Իրանը պատրաստ է գործարկել Կասպից ծով-Թուրքիա-Եվրոպա երկաթուղային միջանցքը
https://parstoday.ir/hy/news/world-i238868-Իրանը_պատրաստ_է_գործարկել_Կասպից_ծով_Թուրքիա_Եվրոպա_երկաթուղային_միջանցքը
Իրանը մեծ առաջընթաց է գրանցել Ղազախստանի հացահատիկի տարանցիկ փոխադրումը գրավելու և արևելք-արևմուտք հիմնական տարանցիկ մայրուղի դառնալու գործում։
(last modified 2025-11-05T12:12:50+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 15:42 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է գործարկել Կասպից ծով-Թուրքիա-Եվրոպա երկաթուղային միջանցքը

Իրանը մեծ առաջընթաց է գրանցել Ղազախստանի հացահատիկի տարանցիկ փոխադրումը գրավելու և արևելք-արևմուտք հիմնական տարանցիկ մայրուղի դառնալու գործում։

Dana վերլուծական տվյալների բազայի համաձայն՝ ԻԻՀ  երկաթուղիների գործադիր տնօրեն Ջաբարալի Զաքերին հայտարարել է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ղազախստանի երկաթուղիների հետ՝ երկրի արևելք-արևմուտք բեռները Իրանով տարանցելու շուրջ, և որ հաջորդ ամիս Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև համատեղ տարանցիկ սակագին կգործարկվի։ Այս քայլն Իրանին կդարձնի լուրջ մրցակից Անդրկասպյան ծովային երթուղու համար, որն այժմ ղազախական հացահատիկը տեղափոխում է Հայաստան։
Զաքերին ասել է. «Այս երթուղու գործարկումը կնվազեցնի Ղազախստանից Թուրքիա և Եվրոպա երկաթուղային փոխադրումների արժեքը և իրանական երթուղին կդարձնի ավելի տնտեսող և արագ:
 Իրանը այս ծրագիրն իրականացնելու համար դիտարկել է երկու գործառնական երթուղի. մեկը Ինչեբրունի սահմանից ցամաքային երկաթուղային երթուղի է, իսկ մյուսը՝ ծովային երկաթուղային երթուղի, որով հացահատիկը կներմուծվի նավերով Անզալիի կամ Կասպից ծովի նավահանգիստներով, ապա գնացքով կտեղափոխվի Թուրքիա»։ 
Նա նշել է, որ երկու երթուղիների ենթակառուցվածքները պատրաստ են, և միայն Թուրքմենստանի երկաթուղային նավատորմը տրամադրելու որոշումից հետո կհաստատվի վերջնական երթուղին։ Իրանի երկաթուղիները նաև հանդիպում են անցկացրել համապատասխան հաստատությունների, այդ թվում՝ մաքսային, նավագնացության և Անզալիի ազատ գոտու ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հյուսիսային նավահանգիստների հզորությունների օգտագործման համար անհրաժեշտ կարգավորումները կատարելու համար։
Զաքիրին ընդգծել է. «Ղազախստանի նախկին Տրանսկասպյան երթուղուն մոտենալու հիմնական պատճառը սակագնային համակարգման բացակայությունն ու Իրանի թույլ մրցունակությունն էր, որն այսօր լուծվել է՝ բարեփոխումների արդյունքում: Եթե այս միտումը շարունակվի, Հայաստան հացահատիկի տարանցիկ երթուղին կզիջի իր տեղը Իրան-Թուրքիա-Եվրոպա նոր միջանցքին. երթուղի, որը կարող է ամրապնդել Իրանի դիրքերը որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց և զգալի արտարժույթի եկամուտներ բերել»: