«Նյու Յորք Թայմս». Իրանի հրթիռային քաղաքներից շատերը անվնաս են մնացել
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով ԱՄՆ ռազմական մի պաշտոնյայի, հաղորդել է, որ ԱՄՆ-ն իր հարձակումների ժամանակ չի կարողացել ոչնչացնել Իրանի ստորգետնյա հրթիռային օբյեկտների զգալի մասը: Հաղորդման համաձայն, Իրանի բալիստիկ հրթիռներից շատերը պահվում են խորը քարանձավներում և գրանիտե լեռներում փորված ու ամրացված օբյեկտներում, ինչը շատ է դժվարացնում ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից դրանց ամբողջական թիրախավորումը:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հարձակումները հիմնականում կենտրոնացած են եղել այդ կենտրոնների մուտքերի ռմբակոծման վրա, որպեսզի լեռան փլուզման պատճառով փակվեն մուտքի ճանապարհները. սակայն այդ օբյեկտների հիմնական կառուցվածքը լուրջ վնաս չի կրել:
«Նյու Յորք Թայմս»-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Իրանին հաջողվել է վերաբացել և մաքրել այդ կենտրոնների զգալի մասը: Հոդվածը ցույց է տալիս, որ Իրանի ստորգետնյա հրթիռային ենթակառուցվածքները դեռևս պահպանում են երկրի ռազմական զսպողականության կարողության էական մասը: