Գիտության պատմությունն Իրանում(20)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187970-Գիտության_պատմությունն_Իրանում(20)
Իրանում ,բժշկական գիությունը  վաղեմի  պատմություն ունի և հանրահայտ մարդկանց ու գիտնականների ջանքերով այն զարգացել  է և փայլուն ձեռքբերումներ է ունեցել մարդկային հասարակության համար:Ավիցեննայի, Մուհամմադ Զաքարիա Ռազիի և Ֆարաբիի նման մեծեր  ,որոնց անունները  հավերժ  փայլում են աշխարհի բժշկական պատմության մեջ և հպարտություն պարգևում Իրանի ժողովրդին: Այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք  իրանցի երկու հանրահայտ  բժիշկների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 08:19 Asia/Tehran

Իրանում ,բժշկական գիությունը  վաղեմի  պատմություն ունի և հանրահայտ մարդկանց ու գիտնականների ջանքերով այն զարգացել  է և փայլուն ձեռքբերումներ է ունեցել մարդկային հասարակության համար:Ավիցեննայի, Մուհամմադ Զաքարիա Ռազիի և Ֆարաբիի նման մեծեր  ,որոնց անունները  հավերժ  փայլում են աշխարհի բժշկական պատմության մեջ և հպարտություն պարգևում Իրանի ժողովրդին: Այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք  իրանցի երկու հանրահայտ  բժիշկների հետ։

Աբու Զաքարիա Յահյա (Յուհանա) Իբն Մասույե Խուզին ,իրանցի բժիշկ էր և Աբբասյան  պալատի  նեստորական քրիստոնյա մեծ բժիշկներից մեկը,որն ապրել է հիջրեթի երրորդ դարում: Նշվում է թե՝ նրա հայրը դեղագործությամբ էր զբաղվում Ջոնդի Շապուրի հիվանդանոցում, և Բաղդադում բնակվող Ջոնդի Շափուրի  հանրահայտ բժիշկ Ջեբրայիլ Բին Բախտիշուն ,Ջոնդի Շափուր հիվանդանոցի ղեկավարի առաջարկությամբ, նրան հրավիրում է աշխատելու Բաղդադի հիվանդանոցում:Մասույեն միառժամանակ իր եղբոր հետ աշակերտել է Ջեբրայիլ բին Բախտիշուին: Ապա նրան հանձնարարեցին թարգմանել  ,աշխարհի զանազան վայրերից հավաքված բժշկական գրքեր և հմուտ գրողներ տրամադրեցին նրան: Այդ իսկ պատճառով թվում է թե՝ Յուհանան ,սուրիանի  և արաբերեն լեզուներից բացի ,գիտեր նաև հունարեն:

Սակայն ,որպես նշանավոր բժիշկ ,նա հայտնի դարձավ Մամուն Աբբասիի ժամանակներից սկսած: Նրա ամենահայտնի աշակերտը Հոնայն իբն Իսահակն էր, թեև որոշ ժամանակ անց Իբն Մասույեն նրան հեռացրեց  իր համառ հարցերի պատճառով։Նա իր մահկանացուն է կնքել  հիջրեթի 243 թվականի Ջամադի ալ-Սանի ամսի 2-ին, Բաղդադում և, Մոթվաքել Աբբասիի հրամանով  հանդիսավոր արարողությամբ հողին հանձնվել:

Թեև Յոհաննան հիմնականում բժշկական կրթություն էր ստացել, բայց թվում է, որ նա նաև դասավանդել է տրամաբանություն և իմաստություն և նրա դասախոսությունները այդ ժամանակաշրջանում մեծապես ընդառաջվում էին, և որոնց  մասնակցում էին տարբեր խմբերի գրագետներ: Մաամունի օրոք նա  արժանացել էր  «Թաբիբ ոլ-Մամլեքե» կամ «Թաբիբ ոլ-Մոլք» կոչումին  և այն ժամանակվա հանրահայտ բժիշկները գնահատում և մեծարում  էին նրան:

Իբն Մասույեն թողել է արժեքավոր գործեր ,որոնցից որոշները,ինչպես «Դաղալ ոլ էյնը»իր տեսակի մեջ առաջին ստեղծագործությունը և ուսանողների դասագիրքն է եղել և ակնաբույժները պաշտոնական վկայագիր ստանալու համար ,պետք է սովորեին այդ գիրքը և    քննություն անցկացնեին:

Պատմական աղբյուրներն ու տվյալները վկայում են ,որ Յուհանան տեղյակ է եղել դեղագիտության մասին: Նրա գրած շուրջ 50 ստեղծագործություններ մինչ այժմ մնացել  են: Այդ աշխատությունների մեծ մասը բժշկության բնագավառում են, և, ըստ երևույթին, դրանցից մի քանիսը հայտնի են եղել տարբեր անուններով ու վերնագրերով, իսկ հետագայում յուրաքանչյուրն ինքնուրույն աշխատություն է համարվել։

Այս գրքերից կարելի է նշել «Քեթաբ ալ-Ազմանե»-ն,որը ներկայացնում է տարվա եղանակների ու ամիսների կապը  օրգանիզմին անհրաժեշտ ուտելիքների ու ըմպելիքների հետ, և «Դաղալ ալ-էյն» գիրքը,որը ակնաբուժության ամենահին դասագիրքն է։

....

Ամեն տարի Ֆարվարդին ամսվա 30-ը (ապրիլի 19) Իրանում համընկնում է Լաբորատոր գիտության օրվա հետ, և այս օրը անվանակոչելու պատճառը՝հիջրեթի հինգերորդ և վեցերորդ դարերի փայլուն և ականավոր բժիշկ Հաքիմ Գորգանիի (Ջորջանի) –ին մեծարաելը և գնահատելն էր,ով հայտնի էր «Հաքիմ Ջորջանի» մականունով։

Սեյյեդ Էսմայիլ Ջորջանին ապրել է՝լուսնային  5-րդ դարի երկրորդ կեսին 6-րդ դարի առաջին կեսին, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ Արևելյան Իրանը գտնվում էր նոր իշխանության եկած թուրք-սելջուկների տիրապետության տակ։ Նա ծնվել էր լուսնային հիջրեթի 434 թվականին Ջորջանում (Գորգան) և բժշկության հիմունքները սովորել էր Գորգանի բժիշկներից, որոնցից ոմանք եղել են Ավիցեննայի  ուսանողները, իսկ հետո սովորել  Նեյշաբուրում: Ջորջանիի մահվան թվականի ու վայրի մասին տարբեր տվյալներ կան: Ոմանք ասում են, որ նա մահացել է Մարվ  քաղաքում լուսնային հիջրեթի 531թվականին , իսկ ոմանք գրել են, որ նա մահացել է Սարախս քաղաքում 530-535 թվականներին։

Ջորջանիի ստեղծագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա տիրապետել է իր նախորդների ստեղծագործություններին, կրել է դրանց ազդեցությունը և բժշկությունից բացի , կրթություն է ստացել նաև կրոնական գիտությունների գծով։

Ջորջանին ունի  գրքեր՝ բժշկության սահմաններն ու դրա առավելությունները ճանաչելու  ,մարդկանց մարմնի էությունը իմանալու, ճանաչել մարդկանց մարմնի վիճակները՝ առողջությունն և հիվանդությունները, առողջության պահպանման, օդի ու բնակարանի գնահատման, ջրի պայմանների իմացության, սննդի և գինու մասին իրազեկվելու, քնելու ու արթուն վիճակի գնահատման, շարժունակության ու հանգստության կարգավորման , ջերմության  տեսակները և դրա պատճառները քննարկելու, մաքրության և մարմնի արտաքին տեսքը հարդարելու  և այլնի մասին:

Նա իր ամենահայտնի գործը «Խարազմշահի ժողովածուն» նախ գրել է  պարսկերեն լեզվով, բայց քանի որ այն քիչ ուշադրության է արժանացել, վերաշարադրել է արաբերենով: Այս գրքի կարևոր ասպեկտներից  են պարսկերեն  համարժեքները, որոնք Ջորջանին ներկայացրել է արաբերենով գրված ընդհանուր բժշկական տերմինների համար: Այս ստեղծագործությունը թուրքերենի  է թարգմանել Մոհամմադ Իբն Էդրիս Դաֆթարին 10-րդ դարում: Հետագայում այն թարգմանվել է եբրայերեն և օրդու, իսկ եբրայերեն թարգմանության ոչ լիակազմ պատճենը գտնվում է  Փարիզում։

Հոգեկան առողջությունն ուղղակիորեն ազդում է մարդկանց ֆիզիկական առողջության վրա: Իրանի ավանդական բժշկության մեջ առողջության բարելավման համար պետք  է ուշադրություն դարձնել մարդկանց հոգեկան ոլորտին:Բժիշկ Ջորջանին,որպես բժշկական այս մեթոդի ամենաառաջին ու ամենահայտնի բժիշկներից մեկը՝ տեսակետներ ունի  հոգեկան վիճակների և ֆիզիկական առողջության փոխադարձ ազդեցության վերաբերյալ: Նա, հոգեկան վիճակների կառավարումը համարում է մարդու կյանքի 6 էական սկզբունքներից մեկը։ Նրա համոզմամբ, հոգեկան վիճակներն ազդում են մարդու առողջության վրա։

Ջորջանին հավատում է  հոգեկան 7 վիճակների գոյությանը, որոնք նա բաժանում է երկու կատեգորիայի՝ ջերմություն և սառնություն առաջացնող: Ջորջանիի տեսանկյունից երջանկությունը, հաճույքը և զայրույթը ազդում են  ջերմության բարձրացմանը և դրան զուգահեռ ֆիզիոլոգիական փոփոխություններ ստեղծում: Տխրությունն ու վախը մարմնում սառնության  հետ կապված ֆիզիկական հետևանքներ են առաջացնում։ Ամաչկոտությունը իր նկարագրած մեխանիզմով ,սառնության և ջերմության միջև մի վիճակ է ստեղծում մարմնում: Այս հանրահայտ բժիշկը մի շարք լուծումներ ներկայացնելով՝ համոզված է, որ այդ հոգեվիճակները կառավարելուց զատ՝ կարելի է կանխել դրանց անբարենպաստ ազդեցությունը օրգանիզմում, իսկ դրանց կիրառմամբ օգտվել  որոշ հիվանդությունների բուժման համար։

Լաբորատոր գիտությունը գիտական ​​հետազոտությունների հիմքն է և հանդիսանում է ժամանակակից աշխարհի բժշկության տարբեր ոլորտներում զարգացման և առաջընթացի գործոններից մեկը: Որպեսզի լաբորատորիան հաջողությամբ հասնի իր նպատակներին, այն պետք է օգտագործի բժշկական, գիտական, տեխնիկական փորձ և ռեսուրսներ, ինչպիսիք են ՝անձնակազմը, տվյալների մշակման սարքավորումները, ինչպես նաև հաղորդակցման, գործադիր և կառավարման հմտությունները:

Բժշկական ախտորոշման լաբորատորիան շատ կարևոր դեր է խաղում բոլոր տեսակի հիվանդությունների ,առողջապահության և ախտորոշման, խնամքի, վերահսկման և կանխարգելման ոլորտում։ Այդ իսկ պատճառով, Սեյյեդ Էսմայիլ Ջորջանին իր «Խարազմշահի ժողովածու» գրքի հիմնական մասերը նվիրել է մարդու նմուշների փորձարկմանը, ինչպիսիք են ՝արյունը, կղանքը և մարմնի այլ հեղուկները և հիմնականում լաբորատոր դիտարկումների տեսանկյունից է ախտորոշում հիվանդությունները:

Ջորջանիի ամենահիմնական և մի խոսքով  գլուխգործոցը ՝«Խարազմշահիի ժողովածու» գիրքն է, որը համարվում է պարսկերենով ամենակարևոր բժշկական գիրքը և պարսկական բժշկության մեծ աղբյուրը։ Այս գիրքը համարվում է պարսկերենով ամենամեծ բժշկական հանրագիտարաններից մեկը, և ասվում է, որ Էսմայիլ Ջորջանին ամենաազդեցիկ  մարդն է եղել ժամանակակից իրանական բժշկության զարգացման գործում:Ավիցեննայից հետո նա առաջին գիտնականն էր, ով իր աշխատություններում բժշկագիտության ոլորտները ուսումնասիրեց  հետազոտություններով և հավաքագրեց բժշկական բոլոր հոդվածները: Այս առումով նրան պետք է համարել իսլամական բժշկության մեջ , իրանական դպրոցի հիմնադիրը:

Իսլամից հետո և մինչև Ջորջանիի ժամանակաշրջանը, Իրանում բոլոր գրքերը գրվել են արաբերենով, սակայն Ջորջանին առաջինն էր, ով այս գիրքը գրել է պարսկերենով: Իրականում Ջորջանին մեծ ծառայություն է մատուցել Իրանի լեզվին ու մշակույթին՝ գրելով «Խարազմշահիի ժողովածուն», և այս աշխատության մեջ նա փորձել է պարսկերենից և իր ժամանակի բառերից բժշկական և գիտական ​​տերմինների համարժեքներ գտնել, և այս կերպ նա մեծ ծառայություն է մատուցել պարսկերենը հարստացնելու համար։

«Խարազմշահի ժողովածու» գիրքը բացի այն որ փոխանցում է Իրանի վաղ ժամանակաշրջանի գիտնականների ու բժիշկների փորձառությունը և բժշկանան գիտությունների խորը և արժեքավոր  տեղեկությունները ,համարվում է պարսից լեզվի գեղեցիկ և պարզ արձակի լավագույն ստեղծագործություններից մեկը:

«Խարազմշահի ժողովածու»-ի մեջ  ներկայացված տեղեկատվությունը կարելի է պարփակել  չորս ընդհանուր խմբերում, ներառյալ օրգանները, հիվանդությունները, դեղերը և տերմինները, որոնք կապված են հիվանդությունների նշաններին ու ախտանիշներին, կլինիկական մեթոդներին և բուժման մեթոդներին:Այս գիրքը կարող է մեզ օգնել Իսլամական քաղաքակրթության մեջ բժշկական գիտության ,ինչպես նաև Ջորջանիի մտքի կառուցվածքը ըմբռնելու համար ,այդ էլ անատոմիայի, պաթոլոգիայի,եւ դեղաբանության բնագավառներում:

«Խարազմշահիի ժողովածուի» տասը բաժինները ներառում են ՝անատոմիա և ֆիզիոլոգիա, ընդհանուր պաթոֆիզիոլոգիա, առողջություն և սնուցում, հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշում, ջերմություն և դրա դասակարգում, բուժում, վարակիչ հիվանդություններ, գեղագիտություն, թունաբանություն և դեղաբանություն, որը համարվում է ամենակարևոր և մանրամասն բժշկական գիրքը՝պարսկերեն լեզվով: Բժշկական գիտելիքների բնագավառում գրքի գիտական ​​հարստությունը, պարսկերեն բժշկական բառերի առատությունն ու բժշկական  ընդարձակ տվյալները, այս աշխատության ակնառու հատկանիշներից են։

Արևմուտքի  հետազոտողների կողմից իսլամական- իրանական բժշկության թույլ կողմերից մեկը՝ անատոմիայի գիտության մեջ նրանց գիտելիքների պակասն է,սակայն Ջորջանին շատ արժեքավոր գիրք է գրել այս ոլորտում, որի մեջ նա ներկայացրել է անատոմիական ձևերի հետաքրքիր նկարներ մարդու մարմնի յուրահատկությունների  և տարբեր օրգանների մասին։Ջորջանիի մյուս կարևորությունը ՝բժշկության տեսական և գործնական թեմաները մեկ գրքում ներկայացնելն  է, որպեսզի բժիշկներն ու բժշկական գիտությունների ուսանողները այս մեծ հանրագիտարանը ուսումնասիրելով կարիք չունենան դիմել այլ աշխատությունների։