Իրանը կառուցել է 2000 կգ քաշով մարտագլխիկ
(last modified Thu, 12 Jun 2025 07:38:45 GMT )
Հունիս 12, 2025 11:08 Asia/Tehran

Pars Today -Նախկինում իրանական հրթիռների մարտագլխիկները կշռում էին առավելագույնը 1800 կգ։ Սակայն օրերս Իրանը փորձարկել է 2 տոննա կշռով մարտագլխիկ կրող հրիթռ, ինչը մեծացրել է երկրի պաշտպանությանկությունը։

ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն կառավարության նիստի ժամանակ ասել է։ «Մենք հաջողություններ ենք գրանցել պաշտպանության ոլորտում։ Վերջին հաջողությունը մեկ շաբաթ առաջ 2 տոննա մարտագլխիկով հրթիռի շատ հաջող փորձարկումն էր»։    

 «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ վերջերս Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ներկայացրել է «Խորամշահր-4» (Խայբեր) բալիստիկ հրթիռը։ Այն «Խորամշահր» հրթիռների ընտանիքի վերջին կատարելագործված տարբերակն է և կետային հրթիռի տեսակ, որը վերջնական փուլում ուղղորդման կարիք չունի։

«Խորամշահր-4» հրթիռը (Խայբեր)

Խորամշահր-4 (Խայբեր) հրթիռի առանձնահատկությունները

«Խորամշահր-4» հրթիռը (Խայբեր) ունի մոտ 2000 կմ գործողության շառավղով հեռահար հրթիռ է։ Այն  ունի 13 մետր երկարություն, 1.5 մետր տրամագիծ և կշռում է 30 տոննա։ Հրթիռի մարտագլխիկը կշռում է ավելի քան 1800 կիլոգրամ։ Մթնոլորտում հրթիռի արագությունը հասնում է  Մախ 8-ի, իսկ և մթնոլորտից դուրս՝ մինչև Մախ 16-ի։

Այս հրթիռի մարտագլխիկը, որի երկարությունը մոտավորապես 4 մետր է, երբևէ կառուցված ամենամեծ և ամենաարդյունավետ մարտագլխիկներից մեկն է, որը կարող է տեղափոխել մեկ տոննաից ավելի պայթուցիկ նյութեր։ «Խորամշահր-4»-ի հրթիռային շարժիչն առաջադեմ Արվանդ տեսակի է, որն օգտագործում է հիպերգոլիկ (ինքնաբռնկվող) վառելիք։

Մարտավարական հնարավորությունները բարելավելու նպատակով հրթիռային արդյունաբերության մասնագետները հրթիռի շարժիչը տեղադրել են վառելիքի բաքի ներսում, ինչը հրթիռի երկարությունը կրճատել է մինչև մոտ 13 մետր։

«Խորամշահր-4» հրթիռը (Խայբեր)

Մթնոլորտ մտնելուց հետո «Խորամշահր-4»-ի ուղղորդման համակարգերն անջատվում են

Խորամշահր-4-ի առանձնահատկություններն են  բարձր կետորոշման կարողությունը, ռադարախույս լինելը, հետագիծը շտկելու կարողությունը և էլեկտրոնային պատերազմի համակարգերի անարդյունավետությունը հրթիռի աշխատանքի վրա։ Բացի այդ, մարտագլխիկի թիրախին հասնող բարձր արագությունը թշնամու պաշտպանական համակարգերին անկարող է դարձնում հայտնաբերել, կանգնեցնել և գործողություններ ձեռնարկել մարտագլխիկը ոչնչացնելու համար։

Հրթիռի մյուս առանձնահատկությունը միջանկյալ ուղղորդումն է, այնպես որ հրթիռի ուղղորդման համակարգերը մթնոլորտ մտնելուց հետո անջատվում են, ինչը թշնամու համար անհնար է դարձնում դրա դեմ էլեկտրոնային պատերազմի գործիքների կիրառումը։

Նախորդ սերնդի հրթիռների հետ այս հրթիռի տարբերությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է ճշգրիտ հարված միջին փուլում (թռիչք մթնոլորտի վրայով): Մարտավարական հնարավորություններ ապահովելու համար այս հրթիռը հագեցած է հեղուկ վառելիքով աշխատող ամենաժամանակակից շարժիչներից մեկով և նախագծված է այնպես, որ շարժիչը տեղակայված է վառելիքի բաքում, ինչը հրթիռի երկարությունը կրճատել է մինչև մոտ 13 մետր։

«Խորամշահր-4» հրթիռը (Խայբեր)

«Խայբեր»՝ 80 թիրախ ոչնչացնող հրթիռ

ԻՀՊԿ  ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն «Խորամշահր-4»-ի առանձնահատկությունների մասին ասում է. ««Խորամշահր» հրթիռն արձակվելուց հետո հարվածում է թիրախային գոտու 80 կետի: Եթե մենք այս հրթիռներից 100-ը արձակենք թշնամու տարածքում, դրանք կվերածվեն 8000 հրթիռների և կհարվածեն 8000 թիրախի»:

Իրանի հրթիռային հնարավորությունները սահմանափակ չեն

Հրթիռային ոլորտում Իրանի հնարավորությունները սահմանափակ չեն։ Երկիրը մեծ հաջողություններ է գրանցել այս ոլորտում, կառուցելով տարբեր հեռահարությամբ և հնարավորություններով րթիռներ, այդ թվում՝ 1700 կմ հեռահարությամբ «Էմադ», 1650 կմ հեռահարությամբ «Ղադեր H», 1950 կմ հեռահարությամբ «Ղադեր F», 800 կմ հեռահարությամբ «Ղիյամ», 1450 կմ հեռահարությամբ «Խայբերշեքան», 1400 կմ հեռահարությամբ «Հաջ Ղասեմ», 2000 կմ հեռահարությամբ «Սաջիլ» և 1650 կմ հեռահարությամբ «Փավեհ» թևավոր հրթիռները։

ԻԻՀ պաշտպանական և զսպող ուժը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որոնցից ամենակարևորը հրթիռային կարողությունն է։ Իրանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է։

«Խորամշահր-4» հրթիռը (Խայբեր)

Մյուս կողմից, իրանական անօդաչու թռչող սարքերը, մեծ բարձրություններում թռչելու, երկնքում երկար ժամանակ մնալու և տարբեր զենքեր կրելու շնորհիվ, կարևոր դեր են խաղում բանակի հետախուզական և օպերատիվ կարողությունների բարձրացման գործում։
Այս առաջընթացները,  պաշտպանական համակարգերի, էլեկտրոնային պատերազմի նոր տեխնոլոգիաների և նավիգացիոն համակարգերի զարգացման հետ միասին, երկիրը դարձրել են Արևմտյան Ասիայի կարևոր անվտանգության և ռազմական խաղացողներից մեկը և ստեղծել  զգալի զսպման միջոցներ տարածաշրջանային և միջտարածաշրջանային սպառնալիքների դեմ։