«Յոթ օրանգ», Իրանի ազգագրական երաժշտություն(20)
https://parstoday.ir/hy/radio/iran-i188376-Յոթ_օրանգ_Իրանի_ազգագրական_երաժշտություն(20)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի հարավային Հորմոզգան նահանգի երաժշտությանը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 08:11 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի հարավային Հորմոզգան նահանգի երաժշտությանը: Ընկերակցեք մեզ:

Իրանի հարավային շրջանների մեծ մասի երաժշտությունը ազդված է սևամորթների երաժշտությունից և Հորմոզգանի շրջանը նույնպես անմասն չի մնացել Իրան բերված սևամորթ ստրուկների երաժշտույթյունից: Շատ հին անցյալներում առևտրական նավերի մեծ մասի բեռները սևամորթ ստրուկներն էին: Երբեմն այս նավերի համար  պայմանները նպաստավոր չէին լինում և նրանք տարբեր այդ թվում փոթորկի, կլիմայական անբարենպաստ պայմանների բերումով ստիպված էին լինում կայանել և ժամանակավորապես դադարեցնել ուղևորությունը: Որոշներն այս առիթն օգտագործում էին, քանի որ եթե չփախչեին, անպատճառ կվաճառվեին: Սևամորթ ստրուկները իրենց հոգսերի ու վիշտ ու թախծի պատճառով գիշերներն իրար շուրջ  էին հավաքվում և զբաղվում էին երգելով ու նվագելով: Շատ քիչ գիշերներ էին լինում, որ նրանք չզբաղվեին այդ գործով: Ժամանակի ընթացքում այն գործը, որ նրանք կատարում էին տանջանքներից ու վշտերից փախչելու համար ստացավ տեղական երաժշտության երանգ ու բույր, որն իվերջո հանգեցրեց իրանի հարավային շրջանի երաժշտության առաջացմանը:

...

Հորմոզգան նահանգում նվագելու համար կիրառվում էին զանազան գործիքներ, որոնցից մի քանիսը հատուկ են Հորմոզգան նահանգին և որոշները նաև օգտագործվում են Իրանի տարբեր շրջաններում, որոնցից կարող ենք անդրադառնալ Զուռնային:

Զուռնան Հորմոզգան նահանգի նվագարաններից է, որ ավելի շատ օգտագործվում է Մինաբի շրջանում: Մինաբում և այլ վայրերում օգտագործվող նվագարանների տարբերությունը նրա երկարությունն է: Այս նվագարանը օգտագործվում է թե ուրախություններում և թե սգո արարողություններում

Նվագողները հատկապես զուռնա և դհոլ նվագողները լայն ու սև տաբատներ են հագնում և գոտկատեղում՝ բասկից վերև զանգակներ են միացնում: Նվագողը ոչ միայն նվագում, այլ նաև պարում ու իր շարժումներով մեջլիսը տաքացնում է:

Այս պահին միասին լսենք զուռնայի ձայնը դհոլի ու թմբուկի նվագակցությամբ:

 

Միասին լսեցինք Խուզիստանի զուռնայի գեղեցիկ ձայնը թմբուկի ու դհոլի նվագակցությամբ:

Հորմոզգան նահանգի հարվածային մյուս նվագարաններից կարող ենք հիշել «Ջուրեհ», «Գեսեր» և «Փիփեհ» նվագարանները:

Իրանի հարավային և Հորմոզգան շրջանում երաժշտությունը շատ բազմազան է: Որոշները ընդհանուր գծեր ունեն Իրանի հարավային երաժշտության մյուս տեսակների հետ, այդ թվում է կրոնական երաժշտությունը, որ ներառում է Չավոշի Խանի և Մոլուդի և այլն: Նույնպես «Զար» երաժշտությունը, որ կատարվում է մարդկանցից չար հոգիներին հեռացնելու համար:

Հորմոզգան նահանգին հատուկ երաժշտական այլ տեսակներից կարող ենք անդրադառնալ «Մոթրեբական ոճին» և «Ջազիրաթի ոճին»:

Մոթրեբական երաժշտությունը այն ոճերից է, որ առաջացել է Օմանի արաբների միջոցով, որոնք Զանզիբարից եկել էին Պարսից Ծոցի տարածաշրջան: Նրանց երաժշտությունը ժամանակի ընթացքում համակցվել է տեղական երաժշտության հետ, որից էլ առաջացել են հարավային շրջանների երաժշտական տարբեր ոճերը: Այս երաժշտությունը Պարսից Ծոցի հարավային երկրներում հայտնի է որպես Խալիջի ոճ, իսկ հյուսիսային շրջաններում որպես Բանդարի ոճ:

Այժմ առաջարկում ենք լսել այս ոճով երաժշտությունից մի հատված «Ալի Լանգավիի» կատարմամբ:

 

 Բարեկամների դուք լսեցիք մոթրեբական ոճի երաժշտությունից մի հատված «Ալի Լանգավիի« կատարմամբ: Ալի Լանգավին առաջինն էր Իրանի հարավում, որ իր կատարումները ձայնագրեց գրամաֆոնի վրա ու տարածեց:

Իսկ այժմ ծանոթանանք Հորմոզգանի երաժշտության «Ջազրիաթի ոճին»:

Երաժշտական այս ոճը այն պատճառով որ ավելի շատ տարածված է եղել Ղեշմ կղզում, հայտնի է «Ջազիրաթի ոճ» անունով: Երաժշտական այս ոճը, հաշվի առնելով Ղեշմ կղզում մշակութային հյուսվածքը ինչ-որ չափով պահպանել է իր նախնական տեսքը և ավելի շատ մոտ է խալիջական ու մոթրեբական երաժշտական ոճերին: Ջազրիաթի երաժշտական ոճում առանցքային դեր ունի ուդ նվագարանը և շատ դեպքերում ուդ նվագող վարպետը նաև խմբի երգիչն է և խումբը նաև ճանաչվում է իր երգչի անվամբ ինչպես Ալի Մահբուբի խումբը, Մոհամմեդ Մանսուրի խումբը և այլն... Ալի Մահբումբը Ջազիրաթի ոճի վետերաններից է: Իր ստեղծագործություններից մեծ մասի խոսքերը կամ ինքն է գրել, կամ էլ Ղեշմ կղզու բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն է հորինում և այդպիսով ներկայացնում է նրանց: Նա նաև ուդի հմուտ կատարող է և իր ստեղծագործությունները Հորմոզգանի մեծ թվով երգիչների կողմից կրկին կատարվել են և կարող ենք ասել, որ Ալի Մահբուբի ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են թողել Հորմոզգանի երաժշտության որոշ բաժնի վրա:

Բարեկամներ այժմ լսենք «Համե Խաֆթան» (բոլորը քնած են) երգը «Ալի Մահբուբի» կատարմամբ:

....

Հարգելի բարեկամներ ավարտվեց մեր հաղորդումը: Հուսով ենք, որ այն արժանացել է ձեր ուշադրությանը և վայելել եք այն: Մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան: