Հաղորդում՝ նվիրված«Բասիջ Մոսթազաֆան»-ի ստեղծման տարեդարձին և Բասիջի շաբաթվան
https://parstoday.ir/hy/radio/iran-i187968-Հաղորդում_նվիրված_Բասիջ_Մոսթազաֆան_ի_ստեղծման_տարեդարձին_և_Բասիջի_շաբաթվան
Նոյեմբերի 26-ը, իրանական ազար ամսի 5-ն Իրանի Իսլամական Հանրապետությունում լուսահոգի իմամ Խոմեյնիի հրամանով աշխարհազորայինների ստեղծման տարեդարձի օրն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 08:15 Asia/Tehran

Նոյեմբերի 26-ը, իրանական ազար ամսի 5-ն Իրանի Իսլամական Հանրապետությունում լուսահոգի իմամ Խոմեյնիի հրամանով աշխարհազորայինների ստեղծման տարեդարձի օրն է։

«Բասիջը»՝ ժողովրդական ուժերը  լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով ստեղծվել են 1979 թվականի նոյեմբերի 26-ին (իրանական 1358 թվականի ազար ամսի 5-ին) և 1980 թվականի դեկտեմբերին (իրանական 1359 թվականի դեյ ամսին) Իսլամական խորհրդարանի հաստատումից հետո այն օրինականորեն ճանաչվել է: Իսլամական Հանրապետության պատմության մեջ՝ բազում կարողություններով Բասիջը համարվում է մարդկային ամենաարդյունավետ գործոններից մեկը։ Բասիջի ուժերը վերջին չորս տասնամյակում մշտապես եղել են տարբեր ոլորտներում տարբեր գործունեության և ծառայությունների աղբյուր:

Անվտանգության, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում  Բասիջն  իր դերակատարությամբ ու գործառույթներով մշտապես հանդես է եկել  արդյունավետ գործունեությամբ: 

...

«Բասիջ Մոսթազաֆան»-ի հիմնումը

Մոբիլիզացիան սոցիալական շարժում է, որը կարող է առաջանալ ցանկացած հասարակության մեջ՝ ըստ նրա մշակույթի և պայմանների: Իսլամի սկզբնական շրջանում, մուսուլմանների դեմ անհավատների և պառակտիչների հարձակման ժամանակ , երբ հրաման տրվեց նրանց դեմ մարտական ​​ուժեր ստեղծել, մուսուլմանները կամավոր սկսեցին հավաքվել  մզկիթներում՝ մոբիլիզացնելու իրենց ուժը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի առումով՝ դիմակայելու համար:

Իմամ Խոմեյնին ասել է.««Բասիջը եղել է իսլամի սկզբնական շրջանում, սա նոր խնդիր չէ, այն ունի պատմություն իսլամում, և քանի որ մեր նպատակը իսլամն է, և յուրաքանչյուր երիտասարդ պետք է լինի իսլամը պաշտպանող ուժ, և բոլոր մարդիկ պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր աշխատանքում կանխելու անհավատությունը և օտարների ներխուժումը»:

1978  թվականին Իրանի ժողովուրդը միասնաբար շարժվեց և Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հիմնեց Իսլամական Հանրապետություն։ Հեղափոխության հաղթանակից ընդամենը երկու ամիս անց, երբ Իրանը բախվեց հատուկ պայմանների, թշնամիները որոշ ոլորտներում թիրախավորեցին երկրի անվտանգությունն ու հեղափոխության գոյությունը։ Անցումային պայմաններում գտնվող բանակն ու ժանդարմերիան կարիք ունեին վերակառուցելու և կազմակերպելու հեղափոխության նպատակներին համապատասխան:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն  իր ռազմական առաքելությամբ, և Իսլամական հեղափոխության կոմիտեն՝ ժանդարմերիային համալրելով, սկսել էին իրենց հեղափոխական առաքելությունները։ Բայց այս չորս ուժերն այդ իրավիճակում չէին կարող չեզոքացնել հակահեղափոխական  ուժերի բոլոր ծրագրերը, իսկ փրկության ճանապարհը ժողովրդի կարողությունների օգտագործումն ու համաժողովրդական մոբիլիզացիա ձեւավորելն էր։ Իմամ Խոմեյնին առանձնահատուկ հեռատեսությամբ և նրբանկատությամբ ներկայացրեց Բասիջ անունով ժողովրդական կազմակերպության ստեղծման գաղափարը։

....

