Ազարի 16-ը՝ իրանցի ուսանողների կայսերապաշտության դեմ պայքարի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/radio/iran-i188576-Ազարի_16_ը_իրանցի_ուսանողների_կայսերապաշտության_դեմ_պայքարի_խորհրդանիշ
Իրանի ժամանակակից պատմության և ուսանողական շարժման անմոռանալի օրերից է իրանական 1332 թվականի(1953 թ․) ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 7)։ Հենց այս օրն էր,երբ մուսուլման  ուսանողները, ի տարբերություն ձախակողմյան  ու աջակողմյան  շատ քաղաքական գործիչների և մտավորականների, ոտքի ելան թե՛պետական հեղաշրջման հետևանքով ստեղծված ավտորիտար կառավարության և թե՝նրան աջակցող կայսերապաշտական կառավարությունների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2022 15:37 Asia/Tehran

Իրանի ժամանակակից պատմության և ուսանողական շարժման անմոռանալի օրերից է իրանական 1332 թվականի(1953 թ․) ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 7)։ Հենց այս օրն էր,երբ մուսուլման  ուսանողները, ի տարբերություն ձախակողմյան  ու աջակողմյան  շատ քաղաքական գործիչների և մտավորականների, ոտքի ելան թե՛պետական հեղաշրջման հետևանքով ստեղծված ավտորիտար կառավարության և թե՝նրան աջակցող կայսերապաշտական կառավարությունների դեմ։

Այս ինքնաբուխ շարժումն այնքան տարածվեց , մնչև որ վերջապես Ազարի 16-ին ուսանողներն իրենց արյունով ներկեցին համալսարանի տարածքը  և այդ օրվանից Ազարի 16-ը իրանական օրացույցում կոչվում է «Ուսանողների օր»:

1332 թվականի ազարի 16-ի միջադեպը տարբեր պատճառներ ուներ:

1320-ականներին «Ուսանողների իսլամական ասոցիացիայի» ստեղծումն ու ձևավորումը, որը կայունացնող դեր ուներ համալսարանում մուսուլման ուսանողների համար, և դրա կապը նավթարդյունաբերության ազգայնացման շարժման հետ, ենթահողեր ստեղծեցին Փահլավի ռեժիմի դեմ բողոքի շարժումներն սկսելու համար:

1332 թվականի մորդադ ամսի 28-ին բրիտանա-ամերիկյան պետական ​​հեղաշրջման ձևավորումը ,դոկտոր Մոսադեղի ժողովրդական կառավարության դեմ ,որը ժողովրդի քվեով ու հովանավորությամբ էր հաստատվել և այդ կառավարության տապալումը ,ուսանողական բողոքի ձևավորման և 1332 թվականի Ազար ամսի դեպքերի պատճառներից էին:

Փահլավիի ռեժիմի կողմից մորդադ ամսի 28-ի  պետական ​​հեղաշրջումից հետո , ահաբեկչության, սարսափի ու հեղձուցիչ մթնոլորտի  ձևավորումը և  քաղաքական ու սոցիալական մթնոլորտի արգելակումը,  Փահլավի ռեժիմի դեմ ուսանողների բողոքի մյուս շարժառիթներից հանդիսացավ: Ի պատասխան այդ պայմանների՝ բողոքի ակցիաներ իրականացվեցին պայքարողների և ցուցարարների, այդ թվում՝ ուսանողների կողմից  մզկիթներում և սկսվեցին թռուցիկներ տարածել:

ԱՄՆ-ի ժամանակի փոխնախագահ Ռիչարդ Նիկսոնի այցը Թեհրան, թագավորի իշխանության վերադարձը շնորհավորելու համար , Ազարի 16-ի միջադեպի մյուս գործոններից էր: Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասել է . «1332 թվականի ազարի16-ին, որի ընթացքում երեք ուսանողներ զոհվեցին  ,դա  տեղի ունեցավ մորդադի 28-ից գրեթե չորս ամիս անց, այսինքն՝ մորդադի 28-ի հեղաշրջումից հետո , այդ տարօրինակ հեղձուցիչ վիճակից ,բոլոր ուժերի տարօրինակ ճնշումից և բոլորի լռությունից հետո ,հանկարծ ուսանողների կողմից Թեհրանի համալսարանի տարածքում ու միջավայրում մի  պայթյուն է տեղի ունենում ,իսկ ինչո՞ւ: Որովհետեւ Նիկսոնը, որն այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահն էր, եկավ Իրան։ Ի բողոք ԱՄՆ-ի, ի բողոք  մորդարի  28-ի հեղաշրջման հեղինակ Նիկսոնի դեմ, այդ ուսանողները համալսարանական միջավայրում դասադուլ և ցույց կազմակերպեցին, որն իհարկե ճնշվեց  և նրանցից երեքը սպանվեցին:Այնուհետ հետագա բոլոր տարիներում ազարի 16-ը ,պետք է ճանաչվի այս յուրահատկություններով: Ազարի 16-ը հականիկսոն ուսանողի ,հակաամերիկա և հակակայսերապաշտ ուսանողի օրն է»:

1332 թվականի ազարի 16-ի միջադեպը մի քանի հիմնական հետևանքներ ունեցավ:

  1. Ազարի 16-ի գրանցումը, որպես «Պատմական դիմադրության օր»: Այդ օրը ,Փահլավի ռեժիմը ոճրագործական հարձակում կատարելով համալսարանի վրա ,որի հետևանքով սպանվեցին ու վիրավորվեցին ուսանողները ,այդ օրը Թեհրանի համալսարանի պատմության մեջ գրանցվեց ,որպես ուսանողական շարժման դիմադրության օր և դարձավ խորհրդանիշը՝ կայսերապաշտության և իմպերիալիզմի դեմ պայքարի և ուսաողական շարժման: Ապա ամեն տարի Թեհրանի համալսարանների ուսանողները և այլ համալսարանների ուսանողները ,արարողություններ են կազմակերպում ի հիշատակ ազարի 16-ի նահատակների : Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Ազարի 16-ը մեր երկրի օրացույցում նշանակվել է, որպես «Ուսանողի օր»։
  2. Այլ կուսակցությունների և ընդդիմության դեմ ճնշումները:1332 թվականի ազարի 16-ից հետո ,Փահլավի ռեժիմի կողմից  քաղաքական ճնումները ավելի շատացան և ռեժիմի դեմ ազատատենչ որևէ շարժում ,խիստ հակազդեցության արժանացավ: Այս միջադեպը ոչ միայն վերածվեց չափանիշի ,միապետական իշխանության նկատմամբ ատելության աստիճանը գնահատելու համար ,այլև պատճառ դարձավ ,որ ռեժիմի դեմ ուսանողական շարժման հակառակությունների մի մասը ,տեղափոխվի արտերկիր և արտերկրում իրանցի ուսանողների կոնֆեդերացիան , հանդիսանա այն կենտրոնը ,որտեղ հավաքվում ու բանվիճում էին Փահլավի ռեժիմի ընդիմադիրները նաև կազմակերպվում էին արտերկրում ռեժիմի դեմ ուսանողական դասադուլները: 

Իրանի Իսլամական հանրապետության հաղթանակով և Փահլավի ռեժիմի գործադրած բռնաճնշումից հետո քաղաքական մթնոլորտի ստեղծմամբ ,ուսանողների և ուսանողական շարժման դերակատարությունն ավելի երանգ է  ստանում:Մի կողմից «Ուսանողների իսլամական ասոցիացիաների միության» և «Մուսուլման ուսանողների կազմակերպության» ձևավորումը, որը հետագայում  ստացավ «Միասնության համախմբան գրասենյակի» անվանումը,և մյուս կողմից  լուսահոգի Իմամի գծին հետեւող ուսանողների կողմից ԱՄՆ-ի  լրտեսական որջի գրավումը, ապացուցում էին,որ ուսանողների և ուսանողական շարժման դերն Իրանի քաղաքական երկնակամարում ավելի է ընդգծվել։

Հեղափոխությունից հետո ,հեղափոխական շատ գործիչների համար մտահոգություն դարձած հարցը լիբերալ և արևմտյան գաղափարների տարածումն  ու ազդեցությունն էր ուսանողական միջավայրի և համալսարանների վրա,այնպես ,որ  լուսահոգի Իմամ Խոմեյնին ռադիո-հեռուստատեսային իր ուղերձի ժամանակ ասել է.« Իսլամական Հանրապետությունում համալսարանները պետք է վերափոխվեն, կախյալ  համալսարանները  վերածվեն անկախ համալսարանների: Մեր մշակույթը պետք է վերափոխվի, իմպերիսլիստական   մշակույթը պետք է դառնա անկախության մշակույթ»։ (12/1/1358) Հենց այս հիմքով էր, որ հեղափոխության ղեկավարների նախաձեռնությունների շնորհիվ  և համալսարանը Իսլամական հեղափոխության իդեալների շրջանակում ձևակերպելու  նպատակով «Մշակութային հեղափոխության» հարցը իրականացվեց, և ըստ այդմ օրակարգ մտան՝ դասախոսների և ուսանողների ընտրության կենտրոնական միջուկի ձևավորումը, համալսարանական  ջիհադի հիմնումը, նոր համալսարանների կազմավորումը, այդ թվում՝ Թարբիաթ Մոդարեսի համալսարանը և Իմամ Սադեղի համալսարանը ,որպեսզի բավարարի  հանձնառու  մասնագետներ ունենալու իսլամական համակարգի կարիքները, տարածվի տեղայնացումը և զարգանան գիտությունները, հատկապես հումանիտար գիտությունները:

Համալսարանի և ուսանողական շարժման նկատմամբ Իսլամական հեղափոխության մյուս ազդեցությունը՝ որը կատարվել էր նախկին ռեժիմից մնացած արժեքային համակարգի դեմ պայքարելու համար«համալսարանի  և կրոնագիտական կենտրոնի միասնությունն» էր:Հեղափոխությունից առաջ, ռեժիմը մտադիր էր,որ այս երկու կառույցների,այսինքն՝ կրոնագիտական դպրոցի և համալսարանի միջև տարաձայնություն ու տարակարծություն ստեղծել ,սակայն հեղափոխության հաղթանակից հետո ,փորձ կատարվեց ,որպեսզի հիշյալ երկու կառույցները ,որպես երկու կենտրոններ միմյանց կողքի ,համընթաց քայլեր իրականացնեն Իսլամական հեղափոխության գաղափարների վերլելքի համար:

Հեղափոխության հաղթանակից հետո ուսանողական շարժման ոլորտում  գոյություն ունեցող խնդիրներից հետևյալն էր ,որ թշնամին ձգտում է  չարաշահել  ուսանողներին և ուսանողական շարժումը,  ազդելու համար իսլամական հաասարակությանը և համակարգին: Թշնամիների ջանքը 1378 թվականի խռովությունը հրահրելու  և տարածելու համար և  Թեհրանի պետական համալսարանի տարածքի  վրա հարձակումը ,հենց այս ուղղությամբ է գնահատվում: Նաև վերջին խռովությունների ժամանակ ,ուսանողները և համալսարանները թշնամու հիմնական թիրախներից են եղել: Այս իսկ պատճառով ,թշնամիները մեհր ամսի մեկին համալսարանների վերաբացումը ,պատեհ առիթ համարեցին  երկրում խռովություններ առաջացնելու համար,քանի որ համալսարաններում տղաների ու աղջիկների ներկայությունը ,պատեհ առիթ էր ստեղծում օգտագործելու համար համալսարանը և համալսարանական միջավայրը:  Ահավասիկ թշնամիները փորձեցին համալսարանի մթնոլորտը լարված դարձնելով և երկբևեռ  մթնոլորտ ստեղծելով ,նաև ուսանողների միջոցով հականորմատիվ վարքեր ու կարգախոսեր տարածելով ,ուսանողին և համալսարանը չարաշահեն իրենց նպատակներին հասնելու համար: Թշնամու նման մեթոդին ճիշտ և տրամաբանական մոտեցում դրսևորելու համար,անհրաժեշտ է զարգացնել ուսանողի իրազեկությունը և իմացականությունը սիրելի Իրանի և իսլամական հանրապետության թշնամիների չարաբաստիկ նախագծերի ու նպատակների հանդեպ: