ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i238862-ՆԱՏՕ_ի_ներկայացուցիչները_վերապատրաստման_դասընթացներ_են_անցկացնում_Ադրբեջանում
ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ Բաքվում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ադրբեջանական ստորաբաժանումների համար։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
(last modified 2025-11-05T11:53:53+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 15:23 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Ադրբեջանում

ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ Բաքվում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ադրբեջանական ստորաբաժանումների համար։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ցամաքային զորքերի շտաբների, զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության գնահատում (CREVAL)» դասընթացը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» շրջանակում։  Պաշտպանության Ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվող միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինվորականները։

Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Ռազմական կրթության ընդլայնում» ծրագրի շրջանակում 2008 թվականից։ Բաքուն մասնակցում է ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին և գիտական նախագծերին։ Այս տարիների ընթացքում հազարավոր ադրբեջանցի զինծառայողներ վերապատրաստում են անցել դաշինքի և նրա անդամ Թուրքիայի ուսումնական կենտրոններում։