Պետք է զսպել Հարավային Կովկասում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու փորձերը. Սաջադփուր
Պետք է զսպել Հարավային Կովկասում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու փորձերը, APRI Armenia ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյեդ Մոհամմադ Քազեմ Սաջադփուրը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում սահմանները ոչ մի դեպքում չի կարելի փոփոխել։ Միջանցքային տրամաբանությունը ևս պետք է մերժել։
«Տարածաշրջանում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու ցանկացած փորձ պետք է զսպել»,-ասել է Սաջադփուրը:
Փորձագետը կարծում է նաև, որ չի կարելի թույլ տալ մեկ խաղացողի գերիշխանությունը մյուսների նկատմամբ։
Նրա խոսքով՝ պետք են ոչ թե ուժեղ գործիչներ, այլ ուժեղ տարածաշրջան, կարևոր են բոլոր դերակատարները։
Ավելի վաղ ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը խափանել է Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը: