Հունվար 21, 2023 14:09 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բոլոր ռազմաճակատներում իրանցի զինվորներից պարտվելուց հետո Սադդամի բաասական ռեժիմի կողմից թիվ 598 բանաձևի ընդունման մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք, Իրանի կողմից ՄԱԿ-ի թիվ 598 բանաձեւի ընդունումից հետո Իրանի տարածքի խորքեր ներխուժման ժամանակ Իրաքի պարտության մասին։ Պարտադրված պատերազմն ավարտվեց այն օրը, երբ իրաքյան բաասական բանակը չկարողացավ շարունակել իր առաջխաղացումը Ահվազի և Քերմանշահի առանցքներում։ Երբ 1988 թվականի հուլիսի 23-ին Ահվազ-Խորրամշահր ճանապարհը հետ գրավելուց հետո Իրաքի բաասական բանակը հետ շպրտվեց իրանական զինվորների կողմից և 1988 թվականի հուլիսի 25-ին Քերմանշահի մոտ գտնվող Փաթաղ նեղուցում մոնաֆեղների հարձակումը Մերսադի գործողության ժամանակ ձախողվեց, ապա Սադամը գործնականում հարկադրված եղավ ընդունել 598 բանաձեւը:

Պատերազմի ճակատներում Իրանի ժողովրդի լայնածավալ ներկայությամբ և Ահվազից հարավ և Խորամշահրի հյուսիսային շրջաններից իրաքյան բաասական բանակի ուժերին դուրս վռնդվելով, ինչպես նաև մոնաֆեղների գործողությունների ձախողմամբ՝ իրավիճակը ճակատներում փոխվեց կրկին Իրանի օգտին: Մարտադաշտի պայմանների փոփոխությունը բարձրացրեց իրանական ռազմաճակատում բարոյահոգեբանական տրամադրությունը, այնպես որ իրանցի մարտիկները պատրաստ էին հետապնդել բաասական թշնամուն Իրաքում։ Մինչդեռ Ահվազում գտնվող նախագահ այաթոլլահ Խամենեին Իմամ Խոմեյնիի որդու հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ Իրանը կարող է շարունակել գործողությունը։

Ի պատասխան, Իմամ Խոմեյնին ասել էր.«Ոչ մի կերպ մի հարձակվեք Իրաքի տարածքի վրա: Նույնիսկ մի կրակեք նրանց վրա։ Եթե​​ ռմբակոծեցին, դուք էլ եթե հարմար նկատեցիք ռմբակոծելու հրաման տվեք: Դուք պատրաստ ուժ ունեցեք: Եթե հարձակվեն ու հող գրավեն, դուք էլ հարձակվեք նրանց վրա։ Ես հայտարարել եմ, որ բանաձևի ընդունումը մարտավարական չէ։ Հարձակումը դրա խախտում է, նշանակություն չունի նախքան զինադադար թե դրանից հետո։

...

Այաթոլլահ Խամենեին ռազմաճակատներում

Իրանի կողմից թիվ 598 բանաձեւի ընդունման և հրադադարի իրագործման միջև ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 1988 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 19-ը, ՄԱԿ-ի միջոցով և անուղղակի կերպով հանդիպումներ են կայացել Նյու Յորքում Իրանի և Իրաքի ներկայացուցիչների միջև։ Մինչդեռ 619 բանաձեւը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1988 թվականի օգոստոսի 19-ին։

Այս բանաձեւի համաձայն՝ Իրանում եւ Իրաքում տեղակայվել են ՄԱԿ-ի ռազմական դիտորդներ՝ բաղկացած 25 տարբեր ազգություններից՝ մոտ 400 հոգի։ Իրանի, Իրաքի և ՄԱԿ-ի միջև եռակողմ բանակցությունների ավարտից հետո հակամարտող կողմերի ուժերը վերադարձան երկու երկրների սահմաններ և ՄԱԿ-ի դիտորդների հսկողությամբ երկու երկրների միջև հրադադար հաստատվեց ճակատներում՝ 1988 թվականի օգոստոսի 19-ին, իսկ երկու երկրների միջև պատերազմն ավարտվել է 1988 թվականի օգոստոսի 20-ին:

Բացի բանակցությունների սեղանի հետևում երկու կողմերի միջև տարաձայնությունները լուծելու մշուշոտ հեռանկարից, Իրանա-իրաքյան պատերազմի ավարտը կարևոր էր երկու տեսանկյունից: Նախ՝ Պարսից ծոցի ռազմավարական տարածաշրջանում ութամյա ռազմական հակամարտության ավարտը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության դարաշրջանի սկիզբը, և երկրորդ՝ պատերազմի ավարտի հետևանքների և արդյունքների ազդեցությունը տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծելու և տարածաշրջանում երկու դերակատարների՝ Իրանի և Իրաքի հնարավոր վարքագծի որոշման վրա։ Իրան-իրաքյան պատերազմի ավարտից հետո մինչև Իրաքի կողմից Քուվեյթի օկուպացիան տեղի ունեցած բոլոր զարգացումները եղել են այս նկատառումների ազդեցության տակ։ The New York Times-ը վերլուծական հոդվածում գնահատելով Սադամի Իրան ներխուժելու, Իսլամական Հանրապետության նոր կարգերը տապալելու և Խուզեստան նահանգը գրավելու նպատակը, գրել էր.«Սադամի ագրեսիան ժամանակակից պատմության ամենամեծ ձախողումներից մեկն էր: Քանի որ այս ագրեսիան իրանցիներին միավորեց Այաթոլլահ Խոմեյնիի իսլամական ռեժիմի թիկունքում և հանգեցրեց ութամյա պատերազմի»։

Պատերազմի սկզբից ութ տարի անց իրաքյան բաասական ուժերի վերջին դիրքը կարող է լինել պատերազմում Իրաքի կառավարության հաղթանակը կամ ձախողումը գնահատելու ամենաակնառու ցուցանիշներից մեկը: Ելնելով այս նկատառումից՝ Սադամը ոչ միայն չկարողացավ հասնել իր նպատակներին, այլև ութ տարվա պատերազմի ընթացքում նա կարողացավ շարունակել իր քաղաքական, ռազմական և տնտեսական կյանքը միայն՝ համակողմանի միջազգային և տարածաշրջանային աջակցությամբ, և այս խնդիրը խորացրեց մեծ տերություններից Իրաքի կախվածության չափերը։ Չնայած երկու գերտերությունների և նրանց արբանյակների ու Պարսից ծոցի արաբական պետությունների համակողմանի աջակցությանը, Սադամը չկարողացավ հասնել վճռական ռազմական հաղթանակի, սակայն Իսլամական Հանրապետությունը միայն ժողովրդի աջակցությամբ կառավարեց 8-ամյա սրբազան պաշտպանությունը և իր քաղաքական համակարգը կայունացրեց կրոնական-հեղափոխական ցուցանիշներով:

....

Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատում

Պարտադրված պատերազմի ավարտը   Իրանի և Իրաքի ուժերին հակամարտությունից ազատեց, իսկտարածաշրջանի երկրների ուշադրությունը իրանա-իրաքյան պատերազմից տեղափոխվեց տարածաշրջանային այլ հիմնախնդիրների, այդ թվում՝ արաբների և Իսրայելի հարցերի վրա։ Այս կապակցությամբ Լոնդոնի ռադիոն Իրան-Իրաք պատերազմի ավարտի հնարավոր հետեւանքներից մեկը համարել է արաբների եւ Սիոնիստական ​​ռեժիմի միջեւ առկա տարաձայնությունների վրա կենտրոնացումը։ Անկասկած, այս փոփոխությունը հաճելի չէր սիոնիստների համար։

Իրանի կողմից թիվ 598 բանաձևի ընդունումից հետո իսրայելական կեղծ ռեժիմի վարչապետ Իսահակ Շամիրն ասաց.«Սա կարող է նշանակել նոր դարաշրջանի սկիզբ ամբողջ տարածաշրջանում»: Այսպիսով, Իրանի և Իրաքի ապագան և դրա ազդեցությունը Պարսից ծոցի տարածաշրջանի հավասարակշռության վրա, երկու երկրների դիրքորոշումն ու վարքագիծը Մերձավոր Արևելքի զարգացումների, արաբների և Իսրայելի միջև տարաձայնությունների վրա, և տարածաշրջանի հավասարակշռությունը ի վնաս Իսրայելի փոխվելու հնարավորությունը համարվում էին այն հարցերի շարքում, որ Իրան-Իրաք պատերազմի ավարտից հետո հայտնվել էին սիոնիստների և նրանց համաշխարհային աջակիցների ուշադրության կենտրոնում՝ անհանգստություն պատճառելով վերջիններիս:

Իրանի և Իրաքի միջև բանակցությունները սկսվեցին 1988 թվականի սկզբին Ժնևում ՄԱԿ-ի միջնորդությամբ՝ Սադամի ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա պարտադրված պատերազմի ավարտի տարածաշրջանային և գլոբալ հետևանքների վերաբերյալ տարբեր ենթադրությունների մթնոլորտում: Երկու երկրների միջեւ հրադադար հաստատվելուց հետո ՄԱԿ-ը Իրանին ու Իրաքին առաջարկեց նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման իրավիճակում Իրաքը և հատկապես Իրանը պատրաստ չէին ուղղակիորեն բանակցել։ Մի քանի ամիս անց , 1988 թվականի աշնանը ՄԱԿ-ը առաջարկեց Ժնևում եռակողմ բամալցություն անցկացնել և ՄԱԿ-ի հետ Իրանի և Իրաքի միջև բանակցությունների ընթացքում Իրանի և Իրաքի կառավարությունների ներկայացուցիչները կլսեին միմյանց բանակցության բովանդակությունը:  Իրանի և Իրաքի կառավարությունների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը առանձին դռնով մտան բանակցությունների սրահ, ներկա էր նաև ՄԱԿ-ի պատվիրակությունը։ Այս բանակցություններում իրանական և իրաքյան կողմերից յուրաքանչյուրը նայելով ՄԱԿ-ի պատվիրակությանը իր ելույթն ունեցավ։

Այդպիսով, այդ պահից սկսած, կոտրվեց Իրանի և Իրաքի միջև չբանակցելու տաբուն, և կողմերը աստիճանաբար հանդիպեցին ու բանակցեցին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունում թիվ 598 բանաձեւի կետերի քանակով ստեղծվեցին ութ տարբեր կոմիտեներ։ Մինչև 1990 թվականի ամառը Նյու Յորքում և Ժնևում բանակցություններն ընթանում էին մարաթոնի տեսքով, քանի որ Սադամը փորձում էր հասնել այն նպատակներին, որոնց չէր կարողացել հասնել պատերազմում։ Ուստի այս բանակցություններում Սադամի վարչակարգի ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց նախկին բոլոր պահանջները Իրանի դեմ։ Իրաքի արտաքին գործերի նախարար Թարեղ Ազիզի կողմից ներկայացված շեղված փաստարկներից մեկն այն էր, որ Իրաքը ցանկանում է խորացնել Արվանդ գետի հունը: Իրանը կասկածանքով էր վերաբերվում այս ծրագրին Իրաքի կառավարության կողմից 1975 թվականի համաձայնագրի չընդունման պատճառով, ուստի Ժնևի բանակցությունները մեկ տարի նման բանավեճի գերին էին: Հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք Իրանի ու Իրաքի բանակցությունները և Սադամի դիրքորոշումների արագ փոփոխությունները։

Պիտակ