Ազարի 16-ը՝ իրանցի ուսանողների կայսերապաշտության դեմ պայքարի խորհրդանիշ
Իրանի ժամանակակից պատմության և ուսանողական շարժման անմոռանալի օրերից է իրանական 1332 թվականի(1953 թ․) ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 7)։ Հենց այս օրն էր,երբ մուսուլման ուսանողները, ի տարբերություն ձախակողմյան ու աջակողմյան շատ քաղաքական գործիչների և մտավորականների, ոտքի ելան թե՛պետական հեղաշրջման հետևանքով ստեղծված ավտորիտար կառավարության և թե՝նրան աջակցող կայսերապաշտական կառավարությունների դեմ։
Այս ինքնաբուխ շարժումն այնքան տարածվեց , մնչև որ վերջապես Ազարի 16-ին ուսանողներն իրենց արյունով ներկեցին համալսարանի տարածքը և այդ օրվանից Ազարի 16-ը իրանական օրացույցում կոչվում է «Ուսանողների օր»:
1332 թվականի ազարի 16-ի միջադեպը տարբեր պատճառներ ուներ:
1320-ականներին «Ուսանողների իսլամական ասոցիացիայի» ստեղծումն ու ձևավորումը, որը կայունացնող դեր ուներ համալսարանում մուսուլման ուսանողների համար, և դրա կապը նավթարդյունաբերության ազգայնացման շարժման հետ, ենթահողեր ստեղծեցին Փահլավի ռեժիմի դեմ բողոքի շարժումներն սկսելու համար:
1332 թվականի մորդադ ամսի 28-ին բրիտանա-ամերիկյան պետական հեղաշրջման ձևավորումը ,դոկտոր Մոսադեղի ժողովրդական կառավարության դեմ ,որը ժողովրդի քվեով ու հովանավորությամբ էր հաստատվել և այդ կառավարության տապալումը ,ուսանողական բողոքի ձևավորման և 1332 թվականի Ազար ամսի դեպքերի պատճառներից էին:
Փահլավիի ռեժիմի կողմից մորդադ ամսի 28-ի պետական հեղաշրջումից հետո , ահաբեկչության, սարսափի ու հեղձուցիչ մթնոլորտի ձևավորումը և քաղաքական ու սոցիալական մթնոլորտի արգելակումը, Փահլավի ռեժիմի դեմ ուսանողների բողոքի մյուս շարժառիթներից հանդիսացավ: Ի պատասխան այդ պայմանների՝ բողոքի ակցիաներ իրականացվեցին պայքարողների և ցուցարարների, այդ թվում՝ ուսանողների կողմից մզկիթներում և սկսվեցին թռուցիկներ տարածել:
ԱՄՆ-ի ժամանակի փոխնախագահ Ռիչարդ Նիկսոնի այցը Թեհրան, թագավորի իշխանության վերադարձը շնորհավորելու համար , Ազարի 16-ի միջադեպի մյուս գործոններից էր: Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասել է . «1332 թվականի ազարի16-ին, որի ընթացքում երեք ուսանողներ զոհվեցին ,դա տեղի ունեցավ մորդադի 28-ից գրեթե չորս ամիս անց, այսինքն՝ մորդադի 28-ի հեղաշրջումից հետո , այդ տարօրինակ հեղձուցիչ վիճակից ,բոլոր ուժերի տարօրինակ ճնշումից և բոլորի լռությունից հետո ,հանկարծ ուսանողների կողմից Թեհրանի համալսարանի տարածքում ու միջավայրում մի պայթյուն է տեղի ունենում ,իսկ ինչո՞ւ: Որովհետեւ Նիկսոնը, որն այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահն էր, եկավ Իրան։ Ի բողոք ԱՄՆ-ի, ի բողոք մորդարի 28-ի հեղաշրջման հեղինակ Նիկսոնի դեմ, այդ ուսանողները համալսարանական միջավայրում դասադուլ և ցույց կազմակերպեցին, որն իհարկե ճնշվեց և նրանցից երեքը սպանվեցին:Այնուհետ հետագա բոլոր տարիներում ազարի 16-ը ,պետք է ճանաչվի այս յուրահատկություններով: Ազարի 16-ը հականիկսոն ուսանողի ,հակաամերիկա և հակակայսերապաշտ ուսանողի օրն է»:
1332 թվականի ազարի 16-ի միջադեպը մի քանի հիմնական հետևանքներ ունեցավ:
- Ազարի 16-ի գրանցումը, որպես «Պատմական դիմադրության օր»: Այդ օրը ,Փահլավի ռեժիմը ոճրագործական հարձակում կատարելով համալսարանի վրա ,որի հետևանքով սպանվեցին ու վիրավորվեցին ուսանողները ,այդ օրը Թեհրանի համալսարանի պատմության մեջ գրանցվեց ,որպես ուսանողական շարժման դիմադրության օր և դարձավ խորհրդանիշը՝ կայսերապաշտության և իմպերիալիզմի դեմ պայքարի և ուսաողական շարժման: Ապա ամեն տարի Թեհրանի համալսարանների ուսանողները և այլ համալսարանների ուսանողները ,արարողություններ են կազմակերպում ի հիշատակ ազարի 16-ի նահատակների : Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Ազարի 16-ը մեր երկրի օրացույցում նշանակվել է, որպես «Ուսանողի օր»։
- Այլ կուսակցությունների և ընդդիմության դեմ ճնշումները:1332 թվականի ազարի 16-ից հետո ,Փահլավի ռեժիմի կողմից քաղաքական ճնումները ավելի շատացան և ռեժիմի դեմ ազատատենչ որևէ շարժում ,խիստ հակազդեցության արժանացավ: Այս միջադեպը ոչ միայն վերածվեց չափանիշի ,միապետական իշխանության նկատմամբ ատելության աստիճանը գնահատելու համար ,այլև պատճառ դարձավ ,որ ռեժիմի դեմ ուսանողական շարժման հակառակությունների մի մասը ,տեղափոխվի արտերկիր և արտերկրում իրանցի ուսանողների կոնֆեդերացիան , հանդիսանա այն կենտրոնը ,որտեղ հավաքվում ու բանվիճում էին Փահլավի ռեժիմի ընդիմադիրները նաև կազմակերպվում էին արտերկրում ռեժիմի դեմ ուսանողական դասադուլները:
Իրանի Իսլամական հանրապետության հաղթանակով և Փահլավի ռեժիմի գործադրած բռնաճնշումից հետո քաղաքական մթնոլորտի ստեղծմամբ ,ուսանողների և ուսանողական շարժման դերակատարությունն ավելի երանգ է ստանում:Մի կողմից «Ուսանողների իսլամական ասոցիացիաների միության» և «Մուսուլման ուսանողների կազմակերպության» ձևավորումը, որը հետագայում ստացավ «Միասնության համախմբան գրասենյակի» անվանումը,և մյուս կողմից լուսահոգի Իմամի գծին հետեւող ուսանողների կողմից ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը, ապացուցում էին,որ ուսանողների և ուսանողական շարժման դերն Իրանի քաղաքական երկնակամարում ավելի է ընդգծվել։
Հեղափոխությունից հետո ,հեղափոխական շատ գործիչների համար մտահոգություն դարձած հարցը լիբերալ և արևմտյան գաղափարների տարածումն ու ազդեցությունն էր ուսանողական միջավայրի և համալսարանների վրա,այնպես ,որ լուսահոգի Իմամ Խոմեյնին ռադիո-հեռուստատեսային իր ուղերձի ժամանակ ասել է.« Իսլամական Հանրապետությունում համալսարանները պետք է վերափոխվեն, կախյալ համալսարանները վերածվեն անկախ համալսարանների: Մեր մշակույթը պետք է վերափոխվի, իմպերիսլիստական մշակույթը պետք է դառնա անկախության մշակույթ»։ (12/1/1358) Հենց այս հիմքով էր, որ հեղափոխության ղեկավարների նախաձեռնությունների շնորհիվ և համալսարանը Իսլամական հեղափոխության իդեալների շրջանակում ձևակերպելու նպատակով «Մշակութային հեղափոխության» հարցը իրականացվեց, և ըստ այդմ օրակարգ մտան՝ դասախոսների և ուսանողների ընտրության կենտրոնական միջուկի ձևավորումը, համալսարանական ջիհադի հիմնումը, նոր համալսարանների կազմավորումը, այդ թվում՝ Թարբիաթ Մոդարեսի համալսարանը և Իմամ Սադեղի համալսարանը ,որպեսզի բավարարի հանձնառու մասնագետներ ունենալու իսլամական համակարգի կարիքները, տարածվի տեղայնացումը և զարգանան գիտությունները, հատկապես հումանիտար գիտությունները:
Համալսարանի և ուսանողական շարժման նկատմամբ Իսլամական հեղափոխության մյուս ազդեցությունը՝ որը կատարվել էր նախկին ռեժիմից մնացած արժեքային համակարգի դեմ պայքարելու համար«համալսարանի և կրոնագիտական կենտրոնի միասնությունն» էր:Հեղափոխությունից առաջ, ռեժիմը մտադիր էր,որ այս երկու կառույցների,այսինքն՝ կրոնագիտական դպրոցի և համալսարանի միջև տարաձայնություն ու տարակարծություն ստեղծել ,սակայն հեղափոխության հաղթանակից հետո ,փորձ կատարվեց ,որպեսզի հիշյալ երկու կառույցները ,որպես երկու կենտրոններ միմյանց կողքի ,համընթաց քայլեր իրականացնեն Իսլամական հեղափոխության գաղափարների վերլելքի համար:
Հեղափոխության հաղթանակից հետո ուսանողական շարժման ոլորտում գոյություն ունեցող խնդիրներից հետևյալն էր ,որ թշնամին ձգտում է չարաշահել ուսանողներին և ուսանողական շարժումը, ազդելու համար իսլամական հաասարակությանը և համակարգին: Թշնամիների ջանքը 1378 թվականի խռովությունը հրահրելու և տարածելու համար և Թեհրանի պետական համալսարանի տարածքի վրա հարձակումը ,հենց այս ուղղությամբ է գնահատվում: Նաև վերջին խռովությունների ժամանակ ,ուսանողները և համալսարանները թշնամու հիմնական թիրախներից են եղել: Այս իսկ պատճառով ,թշնամիները մեհր ամսի մեկին համալսարանների վերաբացումը ,պատեհ առիթ համարեցին երկրում խռովություններ առաջացնելու համար,քանի որ համալսարաններում տղաների ու աղջիկների ներկայությունը ,պատեհ առիթ էր ստեղծում օգտագործելու համար համալսարանը և համալսարանական միջավայրը: Ահավասիկ թշնամիները փորձեցին համալսարանի մթնոլորտը լարված դարձնելով և երկբևեռ մթնոլորտ ստեղծելով ,նաև ուսանողների միջոցով հականորմատիվ վարքեր ու կարգախոսեր տարածելով ,ուսանողին և համալսարանը չարաշահեն իրենց նպատակներին հասնելու համար: Թշնամու նման մեթոդին ճիշտ և տրամաբանական մոտեցում դրսևորելու համար,անհրաժեշտ է զարգացնել ուսանողի իրազեկությունը և իմացականությունը սիրելի Իրանի և իսլամական հանրապետության թշնամիների չարաբաստիկ նախագծերի ու նպատակների հանդեպ: