Հունիս 24, 2023 12:30 Asia/Tehran

Կյանքը լի է անարդարություններով ու զրկանքներով: Դրանց հետևանքով ընկճվող մարդը երբեք չի կարողանա ապրել որպես լիարժեք մարդ ու դրա կողքին նաև ստեղծագործել: Բայց մարդս փայլում ու մեծ հաղթանակների է հասնում երբ դրանց ոչինչ է համարում, պայքարում է այդ ամենի դեմ ու իվերջո հասնում է հաղթանակի:

Հաղթանակի բարձունքում կանգնած մարդը նոր միայն նկատում է, որ այդ ամենն ինչ ինքը մի ժամանակ դիտում էր որպես մեծ արգելքներ հիմա միայն չնչին երևացող խոչընդոտներ են: Խոչընդոտներ որոնք դարձյալ փորձում են կանգնեցնել հաղթանակի ճամփով գնացող մարդուն: Հաղթում է նա ով գիտի ապրել, նվիրվել ու պայքարել իր նպատակներին հասնելու համար:

Բարև ձեզ հարգելի բարեկմաներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանահայ արվեստի գործիչ, արվեստաբան Ժանետ Լազարյանի մասին:

---

Ժանետ Տիգրանուհի Լազարյանը ծնվել է 1940 թվականին Թեհրանում, Նախիջևանից գաղթած ընտանիքում։ Տարրական ու միջնակարգ կրթությունը ստացել  է  Սպահանում ու Թեհրանում։ Այնուհետև բարձրագույն կրթությունը շարունակել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, որտեղ էլ մասնագիտացել է համաշխարհային արվեստի պատմության մեջ։ 1967 թվականից լույս են տեսել նրա առաջին հոդվածները պարսկական «Ֆերդոսի» ամսագրում՝ գեղանկարչության, երաժշտության ու կինոյի մասին։

Լազարյանը տասը տարի աշխատել է նավթային ընկերությունում՝ միաժամանակ թղթակցել «Էթելաաթ» օրաթերթին։ Այնուհետև աշխատանքի է անցել անգլալեզու «Թեհրան ջոռնըլ» օրաթերթում՝ որպես արվեստի բաժնի վարիչ։ Իհարկե նա սկզբում պարսկական արվեստն է ներկայացրել այնուհետև եղել է այդ թերթի մշակութային էջի պատասխանատուն: Ժանետ Լազարյանը լուսաբանել է իրանյան հեռուստատեսությամբ ժամանակակից երաժշտական եվրոպական փառատոները։

 

Ժանետ Լազարյանի միջնորդությամբ լեհ մեծ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկին 300 հոգանոց նվագախմբով ժամանել է Իրան և հանդես եկել համերգային ծրագրով։ Սերգեյ Փարաջանովի ազատազրկումից հետո, Լազարյանն այդ մասին բարձրաձայնել է տարբեր կինոփառատոներում։ Իր լրագրողական գործունեության ընթացքում Ժանետ Լազարյանը հարցազրույցներ է վարել համաշխարհային մասշտաբով արվեստի մեծերի այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Զուբին Մեթայի, Հերբերտ ֆոն Կարայանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էմիլի Գիլսի և Պիտեր Բրուկի հետ։

 

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Լազարյանը որպես ազատ լրագրող թղթակցել է իրանյան «Դոնյաե սոխան», «Բոխարա» և «Թավուս» ամսագրերին, ինչպես նաև «Թեհրան թայմս», «Իրան նյուզ» օրաթերթերին։ 1998 թ. Փարիզում կայացած Հայ կանանց միջազգային կոնգրեսում Լազարյանը միակ հայ կինն էր Իրանում, որը մասնակցում էր լրագրության բաժնում: Նա արժեքավոր և նշանակալի դեր է խաղացել իրանցիներին հայկական գեղանկարչությունը ծանոթացնելու և հակառակը իրանականը՝ հայերին ծանոթացնելու գործում: 2001 թվականին հայաստանցի և իրանահայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդես է կազմակերպել Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում, իսկ 2004 թվականին՝ Հայաստանի ազգային թանգարանում Իրանի 3 սերնդի նկարիչների գործերի ցուցահանդես։ Վերոհիշյալ գործողություններից բացի, հեղափոխությունից հետո Ժանետ Լազարյանն իր տան վերին հարկը վերածեց նկարների և այլ արվեստի գործերի ցուցադրման պատկերասրահի և վերանվանեց Լազար պատկերասրահ: Այսպիսով, Լազար պատկերասրահը դարձավ արվեստի գործեր ցուցադրելու և վաճառելու վայր:

Պատկերասրահը պաշտոնապես գրանցվել է մոտավորապես 1370-ականների վերջին: 2002 թվականին Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009 թվականին։ 2012 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը։ Լազարյանն արժանացել է պետական և ոչ պետական կառույցների շնորհակալագրերի։Նա ասում էր, որ իր ծնողները նախիջևանից գաղթած գաղթականներ են եղել դրա համար էլ իր պարտքն է համարել ինչ-որ աշխատանք կատարել թե Իրանի  և թե Հայաստանի համար, քանի որ ինքն իրեն պատասխանատու է համարել երկու կողմի առջև:Նա նշել է, որ  Թեհրանում երկու տարի է միայն հայերեն կրթություն ստացել:

 

Ինչպես  նշեցինք նա համագործակցել է Ֆերդոսի շաբաթաթերթի հետ, որը գործունեություն էր ծավալում մշակույթի ասպարեզում և այդ թերթում հիմնականում գրել է նյութեր դասական երաժշտության և օպերաների մասին:

Իր հարցազրույցների շարքում նա նաև հարցազրույց է վարել քաղաքական գործիչների հետ ինչպես՝ Թեհրանում Հայաստանի Հանրապետության ժամանակի դեսպան Կարեն Նազարյանի հետ: Հայաստանում ԻԻՀ Դեսպան պարոն Հաղիղյանի հետ և Հայաստանի Հանրապետության ժամանակի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ:Ժանետ Լազարյանն արվեստի աշխարհ մուտք գործելու մասին ասում է, որ այդ սերը մանկությունից իվեր եղել է իր մեջ և այնպես չի եղել, որ դպրոցական կամ որևէ այլ ժամանակում առաջացած լինի:

Նավթարդյունաբերության ազգային ընկերությունում աշխատելու և լրագորղական աշխատանքին անցնելու մասին նա ասել է, որ եկել է մի պահ, որ ինքը պետք է որոշում կանացներ մնալ այդ ընկերությունում թե գնար իր նախասիրած ճանապարհով: Նա ասել է, որ գուցե ֆինանսական շահի առումով նավթի ազգային ընկերությունում աշխատելը ավելի նպատակահարմար լիներ, բայց ինքը ընտրել է արվեստն ու ամբողջությամբ նվիրվել է իր նախասիրություններին, քանի որ ինքը չի մտածել շահույթի համար և թերթերի հետ աշխատելիս նա արել է այն որ պիտի իրականացվեր ու դա իր պարտականությունն է համարել:

Ժանետ լազարյանն իր կյանքի ընթացքում առնչվել է արվեստի անվանի գործիչների հետ ինչպես հայտնի նկարիչների այնպես էլ մեծ երաժիշտների ու արվեստի այլ բնագավառներում ստեղծագործողների հետ: Լինելով արվեստի բազմամյա գործիչ նա միշտ իր պարտքն է համարել արվեստի գործիչներին ասել իրենց թույլ ու ուժեղ կողմերը, քանի որ Լազարյանը համոզված էր որ պետք է անկեղծ լինել արվեստի հետ:

Կերպարվեստի ոլորտում աշխատող իրանահայ վարպետների և իրանական կերպարվեստի վրա թողած ազդեցության մասին Լազարյանը ասել է, որ գուցե սկզբում նրանք չեն մտածել այդ ուղղությամբ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Իրանում նրանք թողել են իրենց ազդեցությունը:  

Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում Լազարյանը համաշխարհայնացման մասին ասել է, որ դա ունի իր լավ ու վատ կողմերը: Մի կողմից դա առիթ է փոքր երկրների համար, որ առնչվեն մեծ երկրների հետ և ձեռք բերեն այն ինչ մինչ հիմա չեն ունեցել, բայց մյուս կողմից երբ կորցնում ես անհատականությունդ դա վատ է և կործանարար: Լազարյանն ասում էր, որ աշխարհում տարբերություններն են, որ գեղեցկացնում են աշխարհը և ինչքան տհաճ կլինի, երբ ամեն բան նույն ձևն ու գույնն ունենա:

Բարեկամներ հայերեն ռադիոժամը ժամանակին բախտ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել Ժանետ լազարյանին: Այժմ ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցից մի հատված, որտեղ նա բացատրում է Իրանահայոց հանրագիտարանի հրատարակման մասին:

Իր կայնքի վերջին մի քանի տարիների ընթքացքում Լազարյանը պայքարում էր հիվանդության դեմ, բայց չնայած դրան, նա անկոտրում կամքով շարունակում էր ապրել ու առաջ գնալ: Իվերջո չարաբաստիկ հիվանդության պատճառով իր մահկանացուն կնքեց 2014թ. օգոստոսի 26-ին:

Պիտակ