Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (102)
https://parstoday.ir/hy/radio/iran-i188382-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(102)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բոլոր ճակատներում Իրաքի հարձակումների ընդլայնման և Իրանի կողմից թիվ 598 բանաձևի ընդունման պատճառների մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 08:22 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բոլոր ճակատներում Իրաքի հարձակումների ընդլայնման և Իրանի կողմից թիվ 598 բանաձևի ընդունման պատճառների մասին: Ընկերակցեք մեզ:

Նախորդ հաղորդման ընթացքում նշեցինք, որ Իրաքի բռնապետ Սադամին անմիջականորեն աջակցելու համար ԱՄՆ-ն ​​խոցեց Պարսից ծոցի վրայով չվերթ իրականացնող 290 ուղեւորներով իրանական մարդատար ինքնաթիռը։ ԱՄՆ-ն ​​լրջորեն սատարում էր Սադդամի ռեժիմին, այնպես որ չքողարկեց այս հանցագործությունը և իրանական մարդատար ինքնաթիռը խոցած Վինսեննս նավի հրամանատարին պարգևատրեց պատվո շքանշանով։  Ռազմադաշտում Իրաքի բաասական բանակը, ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ, սկսեց մի շարք լայնածավալ գործողություններ բոլոր ճակատներում։ Երեք ամսվա ընթացքում հարավային շրջանի Իրանի կողմից նվաճված բոլոր տարածքների վերագրավումը զգալիորեն բարելավեց Սադամի վարչակարգի քաղաքառազմական իրավիճակը։

Իրաքյան բաասական բանակի հրամանատարները ժամանակն իրենց օգտին էին համարում, հետևաբար Իրանի նկատմամբ համակողմանի ճնշումների ուժեղացումը Իրաքի ջանքերի ու գործողությունների մաս էր կազմում, որոնք ծրագրվում ու իրականացվում էին Իրանի դեմ։ Իրանի նոր իրավիճակն անցյալի համեմատ անբարենպաստ էր, որովհետև մի կողմից՝ Իրաքի ներսում գրավված տարածքների կորստով, ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու ամուր դիրքերից զուրկ էր, իսկ մյուս կողմից՝ չկարողացավ Իրաքի համակողմանի ճնշումների դիմաց շարունակել պատերազմն այնպես, ինչպես պետք էր:

Նման ծանր իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության Պատերազմի աջակցության բարձրագույն խորհուրդը հայտարարություն տարածեց՝ բացատրելով պատերազմի պայմանները և հայտարարեց տնտեսական խնդիրները զսպելու և ուժերը ռազմաճակատներ մոբիլիզացնելու նոր որոշումների մասին։ Պատերազմի աջակցության բարձրագույն խորհուրդը 1988թ. տարարծած իր կարևոր հայտարարության մեջ շեշտեց.«Սա շատ զգայուն փուլ է հեղափոխության համար և մեծ փորձություն մեր հերոս ժողովրդի համար, և ժողովուրդը պետք է օգտագործի իր բնածին, հոգևոր և նյութական ողջ ուժն ու կարողությունը և խուսափի ամեն տեսակի պարզունակությունից ու անփութությունից»։

Պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին, ըստ Պատերազմի աջակցության բարձրագույն խորհրդի հայտարարության, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքում ասել է.«Մենք այսօր իրավիճակը շատ զգայուն ենք տեսնում, պատերազմի աջակցության բարձրագույն խորհրդի կոչը և այսօր ԶՈՒ գլխավոր հրամանատարության շտաբի կոչը, իմամի կողմից օբյեկտներն ուղղորդելու և ժողովրդին ուղղված կոչը և ուժերը դեպի ճակատներ  առաջնորդելը, այս բոլորը շատ լուրջ կոչեր  են... Եթե մենք այս չափով ներկա լինենք ճակատներում և նրանք գիտակցեն, որ մենք վճռական ենք և նման դառը միջադեպերը մեզ ծնկի չեն բերում, կարող են նախընտրել լուծել խնդիրը՝ ճանաչելով ագրեսորին և կամ ընտրել այլ ճանապարհ»:

․․․․

Իրաքյան բաասական ռեժիմի հարձակումների գործընթացը՝ Ֆավի անկումից մինչև Դեհլորանի հետ գրավումը, Իրանին կանգնեցրեց բարդ իրավիճակում, որը հնարավոր չէր հաղթահարել առանց համապատասխան ռազմավարության որդեգրման: Մյուս կողմից, ելնելով երկու ընդհանուր նկատառումներից՝ «իր բանակի ռազմական հնարավորությունները» և «Իրանը կարող է համաձայնել թիվ 598  բանաձևին» Իրաքը ձգտում էր պատերազմի վերջին օրերին, Իրանի խորքում հարձակումների շարունակմամբ, գերակա դիրք զբաղեցնել՝ երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները սկսվելու ժամանակ։ Սադամի ռեժիմի պաշտոնյաների հայտարարություններն արտահայտում էին այս փաստը:

Իրաքի փոխարտգործնախարար Նիզար Համդունը Իրանի վրա շարունակվող ճնշումների մասին ասել էր.«Մենք կօգտագործենք մեր բոլոր ջանքերը՝ Իրանի վրա ռազմական, քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելու համար, մինչև այն պահը, որ Իրանը չի ընդունել համապարփակ խաղաղությունը»:

Բոլոր ճակատներում բաասական բանակի հարձակումների հետ միաժամանակ Սադդամին օգնության հասավ նաև «Մոջահեդին Խալղ» անվամբ հայտնի Մոնաֆեղին, հիմնական հակաիսլամական հակահեղափոխական կազմակերպությունը: Իրաքի բռնապետ Սադդամն իրաքցի օդաչուներին քաջալերելու արարողության ժամանակ իր շատ կարևոր խոսքում շեշտը դնելով իրաքյան բանակի տաղանդի և Իրանի սպառնալիքի վրա ասաց.«Որոշ ժամանակ անց դուք կտեսնեք, որ Մոջահեդին Խալղի գործակալները ավելի խորը  կթափանցեն Իրանում»:

---

Ստեղծված իրավիճակին ընդառաջ և հաշվի առնելով Իրաքի հարձակումները զսպելու անհրաժեշտությունը, Իրանը լուծումներ ուներ իր առջև, անկասկած, ստեղծված իրավիճակի շարունակությունը լիովին ձեռնտու էր Իրաքին, քանի որ իրանական ուժերի ցրումը տարբեր շրջաններում և նրանց ներկայությունը շրջաններում և  թիվ 598  բանաձևին Իրանի դեմ լինելը լավ պատրվակ էր Իրաքի համար՝ շարունակելու իր հարձակումները: Իրանը նույնպես չկարողացավ զսպել Իրաքի ներխուժումները՝ ռազմաճակատներում տիրող ռազմական իրավիճակի պատճառով։ Միևնուն ժամանակ Իրանի օգտին իրավիճակը փոխելը պահանջում էր հիմնարար փոփոխություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ժամանակի:

Հետևաբար, իրաքյան բաասական բանակի հնարավոր հարձակումներին դիմակայելու համար ուժերը կենտրոնացնելու, ինչպես նաև, որդեգրելով նոր ռազմավարություն, միջազգային պայմանները հօգուտ իրեն փոխելու համար, Իրանը նախ նահանջեց Իրաքի գրավված տարածքներից՝ որպեսզի իր զինված ուժերը վերակազմավորելով վերջիններիս օգտագործի Սադդամի հարձակումներին դիմակայելու համար և դրանից հետո պաշտոնապես ընդունեց թիվ 598 բանաձևը` 1988 թվականի հուլիսի 18-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած Իրանի ժամանակի նախագահի նամակով: Իրաքի տարածքում նվաճված տարածքներից դուրս գալը և թիվ 598  բանաձևի ընդունումը որպես նոր ռազմավարության շրջանակներում Իրանի գործողությունները հօգուտ Իրանի փոխեց մարտական ​​ճակատներում և ներքին ու միջազգային ասպարեզներում զարգացումների ընթացքը:

․․․

Իրանի կողմից թվ 598 բանաձևի ընդունումը, թեև տեղի ունեցավ միանգամից, բայց պատերազմի վերջին տարիներին սկսված գործընթացի արդյունք էր և աստիճանաբար փոխեց ուժերի հարաբերակցությունը հօգուտ Իրաքի Բաասական ռեժիմի: Այս տարիներին Սադդամը կարողացավ Իրաքի ողջ ուժը ներդնել պատերազմի մեջ, ավելի շատ մարդ ու զինվոր աշխատեցնել, քան Իրանը, ավելի շատ գումար ծախսել պատերազմի վրա, օգտագործել ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ և ներգրավել ավելի շատ միջազգային աջակցություն և ոչնչացնել Իրանի ռազմական հաղթանակի հույսը: Իրանի համար բնական էր հրադադարի ընդունումը գնահատել ի շահ երկրի և ընդունել բանաձեւը։

 Պատերազմի վերջին տարիներին Իրաքի ռազմական հզորությունը մեծացավ, հատկապես օդուժի և քիմիական զենքի ոլորտում, և ստիպեց բաասական բանակին փոխել իր պատերազմական քաղաքականությունը ցամաքային պատերազմի ճակատներում պաշտպանականից հարձակողականի: Իրաքյան բաասական բանակի լայնածավալ հարձակումները և Իրանի կողմից գրավված տարածքների վերագրավումը պատճառ էին դարձել, որ Իրանը կորցնի իր բոլոր ձեռքբերումներն ու գերազանցությունը Իրաքի նկատմամբ։ Պատերազմում լայնածավալ և արդյունավետ գործողություններ իրականացնելու Իրանի պատրաստվածությունը պահանջում էր նաև բավարար ժամանակ, տեխնիկա և կենդանի ուժի առակայություն։ Այս հարցերը հանգեցրին ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի կողմից նամակ պատրաստելուն ու պայմանները փոխելու և ուժերի հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ պահանջների հայտարարմանը։

Մյուս կողմից, պարզվեց, որ լայնածավալ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ ռազմական հնարավորություններ ձեռք բերելը երկար ժամանակ կպահանջեր և արագ հնարավոր չէր։ Իրանի կողմից թիվ 598  բանաձեւն ընդունելու մյուս պատճառն էլ Սադդամի կողմից քիմիական զենքն ավելի լայնորեն կիրառելու սպառնալիքն էր: Քիմիական զենք կիրառելու Իրաքի իրական մտադրությունն  Իրանի ժողովրդի վրա ակտիվ նյութերով կեղտոտ ռումբերի օգտագործումն էր, որոնք 1991 թվականին Իրաքում հայտնաբերել էին ՄԱԿ-ի տեսուչները: Նման իրավիճակում ժողովուրդն ու քաղաքացիական կենտրոնները գտնվում էին լուրջ վտանգի տակ, իսկ ժողովրդի հանդուրժողականության ու համբերության շեմը պարզ չէր։

Պարոն Հաշեմի Ռաֆսանջանին ասում էր.«Շատ լուրջ մտահոգություն էր, որ Հալաբջայի ռմբակոծությունից հետո պատերազմը կվերածվեր խաղաղ բնակիչների սպանության: Մենք չէինք ուզում, որ դա տեղի ունենար, և մարդիկ տուժեին, և մենք պետք է դա համարենք, որպես, Իմամի կողմից բանաձեւն ընդունելու ամենակարևոր գործոնը: Ես այս հարցերը ասել էի իմամին, և նա տեղյակ էր քիմիական զենքի կիրառման մասին: Սա պատերազմի ավարտի ամենակարևոր և հիմնական պատճառն էր»: