Իրանի ներքին արտադրական կարողությունները (21)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հաղորդումներ, որոնց շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին: Այս թողարկման ընթացքում կքննարկենք արտադրության տեղը զարգացած երկրների տնտեսական առաջընթացում:
Արդյունաբերական երկրների համար արտադրությունը շատ կարևոր է: Դա և՛ նրանց տնտեսական աճի ուղին է, և՛ նրանց հզորության հիմնական գործոնը, քանի որ արտահանումը հանգեցնում է տնտեսական եկամուտների և աշխարհում այդ երկրների գերակա ֆինանսական հզորության։ Արտահանումը կարևոր դեր է խաղում երկրների տնտեսական դինամիկայի և աշխատատեղերի ստեղծման գործում, և այդ պատճառով բոլոր երկրները հատուկ ուշադրություն են դարձնում արտահանմանը, սակայն աշխարհի արտահանման շուկայի մեծ մասը պատկանում է մի քանի երկրներին: Զարգացած երկրների արտահանման կարևորագույն ապրանքներն են՝ արդյունաբերական, էլեկտրոնային և գյուղատնտեսական ապրանքները։
Արդյունաբերական ամենակարևոր ապրանքներից մեկը ավտոմեքենան է։ Ավտոմեքենաների համաշխարհային արտահանումը 2018 թվականին կազմել է 775.2 մլրդ դոլար։ Ավտոմեքենաների արտահանումը 2014 թվականից աճել է 9.3 տոկոսով, իսկ 2017 թվականին՝ 3.4 տոկոսով և 749.5 միլիարդ դոլարով։ Մայրցամաքներից ամենաշատ արտահանումը բաժին է ընկել Եվրոպային՝ 423.6 մլրդ դոլար արժեքով և ավտոմեքենաների համաշխարհային արտահանման 54.6 տոկոսով։ Հաջորդ տեղում Ասիան է՝ 24.9 տոկոս, որին հաջորդում է Հյուսիսային Ամերիկան՝ 18,3 տոկոս։
Ստորև ներկայացնում ենք այն երկրների անունները, որոնք ամենաշատ մեքենաներ են արտահանել 2018թվականին, Գերմանիան՝ 154.7 մլրդ դոլար արժողությամբ ավտոմեքենաների 20 տոկոսով, Ճապոնիան՝ 12.8 տոկոսով և 99.1 մլրդ դոլար արժեքով, ԱՄՆ-ն՝ 6.6 տոկոսով և 51.4 մլրդ դոլար արժեքով, Մեքսիկան՝ 6.4 տոկոսով և 49,4 մլրդ դոլար արժեքով։ Անգլիան՝ 5.4 տոկոս և 42 մլրդ դոլար արժեքով, Կանադան՝ 5.3 տոկոս և 41 մլրդ դոլար, Հարավային Կորեա՝ 4.9 տոկոս և 38.2 մլրդ դոլար արժեքով։
....
Աշխարհի երկրներից Չինաստանն աշխարհի ամենամեծ արտահանողն է։ 2017 թվականին գնահատվել է, որ Չինաստանը մոտավորապես 2.16 տրիլիոն դոլար արժողությամբ ապրանքներ և ծառայություններ է արտահանել աշխարհի երկրներ, ներառյալ էլեկտրոնային սարքավորումներ ու մեքենաներ: Այս ցուցանիշը ներառում է Չինաստանի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 19.6 տոկոսը 2017թ.: 2018 թվականին Չինաստանի արտահանումը կազմել է աշխարհի ընդհանուր արտահանման մոտ 12.9 տոկոսը։ Չինաստանի հիմնական արտահանումն է մեքենաները և էլեկտրոնային սարքավորումները (40 տոկոսո), հագուստը, տեքստիլը, պողպատը, երկաթը և բժշկական սարքավորումները: Չինաստանի արտահանման հիմնական գործընկերներն են՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ավստրալիան։
Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում երկրորդ խոշոր արտահանողն է, և ըստ հաշվարկների՝ 2017 թվականին ԱՄՆ-ի արտահանման ծավալը կազմել է 1.58 տրիլիոն դոլար։ Արտահանման մեջ ԱՄՆ-ի Չինաստանից հետ մնալու պատճառներից մեկն այն է, որ չի կարող արտադրել շատ ապրանքներ Չինաստանի հետ համեմատելի գնով։ Մեքենաները, էլեկտրոնային սարքավորումները, ինքնաթիռները, նավթը, բժշկական սարքավորումները, պլաստիկը, թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և մետաղադրամները, դեղագործությունը և օրգանական քիմիկատներն ԱՄՆ-ի արտահանման 10 առաջատար ապրանքներն են:
Կարևոր է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի և այլ արդյունաբերական երկրների արտահանման ապրանքներն այնպիսին են, որ դրանց կարիքն ունեն աշխարհի բոլոր երկրները, հատկապես այն երկրները, որոնք այդ ապրանքներն արտադրելու հնարավորություն չունեն, և այս հատկանիշը նաև պատճառ է դառնում, որ այս երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եկամուտները լուրջ վտանգի առաջ չկանգնեն։
...
