միասին 30 ուղևորություն ենք ունեցել դեպի երկրի զրկված և հեռավոր շրջաններ: Այս տարածքներում ավելի քան 54000 բուժառուներ են դիմել և ավելի քան 1500 վիրահատություն է իրականացվել, վիրահատություններից մոտ 332-ը ես եմ կատարել: Կանանց առողջապահության ասոցիացիան քաղցկեղի կանխարգելման ավելի քան 78 սեմինարներ է անցկացրել Թեհրանում և տարբեր քաղաքներում»։
Նա նաև հավելել է. «Հաշվի առնելով, որ կրծքագեղձի քաղցկեղը Իրանում կանանց մոտ ամենատարածված քաղցկեղներից մեկն է, մենք սկսել ենք այս սեմինարների անցկացումը 1986 թվականից՝ տարբեր ոլորտների 12 գործընկերների համագործակցությամբ, և յուրաքանչյուր արհեստանոցում հայտնաբերվում է մոտ 2-3 հիվանդ: Նաև կամավոր թերապևտների երկրի ամենահեռավոր վայրեր կատարած ուղևորությունների ընթացքում անցկացվել են կրթության սեմինարներ»։
...

Բոլոր վիրաբույժների կարծիքով՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում մեծ և նշանակալի դեր է խաղում կանանց տեղեկացվածությունը։ Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է և ամեն տարի ազդում է 2 միլիոն 100 հազար կանանց կյանքի վրա: Բացի այդ, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մահացության երկրորդ հիմնական պատճառն է: Այս հաշվով կրծքագեղձի քաղցկեղի ոլորտում իրազեկվածության բարձրացումը և վաղ ախտորոշման մեթոդների և արագ բուժման վերաբերյալ համաշխարհային գիտելիքների մակարդակի բարձրացումը ոչ միայն կփրկի բազմաթիվ կանանց կյանքեր, այլև շատ ընտանիքների կազատի հուսահատությունից և տխրությունից: Կրծքագեղձի քաղցկեղով տառապող հիվանդների ողջ մնալու հավանականության մեծացումն միայն մեկ բանաձև ունի, և դա ժամանակին ախտորոշումն է:
Մշտապես ընդգծելով իրազեկման կարևորությունը, որպես սրտացավ բժշկուհի Լոբաթ Գերանփայեն նշում է. «Իրազեկվածությունը կարող է շատ օգտակար լինել կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման և բուժման գործում։ Եթե մեր տեսակետը իրազեկման և կրթության բարձրացումն է, դա նշանակում է, որ մեր ներդրումն ավելի շատ կանխարգելման, ոչ թե բուժման ոլորտում է, տնտեսական առումով ևս ավելի շահավետ է, և մենք ավելի լավ արդյունք ենք ստանում: Եթե կնոջ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է վաղ փուլերում, փոքր վիրահատության դեպքում նրա խնդիրը հեշտությամբ լուծվում է, սակայն հիվանդության տարածման և ուշ ախտորոշման դեպքում բուժման մեծ ծախսեր կպահանջվի և այս երկու կատեգորիաները շատ են տարբերվում միմյանցից»։
2018 թվականին բժշկուհի Գերանփայեն նվաճել է Իրանի երրորդ հանրաճանաչ ժողովրդական գործչի կոչումը։ Նա այս կոչումը համարել է մարդկանց վստահության և բարության արդյունք և հայտարարել է. «Բոլորը պետք է վստահեն իրենց ուժերին և իմանան, որ ցանկացած աշխատանքում հետևողական ջանքեր գործադրելով, անպայման արդյունքի կհասնեն, և կանայք նույնքան ընդունակություն ու կարողություն ունեն, որքան տղամարդիկ»։