Վախճանվել է իրանցի անվանի գեղանկարիչ ՝ Փարվիզ Քալանթարին
https://parstoday.ir/hy/radio/iran-i19372-Վախճանվել_է_իրանցի_անվանի_գեղանկարիչ_Փարվիզ_Քալանթարին
Անցած շաբաթ վախճանվեց Փարվիզ Քալանթարին : Արվեստագետ , ով հմուտ գրող , հեքիաթասաց ու գեղանկարիչ էր : Նա հայրենասեր էր , իր ժողովրդի մշակույթի մեծ երկրպագու և միևնույն ժամանակ ՝ քաղաքականությունից շատ հեռու մարդ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2016 11:50 Asia/Tehran

Անցած շաբաթ վախճանվեց Փարվիզ Քալանթարին : Արվեստագետ , ով հմուտ գրող , հեքիաթասաց ու գեղանկարիչ էր : Նա հայրենասեր էր , իր ժողովրդի մշակույթի մեծ երկրպագու և միևնույն ժամանակ ՝ քաղաքականությունից շատ հեռու մարդ :

Փարվիզ Քալանթարին ծնվել է 1931 թվականի մարտի 21-ին ՝ Զանջանում(Իրանական 1310 թ.) : Մանկուց մեծ սեր է ունեցել գույների ու բառերի նկատմամբ :Իր ասածով , հարևանների տան պատերը խզբզելով , նկարչության փորձեր էր անում : Պատմել է , որ երբ եղել է 7 տարեկան և ծնողները տանը չեն եղել , ինքն ածուխով տան բոլոր պատերը նկարել է : Թեև գիտեր , որ արածի համար պատժվելու է , սակայն նկարելիս հաճույք է ստացել : Հետաքրքիր է այն , որ ծնողները ոչ միայն չեն պատժել , այլև մայրը նրան խրախուսել է :

Քլանթարին այսպես է ներկայացնում իրեն.-«Տարիներ առաջ մի երեխա մի կտոր ածխով տան պատին գրեց.« Եթե ուզում ես ինձ ճանաչել , հետևիր այս գծի ուղղությանը» : Նա գիծը պտտեցնելով գնաց-գնաց հասավ հարևանի տան պատի մոտ , ապա հետևելով գծին , գնաց ու այնքան գնաց մինչև հայտնվեց անծանոթ թաղամասում: Բնականաբար նույն գծի ուղով վերադառնալով կարող էր հասնել նույն կետին , սակայն այդտեղից ամեն ինչ բարդացավ և նա չկարողացավ վերադառնալ: Եղելությունն ինչպե՞ս էր : Ի սկզբանե երեխան գնաց ու գնաց ՝ կորչելով ինքնաճանաչման խճճված ուղիներում : Այժմ անցել են տարիներ ՝ իսկ ես շարունակ տեսնում եմ նրան , ով գծեր է գծում ՝ իրեն գտնելու համար» :

Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո , 1959 թվականին ուսումը շարունակել է գեղանկարչության ճյուղում ՝ ավարտելով Թեհրանի գեղարվեստի ֆակուլտետը : Պրոֆեսիոնալ աշխատանքը սկսել է գրքեր նկարազարդելով : Այն տարիներին , «Ֆրանկլին» հրատարակչությունը դպրոցականների համար գրքեր էր հրատարակում , որտեղ էլ Քալանթարին սկսեց դասագրքեր նկարազարդելու աշխատանքը : Նա դասագրքերի նկարազարդման ճյուղում հատուկ մեթոդ հիմնադրեց : Նրա նկարչությունները տարիներ շարունակ խորհրդանշում էին դպրոցի տարրական դասագրքերը : Իրանում տարրական դպրոց հաճախած ցանկացած աշակերտ հուշեր ունի Քալանթարիի նկարչությունների հետ կապված :

Ավելի ուշ , Քալանթարին հիմք է դնում գեղանկարչության նոր մեթոդների , որոնց համար տարիներ մրցակիցներ չկային : Նա իր անունը հավերժացրեց գեղանկարչության ոլորտում է որպես նորարար արվեստագետի : Իր աշխատանքային ոլորտում նա չափազանց ակտիվ էր : Քալանթարին նկարազարդել է 26 մանկական գրքեր :

Տարիներ գործունեություն է ծավալել մանկավարժության դաշտում է դասավանդելով Թեհրանի մանկա-պատանեկան մտային զարգացման կենտրոնում , նաև Կալիֆոռնիայի մանկական արվեստների քոլեջում : Նա ոչ միայն գեղանկարիչ էր : Քալանթարին նպատակասլաց էր , ուներ ստեղծագործ միտք , խոսուն վրձին : Փարվիզ Քալանթարին ունի նաև Իրանի ժամանակակից գեղանկարչության մասին քննադատական հոդվածներ , հեղինակն է մի քանի հեքիաթների : Հրատարակվել է Իրանի ժամանակակից արվեստագետների մասին նրա հուշերի հավաքածուն , որտեղ կան ժամանակակից դարաշրջանի մասին արվեստագետների պատկերացումներն ու հուշերը : Հեղափոխությանը հաջորդող տարիներին , նա ստեղծագործել է «Ամերիկյան ազատություն» խորագրով մի անիմացիոն կինո , որն արժանացել է Գերմանիայի Օբերհաուզենի փառատոնի առաջին մրցանակին : Քալանթարին երկու տարի առաջ ինսուլտ ստացավ : Երկարատև հիվանդությունից հետո , նա վախճանվեց 2016 թվականի մայիսի 20-ին՝ Թեհրանում :

Փարվիզ Քալանթարիի վաղեմի ընկեր ՝ ժամանակակից գեղանկարիչ ՝ Ղոլամհոսեյն Նամին ասել է .-«Քալանթարին չափազանց զգացմունքային էր և իմ կարծիքով համարվում է Իրանում մեր օրերի ամենամտերիմ գեղանկարիչը : Տեսնելով շրջապատող միջավայրը , նա ստեղծագործում է իր մտքի շնորհիվ : Նրա ստեղծած աշխարհը զուգորդվում է իրանական ինքնությամբ ու մշակույթով» :

Քալանթարին նաև ստեղծագործել է հողի , ծղոտի և այլ տարրերով , որը կոչվում են «Ծղոտե գեղանկարչություններ» : Հակառակ նախորդ գեղանկարիչների գործերին , նրա ստեղծագործություններն արտացոլում են Իրանի բնությունն ու գյուղական կյանքը : Այդ մասին ինքն ասել է .-«Ես իմ հայրենիքի ցեխոտ տեսարանների նկարիչն եմ» : Այդ մասին Ղոլամհոսեյն Նամին ասել է .-«Իր գործերում ցեխի ու ծղոտի օգտագործումն արտահայտիչն է իրանական ինքնության մասին նրա բարձր գիտակցության ու մաքուր հոգու : Նրա անունը ՝ որպես ամենահարազատ և ամենաթափանցիկ գեղանկարիչ , իսկ նրա աշխատանքները ՝ որպես իրանական ինքնության ճիշտ ընկալման օրինակներ , մնալու են գեղանկարչության պատմության մեջ» :

Փարվիզ Քալանթարին իր ստեղծագործություններում օգտվել է էթնիկ ու իրանական խորհրդանիշ տարրերից ՝ ինչպիսիք են կտորներ , կողպեք , մետաղադրամ , քարի սալիկներ ՝ դասվելով «Սաղղախանեի դպրոցի» գեղանկարիչների խմբում : Իրանում «Սաղղախանեի դպրոցի» հիմքը դրվել է 1960-ականներին : Դա միաձուլումն էր Իրանում ավանդական ու արդիական արվեստի դեկորատիվ տարրերի : Այդ դպրոցի արվեստագետները փորձում էին ազգային ու ավանդական գեղեցիկ երևույթների համար նոր բնութագրում ներկայացնել ՝ ազգային մշակույթի տարբեր կողմերի նկատմամբ հետաքրքրություն դրսևորելով և համաշխարհային մշակույթին լայն ու ընդարձակ մոտեցում ցուցաբերելով , դպրոցի արվեստագետները միտում էին ազգային –միջազգային դպրոց հիմնադրել : «Սաղղախանեի դպրոցի» արվեստի շարժումը համարվում է մոդեռնիզմի և արևմուտքի մշակութային ներթափանցման ու տարածման դեմ ժամանակի այդ կտրվածքում մտավորականների ու արվեստագետների հակազդեցությունը : Այս բոլոր նորարարությունների կողքին , Քալանթարին լրջորեն հետևում էր նաև կոլաժի արվեստին ՝ համարվելով Իրանի կերպարվեստում այդ մեթոդի առաջատարներից մեկը : Քալանթարիի գլխավոր գործերի մի մասը հենց նրա կոլաժներն են : Օրինակ թարգմանաբար ՝ ցեխե հեռուստացույց ՝ «գելեվիզիոն» անունը կրող կոլաժը , կամ «Էլեգիա հորս համար» կոչվող կոլաժը ՝ որտեղ պատկերված է հողում թաղված մի ջութակ :

Գյուղական կյանքը , քոչվորությունը և այս բոլորը Քալանթարիի ստեղծագործությունների թեմաներն էին , որոնք միջազգային մասշտաբով արձագանք են գտել ՝ իրանական տարրերը ցուցադրելու համար : Նրա «Իրանական քաղաքը ՝ իրանցի գեղանկարչի ակնոցով» կտավն ամրացված է Նայրոբիում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում : ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս բացիկների տեսքով հրատարակել է նրա նկարչությունները : Իսկ Քալանթարիի ստեղծագործություններից մեկն անմահացել է հատուկ նամակադրոշմների ցուցակում հայտնվելով : Վերջերս մի հարցազրույցում , նա ասել էր .-«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու բնակության վարչությունը պատվիրել էր «Իրանական քաղաքը ՝ իրանցի գեղանկարչի ակնոցով» գործը : Կտավի շնորհանդեսին ինձ հարցրեցին , թե իրանական քաղաքան ինչպի՞սի քաղաք է : Ես պատասխանեցի ՝ «Դա քաղաք է , որի յուրաքանչյուր լուսամուտի հետևում մի պոետ է նստած» : Նշելով , որ Քալանթարին առանձնահատուկ դիրք է զբաղեցնում Իրանի ժամանակակից արվեստում , իրանցի ժամանակակից գեղանկարիչ ՝ Այդին Աղդաշլուն ասել է .-«Նրա ստեղծագործությունները խորն ազդեցություն ունեն ապագա սերնդի վրա : Սա չափազանց կարևոր է գեղանկարչի համար ; Եթե նույնիսկ շրջանցենք Քալանթարիի աշխատանքի տեխնիկական կողմը , որն ըստ մասնագետների ՝ հնարավոր չէ կրկնօրինակել նրա ստեղծագործությունները , նրա կտավներում պետք է փնտրենք հենց իրեն և տեսնել , թե գյուղական ցեխե կյանքը նրա անհատականության ո՞ր բաժնից են ակունք առնում : Պարզ կյանքի պատկերումը չի նշանակում , որ նա եղել է հասարակ մարդ : Դա վկայում է այն մասին , որ նա եղել է պարզ , գրագետ ու առաքինի մարդ» :

Քալանթարին մեծ հույսեր էր կապել իրանցի երիտասարդների նկարչական տաղանդի հետ : «Մեր երիտասարդներն այսօր ունեն ստեղծագործելու մեծ դրդապատճառներ : Վերջին տարիներին նկարչական ցուցահանդեսներում ականատես ենք լինում գեղեցիկ ու բացառիկ գործերի : Ես անձամբ երիտասարդներից եմ դրական լիցքեր ստանում : Այսօր մեր երիտասարդներն իրենց արվեստանոցներում նստած , գործեր են արարում , որոնք ցուցադրվում են արտասահմանյան պատկերասրահներում» :

Մեր օրերի երիտասարդների մասին Քալանթարին ասել է .-«Հետաքրքիր է իմանալ, որ մեր օրերի արվեստագետներն ինչպե՞ս են մտածում , ի՞նչ երաժշտություն են նախընտրում : Ըստ իս , մեր երիտասարդները շատ ուշիմ են : Իրանցի արվեստագետների կերպարվեստի նմուշները Միջին Արևելքում առաջատար են , ինչի արդյունքում տարածաշրջանում Իրանական արվեստի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ձևավորվել» :