Նիգերիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքի նպատակը ճգնաժամ ստեղծելն է
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238882-Նիգերիայի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_սպառնալիքի_նպատակը_ճգնաժամ_ստեղծելն_է
Վաշինգտոնի և Աբուջայի միջև նոր լարվածությունը չի կարող դիտվել պարզապես որպես մարդասիրական մտահոգության արդյունք, ինչպես Թրամփը փորձում է ցույց տալ: «Նիգերիայում քրիստոնյաների հետապնդման» հարցը, որի ամսին պնդումները հիմնված չեն փաստերի վրա, քաղաքական և աշխարհաքաղաքական ճնշման սցենարի մի մաս են, որը կարող է Նիգերիան վերածել «երկրորդ Սուդանի»:
(last modified 2025-11-05T14:53:40+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 18:14 Asia/Tehran
  • Նիգերիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքի նպատակը ճգնաժամ ստեղծելն է

Վաշինգտոնի և Աբուջայի միջև նոր լարվածությունը չի կարող դիտվել պարզապես որպես մարդասիրական մտահոգության արդյունք, ինչպես Թրամփը փորձում է ցույց տալ: «Նիգերիայում քրիստոնյաների հետապնդման» հարցը, որի ամսին պնդումները հիմնված չեն փաստերի վրա, քաղաքական և աշխարհաքաղաքական ճնշման սցենարի մի մաս են, որը կարող է Նիգերիան վերածել «երկրորդ Սուդանի»:

Թվում է, թե ԱՄՆ գործողությունները կարելի է վերլուծել մարդու իրավունքների տեսանկյունից։ Սակայնք անի որ Վաշինգտոնը նման պատրվակներով մշտապես ճգնաժամեր է հարուցել աշխարհում, պարզ է, որ հերթական պնդումների հետևում նույնպես  թաքնված ենռազմավարական նպատակներ։ 220 միլիոնից ավելի բնակչություն ունեցող, հսկայական էներգետիկ պաշարներով և Արևմտյան Աֆրիկայում ռազմավարական դիրք ունեցող Նիգերիան ԱՄՆ-ի կողմից համարվում է տարածաշրջանում «մուտքի կետ» կամ «ազդեցության կամուրջ»։ Հատկապես այն ժամանակահատվածում, երբ Չինաստանը զգալիորեն ընդլայնել է իր տնտեսական ներկայությունն ու ազդեցությունը Աֆրիկայում, ԱՄՆ-ն մտահոգված է իր դիրքերը կորցնելու մտադրությամբ։
«Ռազմական տարբերակի» սպառնալիքը էթնիկ և տարածաշրջանային բաժանումներից տուժած ու ամսնատված երկրի դեպքում կարող է ունենալ նույն արդյունքը, ինչ եղավ Սուդանում և Հարավսլավիայում. ազգային կառուցվածքի փլուզում և ճգնաժամային գոտու ստեղծում՝ օտարերկրյա տերությունների շահերի օգտին։
Հարկ է նշել, որ նույնիսկ ամերիկացի վերլուծաբաններն են ընդունում, որ Նիգերիայում բռնությունների հիմքում ռեսուրսների համար մրցակցությունն է, աղքատությունը և վատ կառավարումը, այլ ոչ թե կրոնական տարաձայնությունները։ Հետևաբար, քրիստոնյաների՝ զոհ դառնալու փաստը ընդգծելը՝ առանց տնտեսական և էթնիկ արմատներին հատուկ անդրադառնալու, մի տեսակ պատմության խեղաթյուրում է։ 
Նիգերիայի վճռական արձագանքը, որն ունի Չինաստանի և ՄԱԿ-ի աջակցությունը, ժամանակակից աշխարհում ուժերի փոփոխվող հավասարակշռության վկայությունն է։ Ի տարբերություն նախորդ տասնամյակների, ամերիկյան սպառնալիքն այլևս ավտոմատ կերպով չի ստանում միջազգային աջակցություն։ 
Առաջիկայում Նիգերիան պետք է զգոն լինի՝ ներքին տարաձայնությունները կառավարելու և իր տնտեսական անկախությունը ամրապնդելու հարցում, միևնույն ժամանակ չդառնալու օտար երկրների պատմությունների զոհ, որոնք «կրոնական ազատության» անվան տակ պարտադրում են միջնորդական պատերազմներ, պատժամիջոցներ և քայքայում։