Հիշարժան այցելություն(1)
«Հիշարժան այցելություն» հաղորդաշարի ընթացքում կպատմենք իրանահայ և ասորի նահատակների ընտանիքների անդամների հետ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին:Այս այցերի մասին գրված է. «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքում:
5 տարի էր անցել Մոհամմադի՝ իսլամի մարգարե հռչակվելուց և շարունակվում էին փոքր ու անպաշտպան մուսուլմանական խմբի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, խոշտանգումները և սպանդը: Այդ ժամանակ գաղթի հրաման արձակվեց: Սակայն Մոհամմադ մարգարեն իր աջակիցներին հրամայեց գնալ դեպի Հաբաշե: Այնտեղ կար մի թագավոր, որ արդար էր ու բռնություն չէր գործադրում: Մարգարեի հրամանով, Ալիի եղբայր Ջաաֆար Իբն Աբութալեբն ուղեկցեց մարդկանց: Հաբաշեհի մարդիկ քրիստոնյա էին ու նրանց կոչում էին նասրանի: Նրանց թագավորը նույնպես քրիստոնյա էր:

Հիսուսի ուսմունքները նրան սովորեցրել էին արդար լինել ու բռնություն չգործադրել: Եվ եթե որևէ անմեղ մարդ ապաստան հայցեր իրենից, ապաստան տար նրան: Մուսուլմանների խումբը, որը բաղկացած էր 100 հոգուց, որոնցից ոմանք մենակ էին, մյուսներն ընտանիքով, գաղտնի կերպով հասան Կարմիր ծովի ափ, իսկ այնտեղից՝ Հաբաշե:
Ինչպես որ ասել էր մարգարեն, թագավորն ընդունեց նրանց և թույլ տվեց ազատորեն ապրել իր երկրում, շարունակել պաշտել իրենց Աստծուն ու ազատորեն իրականացնել իրենց կրոնական արարողությունները: Մուսուլման գաղթականների վիճակը լավ էր, մինչև որ Ղորեյշի մեծամեծների կողմից Ամրո Ասը Հաբաշե գնաց, որպեսզի հետ վերադարձնի գաղթական մուսուլմաններին:
Նա, որ խաբեբա էր, գնաց պալատականների ու թագավորի խորհրդականների մոտ և նվերներով ու կաշառքով նրանց հետ մտերմացավ: Այնուհետև նա գնաց Նաջաշի թագավորի մոտ: Նա թագավորին պատմեց ղորեյշների մասին և վատաբանեց մուսուլմաններին: Նա ասաց. «Նրանք, ովքեր ապավինել են ձեր օգնությանը, հրաժարվել են իրենց ապուպապերի ուսմունքներից և ցանկանում են շարունակել տգիտությունը: Ղորեյշի մեծամեծները հարգանքով ձեզ խնդրում են, որ այս ապստամբներին վերադարձնեք Հիջազ»: Խորհրդատուները փորձեցին ամեն ինչ անել որ մուսուլմանները վտարվեն Հաբաշից:Նրանք փորձեցին Նաջաշի թագավորին համոզել, սակայն Նաջաշին ասաց, որ քանի դեռ նրանց մեղքը չի հաստատվել, այդ մարդիկ գտնվելու են իր հովանու ներքո:
Թագավորն ասաց. «Նրանց այստեղ կանչեք»:
Թագավորը նստեց իր գահին, իսկ խորհրդականները նստեցին նրա մոտ: Մի խումբ մուսուլմաններ, այդ թվում՝ Ջաաֆարը, մտան պալատ ու բարձր բարևեցին: Ամրո Ասը Նաջաշին ասաց. «Տեսնում ե՞ք, այդ մարդիկ այնքան հպարտ են, որ չեն խոնարհվում Շահի առջև»:
Խորհրդականները զայրացած հարցրին, թե ինչո՞ւ մարդիկ չեն խոնարհվում թագավորի առաջ: Ջաաֆարն ասաց. «Մեր մարգարեն մեզ պատվիրել է խոնարհվել միայն Աստծու առջև: Նա ասել է. «Նրանց ողջույնն ովքեր դրախտի բնակիչներ են, սալամ է: Մենք ձեզ սալամ ասացինք»: Նաջաշին ժպտաց այս պատասխանը լսելուց հետո և Ջաաֆարից հարցրեց իսլամի մասին:
Ջաաֆարը պատմեց տգիտության ժամանակաշրջանի, կռապաշտության ու այն մասին, երբ ընդունված էր ուտել մահացածներին, կենդանի թաղել աղջիկներին ու այլ վայրենաբարո արարքների մասին: Նա հավելեց. «Մարգարեն եկավ, որ իր ուսմունքների շնորհիվ աստվածապաշտ հավատացյալ լինենք, արդար ու բարի լինենք, սուտ չխոսենք, որբի ունեցվածքը չյուրացնենք, նամազ անենք ու բարություն»:
Նաջաշին այս խոսքերով անընդհատ ոգևորվում էր և հարցրեց. «Արդյոք այն ինչ ձեր մարգարեն է ձեզ փոխանցել մտքումդ ունե՞ս»:
Ջաաֆարը գեղեցիկ ոճով Մարիամ սուրահից այաներ կարդաց Հիսուսի ծննդյան ու մաքրամաքուր Մարիամի մասին: Նա նաև կարդաց հրեաներին անհիմն մեղադանքների մասին այաներ: Արցունքները իջան Նաջաշի ու նրա խորհրդականների աչքերից: Նաջաշին ասաց. «Անշուշտ, այն ինչ ձեր մարգարեն է ձեզ պատվիրել և այն ինչ Հիսուսն է պատվիրել մեզ, նույն աղբյուրից է»:
Ամրո Արը միջամտեց, ասելով, որ մուսուլմանները Հիսուսին Աստծու որդի չեն համարում: Հոգևորականները բողոքի ձայն բարձրացրին: Թագավորը հարցրեց, թե ի՞նչ է մտածում Ջաաֆարն այդ կապակցությամբ: Ջաաֆարն առանց վախենալու պատասխանեց. «Հիսուսն Աստծու ուղարկածն է և Նրա արարածը: Եվ Աստծու հոգին ու բառը, որ ներշնչվել է Մարիամին»:

Հոգևորականները շշնջացին: Սակայն Նաջաշին ուրախ էր և ասաց. «Ճիշտ հավատքը սա է»:
Այնուհետև նա հրամայեց Ամրո Ասին հեռացնել պալատից, ասելով. «Ես այս երիտասարդներին մի ամբողջ լեռ ոսկու հետ չեմ փոխի: Նրանք գտնվում են իմ հովանու տակ, քանի դեռ ցանկանում են»: Հենց այստեղից սկսվեց մուսուլմանների ու քրիստոնյաների խաղաղ համակեցությունը:
Իրանի իսլամական հեղափոխությունից անցել է ավելի քան 40 տարի և քրիստոնյա հայերն Իրանի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են համարվում, որ ազատորեն ապրում են երկրում: Իրանի քրիստոնյա համայնքը կազմված է հիմնականում հայերից ու ասորիներից: Այս հայրենակիցներն իրենց իրանցի են համարվում: Նրանք 100 նահատակ են տվել Իրան-Իրաք ութամյա պատերազմի ժամանակ: Իսկ մի խումբ այլ հայեր ու ասորիներ զոհվել են ահաբեկչական գործողությունների և քաղաքների ռմբակոծությունների ժամանակ:

Անցած տարիների ընթացքում հրապարակվել են պատմություններ՝ կրոնական փոքրամասնություների նկատմամբ ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի վերաբերմունքի մասին, թե՛ այն ժամանակ երբ ղեկավարում էր երկիրը, թե՛ հիմա, երբ երկրի առաջնորդն է: Այս բոլոր պատմությունները շատ հետաքրքիր էին: Սակայն երևի բոլորի համար զարմանալի էր, որ Իրանի նման հզոր երկրի առաջնորդն իր զբաղվածությամբ ու առկա բոլոր խնդիրներով հանդերձ, նման մեծ ուշադրություն է դրսևորում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Իսկ որպեսզի հասկանանք թե որքան մեծ է այդ ուշադրությունը, կարելի է կարդալ «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գիրքը: Գիրքը պատմում է այն մասին, որ ԻԻՀ առաջնորդն այցելել է իրանահայ նահատակների ընտանիքներին: Գիրքը բաղկացած է 25 բաժնից: Այն պատմում է Հիսուսի կյանքի, քրիստոնյաների ու մուսուլմանների կյանքի, ինչպես նաև Իրանում քրիստոնյաների ու մուսուլմանների խաղաղ համակեցության մասին:

Խիստ կարևորելով իրանահայ նահատակների ընտանիքների արժեքը և համոզված լինելով, որ նրանց անհրաժեշտ է հարգել, Իրան-Իրաք պատերազմի հենց սկզբում, առաջնորդը խիստ ուշադրություն դարձրեց այս ընտանիքներին: 1984թ Սուրբ ծննդյան օրվա առիթով, ԻԻՀ առաջնորդն այցելեց հայ նահատակների ընտանիքներին և մտերմիկ զրույց ունեցավ նրանց հետ:
Այս ավանդույթը, որի հիմնադիրն է ԻԻՀ առաջնորդը, շարունակվում է մինչ օրս: Այս ավանդույթը հետաքրքիր է նրանով, որ քրիստոնյա նահատակների ընտանքիները հաճախ անակնկալի են գալիս այցից: Առաջնորդը մտերմիկ զրույցում խնդրում է նրանց պատմել իրենց հուշերը, և մթնոլորտն ավելի ջերմ է դառնում:
«Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գիրքը գունավոր է, որպեսզի ավելի գեղեցիկ ներկայացվի առաջնորդի ու քրիստոնյա նահատակների ընտանիքների հանդիպումը: Գրքում ներառված լուսանկարները համալրում են այն: Գրքում խոսվում է ոչ միայն նահատակների ընտանիքների հետ առաջնորդի հանդիպման մասին, այլ նաև նահատակների կյանքի, նրանց հուշերի, դրսևորած խիզախության մասին և ինչպես են նահատակվել նրանք ու մարդկային ինչպիսի վեհ արժանիքներով են օժտված եղել: Այս գրքի ընթերցանությունը շատ կարևոր է նաև, քանի որ դրա միջոցով կարելի է ծանոթանալ գերագույն առաջնորդի լուսավոր ղեկավարությանը, որի հիքմում ընկած են իսլամը և իսլամի ուսմունքները: Այն նաև ծանոթացնում է հատկապես քրսիտոնյա հայրենակիցների հայրենասիրությանն ու մարդկային արժեքներին, որոնք բոլոր ասպարեզներում կանգնել են իրանցիների կողքին: Այս գիրքը փորձում է պանծալի կերպով ներկայացնել այդ դրվագները:
Գիրքն անգլերեն է թարգմանել պրոֆեսոր Նիքայինը:
Այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք հատվածներ գրքից, հատկապես այն մասերը, որոնք վերաբերում են հայ նահատակների ընտանիքների ու առաջնորդի հանդիպումներին: Նաև կխոսենք Իրանի կրոնական փոքրամասնությունների հարաբերությունների մասին: