Իրանի հաջողակ կանայք(6)
Փարիա Շահրիարին, որպես առաջին կին տնօրեն, պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայում(ՖԻՖԱ):
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը: Օրերս լսեցինք,որ Փարիա Շահրիարին որպեսի առաջին իրանցի կին տնօրեն, պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայում(ՖԻՖԱ): Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք այս իրանցի տիկնոջը:
Երբ քայլեք դեպի երկրի հյուսիսային կամ հարավային ափեր, կհանդիպեք երիտասարդների, ովքեր ոտաբոբիկ մեծ ոգևորությամբ ֆուտբոլ են խաղում քարերով ու փշերով լի ավազների վրա։ Լողափնյա ֆուտբոլը միշտ հանդիպում է բազմաթիվ դժվարությունների, որոնց հաջողության նկատմամբ սերը ոչնչացնում է։ 2013 թվականից ի վեր Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը Կատարում կայացած Ասիայի առաջնությունում արժանանալով չեմպիոնի կոչմանը և նույն տարում նվաճելով Միջմայրցամաքային գավաթը, լողափնյա ֆուտբոլը ներառվել է Իրանի հաջողակ մարզաձեւերի շարքում։
Այդ ժամանակից ի վեր Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային թիմը մի քանի առաջնությունների հաղթող է դարձել և արժանացել է չեմպիոնի կոչմանը: Սպորտում կարելի է ասել, որ կառավարչական կայունությունը կարող է նախադրյալ հանդիսանալ մեծ նպատակներին հասնելու համար, ինչը լավապես նկատվում է լողափնյա ֆուտբոլում: Այն ժամանակվանից,որ Փարիա Շահրիարին ընտրվել է լողափնյա ֆուտբոլի բաժնի վարիչ, այս ոլորտը քայլ է կատարել դեպի հաջողություն, և նա ապացուցել է, որ կանայք ևս սպորտում կարող են լինել գրագետ տնօրեններ։ Նա նաև աշխատել է, որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ և ճանաչված դեմք է նաև միջազգային ասպարեզում: Փարիա Շահրիարը պատանեկան օլիմպիական խաղերում ՖԻՖԱ-ի կողմից ընտրվել է որպես կանանց ֆուտզալի եզրափակիչ խաղի անցկացման պատասխանատու: Նա նաև ընտրվել է տղամարդկանց վարկանշային խաղի կայացման պատասխանատուն:
Փարիա Շահրիարին, ով 2012 թվականից ղեկավարում էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի լողափնյա ֆուտբոլի դեպարտամենտը, դարձավ ՖԻՖԱ-ի անդամ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում նա մեկնել է Շվեյցարիա և վարչական փուլերն անցկացնելուց հետո, Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը, որպես առաջին իրանցի կին տնօրեն։
Շահրիարին սպորտի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել: Նա ՖԻՖԱ-ի կառավարման դասընթացների առաջին և միակ իրանցի ուսուցիչն է։ Շահրիարի մյուս աշխատանքներից է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) և Համաշխարհային ֆուտբոլի ֆեդերացիայի (FIFA) ֆուտբոլի և ֆուտզալի միջազգային մրցումների վերահսկումը: Ամենակարևոր մրցումներից, որ նա վերահսկել է, եղել են՝ 2018 թվականին Ասիայի կանանց ազգերի գավաթի եզրափակիչ խաղը, աշխարհի կանանց երիտասարդական օլիմպիական ֆուտզալի եզրափակիչ խաղը և 2018 թվականին Արգենտինայի Բուենոս Այրեսի հյուրընկալությամբ աշխարհի տղամարդկանց երիտասարդական օլիմպիական ֆուտզալի վարկանշային խաղը :
Շահրիարին կարողացավ ավարտել ՖԻՖԱ-ի կառավարման վերջնական դասընթացը և ութ դասախոսների մեջ ընտրվել որպես լավագույնը: Նա ասում է.-«ՖԻՖԱ-ի կառավարման դասընթացներում ներառվում են տարբեր քննարկումներ, ինչպիսիք են ակումբների և մարզական ֆեդերացիաների կառավարումը, մարքեթինգը, պլանավորումը և սպորտի կառավարման հետ կապված բոլոր բաժինները, որոնք, ի վերջո, կբարելավեն ֆուտբոլը ազգային և միջազգային մակարդակում»:
Նշելով,որ միջազգային ասպարեզում պետք է ՖԻՖԱ-ի կառավարման կառույցի ղեկավարն աշխատի միջազգային այս կազմակերպության նկատի առած երկրներում՝ հավելել է.-. «Ազգային դաշտում Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական կոմիտեի և թիմերի ու ակումբների ղեկավարների ցանկությամբ ծրագրեր են իրականացվելու»:
Նշելով, որ միջազգային կրթական միջավայրերում մուսուլման կնոջ հիջաբը ոչ միայն որեւէ խնդիր չի առաջացնում անհատի համար, այլեւ մեծ ուշադրության է արժանանում, Շահրիարին ասել է.-«Այս դասընթացներում շատ սեղմ մրցակցություն կա, և եթե ես շատ սովորելով չբարձրացնեի իմ գիտելիքների մակարդակը, հաստատ հաջողության չէի հասնի այս ուսուցման դասընթացներում։ Հուսով եմ, որ բացի այլ երկրներում ՖԻՖԱ-ի կառավարման միջազգային դասընթացներին մասնակցելուց, ես կկարողանամ բազմաթիվ կառավարման դասընթացներ անցկացնել ֆուտբոլային մարզիչների և տնօրենների համար, որոնք կօգնեն խթանել այս ոլորտը երկրում»:
Նշելով, որ երկրում կանանց միջազգային մարզիչների բացակայությունը կանանց ֆուտբոլի մեկ այլ խնդիրներից է Շահրիարին ասել է.« «Իրանում կան շատ լավ մարզչուհիներ: Նրանց և միջազգային մարզիչների միջև եղած տարածությունը վերացնելու համար պետք է պայմաններ ստեղծել որպեսզի նրանք երկրի ներսում կամ արտերկրում մասնակցեն մարզչական միջազգային դասընթացների , որպեսզի կանանց ֆուտբոլի խնդիրների ևս մի հատվածը լուծվի ու մենք ավելի մոտենանք այս ոլորտի միջազգային մակարդակին ու չափանիշին»։

Կանայք զգայուն դեր ունեն հասարակություն կերտելու գործում: Նրանք կարող են պատասխանատվություն ստանձնել սոցիալական տարբեր ոլորտներում: Որովհետև Իսլամը հասարակության առողջությունն ու նրա գոյատևումը համահունչ է համարել տղամարդկանց և կանանց պարտականությունների հետ: Այս առումով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել կանանց դիրքերը վերականգնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Իրանցի կանայք ասպարեզ դուրս եկան և հասան աճի այնպիսի փուլ,որ այսօր տարբեր ոլորտներում մենք իրանցի կանանց հաջող ներկայության ականատեսն ենք:
Որպես հաջողակ կին և տնօրեն՝ Շահրիարին ասում է. «Մեր երկրի ցանկացած հատվածում կանանց ներկայությունը կառավարման ոլորտներում կարող է կրկնակի հաջողակ դարձնել տվյալ հատվածը։ Մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես վերջին մի քանի տարիներին իր օրակարգում է ներառել այդ գործընթացը, և իրանցի կանանց գործունեության համար հարմար միջավայր ստեղծելու և նրանց լիովին վստահելու արդյունքում այսօր մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ուշագրավ առաջընթաց է գրանցել։ Թերևս ես մեր երկրի այն սակավաթիվ կանանցից եմ, ով կարողացել է սպորտային մի ճյուղ առաջնորդել և դրան զուգահեռ ղեկավարել նաև երկրի լողափնյա ֆուտբոլի առաջնության թիմը։Սպորտի ասպարեզում իմ գործունեության սկզբից փորձում էի գնալ հաջողության ճիշտ ճանապարհով։ Վերջին տարիներին մեր երկրի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների լավ կառավարման ու համագործակցության շնորհիվ մենք հասնել են այն դիրքին, որին արժանի ենք։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և կարծում եմ կառավարման համար նշանակություն չունի կին լինել թե տղամարդ: Ամեն ոք, ով շատ է աշխատում և ջանքեր գործադրում, լինի նա տղամարդ թե կին, միևնույն է, կարող է նա հաջողակ լինել և հասնել իր նպատակին։ Այս տարիների ընթացքում ես պարզապես փորձել եմ կենտրոնանալ իմ նպատակների վրա և անել հնարավորը դրանց հասնելու համար։ Ես շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային կնոջը վստահելու համար և, բարեբախտաբար, կարողացա արդարացնել այս վստահությունը։ Ես զգում եմ, որ եթե մեր ողջ երկրում նման մթնոլորտ ստեղծվի, և կանանց ավելի շատ վստահեն, նրանք շատ ավելի բծախնդիր և ճշգրիտ կլինեն կառավարման հարցում։ Կանայք նույնպես պետք է ավելի շատ աշխատեն այս ոլորտում և իրենց ժամանակը ծախսեն դրա վրա, որպեսզի կարողանան հաջողակ լինել»:
Շահրիարին միշտ նպատակային քայլեր է արել և փորձել է հասնել հաջողության։ Այս կապակցությամբ նա ասում է.-«Թող որպես անհամեստություն չհնչի, բայց զգում եմ, որ կարող եմ հաջողակ լինել ցանկացած ոլորտում, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը։ Միշտ փորձում եմ լավագույնս կատարել ինձ վստահված պարտականությունը։ Ես շատ եմ սիրում լողափնյա ֆուտբոլը և այս մարզաձևի համար կանեմ այն ամենն, ինչ կարող եմ»: