ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը
https://parstoday.ir/hy/news/world-i238884-ՌԴ_պաշտպանության_նախարարն_առաջարկել_է_սկսել_միջուկային_փորձարկումների_նախապատրաստումը
Նոր Երկրում գտնվող զինափորձարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել։ Այս մասին հայտնել է Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ նախագահի առերես խորհրդակցության ժամանակ:
(last modified 2025-11-05T16:02:46+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 19:32 Asia/Tehran
  • ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը

Նոր Երկրում գտնվող զինափորձարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել։ Այս մասին հայտնել է Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ նախագահի առերես խորհրդակցության ժամանակ:

Այս մասին հայտնել է Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ նախագահի առերես խորհրդակցության ժամանակ:

Այսօր Պուտինը Կրեմլում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ կապված ԱՄՆ միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարության հետ:

«Նպատակահարմար է անհապաղ սկսել «Նոր Երկիր» զինափորձարանում լայնամասշտաբ միջուկային փորձարկումների անցկացման նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Բելոուսովը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հոկտեմբերին վարժանքների ժամանակ մշակել է Ռուսաստանին ուղղված կանխարգելիչ միջուկային հարվածը և զբաղվում է իր ռազմավարական հարձակողական սպառազինությունների արագացված արդիականացմամբ: Dark Eagle հրթիռները, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է տեղակայել Եվրոպայում, կարող են Կենտրոնական Ռուսաստան հասնել վեց-յոթ րոպեում:

ԱԴԾ ղեկավար Պատրուշևը Վլադիմիր Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի պարզեն միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ մտադրությունների հետ կապված իրավիճակը։

Պուտինը հանձնարարել է լրացուցիչ տեղեկություններ հավաքել միջուկային փորձարկումների շուրջ ԱՄՆ-ի ծրագրերի վերաբերյալ: Եվ արդեն դրանից հետո «համաձայնեցված առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին»։