Սոլեյմանիի միջազգային մրցանակը՝ Դիմադրության գրականության համար
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Դիմադրության գրականության համար Սոլեյմանիի երկրորդ միջազգային մրցանակաբաշխության մասին: Ընկերակցեք մեզ:
Դիմադրության և կայունության մշակույթի ոլորտի նորություններին հետևողների համար «Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանի» մրցանակի անունը ծանոթ է արդեն մի քանի տարի։ Մրցանակ, որն ունի մշակութային նպատակներ և փորձում է պայքարել ամեն չարիքի ու այլանդակության դեմ և վերակենդանացնել զոհաբերության ու կայունության մշակույթը՝ ճանաչելով բազմաթիվ գիտական աշխատություններ տարբեր բնագավառներում՝ ներկայացնելով գրականության ամենակենդանի և բնական ձևը:
2023 թվականի հունվարի 17-ին Լիբանանի «Ասֆար» մշակութային, գեղարվեստական և մեդիա ընկերակցությունը, Լիբանանի Հեզբոլլահի ջանքերով և Իրանի ու Լիբանանի մի խումբ քաղաքական և մշակութային պաշտոնյաների ներկայությամբ, այդ երկրի Ռեսալաթ թատրոնում կայացել է Դիմադրության գրականության համար գեներալ Սոլեյմանիի երկրորդ միջազգային մրցանակաբաշխությունը:
Լիբանանի խորհրդարանի անդամ Իհաբ Համադեի խոսքով, այս մրցանակաբաշխության երկրորդ փուլում մրցել են ավելի քան 300 ստեղծագործություններ 4 անվանակարգերում՝ վիպակներ, բանաստեղծություններ, պատմվածքներ և սցենարներ 11 երկրների բանաստեղծներից և գրողներից։

Դիմադրությունն ու կայունությունը միշտ էլ մեծ տեղ են գրավել գրականության պատմության մեջ։
Կարելի է ասել, որ դիմադրության գրականությունը բաղկացած է գրական և գեղարվեստական ստեղծագործություններից, որոնք ստեղծվում են առճակատման և սոցիալական հակամարտությունների դաշտում: Գրականության այս տեսակի կատեգորիան և նյութերը ժողովրդական գրականության և մշակույթի բնութագրիչներով իրականում արտահայտում և պարունակում են արժեքներ ռեֆորմիզմի, կայունության, բողոքի, առճակատման և մարտահրավերի ճանապարհին: Դիմադրության գրականության ծննդավայրը իրադարձությունների համատեքստում է և այն սովորաբար առաջանում է ներքին իշխանության բռնակալության կամ օտար ուժերի ներխուժման դեմ ժողովրդի պայքարում:
Ինչպես դիմադրության և կայունության ոգին հիմնված է բոլոր կողմերի, հատկապես հասարակ ժողովրդի աջակցության և ներկայության վրա, դիմադրության և կայունության գրականությունը նույնպես ծաղկում է, երբ հասարակության գրողներն ստեղծագործում են: Արդյունքում մարդկային, սոցիալական և ժողովրդական հարցերով զբաղվող գրականության հետ, առաջանում է ժողովրդական գրականություն՝ պաշտպանության կամ պատերազմի և դիմադրության թեմայով:
Իրանում դիմադրության գրականությունը ձևավորվել է իսլամական հեղափոխությունից հետո և Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմն սկսվելով, և քանի որ այս դիմադրության հիմնական նպատակն էր վերացնել ցանկացած ճնշում և բռնություն և չընդունել բռնակալությունն ու կայսերապաշտությունը, այն դուրս եկավ տարածաշրջանային մասշտաբից և համաշխարհային դրսևորում գտավ: Այնպես, որ երբ Սիրիան և Իրաքը բախվեցին ԻԼԻՊ-ի հանցագործություններին, դիմադրության շրջանակն ընդլայնվեց, և մուսուլման մուջահեդները գեներալ Սոլեյմանիի հրամանատարությամբ անձնազոհությամբ շտապեցին միմյանց օգնելու։
Սակայն 2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Դոնալդ Թրամփի ուղղակի հրամանով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հրամանատար՝ Աբու ալ Մահդի Ալ-Մուհանդեսը, և նրանց ուղեկիցները նահատակվել են Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հրթիռային հարձակման հետևանքով։
Դիմադրության գրականության համար Սոլեյմանիի միջազգային մրցանակաբաշխությունը կազմակերպվել է 2021 թ. ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժնման այս հրամանատարի և Դիմադրության առանցքի նահատակների հիշատակը մեծարելու և վառ պահելու համար:
Այս մրցույթն անցկացվում է դիմադրության առանցքում ստեղծարարությունը բարձրացնելու և իսլամական աշխարհի խնդիրները միջազգային խնդիրների վերածելու և մարդկության ամենամեծ մտահոգությունը դարձնելու նպատակով։ Այս մրցույթի մեկ այլ նպատակն է խթանել և առաջ մղել ճշմարտության որոնողական արժեքները, մարդկային բարությունն ու գեղեցկությունը, ամրապնդել նվիրված մշակութային գիտակցության մակարդակը, նպաստել դիմադրության մշակույթի տարածմանը՝ աշխատանքի և ստեղծագործ մոդելի միջոցով:
Այս մշակութային մրցույթի անցկացման մյուս նպատակներից է նաև ստեղծագործական ոգու խթանումը նյութական արժեքավոր մրցանակների միջոցով։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը Ալ-Ղուբայրի շրջանում անցկացված «Նահատակ Սոլեյմանիի դիմադրության գրականության միջազգային մրցանակի» բաշխման արարողությանը հանդես եկավ ելույթով։ Անդրադառնալով Սուրբ Ղուրանի այաներին և մարգարեական հադիսներին նահատակության և իսլամի առաջին օրերի նահատակների բնութագրերի մասին, Սեյյեդ Հասան Նասրալլահն «Լիբանանում հաղթանակ տարած նահատակները հաղթել են Գազայում։ Եվ Իրաքում հաջողության հասած նահատակները պարտության են մատնել ամերիկացի զավթիչներին և ԻԼԻՊ-ին: Եվ Սիրիայում զոհված նահատակներն իրենց ազդեցությունն են թողել իրենց ընտանիքի, շրջապատի և երկրի վրա, բայց կան նաև նահատակներ, որոնց ազդեցության շրջանակը ներառում է ողջ իսլամական երկրներն ու աշխարհը»:
Նա հավելել է, որ այսօր, երբ նայում ենք Ղասեմ Սոլեյմանիին, տեսնում ենք, որ նա իր տեղից ու ժամանակից վեր էր։ Նա ոչ միայն իսլամական ումմայի նահատակն է, այլ ամբողջ աշխարհի նահատակը: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ճակատամարտում մեծ և կարևոր հրամանատար էր, ով թույլ չտվեց ամերիկյան ուժերին գրավել այս շրջանը Աֆղանստան մտնելուց հետո: Զավթիչները փորձեցին վերահսկել տարածաշրջանը խալիֆայության կառավարության և ԻԼԻՊ-ի միջոցով: Բայց դիմադրության առանցքը, որի կայացման գործում մեծ դեր խաղաց նահատակ Սոլեյմանին, դիմակայեց նրանց: Նաև նահատակ Սոլեյմանին չեզոքացրեց Սիոնիստական ռեժիմի նախագիծը տարածաշրջանում։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ամենակարևոր բաղադրիչը նրա հոգևոր ուժն էր, որը ոգի էր ներշնչում գործընկերներին, և վախը տեղ չուներ նրա սրտում։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նաև ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծումը տարածաշրջանը գրավելու համար, շատ վտանգավոր էին, և գեներալ Սոլեյմանին ներկա էր այդ նախագծին ընդդիմացող առանցքում և բազում ձեռքբերումներ արձանագրեց։ Գեներալ Սոլեյմանին տապալեց Մեծ Իսրայել նախագիծը: Այս հարցը պատճառ դարձավ, որ Իսրայելն այսօր թաքնվի պատի ու փշալարերի հետևում և պարտության ու հուսահատության շրջան ապրի:
Մեր պարտականությունն է օրինակ ծառայեցնել նահատակ Սոլեյմանիին: Բոլոր ժամանակաշրջաններում, մենք նման առաջնորդների կարիք ունենք: Մենք պարտավոր ենք հարգել նահատակ հրամանատարների հիշատակը: Մեծարգո Խամենեին ասել է, որ նահատակ Սոլեյմանին ավելի շատ է վախեցնում թշնամիներին, քան գեներալ Ղասեմ Սոլեյմանին էր վախեցնում:

Միջոցառման ավարտին Բեյրութում ներկայացվել են Սոլեյմանիի դիմադրության գրականության 2-րդ միջազգային մրցանակաբաշխության 12 հաղթողները։ Ընտրված աշխատանքները կհրատարակվեն գրքի տեսքով:
Եգիպտոսից Զիա Ալ-Քիլանին դիմադրության գրականության Սոլեյմանիի 2-րդ միջազգային մրցանակաբաշխության պոեզիայի բաժնի առաջին դափնեկիր դարձավ: Նա իր ներկայության մասին ասաց. «Չկա գրող, ով իր ներսում գրելու բան ունենա, բայց դիմադրության հետ կապ չունենա։ Եվ այս մրցանակը արաբական աշխարհում միակ մրցանակն է, որը վերաբերում է դիմադրության գրականությանը»:
Երկրորդ տեղը զբաղեցրած Մուհամմեդ Ղազին, Սոլեյմանիի դիմադրության գրականության երկրորդ միջազգային մրցանակաբաշխության պատմվածքների անվանակարգում դափնեկիր է Թունիսից։
Կարճ պատմվածքի անվանակարգում ընտրվել է Հելա Զահերը Լիբանանից: Նա ասաց. «Մեր նպատակը ջիհադն է Ալլահի ճանապարհին, իսկ Ջիհադի մեթոդներից մեկը գրիչով ջիհադն է»։
Գեներալ Սոլեյմանիի անվան դիմադրության գրականության մրցանակի կազմակերպիչները կանխատեսում են, որ այս 3-րդ մրցանակաբաշխությանը, որը կհայտարարվի չորս ամսից, մասնակցության մակարդակը կընդլայնվի տարբեր լեզուներով։
Վերջում այս միջոցառման քարտուղարը հայտարարեց. «Նահատակ Սոլեյմանին մնալու է դիմադրության գործի խորհրդանիշը, որն իսկապես արժանի է բարձր գնահատանքի ու մեծարման։ Նա արժանացավ գլխավոր մրցանակին և նահատակվեց, իսկ այսօր իր մրցանակով մեծարում է ստեղծագործողներին և նրանց ուղին շարունակվում է»: