Արաղչի. Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խթանման հարցում
(last modified Thu, 12 Jun 2025 08:28:07 GMT )
Հունիս 12, 2025 11:58 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խթանման հարցում

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Հարևան ու տարածաշրջանային երկրներ բազմաթիվ ուղևորություններն ու բարձր մակարդակով խորհրդակցությունները վկայում են, որ Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև վստահությունն ու համագործակցությունը խթանելու հարցում»:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Օսլոյի 22-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Նորվեգիա մեկնած ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանի նկատմամբ Իրանի կառավարության քաղաքականությանը, ասել է. «Վերջին 10 ամիսների ընթացքում հարևան և տարածաշրջանային երկրներ իրանցի պաշտոնյաների  բազմաթիվ ուղևորություններն ու բարձր մակարդակի խորհրդակցությունները   ցույց են տալիս, որ Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խթանման հարցում՝ կոլեկտիվ և ներքին անվտանգությունն ապահովելու և կայուն ու համապարփակ անվտանգության իրականացումն ապահովելու նպատակով»:

Նշելով, որ  տարածաշրջանում գերիշխող դիսկուրսը սպառնալիքի վրա հիմնվածից պետք է դառնա հնարավորությունների վրա հիմնվածի,  իսկ անվտանգության մտածելակերպը դառնա զարգացման ու համագործակցության վրա հիմնված հեռանկար, Արաղչին ասել է․ «Չնայած մեր տարածաշրջանում գաղութատիրության տեսքով իրականացվող ուղղակի արտաքին միջամտությունն այլևս գոյություն չունի, բայց  իրականությունն այն է, որ տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող տերությունների ռազմական և քաղաքական միջամտությունները շատ ավելի կործանարար և անկայունացնող են, քան դասական գաղութատիրությունը»։

Արաղչին հավելել է, որ տարածաշրջանի երկրները, որպես մշտական հարևաններ, պետք է ձգտեն ստեղծել անվտանգ և զարգացած տարածաշրջան՝ հենվելով իրենց ընդհանուր ժառանգության և պատմական, մշակութային և կրոնական  կապերի վրա։

Նախարարն անդրադարձել է նաև Իրան-ԱՄՆ բանակցություններին և նշել. «Եթե ուշադրությունը կենտրոնացած է Իրանի ժողովրդի դեմ անօրինական պատժամիջոցների արդյունավետ դադարեցման վրա, և եթե նպատակը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահովումն է, ապա համաձայնագիրը, անշուշտ, ոչ միայն հասանելի է, այլև կարող է արագորեն ձեռք բերվել»։

Խոսելով  Պաղեստինի հողերի 80-ամյա օկուպացիայի և Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների մասին, Արաղչին ընդգծել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար այլ ապագա կձևավորվի  միայն Պաղեստինի հարցի կայուն և արդարացի լուծումից հետո»։

Դատապարտելով Իսրայելի ռեժիմի կողմնակիցներին և նրանց համարելով ռեժիմի հանցագործությունների մեղսակիցներ՝ Արաղչին հայտարարել է. «Վերջին ութ տասնամյակների ընթացքում միջազգային հանրության ամենաակնհայտ ձախողումը արդարադատություն իրականացնելու և պաղեստինցիների հիմնարար և մարդու իրավունքները ապահովելու անկարողությունն է, ինչն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում շարունակական լարվածության, ճգնաժամի և անապահովության պատճառ է դարձել»։

Ներկայացնելով Պաղեստինի հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումները՝ արտգործնախարարը նշել է. «Պաղեստինի հարցի վերաբերյալ ԻԻՀ քաղաքականությունն է աջակցել  սեփական ճակատագիրը որոշելու  պաղեստինցիների օրինական իրավունքին, դեմ լինել Պաղեստինի ժողովրդի գաղութային օկուպացիային և ցեղասպանությանը, ինչպես նաև Պաղեստինի հիմնական բնակիչների քվեարկության արդյունքում ձևավորել միասնական պետություն»։