Նիգերիայի մուսուլմաններն ու քրիստոնյաները արձագանքել են Թրամփի սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/world-i238870-Նիգերիայի_մուսուլմաններն_ու_քրիստոնյաները_արձագանքել_են_Թրամփի_սպառնալիքին
Pars Today – Նիգերիայի մուսուլմաններն ու քրիստոնյաներն արձագանքելով Դոնալդ Թրամփի վերջերս երկրի վրա ռազմական հարձակում կատարելու սպառնալիքին, դատապարտել են այդ հայտարարությունը և ընդգծել Նիգերիայում կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցությունը։
(last modified 2025-11-05T12:33:42+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 16:03 Asia/Tehran
  • Նիգերիայի մուսուլմաններն ու քրիստոնյաները արձագանքել են Թրամփի սպառնալիքին

Pars Today – Նիգերիայի մուսուլմաններն ու քրիստոնյաներն արձագանքելով Դոնալդ Թրամփի վերջերս երկրի վրա ռազմական հարձակում կատարելու սպառնալիքին, դատապարտել են այդ հայտարարությունը և ընդգծել Նիգերիայում կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցությունը։

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, Նիգերիայի քաղաքացիները՝ թե՛ մուսուլմանական, թե՛ քրիստոնեական համայնքներից, իրենց բողոքն են հայտնել ԱՄՆ նախագահի՝ իրենց երկրի հասցեին հնչեցրած սպառնալիքի դեմ և ընդգծել, որ Նիգերիայի ներքին հակամարտությունները կրոնական ծագում չունեն և հիմնականում պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են աղքատությունը, թույլ կառավարումը և ռեսուրսների ու հողերի բաշխումը կարգավորող համակարգի անարդյունավետությունը։

Նիգերիան՝ Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրը կրոնական առումով գրեթե բաժանված է երկու մասի՝ մուսուլմաններով բնակեցված հյուսիս և քրիստոնյաներով բնակեցված հարավ։ Երկրի կենտրոնական շրջաններում, մասնավորապես՝ Պլատո նահանգում, շարունակվում են հիմնականում քրիստոնյա ֆերմերների և մուսուլման հովիվների միջև հողերի և բնական պաշարների վերահսկողության շուրջ հակամարտությունները։ Այս հակամարտությունները բազմիցս հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան և գյուղերի ավերման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջերս արձագանքելով Նիգերիայում քրիստոնյաների զանգվածային սպանությունների վերաբերյալ պնդումներին, հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է պատրաստել ռազմական հարձակման տարբեր սցենարներ։ Նա ասել է․- «Մենք կարող ենք զորքեր ուղարկել Նիգերիա կամ  կիրառել օդային հարվածներ»։

Իսկ Նիգերիայի նախագահ Բոլա Ահմեդ Տինուբուն հերքելով Թրամփի պնդումները, ընդգծել է. «Կրոնական համակեցությունը մեր ժողովրդի ինքնության մի մասն է կազմում, և Նիգերիան արտաքին միջամտության կամ սպառնալիքների կարիք չունի»։