Ադրբեջանցի պատվիրակը Երևանում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i237320-Ադրբեջանցի_պատվիրակը_Երևանում_ՆԱՏՕ_ի_ԽՎ_108_րդ_Ռոուզ_Ռոթ_սեմինարին
Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը, որտեղ քննարկվում են Հայաստանի և Հարավային Կովկասի դերը ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային անվտանգության համատեքստում։
(last modified 2025-09-23T15:29:21+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 18:59 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պատվիրակը Երևանում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին

Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը, որտեղ քննարկվում են Հայաստանի և Հարավային Կովկասի դերը ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային անվտանգության համատեքստում։

Վեհաժողովի մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ։

Հայաստանի ներկայացուցիչները շեշտել են խաղաղության հաստատման և դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը,  իսկ Ադրբեջանի պատվիրակը խաղաղության համաձայնագրի խոչընդոտ է համարում Հայաստանի Անկախության հռչակագրում առկա պահանջները։

Թուրքիայի ներկայացուցիչը խրախուսել է խաղաղության գործընթացը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանի և աշխարհի համար։