Խինդ ու խրատի ծաղկաստանում (23.Կարեկցել թույլերին)
Կարեկցեք նրան, ով Աստծուց բացի ապաստան չունի։ Որովհետև Աստված միշտ պաշտպանում է նրան:
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր Ձեզ կպատմենք մի գեղեցիկ հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Ընկերակցեք մեզ:
Իրանցի գրող, բանաստեղծ Սաադին ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով:Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Նա աշխարհում ունի բազմաթիվ երկրպագուներ:
Սաադին բազմաթիվ գրքեր ունի պարսկական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի գլուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։ «Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության, ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։ «Բուստանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին հրապարակեց իր երկրորդ գլուխգործոցը «Գոլեստանը», որը հանգավորված արձակի եզակի նմուշ է և ինչպես ինքն է ասում. «Ինչիդ են պետք պոկված վարդերն այս զառամ, վերցրու մի թերթ «Գյուլիստանից» անթառամ»։
«Գոլեստան»-ն անշուշտ, առաջին գրքի շարունակությունն է արձակ հանդերձանով: Գոլեստանը լի է ուսանելի հեքիաթներով, պատմություններով, առակներով ու ասույթներով։
«Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի յուրաքանչյուր համարում ձեզ պատմում ենք Սաադիի Գոլեստան գրքից մի հեքիաթ: Այս թողարկման համար ընտրել ենք ևս մի գեղեցիկ հեքիաթ այս գրքից,որը կիրառվում է այն ժամանակ, երբ մարդիկ չարաշահում են իրենց դիրքը և կամայականորեն ցանկանում են չարաշահել անօգնական և թույլ մարդկանց՝ հանուն իրենց ցանկությունների։ Այս իրավիճակում է, որ մարդ պետք է ապաստան փնտրի Աստծու մոտ, ոչ թե Նրա արարածների:
...
Հաղորդավար. Պատմում են, որ թագավորը ծանր հիվանդ էր: Մի խումբ հույն բժիշկներ ասացին, որ այս հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի:Միայն որոշակի հատկանիշներ ունեցող մարդու լեղին (դառը և լեղապարկում կուտակվող հեղուկը) կարող է փրկել թագավորին։ Թագավորը հրամայեց փնտրել այդ հատկանիշներն ունեցող մարդուն ու բերել իր մոտ։ Վերջապես նրանք գտան մի գյուղացի տղայի, որն ուներ այդ հատկանիշները։ Նրանք տղայի ծնողներին կանչեցին և նրանց փողով համոզեցին համաձայնել սպանել իրենց երեխային։ Դատավորը ևս հայտարարեց, որ որեւէ մեկի արյունը թագավորի առողջության համար թափվելու դեպքում խնդիր չկա։ Դահիճը առաջ շարժվեց գլխատելու տղային։ Այդ ընթացքում տղան գլուխը վեր բարձրացրեց դեպի երկինք ու ծիծաղեց։ Սուլթանը զարմացավ տղայի այդ արարքից և հարցրեց՝ հիմա ծիծաղելու ժամանա՞կ է։
Տղան ասաց.-«Ծնողները նրանք են,ովքեր սիրում ու գուրգուրում են իրենց զավակներին, և դատավորը նա է, ում մարդիկ հայց են ներկայացնում անարդարության ու բռնության դեմ, իսկ թագավորը նա է ,ով իր ժողովրդի մասին է հոգ տանում:Այժմ հայրս ու մայրս հանուն փողի ինձ հանձնեցին դահիճին, դատավորն էլ իմ սպանության հրամանն արձակեց և թագավորն էլ իր ողջ մնալը իմ սպանության մեջ է տեսնում: Այժմ ես Աստծուց բացի, էլ ո՞ւմ մոտ ապաստան փնտրեմ»:
Թագավորը սաստիկ վշտացավ և լաց եղավ: Ապա ասաց՝ «Ավելի լավ է մեռնեմ, բայց անմեղ մարդու կյանքը չխլեմ»։
Նա տղային կանչեց իր մոտ, համբուրեց նրա գլուխն ու աչքերը և շատ հարստություն պարգևեց նրան։
Ասում են ,որ դեռ մեկ շաբաթ չէր անցել,երբ թագավորը ևս ապաքինվեց:
Պատմող,-Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է թույլ մարդկանց հանդեպ ողորմություն ցուցաբերելու և նրանց կարեկցելու հատկությունը: Սաադին ասում է, որ մի օր Նեղոս գետի մոտ մի փղապան ինձ ասաց.«Ոտքերիդ տակ մրջյունի վիճակը նույնն է, ինչ քո վիճակը փղի ոտքերի տակ»։
Այժմ երաժշտական կարճ դադարից հետո, ես ձեզ կպատմեմ մի հեքիաթ որի կիրառությունը տեսել եմ իմ կյանքում:
...
Պատմող,-Ես հացի հերթ էի կանգնած։ Երկար հերթ էր և ժամանակը ուշ։ Հանկարծ հացթուխն ասաց, որ հացը վերջանում է։ Բոլորը խուճապի մատնվեցին ու սկսեցին հրել միմյանց։ Հերթը խառնվել էր, հերթում կանգնած մի ծերունի ընկել էր ուրիշների ձեռքերի ու ոտքերի տակ։ Նրա ձեռնափայտն ընկել էր գետնին, և նա չէր կարողանում քայլել։
Բոլորը մի կտոր հաց վերցրին ու գնացին։ Ես մնացի ու ծերունին։ Ես վերցրի նրա ձեռնափայտը և տվեցի նրան։ Նա ասաց,«Այն հայտնի ասացվածքի համաձայն՝ ես և դու մնացինք առանց գլխարկի... մեզ բաժին չհասավ այդ հացերից...»:
Ծերունին ծիծաղեց...Ես ասացի,-«Ինչո՞ւ եք ծիծաղում: Ես կարծում էի, որ դուք զայրացած եք այս իրավիճակից»:
Ոչ երիտասարդ ,ինչու՞ պետք է զայրանամ: Ես ոչ մեկից սպասելիք չունեմ: Մենք չպետք է ակնկալենք, որ ուրիշները մեզ տեսնեն, երբ նրանք սոված են: Ծիծաղում եմ այն փաստի վրա, որ որոշ մարդիկ ուշադրություն են դարձնում թույլերին միայն այն ժամանակ, երբ իրենք կուշտ են ու խնդիրներ չունեն, բայց հենց սոված են լինում, մոռանում են կարեկցանքը, խղճահարությունը։
-Սա հո ծիծաղելի չէ...
Ոչ... Բայց ես հավատում եմ իմ Աստծուն և ապաստան եմ գտել Նրա մոտ: Ինձ ծիծաղեցնում է այն միտքը,որ ուրիշները կարծում են, որ ես նրանց կարիքն ունեմ: Անշուշտ, Աստված ինձ կտա իմ օրվա հացը: Ծիծաղում եմ, որովհետև մարդիկ մտածում են, որ իրենք են իրենց փորը կշտացնում , բայց Աստված է, որ մեզ տալիս է մեր հանապազորյա հացը: Այս հացի խանութը չեղավ, մյուս խանութում կլինի: Աստված մեծ է:
...
Հաղորդավար.-Կարեկցանքը մարդկանց դրդում է քայլեր ձեռնարկել՝ ֆիզիկապես, մտավոր կամ էմոցիոնալ կերպով ուրիշներին օգնելու համար: Կարեկցանք ունենալ սովորաբար նշանակում է զգայունություն ունենալ և զգալ ուրիշների տառապանքը: Կարեկցանքը զգացում է, որն ունեն միայն իրական մարդիկ, և այդ զգացումը ցանկություն է օգնել կամ գոնե մտածել ուրիշների խնդրի լուծման մասին:
Պատմող.-Ծերունին այսպես ասաց ու գնաց։
Ես ևս սովորեցի, որ Աստծուն ապավինողը երբեք չի վնասվի։ Ինչպես Սաադին այս հեքիաթում է բնութագրում՝-«Եթե ուզում ես հասկանալ մարդու ոտքի տակ գտնվող մրջյունին, պատկերացրու մի փիղ իր ոտքը դրել է քեզ վրա: Պատկերացրու քեզ փղի ոտքերի տակ և այդ ժամանակ կարող ես հասկանալ խեղճ մրջյունին»։
Կարեկցելու գողտրիկ զգացմունք ունենալը սովորաբար նշանակում է զգայունություն ունենալ, և կարեկցանք ու ցավ զգալ ուրիշների տառապանքների հանդեպ և կարեկցել նրանց: Նրանք, ովքեր կարեկցանք են զգում, կարողանում են հասկանալ և նույնիսկ զգալ ուրիշների զգացմունքները, և այդ մարդիկ երբեմն կարողանում են խոսելով նվազեցնել մարդկանց տառապանքն ու ցավը և սփոփել նրանց:
Ամենակարող Աստված մարդու էության մեջ դրել է բարի լինելու և բարություն անելու զգացմունքը: Ավելի լավ է, որ մարդ արարածը բարի լինի ուրիշների հանդեպ և նրանց հետ վարվի բարությամբ։ Բոլոր աստվածային կրոնները մարդկանց խորհուրդ են տվել լինել բարի և սիրալիր այլ մարդկանց նկատմամբ: Իսլամի կրոնը բարության վերաբերյալ բազմաթիվ խորհուրդներ և պատվիրաններ ունի: Ուրիշների հանդեպ կարեկցանքը առաքինություն է, որը ոչ բոլորն ունեն:
....
Բարեկամներ հուսանք մեր այսօրվա հեքիաթը ձեզ դուր եկավ: