Իրանում մարդու իրավունքների իրավիճակն՝ ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից(9)
https://parstoday.ir/hy/radio/iran-i19003-Իրանում_մարդու_իրավունքների_իրավիճակն_ԱՄՆ_Պետքարտուղարության_տեսանկյունից(9)
Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որ մինչ այսօր չի ստորագրել երեխաների իրավունքների վերաբերյալ կոնվենցիան: Այս կոնվենցիան ստորագրվեց 1990թ սեպտեմբերին` 196 երկրների կողմից: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հայտարարությամբ, այն հռչակվել է որպես միջազգային իրավունքի կոնվենցիա, որի վավերացման համար հավաքվել են ամենաշատ ձայները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 05:06 Asia/Tehran

Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որ մինչ այսօր չի ստորագրել երեխաների իրավունքների վերաբերյալ կոնվենցիան: Այս կոնվենցիան ստորագրվեց 1990թ սեպտեմբերին` 196 երկրների կողմից: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հայտարարությամբ, այն հռչակվել է որպես միջազգային իրավունքի կոնվենցիա, որի վավերացման համար հավաքվել են ամենաշատ ձայները:

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի միակ անդամն է, որ խուսափում է այս կոնվենցիան ստորագրելուց: Փորձագետներն այս կապակցությամբ տարբեր կարծիքներ են հայտնում: «Միջազգային ներում» կազմակերպության կարծիքով, ԱՄՆ-ի սենատում և հասարակության շրջանում այս կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմռնում կա: Կոնվենցիային դեմ են քրիստոնեական պահպանողական կազմակերպությունները: Նրանք կարծում են, որ այս կոնվենցիան սահմանափակում է ծնողների իրավունքները և ազգային իշխանության դերը` երեխաներին հսկողության տակ պահելու հարցում: Մարդու իրավունքների դիտորդ Ռոյ Մորիսը, քննադատելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները դեռևս չի ստորագրել այս կոնվենցիան, նշել է, որ ԱՄՆ-ում երեխաները ունեն բազմաթիվ խնդիրներ: Մորիսի կարծիքով, Միացյալ Նահանգներն անպայման պետք է ստորագրի այս կոնվենցիան, որպեսզի հնարավորություն ստեղծվի այդ երկրում երեխաների վիճակը քննադատելու համար: Նրա խոսքերով, ԱՄՆ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ռոյ Մորիսն ասում է. «Այս խնդիրը դեռևս չի ներկայացվել դաշնային դատարան: Օրենքի տեսանկյունից, մենք մեր երեխաների հետ վերաբերվում ենք որպես մեր սեփականության»: Այս խոսքերը հնչում են այն պայմաններում, երբ շատ ամերիկյան փաստաբաններ քննադատել են նախագահ Օբամային, որ չի կատարել իր խոստումը: իսկ խոստման համաձայն, 2009 թ. ԱՄՆ-ն պետք է ստորագրեր այդ կոնվենցիան: Մորիսի ասելով, հարց է ծագում, որ եթե ԱՄՆ-ն չի ցանկանում պատասխան տալ համաշխարհային հանրության առջև, ուրեմն ինչպես կարող է այլ երկրներից նման բան պահանջել: Նրա ասելով, եթե Միացյալ Նահանգները չստորագրի այս կենվոնցիան, ուրեմն կանգնած է բարոյական սնանկացման եզրին: Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի համաձայն, երեխաները ունեն կրթության և բուժման, ապահով կյանքի իրավունք: Նրանց կյանքը, առողջությունը, անհատականությունը պետք է պաշտպանված լինեն: Նրանք չպետք է ենթարկվեն խոշտանգման: Երեխաները պետք է հեռու մնան նաև ռազմական բախումներից : Միջազգային օրենքի համաձայն, 18 տարեկանը չբոլորած երեխաների նկատմամբ դատավարությունը պետք է անցկացվի հատուկ դատարանում, իսկ նրանց պատիժը տարբերվի մեծերի պատիժներից: Դա այն դեպքում, երբ Միացյալ նահանգների 44 նահանգներում, որոշ հանցագործությունների ինչպես` սպանության և հանցավոր խմբավորումների կազմում արած հանցագործությունների համար, պատիժը չափահասների ու անչափահասների համար չի տարբերվում: Որպես օրինակ, Ֆլորիդա նահանգում այս օրենքը գործում է ամենայն խստությամբ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն աշխարհի շատ երկրների քննադատում է հենց այս խնդրի կապակցությամբ: Միջազգային օրենքի համաձայն, անչափահասները պետք է պահվեն հատուկ կալանավայրերում: Չնայած ԱՄՆ-ն ընդունել է այս օրենքը, սակայն այս երկրում այն չի գործում: Միջազգային զեկույցների համաձայն, ԱՄՆ-ում տարեկան շուրջ 250 անչափահաս ու պատանի դատական պատասխանատվության են ենթարկվում նույն պայմաններում, ինչ մեծերը: Տվյալների համաձայն, շուրջ 10 հազար մեղադրյալ երեխա պահվում են մեծերի հետ նույն կալանավայրում: Իսկ երեխաների աշխատանքի կապակցությամբ պետք է ասել, որ օրենքի համաձայն արգելվում է աշխատանքի ընդունել մինչև 14 տարեկան երեխաներին, բացի գյուղատնտեսության ոլորտից: Բացի դա, երեխաների աշխատանքը պետք է լինի մասնակի: Սակայն ԱՄՆ-ի դաշտերում աշխատում են հարյուր հազարավոր երեխաներ: Այս փաստը քննադատության է արժանացել միջազգային շրջանակների կողմից: Այդ երեխաները շատ հաճախ աշխատում են 10 և ավելի ժամ, ինչի հետևանքով ձեռք են բերում բազմաթիվ հիվանդություններ: Նրանք հատկապես աշխատում են ծխախոտի դաշտերում: Եվ նիկոտին շնչելու հետևանքով, նրանց մոտ հաճախակի են լինում գլխացավեր ու սրտխառնոցներ: Տվյալների համաձայն, Միացյալ Նահանգները մինչև այժմ որևէ օրենք չի հաստատել այս երեխաների աշխատանքն արգելելու համար: Հարկ է անդրադառնալ նաև էմիգրանտ երեխաներին: Հատկապես այն երեխաներին, ովքեր անօրինական կերպով մուտք են գործել ԱՄՆ: Նրանց մի մասը երկրից հեռացվել են: ԱՄՆ-ում կա մոտավորապես 11 միլիոն էմիգրանտ, որոնց կեցության ժամկետն այդ երկրում ավարտվել է: Նրանց երեխաներին տրվել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, իսկ ծնողները հեռացվել են երկրից, կամ ապրում են թաքուն: Պաշտոնական տվյալների համաձայն, 2013թ. հոկտեմբերից, մինչև 2014թ. հունիսի կեսերը, շուրջ 52 հազար երեխա, անօրինական ձևով և առանց ընտանիքի, մուտք է գործել ԱՄՆ: Դա այն դեպքում, երբ 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. ավարտը, այդ թիվը եղել է 52 հազար: Այստեղ հարկ է անդրադառնալ նաև ԱՄՆ-ում էմիգրանտ երեխաների նկատմամբ բռնություններին: Այս երկրի Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, շուրջ 450 հազար երեխա ամեն տարի փախչում է տնից: Նրանցից մեկ երրորդը դառնում են փողոցային երեխաներ և շատ կարճ ժամանակահատվածում, 48 ժամ հետո, նրանք ներգրավվում են բանդիտական խմբավորումների մեջ: Վերջերս «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, որի համաձայն, 2008թ. մինչև զեկույցի հրապարակման օրը, առնվազն 750 երեխա ընտանեկան բռնությունների կամ խնամակալ չունենալու պատճառով մահացել է: Զեկույցների համաձայն, ԱՄՆ-ում երեխաները մահանում են հիմնականում սովից, ծեծից ու տանը միայնակ մնալուց: 2014թ. հայտարարվեց, որ ԱՄՆ-ում երեխաները դատավարության են ենթարկվում չափահասների հետ հավասար պայմաններում, ինչը հակասում է միջազգային օրենքներին: Մինչև 2013թ. ավարտը, մոտ 1200 երեխա գտնվել է մեծահասակների հետ նույն կալանավայրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարծիքով, սա մտահոգիչ է: Վերջերս այս կազմակերպությունը ներկայացրեց իր տարեկան զեկույցը 190 երկրների երեխաների վերաբերյալ: Զեկույցում նշվում է, թե երեխաներն ինչպիսի ծանր պայմաններում են հայտնվում և ինչ տխուր ապագա է սպասվում նրանց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ մարդասպանության յուրաքանչյուր 5 զոհից մեկը երեխա է կամ պատանի: Զեկույցում ասվում է, որ այդ դեպքերը մեծ մասամբ գրանցվում են արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, այդ թվում` ԱՄՆ-ում: Միացյալ նահանգներում զենք կրելն օրինական է: Իսկ դա վտանգում է երեխաների կյանքը: Բժշկական պարբերականներից մեկի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ամեն օր մոտավորապես 20 երեխա հայտնվում է հիվանդանոցում` զենքի օգտագործման պատճառով: Այս իրականությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչպիսին է ԱՄՆ-ի դեմքը մարդու իրավունքների հարցում և ապացուցում , որ այս երկիրը մարդու իրավունքների հարցում վարում է երկակի քաղքականություն: