CNN. Թրամփը կրկնում է Բայդենի սխալը
https://parstoday.ir/hy/news/world-i238866-cnn._Թրամփը_կրկնում_է_Բայդենի_սխալը
CNN հեռուստաընկերության հրապարակած վերլուծության մեջ, որի հեղինակներն են՝ Դեյվիդ Գոլդմանն ու Մեթ Իգանը, նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մերժելով գնաճի առկայությունը, կրկնում է Ջո Բայդենի նույն քաղաքական սխալը․ այն սխալը, որի պատճառով Բայդենը կորցրեց հանրային աջակցությունը:
(last modified 2025-11-05T12:11:57+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 15:41 Asia/Tehran
  • CNN. Թրամփը կրկնում է Բայդենի սխալը

CNN հեռուստաընկերության հրապարակած վերլուծության մեջ, որի հեղինակներն են՝ Դեյվիդ Գոլդմանն ու Մեթ Իգանը, նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մերժելով գնաճի առկայությունը, կրկնում է Ջո Բայդենի նույն քաղաքական սխալը․ այն սխալը, որի պատճառով Բայդենը կորցրեց հանրային աջակցությունը:

 CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում, Թրամփը պնդել է, որ «գնաճ չկա» և որ «մթերքի գները նվազել են», պնդումներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ Թրամփի իշխանության գալուց ի վեր սննդամթերքի գները աճել են 1.4%-ով, և գնաճը շարունակում է փոքր-ինչ աճել. դրա մի մասը պայմանավորված է նրա վարչակազմի նոր առևտրային սակագներով։

CNN-ի անցկացրած նոր հարցումը ցույց է տալիս, որ մարդկանց 72%-ը տնտեսությունը համարում է թույլ, իսկ 61%-ը կարծում է, որ Թրամփի քաղաքականությունը վատթարացրել է իրավիճակը։