Իրանի հաջողակ կանայք(11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187974-Իրանի_հաջողակ_կանայք(11)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսօր ներկայացնելու ենք Մոժգան Ռուսթայիի և նրա կոկորդիլոսների հետաքրքիր պատմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 08:25 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսօր ներկայացնելու ենք Մոժգան Ռուսթայիի և նրա կոկորդիլոսների հետաքրքիր պատմությունը:

2010 թվականին (իրանական  1389 թ.), երբ վայրէջք կատարեց Մալայզիայից 8 ծակոտկեն կոկորդիլոսներ փոխադրող  ինքնաթիռը, նա ուրախությունից չգիտեր ինչ անել։ Երբ կոկորդիլոսները դուրս եկան արկղերից և մտան ագարակի ավազանները, նա զգաց, որ իր երեքուկես տարվա ջանքերն արդյունք են տվել, և նա կարող է հաստատակամ քայլել այս ճանապարհով։ Շրջապատի մարդկանց համար հասկանալի  չէր, թե ինչպես կարելի է երիտասարդ կնոջն այդքան հետաքրքրել  կենդանիները, որոնց նայելն անգամ սարսափելի է։ Մենք միշտ տեսել ենք ուժեղ տղամարդկանց, ովքեր գործ ունեն կոկորդիլոսների հետ, և դա տարօրինակ բան չէ։

Բայց այսօր  ձեզ կպատմենք մի տիկնոջ մասին, ով ոչ միայն չվախեցավ այս սարսափելի կենդանիներից, այլեւ Իրանում կոկորդիլոսների ագարակ հիմնեց։ Մոժգան Ռուսթայիի և նրա կոկորդիլոսների անսահման հետաքրքիր պատմությունը ներկայացնելու ենք  այս  հաղորդման ընթացքում։ Մնացեք մեզ հետ:

... 

Մոժգան Ռուսթային առաջինն է Արևմտյան Ասիայում,ով հիմնել  է  կոկորդիլոսների բուծարան: Նա իր աշխատանքն  սկսել է Մալայզիայից Իրան բերված 8  կոկորդիլոսներով։Այժմ, այդ օրերից անցել է ավելի քան տասը տարի, նրա ագարակում 8 կոկորդիլոսների թիվը հասել է 150-ի,սկսած չորս մետրանոց 26-ամյա կոկորդիլոսից մինչև 40 սանտիմետրանոց նորածին կոկորդիլոս:  Մոժգան Ռուսթային այս զարմանահրաշ ագարակը հիմնելու որոշումը կայացնելու մասին ասում է.-«Երբ ես ավարտեցի համալսարանի կենդանաբանական ֆակուլտետը, միշտ փնտրում էի այնպիսի աշխատանք, որը կապված կլիներ իմ ուսման ոլորտի հետ և միաժամանակ կհամարվեր նորարարություն։ Որոշ հետազոտություններից հետո ես եկա այն եզրակացության, որ կոկորդիլոսների բուծումը լավ տարբերակ է։ Փորձեցինք սկսել աշխատանքը և լիցենզիա ստանալ Իրանի ձկնաբուծությունից և կարողացանք ստանալ նախնական հավանություն։ Բարդ աշխատանք էր և ուներ բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում կապված էին աշխատանքի նորության հետ և մինչ այդ ոչ ոք դրա վրա չէր աշխատել։ Փաստորեն, կազմակերպությունները նույնիսկ կոկորդիլոսների ներկրման հետ կապված ոչ մի կանոնագիր չունեին, և ասեմ, որ մեր խնդրանքից հետո այդ հարցի կանոնագիրը գրվել է հաստատություններում, թեև երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ամբողջությամբ ստանանք պատկան մարմինների թույլտվությունները և սկսել ագարակի  շինարարությունը»։

Անկասկած, կոկորդիլոսներին նայելը, որոնք սողում են ջրի մեջ և իրենց մեծ բերանով կլանում են ցանկացած արարած, սարսափելի է, նույնիսկ եթե այս բոլոր իրադարձությունները դիտենք հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող վավերագրական ֆիլմերում: Կանայք երբեք թույլ չեն տալիս, որ իրենց կյանքը առաջնորդվի վախով: Այսինքն՝ համարձակ կանայք քաջ գիտակցում են թե ինչ է նշանակում վախով առաջ գնալը։ Իրականում նրանք թույլ չեն տա, որ իրենց մեջ եղած վախը դառնա խոչընդոտ իրենց ընտրած և նպատակին հասնելու  ճանապարհին: Մոժգան Ռուսթային այդ մասին ասում է.-«Բոլորը այլ կերպ են վերաբերվում այս հարցին,նրանք մտածում են թե ինչպես կարող է կինը կոկորդիլոս բուծել: Ինձ սովորաբար պարոնայք ասում են, որ իրենց կինը վախենում է անգամ ուտիճից։ Իհարկե, իմ կարծիքով, այս կենդանին այնպիսին չէ, որ կարելի է համեմատել ուտիճի կամ մողեսի հետ, կամ նույնիսկ ասել, որ դա սարսափելի կենդանի է, բայց սկզբունքորեն ամեն կենդանու հետ   հաղորդակցման յուրահատուկ մեթոդներ կան, և եթե ինչ-որ մեկը չգիտի այս ամենի մասին, եթե նա մոտենա կոկորդիլոսներին, կամ որևէ այլ կենդանու, դա, իհարկե, վտանգավոր է և կարող է աղետի պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով, նախքան որևէ կենդանու հետ բուծում սկսելը,  պետք է անցնել անհրաժեշտ ուսուցում։ Ես հավատում եմ, որ կանայք կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են անել և հաղթահարել իրենց վախը»:

Տիկին կոկորդիլոսաբույծի կարծիքով՝ այս կենդանիների վարքագծային ամենակարեւոր հատկանիշը նրանց զարմանալի  համբերությունն ու հանգստությունն է։ Երբեմն նրանք ժամերով անշարժ են մնում կամ թաքնվում են ջրի տակ: Նա ասում է.«Կոկորդիլոսների հետ աշխատանքը պահանջում է հոգատարություն և ուշադրություն, ցանկացած անզգուշություն բերում է դժբախտ պատահարի։ Կոկորդիլոսները  շրջապատող արարածներին խաբելու մեծ կարողություն և կենտրոնացում ունեն, նրանք միշտ դիտվում են որպես հանգիստ, անվտանգ և  չվնասնող»: 

Մոժգան Ռուսթային Մերձավոր Արևելքի առաջին կոկորդիլոսաբույծն է

... 

Տիկին Ռուսթային և նրա ամուսինն 2011 թվականին(իրանական 1390 թ.) իրենց ագարակի կողքին բացեցին 2000 քառակուսի մետր տարածության վրա զբոսայգի,որեպսզի Ղեշմ և Հենգամ կղզիների ճանապարհորդները և զբոսաշրջիկները աստիճանաբար նկատեն կոկորդիլոսների առկայությունն ագարակում և այցելեն  այնտեղ։  11 ավազաններով հագեցած այս զբոսայգին գտնվում է Ղեշմ-Դարգահան մայրուղու վրա, իսկ 21 հազար քառակուսի մետր տարածությամբ կոկորդիլոսների ագարակը գտնվում է Ղեշմից 50 կմ հեռավարության վրա։ Բացի կոկորդիլոսներ բուծելուց, այս այգում պահվում են նաև 30 տեսակի թռչուններ և սողուններ։ Այս կապակցությամբ նա ասում է.-«Կոկորդիլոսների զբոսայգին մեծ ընդունելության արժանացավ մարդկանց կողմից, ինչը վերջակետ դրեց այն բոլոր խնդիրներին, որոնք մինչ այդ օրը մեր ճանապարհին էին։ Միակ խնդիրը զբոսայգու տարածքի փոքր լինելն էր, ինչն արժանացավ այցելուների քննադատության։ Բարեբախտաբար, Ղեշմի ազատ գոտում 10 հազար քառակուսի մետր տարածության վրա կոկորդիլոսների այգու բացմամբ  կարողացանք գոհունակություն պատճառել  այցելուներին»։

Ագարակի գործունեության արտացոլումը National Geographic ամսագրի պորտալում

Կոկորդիլոսները ապրում են մոտավորապես 80 տարի։ Ձվադրումը սկսում են 15 տարեկանից և մինչև 60 տարեկան ,տարին մեկ անգամ մոտ 30 ձու են ածում։ Աշխարհում կոկորդիլոսները օգտագործվում են երկու ոլորտում: Մեկը զբոսաշրջությունն է, մյուսը՝ արտադրությունը։ Իրանում այս ոլորտներում են օգտագործվում կոկորդիլոսները։ Տիկին Ռուսթային զբոսաշրջության ոլորտում գործունեություն է ծավալել, իսկ արտադրության ոլորտում ևս  կոկորդիլոս է վաճառում կենդանաբանական այգիներին և ցուցահանդեսներին։ Աշխարհում օգտագործվում է կոկորդիլոսի ինչպես կաշին, այնպես էլ միսը, իսկ Իրանում միայն նրա կաշին է օգտագործում։ Հայտարարվել է նաև մորթելու եղանակը, սակայն Իրանում կոկորդիլոսի մսի սպառում չկա, և դրա միսը պետք է արտահանվի։

Իրանում այս նոր աշխատանքի շնորհիվ տիկին Ռուսթային երկու տարի անընդմեջ 2013 և 2014 թթ. (իրանական 1392-1993թթ.) արժանացել է «Լավագույն  կին գործարարի» մրցանակին և 2015 թվականին ընտրվել է որպես լավագույն գործարար: Նա ասում է.«Այս հաջողությունն ավելի հաճելի է, քանի որ ավելի քան 20 հոգու համար աշխատանքային պայմաններ ենք ապահովել և մինչ այժմ մի քանի միլիարդ դոլարի եկամուտ է գոյացել, բացի անձնակազմի աշխատավարձից, մնացած եկամուտը ծախսվել է այս համալիրի վրա։ Որովհետև այլ գործունեության մասին մտածելու փոխարեն՝ մենք փորձում ենք համալիրի շահույթը ծառայեցնել  կոկորդիլոսների  ագարակի ու զբոսայգու աճին ու բարգավաճմանը։ Իհարկե այս այգին ոչ միայն ապահովում է երկրի կենդանաբանական այգիների նման կենտրոնների կոկորդիլոսները ,այլև մեր օրակարգում ներառել ենք այդ կենդանու արտահանումը: Իհարկե, մեր ագարակը  կառավարվում է Կենդանիների պաշտպանության միջազգային կոնվենցիայի կանոններով»:

...

Մոժգան Ռուսթային կին լինելը վախի կամ թուլության պատճառ չի համարում: Նա ասում է. « Չնայած իմ նուրբ ու կանացի ոգուն, ես ամբողջ օրը մեծ հաճույքով եմ աշխատում կոկորդիլոսների ագարակում:  Ես մեծապես կապված եմ և սիրում եմ նրանց: Որովհետև կոկորդիլոսը չափազանց համբերատար,  և խելացի կենդանի է, և այդ արտասովոր հատկությունները ակնհայտ են նրա որսալու մեջ:Այն մոտեցումը,որ այս աշխատանքը կանանց համար արտասովոր է, պատճառն ուղղակի մեր դասակարգումներն են: Սկզբից աշխատանքները դասակարգել ենք, սա այն դեպքում երբ, այ՛ս և նման աշխատանքներն կարող են կատարել թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ»:

Մոժգան Ռուսթային և նրա ամուսինը

Տասնամյա ջանքերից հետո այս գործարար տիկինը այժմ կանգնած է հաջողության հարթակում և դիտում  է իր բոլոր ջանքերի արդյունքները։ Գովելի է այս տիկնոջ և նրա ամուսնու հետևողական ջանքերը հաջողության հասնելու գործում: Այս առնչությամբ նա ասում է. «Եթե ուզում ենք ամփոփել մեր կյանքի պատմությունը, կարող ենք սահմանափակվել երեք բառով՝ «հույս», «հետևողականություն» և «ընկերակցություն»։ Մեր բիզնեսը մեկ տասնամյակ առաջ անկման եզրին էր, և բավական էր ասեղի ծայրի  չափ հուսահատվեինք: Օ՜, մենք բավականաչափ գումար չունեինք, և մեր ամբողջ ունեցվածքը ծախսել էինք այս գործի վրա։ Սակայն մենք դեռ չէինք հաջողել։ Բավական էր, որ շրջապատի մարդկանց վհատեցնող խոսքերի թույնն ազդեր մեզ վրա: Անկասկած, մենք պետք է մեր ձեռքերը  բարձրացնեինք ու հանձնվեինք ու ազատվեինք այս տառապանքից: Բայց մենք «չհուսահատվեցինք» և «հետևողականորեն»  հետամուտ եղանք այս գործին և միմյանց անվերապահ «ընկերակցությամբ» շարունակեցինք ճանապարհը»։