Գերմանիան աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունն է։ Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին այս երկրի ՀՆԱ-ն հասել է 3.84 տրիլիոն դոլարի և զբաղեցրել է աշխարհի երրորդ լավագույն տնտեսության տեղը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Գերմանիայի արտահանման հիմնական տեսակներն են՝ արդյունաբերական մեքենաներ, ավտոմեքենաներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ և ավտոպահեստամասեր, էլեկտրական մեքենաներ և էլեկտրոնային ապրանքներ, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, փորձարկման ու չափման գործիքներ: Գերմանիան ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձրակարգ ավտոմոբիլային արդյունաբերությամբ։
Գերմանական մեքենաներն իրենց նորարարությամբ, անվտանգությամբ և յուրահատուկ դիզայնով գնահատվում և շատ երկրպագուներ ունեն բոլոր մայրցամաքներում՝ Ասիայից մինչև Ամերիկա: Գերմանիան, որը եվրոպական արտադրության և վաճառքի շուկայի առաջատարն է, միջազգային մակարդակով ստեղծել է եզակի ավտոմոբիլային արդյունաբերություն՝ իր համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքով, զարգացմամբ և հմուտ աշխատուժի առկայությամբ հանդերձ: Այս արդյունաբերության եկամուտը 2021 թվականին կազմել է 456 միլիարդ եվրո, և ավելի քան 300 հազար մարդ աշխատում է այս ոլորտում, ինչը ցույց է տալիս այս արդյունաբերության կարևորությունը Գերմանիայի տնտեսության մեջ։
Գերմանիան լավ տնտեսական անցյալ ունի օդային տրանսպորտի ոլորտում։ 20-րդ դարի ընթացքում գերմանական օդատիեզերական արդյունաբերությունն ընդլայնվեց, իսկ դարավերջին այդ ընդլայնումն ուժեղացավ։ 1990-ականներից ի վեր գերմանական ավիատիեզերական արդյունաբերության աճը գրեթե քառապատկվել է՝ 2019 թվականին ապահովելով ավելի քան 40 միլիարդ եվրո եկամուտ: Բժշկական արդյունաբերությունը նաև Գերմանիայի խոշորագույն տնտեսական ոլորտներից մեկն է: Այս շուկան վերջին 10 տարիների ընթացքում աճել է 4.1 տոկոսով և զգալի ազդեցություն է ունեցել Գերմանիայի տնտեսության վրա՝ ավելի քան 7.5 միլիոն աշխատողներով և ավելի քան 176.3 միլիարդ եվրո կազմող արտահանմամբ:
Գերմանիայի քիմիական արդյունաբերությունը երկրի արտահանման մեծ մասն է կազմում, ինչը նրան դարձնում է աշխարհում քիմիական նյութերի ամենակարևոր արտահանողներից մեկը: 2021 թվականին Գերմանիայի քիմիական արդյունաբերության գնահատված եկամուտը կազմել է 84.8 միլիարդ եվրո։ Նրա տնտեսությանը նպաստել է նաև բժշկական ապրանքների արտահանմանը` 84.8 մլրդ դոլար եկամուտով։ Տեքստիլ արդյունաբերությունը նույնպես Գերմանիայի նշանակալի արդյունաբերություններից է։ Նորարարության բարձր կարողությունների շնորհիվ գերմանական տեքստիլ արդյունաբերությունը կարողացել է ընդլայնել իր դիրքերը առևտրային ոլորտներում։ 2021 թվականին տեքստիլ արդյունաբերության գնահատված եկամուտը կազմել է 12.5 միլիարդ եվրո։