Բասիջի դերը սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում

Բասիջի առաջին փորձը հեղափոխական պահապաններին օգնելն ու հակահեղափոխական դավադրությունները չեզոքացնելն էր։ 1359-ի շահրիվարին (1981 թվականին), Իրաքի բաասական բանակի Իրան ներխուժմամբ, ավելի շատ զգացվեց ժողովրդական ուժերի ավելի լավ կազմակերպման անհրաժեշտությունը, որից հետո ժողովրդական ուժերը միացան Բասիջին՝ ռազմաճակատում մեծ ներկայություն ունենալու համար։

Բասիջի ուժերի  պատերազմի ճակատներ ուղարկվելով՝ այս ժողովրդական կազմակերպության դերն ավելի ուժեղացավ, և շատ աշխարհազորայիիններ մասնակցեցին տարբեր գործողությունների, ինչպիսիք են Աբադանի պաշարման, Ֆաթհ ալ-Մոբին, Սաման ալ-Աիմա, Վալ-Ֆաջր 1, Վալ-Ֆաջր 8, Քարբալա 4 և 5: Նրանք իրենց ջանքերով և իննսուն հազարից ավելի նահատակներ  նվիրելով հանուն հայրենիքի պաշտպանության, մեծ ձեռքբերումներ  հիշատակ թողեցին։

...

Ներկայություն շինարարության   և աջակցության ոլորտում

Պատերազմի ավարտից և ճակատներում Բասիջի ռազմական ներկայության դադարեցումից հետո այս կազմակերպությունը, որն ապավինում էր ժողովրդի ուժին և ուներ մեծ կարողություններ, մուտք գործեց երկրի շինարարության ոլորտ։

Ժողովրդական և հեղափոխական այս կառույցի օրակարգում դրվեց ութ տարվա պարտադրված պատերազմի վնասների փոխհատուցումը, պատերազմից տուժած շրջանների վերականգնումը, երկրի ունեզրկված շրջանների վերանորոգումը: 

Մտնելով զբաղվածության ոլորտներ և օգնելով կառավարությանը առաջ տանել տնտեսական ռազմավարությունը՝ այս ինստիտուտը կարողացավ քայլեր ձեռնարել երկրի զարգացման ուղղությամբ։ Բասիջի աշխատանքներից են դժբախտ պատահարների և տարերային աղետների հետևանքով տուժածներին օգնելն ու և փրկելը, ինչպես նաև առողջապահական ոլորտի աշխատանքներին  մասնակցություն բերելը: Կորոնավիրուսի բռնկման առաջին իսկ օրերից Բասիջը քայլեց Առողջապահության նախարարության հետ և կարևոր դեր խաղաց երկրում կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը նվազեցնելու գործում։ 

...

Բասիջի դերը քաղաքական և մշակութային զարգացումներում

Հեղափոխությունը և դրա ձեռքբերումները պահպանելու անհրաժեշտությունը, թշնամիների քաղաքական և մշակութային ներխուժումը կանխելու և դիմակայելու անհրաժեշտությունը, Բասիջի ներկայությունը հասարակության մեջ ավելի քան տասնյակ միլիոնավոր ակտիվ և ազդեցիկ անդամներով  անհրաժեշտ է դարձրել նրանց ներկայությունը քաղաքական և հասարակական զարգացումների ոլորտում։ Իսլամական համակարգում չորս տասնամյակ հաջողություններից հետո Բասիջը ծաղկել է և դարձել է տարածաշրջանի ժողովուրդների և դիմադրության խմբերի օրինակը: Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին Բասիջի շաբաթվա կապակցությամբ հղած իր ուղերձում ասել է.«Գնահատե՛ք ձեր դիրքը և իմացե՛ք, որ մեծ ջանքերով և իմաստության ու ճիշտ մտածողության լույսի ներքո և Ամենագետ  ու Ամենակարող  Աստծուն՝ ապավինելով կարող եք արդյունավետ լինել և խնդիրներ լուծել երկրի և  ժողովրդի համար։ Սա Իրանի ժողովրդի մի քանի տասնամյակի փորձառությունն է»: