Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ
Սեպտեմբեր 23, 2025 17:20 Asia/Tehran
Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նրա խոսքով՝ սա ազդում է երկրի գրավչության վրա։
Նա նաև մատնանշեց Հայաստանի հողերի ակտիվ անապատացման խնդիրը, ինչպես նաև գետերի աղտոտվածությունը՝ գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։
Ժակոբը գնահատում է, որ Հայաստանը իր ՀՆԱ-ի ընդամենը 0.6%-ն է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության վրա։