Խինդ ու խրատի ծաղկաստանում (20. Առաջին գլուխ, 19-րդ հեքիաթ «Արդարամտություն»)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186406-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(20._Առաջին_գլուխ_19_րդ_հեքիաթ_Արդարամտություն_)
Ուրիշների նկատմամբ արդարամտության ու արդարության hարգելը ,կանխում է բռնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 06:44 Asia/Tehran

Ուրիշների նկատմամբ արդարամտության ու արդարության hարգելը ,կանխում է բռնությունը:

Այսօր մտադիր եմ Ձեզ պատմել մի գեղեցիկ հեքիաթ Սաադիի Գոլեստանից: Սաադին, բուն անունով Աբու Մոհամադ Մոշրեֆեդդին Մոսլեհ իբն Աբդոլլահ Իբն Մոշրեֆը հիջրեթի 7-րդ դարի մեծ գրող ու բանաստեղծ է:Այս մեծ բանաստեղծը ,ով հայտնի է որպես խոսքի վարպետ, և խոսքի արքա կոչումներով ,ունի բազմաթիվ արձակ ու չափածո գրվածքներ ,որոնք համաշխարհային համբավ ունեն: Նրա աշխատանքները յուրահատուկ էֆեկտ ունեն և բազմաթիվ սիրահարներ ունեն ամբողջ աշխարհում:Սաադին անկասկած պարսից լեզվի առաջին հինգ բանաստեղծներից  և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկն է,ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը արձակ ու չափածո գրվածքներում աշխարհահռչակ են եւ հայտնի բոլորին: Բարոյականության և միստիկայի մասին Սաադիի գազելները ,շատ գեղեցիկ ու դյութիչ են և մինչ օրս ոչ ոք չի հաջողել այսքան գեղեցիկ գազելներ գրել: Այս մեծ բանաստեղծի գրքերը,ինչպես Սաադիի Բուստանն ու Գոլեստանը ,թարգմանվել են եվրոպական լեզուներով : Ոմանք այն համոզման են ,որ եվրոպացիները Սաադիի ստեղծագործությունները եվրոպական լեզուների թարգմանելով են ծանոթացել պարսից գրականությանը: «Խինդ ու խրատի ծաղկաստանում »հաղորդաշարի  շրջանակում  ներկայացնում ենք Սաադիի Գոլեստան գրքի որոշ խրատական հեքիաթները: «Սաադիի Գոլեստանը» պարսկական գրականության ամենաազդեցիկ արձակ գրքերից է, որը բաղկացած է ութը գլուխներից ՝ սիրո և երիտասարդության, թուլության և ծերության, կրթության ազդեցության, թագավորների բնավորության, դերվիշների բարքերի, բավարարվածության առաքինության ,լռության օգուտների և խոսելու ձևերի մասին: Այս հաղորդման ընթացքում մենք ընտրել ենք մի գեղեցիկ պատմություն Սաադիի Գոլեստանից, որն օգտագործվում է այն դեպքում, երբ մի հասարակությունում, որտեղ ճնշումը արմատացած է, և բոլորը միմյանց նկատմամբ բռնություն են կատարում, լինեն  այնպիսիներ, ովքեր ուրիշների նկատմամբ, հատկապես հասարակ մարդկանց նկատմամբ  հանդես գան  հանուն արդարության և իրավատենչության:

Ասում են՝ մի օր Անուշիրվան Ադելը(Արդար Անուշիրավանը) որսի էր գնացել: Որսատեղիում, նրանք խորովեցին որսը ուտելու համար։ Սակայն աղ չունեին: Ստրուկներից մեկը գնաց գյուղ՝ աղ գնելու: Անուշիրվանն ասաց՝ աղը իր գնով գնիր, որպեսզի այս գյուղում վատ սովորույթ չհաստատես:

Ընկերակցողները հարցրին՝ ի՞նչ  խնդիր է առաջանալու այս չնչին գումարից։

Անուշիրվանը պատասխանեց ՝ աշխարհում բռնությունների  հիմքը ի սկզբանե շատ փոքր  է եղել: Յուրաքանչյուր ոք, ով եկել է, ինչ-որ բան ավելացրել է դրան, մինչև այն մակարդակի, որը դուք այսօր  տեսնում եք:Եթե մի թագավոր մի գյուղացու այգուց մի խնձոր ուտի,նրան հետևելով ,նրա ծառաները ծառը արմատից կհանեն: Եթե սուլթանը ինչ որ չնչին ճնշում բանեցնի ժողովրդի վրա, նրա զորայինները խիստ բռնություններ են գործադրելու ժողովրդի վրա:

Սաադիի այս հեքիաթը ,մեզ հիշեցնում է արդարամտության հատկանիշը: Ես ևս ձեզ կպատմեմ այն օրվա մասին ,երբ իմ կյանքում ականատեսը եղա այս գեղեցիկ հեքիաթի :

Իմ հորեղբոր որդին  հինգ տարով մեծ է ինձանից: Նա ֆինանսական դժվարության բերումով թողել է ուսումը: Եկավ մեր դպրոցը և դպրոցի տեսչի օգնությամբ ,դպրոցում հիմքը դրեց ուտելիքի մի կրպակի,որպեսզի աշակերտներին ուտելիք վաճառելով ,գումար վաստակի,ինչի համար ես ևս շատ ուրախ էի: Անկեղծ ասած, ես ավելի ուրախ էի ոչ այն խնդրով ,որ հորեղբորս որդին կարողացավ աշխատանքի անցնել, այլ այն պատճառով ,որ  այսուհետ կկարողանայի օգտագործել իմ ազգակցական կապերը, անվճար վայելելու նրա վաճառած համեղ պաղպաղակը։Հենց այդպես էլ եղավ: Ես ամեն օր նրանից պաղպաղակ էի ստանում,որը շատ համեղ էր:

Արդարամտությունը համարվում է Աստվածային մարգարեների իդեալներից մեկը: Այս հասկացությունները ընդգծվում էին  այն ժամանակ, երբ ժողովուրդը գտնվում էր ավտոկրատ կառավարիչների տիրապետության տակ, և քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը վատթարանում էր: Արդարությունը բարոյական առաքինություններից մեկն է, որը նշանակում է արդարություն, որը վերաբերում է ուրիշների հետ վարվել հավասարությամբ  և մարդկանց իրավունքները առանց խտրականության հարգել: Արդարությունը պատճառ է դառնում  հանգստության ու հարմարավետության, ներգրավում է սեր և բարեկամություն, բարելավում է  ապրուստը և սոցիալական կարգավիճակի հանգեցնում:

Սակայն այդ լավ օրերը ինձ համար չշարունակվեցին: Երկար չտևեց որ իմ հորեղբոր որդին որոշեց փակել ուտելիքի կրպակը: Բոլորս զարմացանք և ամենաշատը ես նեղվեցի: Նրան հարցրի՝.

Հորեղբոր որդի ,ի՞նչու ես ուզում կորցնել այս աշխատանքը: Դպրոցի երեխաները գիտես  քեզ շատ են սիրում:

--Այո ճիշտ է.Ես էլ եմ նրանց սիրում:

--Ուրեմն ի՞նչն է քո դժվարությունը: Երեխաները քեզանից գնումներ են կատարում, Տեսուչն էլ քեզանից վարձ չի պահանջում, պիտի լավ եկամուտ ունենաս: Ասա տեսնեմ ,ի՞նչ է քո հիմնական դժվարությունը:

--Իմ դժվարությունը:

--Այո:

--Իմ դժվարությունը դու ես:

--Ե՞ս

--Այո ,դու: Այնքան ինձանից անվճար պաղպաղակ ստացար,որ ընկերներդ էլ մեկ մեկ եկան ու պաղպաղակ ստացան ,առանց գումարը վճարելու :Այն աստիճանի որ ես սնանկացման եզրին եմ:

....

Արդարամտություն ,նշանակում է արդարություն, հարգանք իրավունքի նկատմամբ , հակառակ ճնշումին: Արդարությունը բարոյական առաքինություններից մեկն է, որը նշանակում է արդարություն, որը վերաբերում է ուրիշների հետ վարվել հավասարությամբ  և մարդկանց իրավունքները առանց խտրականության հարգել: Արդարամտությունը գտնվում է զայրույթի դիմաց, հետևաբար, արդար մարդն նա է, ով իր վարքագծում և դատողություններում խուսափում է իր, հարազատների և ընկերների նկատմամբ անհարկի նախապաշարմունքներից և չի ոտնահարում  ուրիշների իրավունքները: Արդարամտության հասկացությունը կապված է «Ինչ որ սիրում ես քեզ համար, այնպես էլ ուրիշների համար» կանոնին։

Հորեղբորս որդու խոսքերից հասկացա, թե ինչ մեծ սխալ եմ թույլ տվել անգիտակցաբար։Փորձեցի փոխարինել: Կրպակի դռան գրեցի.«ապառիկ վաճառքը արգելված է ,նույնիսկ քեզ համար ,իմ սիրելի հորեղբոր որդի»:Այսպիսով դասընկերներս հասկացան ,որ նույնիսկ ես վճարում եմ պաղպաղակի և ուտելիքների գինը: Նրանք ևս հարգեցին դա և այսպիսով իմ հորեղբոր որդին մնաց դպրոցում ու աշխատեց: Նույիսնկ մի առ ժամանակ անց դպրոցում աշխատանքի ընթացքում,կարողացավ շարունակել իր ուսումը: Հիմա երբ վճարում եմ պաղպաղակների գինը ,իմ կարծիքով դրանք ավելի համեղ են :

.....

Արդարամտությունը երեք կարգի է բաժանվում:Արդարամտություն խոսքի մեջ,արդարամտություն ՝գործում և   Արդարամտություն դատողության մեջ:

--Արդարամտություն խոսքում. նշանակում է ընդունել և ասել իրավացի խոսքը ,նույնիսկ եթե դա հակասում է անհատի,նրա հարազատների կամ ընկերների շահերին:

--Արդարամտություն գործում.նշանակում է հարմար և արդար վերաբերմունք: Սոցիալական փոխազդեցության մեջ արդարությունը ներկայացվել է որպես սոցիալական վնասը նվազեցնելու և կյանքի համար առողջ միջավայր ստեղծելու գործոններից մեկը:

• Արդարություն դատողության մեջ.նշանակում է պահպանել ճշմարտությունը: Դատական ​​գործերի ոլորտում և վեճի երկու կողմերի միջև արդարության պահպանումը կարևորվել է, որպես կրոնական և բարոյական կարևորագույն պատվերներից մեկը։

Այս գեղեցիկ պատմությունից մենք եզրակացնում ենք, որ պետք է լինել արդար և կամա թե ակամա պատճառ չդառնանք իրավունքի ոտնահարման:

Թանկագին բարեկամներ ,հուսանք այս հաղորդումը Ձեզ դուր  եկավ:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: