Իրանի կինոն փայլեց «Կանն»-ի միջազգային կինոփառատոնում
«Կանն»-ի միջազգային կինոփառատոնի երկու մրցանակների շահումն ուրախության ալիք բարձրացրեց կինոյի սիրահարների մոտ, որից հետո «Վաճառորդը» ֆիլմի բեմադրիչի ու արտադրման գործում դերակատարների կողմն ուղղվեցին Իրանի մշակույթի ու արվեստի բնագավառի պատասխանատուների ու նաև արվեստագետների շնորհավորանքները:
Վերջին տարիներին Իրանի կինոն փայլուն ներկայություն է ունեցել միջազգային կինոփառատոներին՝ արժանանալով համաշխարհային ուշադրության: Այս տարիներին Իրանի կինոյի փայլուն ներկայության հարթակներից է եղել Ֆրանսիայում կազմակերպվող «Կանն»-ի միջազգային կինոփառատոնը, որի 69-րդ շրջանն անցած կիրակի գիշեր ամփոփեց արդյունքները:
«Կանն»-ի միջազգային կինոփառատոնի պատմության գրքում 44 անգամ հիշվել է իրանցի կինոգործիչների անունները, որոնց շարքին Աբբաս Քիառոստամին 8 ներկայությամբ մրցանիշ է արձանագրել: Իրանի կինոն առաջին անգամ 1961 թվականին «Մեծն Կյուրոսը» ֆիլմով ընդունվեց «Կանն»-ի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային բաժինն ու դրանից հետո 1964 թվականին իրանական «Արևածագ» ֆիլմը շահեց տեխնիկական գերագույն խորհրդի մրցանակը: Մինչև 1979 թվականը՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը, իրանական որոշ ֆիլմեր մասնակից դարձան այս փառատոնի տարբեր բաժիններին, սակայն Իրանի հեղափոխությունից հետո առաջին ներկայությունն արձանագրվեց 1980 թվականին, ինչը որոշ վայրիվերումներով շարունակվել է մինչև այսօր:
1992 թվականին ինչ-որ կերպով դրվեց «Կանն»-ի միջազգային կինոփառատոնում Իրանի հաջողությունների շարանի մեկնարկը: Այդ թվականին ֆրանսիացիները ծանոթացան Աբբաս Քիառոստամիի հետ: Այդ տարի բացի «Սիրտը» անմիացիոն ֆիլմից, որը մասնակցում էր այս փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային բաժնին, ոչ մրցութային «Ինչ-որ հայացք» բաժնում ցուցադրվեց «Կյանքը և ուրիշ ոչինչ ֆիլմը» շահելով այդ բաժնի «Ռոսելինի»-ի անվան ու նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակները: Նույն տարում Մաջիդ Մաջիդին «Բադուք» ֆիլմով փայլեց «Կինոբեմադրիչների 15 օրերը» բաժնում, իսկ իրանական 10 անիմացիոն ֆիլմեր ցուցադրվեցին «Կինոն՝ ընդմիշտ» բաժնում:
Հաջորդ տարի Քիառոստամին կրկին ներկա էր «Կանն»-ի միջազգային կինոփառատոնում և առաջին անգամ երկարամետրաժ գեղարվեստական ֆիլմով մրցում էր աշխարհի մյուս արվեստագետների հետ: 1997 թվականին, երբ «Կանն»-ի միջազգային կինոփառատոնը նշում էր իր հիմնադրման 50-ամյակը Քիառոստամին «Կեռասի համը» ֆիլմով նվաճեց «Կանն»-ի «Ոսկե արմավենի» մրցանակը:
2001 թվականին Ռեզա Միրքարիմին համաշխարհային մեկ այլ նվաճում արձանագրեց: Նրա պատրաստած «Լուսնի լույսի ներքո» ֆիլմը դարձավ համաշխարհային հաջողության արժանացած Իրանի կինոյի կրոնական թեմայով ու դրական առաջին արտադրությունը: Աշխարհի մյուս կինոիրադարձություններին զուգահեռ «Կանն»-ի միջազգային կինոփառատոնում Իրանի կինոյի հաջողությունների շարանը շարունակվեց և 2004, 2005, 2007 և 2008 թվականներին իրանական ֆիլմերը հաջողություններ արձանագրելով արժանացան մրցանակների:
---
«Կանն»-ի միջազգային փառատոնի 69-րդ շրջանը մայիսի 11-ից 22-ը կայացավ Ֆրանսիայի հարավային Կանն ծովափնյա քաղաքում: Այս տարվա կինոփառատոնի տարբեր բաժիններում Իրանն ուներ մի քանի ներկայացուցիչներ: Իրանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադին «Վաճառորդը» ֆիլմով մասնակցեց մրցութային գլխավոր բաժնին, իսկ Բեհնամ Բեհզադիի «Ինվերսիա» ֆիլմը ցուցադրվեց «Ինչ-որ հայացք» բաժնում: «Կանն»-ի միջազգային կինոփառատոնի ֆիլմի շուկային ներկա էին Իրանի պետական ու մասնավոր բաժնի ֆիլմարտադրող ընկերությունները:
«Ֆարաբի» կինոհիմնարկի կապի ու տեղեկատվության բաժնի հաղորդման համաձայն, «Կանն»-ի միջազգային կինոփառատոնի կազմակերպման 10 օրերի ընթացքում «Իրանի կինոյի հովանու ներքո» բաժնում իրանական ֆիլմերի ծանոթացման ուղղությամբ բանակցություններ կատարվեցին:
Այս հովանու ներքո աշխատող ընկերություններից և դրա կազմակերպիչը համարվող «Ֆարաբի» կինոհիմնարկի տաղավարում հանդիպումներ տեղի ունեցան աշխարհի ավելի քան 50 կարևոր իրադարձությունների, այդ թվում Վենետիկի, Մոնթրեալի, Մոսկվայի, Լոկարնոյի, Թորենթոյի, Բեռլինի, Տոկիոյի, Շանհայի ու Նանտի կինոփառատոների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ կինոարտադրությունների հեղինակային իրավունքների վաճառքի ոլորտում ընդարձակ բանակցություններ կատարվեցին ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Չինաստանի, Սինգապուրի, Թուրքիայի և Ավստրալիայի կինոընկերությունների հետ:
Համատեղ կինոարտադրության ոլորտում էլ համագործակցության ցանկություն են հայտնել Ալժիրի, Չեխական հանրապետության, Իսպանիայի, Թուրքիայի ու Մալայզիայի ընկերություններ: Ֆիլմի շուկայի ընթացքում նաև «Ֆաջր» և մանկա-պատանեկան միջազգային կինոփառատոներում ցուցադրելու համար հարմար ֆլիմերի ընտրության գծով քայլեր վերցվեցին:
----
«Կանն»-ի միջազգային կինոփառատոնի 69-րդ շրջանի մրցանակաբաշխության հանդիսությունն ավարտվեց լավագույն ֆիլմի մրցանակը Քեն Լուչի «Ես՝ Դանիել Բլեյքը» ֆիլմին շնորհվելով, ինչու չէ նաև Իրանի կինոյին երկու մրցանակներ հանձնվելով: Այս հանդիսության ընթացքում Ասղար Ֆարհադիի պատրաստած «Վաճառորդը» ֆիլմը շահեց լավագույն կինոսցենարի, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Շահաբ Հոսեյնին լավագույն դերասանի «Ոսկե արմավենի» մրցանակները: Շահաբ Հոսեյնին լավագույն դերասանի «Ոսկե արմավենի» մրցանակը ստանալու պահին ասաց. «Վստահ եմ, որ իմ հոր հոգին այս պահին դիտում է ինձ...Այս մրցանակն ինչ-որ կերպով գալիս է իմ ժողովրդից, հետևաբար դա վերադարձնում են նրան: Այս մրցանակը հոգուս խորքից ու ամբողջ սիրով նվիրում եմ իմ ժողովրդին»: Շահաբ Հոսեյնին ավելացրեց, որ ըմբռնում է, թե այս պահից հետո իր աշխատանքն ավելի է բարդանալու և պիտի առավել ջանք գործադրի: Իրանցի այս դերասանն ասաց, որ միայն արվեստն ու մշակույթը կարող են մարդկանց բարի դարձնել միմյանց հանդեպ և լինել պատերազմի համար լավ այլընտրանք:
Ասղար Ֆարհադին նույնպես մրցանակն ստանալիս ասաց. «Շատ ուրախ եմ և իրապես չէի ակնկալում, որ Շահաբից հետո ֆիլմը կստանա նաև մեկ այլ մրցանակ: Իմ ֆիլմերն ընդհանրապես ուրախ ֆիլմեր չեն, սակայն ուրախ եմ, որ մինչև այսօր ստացած իմ մրցանակներով կարողացել եմ իմ ժողովրդի մի մասին ուրախություն պատճառել»:
Ֆարհադին 2013 թվականին էլ «Անցյալը» ֆիլմով մասնակցեց «Կանն»-ի կինոփառատոնի մրցութային բաժին, որը շահեց «Կանն»-ի «Էկոմենիկ» մրցանակը, իսկ ֆիլմի դերասանուհի Բերնիս Բեժոյին շնորհվեց լավագույն դերասանուհու մրցանակը:
Ֆարհադիի յոթերորդ ֆիլմը համարվող «Վաճառորդ»-ի պրեմիերան տեղի ունեցավ «Կանն»-ի միջազգային կինոփառատանում: Ֆիլմը պատմում է մի զույգի մասին, որոնց մարմնավորում են Շահաբ Հոսեյնին և Թարանե Ալիդուսթին: Նրանք պատրաստվում են բեմի վրա ներկայացնել Արթուր Միլլերի «Վաճառորդի մահը» թատերգությունը, սակայն մի շարք իրադարձություններ փոխում են նրանց կյանքի ընթացքը:
Կանադայի «Լա Փրես»-ի կինոքննադատ Էռիկ Մոլարը գրել է.«Վաճառորդը վերջին պահերին մտավ «Կանն»-ի 69-րդ կինոփառատոնի ծրագրացանկի մեջ և այն պայմաններում, երբ այս տարվա փառատոնի ընդհանուր որակը բարձրացել էր, սակայն մինչև ուրբաթ գիշեր որևէ ուշագրավ աշխատանք չէինք դիտել: Ասղար Ֆարհադին իր ֆիլմով որակ փոխանցեց փառատոնին: «Վաճառորդը» չունի այն ազդեցությունը, որ գործում է «Նադերի բաժանումը Սիմինից» ֆիլմը սակայն կարելի է գնահատանք ուղղել նրա կինոբեմադրիչին: Պատմության դրամատիկ ընթացքն առաջանում է առանց թերության ու ընդմիջումների՝ հասնելով ցնցիչ ավարտի: Ֆարհադիի հոգեբանական դրաման վկայում է մարդկանց ներաշխարհի մասին նրա խոր ճանաչողության մասին և գեղեցիկ ազդեցություն է գործում հանդիսատեսի հոգու վրա»:
«Հոլիվուդ Ռիփորթեր»-ի կինոքննադատ Դեբուրա Հանգը ֆիլմը դիտելուց հետո մեծարել է դերասանների խաղը և գրել է. «Տեսարաններում ներկայություն են դերասանները, որոնք անմոռանալի են: Հիանալի է նաև բեմահարդարումը, որտեղ երկու հարկաբաժիններում Ֆարհադիի ֆիլմերի խորհրդանիշը համարվող դռներն ու պատուհաններն օգտագործվում են, որպես հասարակական երկխոսության միջոցներ»:
«Գարդիան»-ի կինոքննադատ Փիթեր Բրադ Շաուն «Վաճառորդը» համարել է արժեքավոր ու բարձրարվեստ մի դրամա, որի պատրաստման համար շնորհավորել է Ասղար Ֆարհադիին:
---
Հետաքրքիր է, որ հակառակ հայտնի կինոքննադատներին, որոնք վեր են հանել ֆիլմի տեխնիկական կետերն ու յուրահատկությունները, ֆիլմի հաջողությունը զայրույթ է պատճառել ոմանց և պատրվակ է ծառայել Իրանի դեմ հարձակման համար: «Ալ Ալամ» հեռուստակայանը մի հաղորդման ընթացքում բացահայտել է Իրանի կինոյի հաջողությունների կապակցությամբ Սաուդյան Արաբիայի զայրույթը և նշել է. «Սաուդական «Մեքքա» օրաթերթը մի հոդվածում նշելով ,որ իսլամական քաղաքակրթությունն ամեն ինչի համար պարտական է Իրանի ժողովրդին, խոստովանել է Իրանի հանդեպ Արաբիայի մշակութային թուլության մասին ու գրել է. «Իրանն իր կինոարդյունաբերությամբ հմայել է աշխարհին: Այսօր էլ Իրանի մշակույթն ու հատկապես նրա կինոն առավել քան այդ երկրի քաղաքականությունը վտանգավոր է սաուդացիների համար»:
«Ալ Ալամ» հեռուստակայանի կայքի հաղորդման համաձայն, հոդվածի հեղինակն ապա ակնարկելով Իրանի կինոյի որոշ արժեքավոր աշխատանքներին, գրել է. «Ավելի վաղ խոսել ենք հոլիվուդյան ֆիլմերի որակով պատրաստված «Սողոմոնի թագավորությունը» ֆիլմի մասին և ասել ենք, թե այդ ֆիլմն ինչպե՞ս է մտահոգություն պատճառել սիոնիստական լոբբիին: Իհարկե սա համաշխարհային մասշտաբով Իրանի կինոյի միակ ազդեցիկ նվաճումը չէ և Իրանը «Հովսեփ մարգարեն» և «Մոհամմեդն Աստծո մարգարե» ֆիլմերով կարողացել է իր ազդեցության տակ առնել աշխարհը»:
Սաուդացի հոդվածագիրը վերջում ափսոսանքով ու ամոթով ողողված ոճով գրել է. «Իրանն այն պայմաններում է այս բոլոր հաջողությունները նվաճում, երբ մեր երկիրը՝Սաուդյան Արաբիան աշխարհում միակն է, որ կինո չունի»: