Հունիս 24, 2023 12:58 Asia/Tehran

Հանուն բարեգութ և բարձրյալն Աստծո: Կրկին ձեզ հետ ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական հմարով: Նախորդ երկու զրույցերում խոսքեցինք պարսկերեն լեզվի և Իրանի ու իսլամի տիրապետության տակ գտնվող տարածքներում դրա տարածման ու ներազդեցության մասին: Ասացինք, որ Սամանյանների շրջանում տեղական լեզու համարվող պարսկերենը իրանցի թրքական ծագում ունեցող թագավորների միջոցով պաշտոնական լեզու դարձավ և նկատի առնելով իսլամի աշխարհի տարբեր ազգություններից ու մշակույթներից լեզվա

Լուսնային հիջրեթի 6-րդ դարում, իսլամ աշխարհի ընդրձակ տարածքներ հայտնեցին թրքական ծագում ունեցող այնպիսի իշխանների քաղաքական ու ռազմական տիրապետության ներքո, որոնք գտնվում էին իրանական մշակույթի ներքո և դաստիարակվել էին այդ մթոլորտում: Այս իշխանավորների միջոցով պարսկերեն լեզուն տարածվեց Չինաստանից ու Հնդկաստանից սկսած մինչև Փոքր Ասիա և վերածվեց միջազգային ամենահեղինակավոր լեզուներից մեկին: Որոշ տարածքներում, այդ թվում Հնդկաստանում պարսկերեն լեզվի տարածումն ու ներազդեցությունն այն աստիճանի էր, որ այդ տարածքների բանաստեղծներն ու գրողները ստեղծագործում էին պարսկերեն լեզվով:

-----------------------------------------

Թեյմուրյանների շրջանից սկսած ասպարեզ էին իջել այնպիսի բանաստեղծներ ու գրողներ, որոնք տիրապետում էին թե պարսկերեն և թր թրքերեն լեզուներին: Ինչպես Ամիր Ալիշիր Նավային, որ ապրում էր Հարաթում և ստեղծագործում էր երկու լեզուներով:

 

Փոքր Ասիա կամ ներկա Թուրքիան, սելջուկների տիրապետության շրջանից վերածվեց պարսկերեն լեզվի տարածման կենտրոններից մեկին: Ռումի սելջուկները նախքան Թոքր Ասիա ուղևորվելն ու այն գրավելը Իրանի սելջուկների նման գտնվում էին իրանական մշակույթի ու պարսկերեն լեզվի ազդեցության տակ և նրանց պաշտոնական ու գրական լեզուն պարսկերենն էր: Այդ ժամանակ Ասիայի այդ տարածքում դեռ երևն չէր եկել թրքերեն գրական լեզուն և տարածքի թուրքերը սովորական ու առօրյա խոսակցության ժամանակ թրքերենից օգտվելով հանդերձ, որպես պաշտոնական, գրական ու վարչական լեզու օգտվում էին պարսկերենից: Ռումի սելջոիկ արքաները Քեյղոբադի ու Քեյխոսրովի պես իրանական անուններ են ունեցել և սահու խոսել ու գրել են պարսկերեն լեզվով: Մինչ օրս Իրանի ու Ռումի սելջուկների դպրատներից թրքերեն լեզվով գրություն ու փաստաթուղթ չի հայտաբերվել:

 

Լուսնային հիջրեթի 6-րդ դարի իրանցի բանաստեղծ Ջալալեդդին Մոլանայի իր ծննդավայր Բալխից Ռումի սելջուկների մայրաքաղա՝ Կոնիա մեկնելու ժամանակ պարսկերեն լեզուն այնքան տարածված է եղել, որ նա ամբողջ ճանապարհին ամենուր հանդիպել է մարդկանց, որոնք ծանոթ են եղել նրա լեզվին, մշակույթին և վարք ու բարքին: Կոնիան գտնվելով հանդերձ իրանական մշակույթի տերիտորիայի ամենաարևմտյան բաժնում և շատ հեռու գտվելով Բալխից, Մոլավու համար ծանոթ միջավայր է եղել: Նա պարսկերեն լեզվո բնաստեղծություններ հորինեց, քանզի դա թե իր մայրենի լեզուն էր և թեայդ տարածքում նրա ընթերցողը ծանոթ էր պարսկերեն ու լավապես ընկալում էին այն:

 

----------------------------------------------------------

 

Օսմանյան պետությունը, որի արմատները վերադառնում էին Իրանում իշխող թուրք սելջուկ թուրքմենների ճյուղերից մեկին Սեֆևյանների իշխանության համահավասար և գուցե նրանից ավելի մեծ չափով գտնվում էր պարսկերեն լեզվի ազդեցության տակ: Շատ օսմանցի սուլթաններ հետաքրքրված են եղել պարսկերեն լեզվով, գրականությամբ ու պոեզիայով և շատ իրանցիների պես Հաֆեզ Շիրազիի դիվանի միջոցով իրենց բախտն էին բացում և իրենց ցանկությունը կատարվելու համար նվերներ էին ուղարկում Շիրազում գտնվող Հաֆեզի դամբարան: Այդ թվում Սուլթան Աբդոլհամիդը օսմանցի այն սուլթաններից էր, որ փորձում էր իր բախտը բացել Հաֆեզի դիվանի օգնությամբ և քանի որ Հաֆեզի բանաստեղծություններից մեկը նրան հրաժարեցրեց Այասուֆիայի մզկիթ գնալուց, նա իր սայլը դատարկ ուղարկեց այնտեղ, որը ճանապարհին պայթեցվեց: Այդ պատճառով նա թանկարժք նվերներ ուղրակեց Խաջե Հաֆեզի դամբարանը:

 

Արնորլդ Թունինբին հավատացած է, որ երբ լիովին իրանական քաղաքակրթության և պարսկերեն լեզվի ազդեցության տակ գտնվող Օսմանյան Սուլթա Սելիմը գրավում է Եվրոպայի կեսը, իրանականության մեջ դա իրանական քաղաքակրթությունն է, որ տարածվում է մինչև Եվրոպայի կեսերը և երբ գրավում է Եգիպտոսն ու Կահիրեն իրականում դա իրանական քաղաքակրթությունն է, որ գրավում է արբական քաղաքակրթությունը, քանզի Կահիրեի անկումը նույնքան կարևոր պիտի համարել, որքան Կոնստանդինապոլսի անկումը Խաչակրած արշավանքների ժամանակ: Նրա համոզմամբ Սեֆեևյան Շահ Իսմայիլը և Օսմանյան Սուլթան Սելիմը՝ երկուսն էր եղել են իրանական համատեղ քաղաքակրթության դաստիարակության արդյունքը: Ի դեպ, Սուլթան Սելիմը պարսկերեն լեվով բանաստեղծություններ է հորինել և նրա արքունիքում տարածված է եղել պարսկերեն լեզուն:

 

Օսմանյան Սուլթան Բայզիդը իրանցի բանաստեղծներին ու գիտնականներին, այդ թվում Ջամիին, Մոլանա Սեյֆոդդին Ահմեդին և իրանցի պատմագիր Միր Ջամալեդդին Աթաա Ալհաըին բարությունէ արել և նրանց համար պարգևներ ու ամսական աշխատավարձ է սահմանել: Սուլթան Մոհամմեդ Ֆաթեհը Կոնստանդինաոլիսը գրավելուց և այն կողոպտելուց հետո անգիր արտասանել է Խաղանու կասիդան:

 

Օսմանյան արքունիքի բանաստեղծներն ընդօրինակում էին պարսից մեծ բանաստեղծների, այդ թվում կարելի է հիշել Օսմանյան Մահմուդ արքայազնին գովերգող բանաստեղծ՝ Բեհեշթուն, որը ընդօրինակելով Նեզամու «Խամսեն«-ն բանաստեղծությունների հինգ ժողովածու հորինեց և կամ Սուլթան Սոլեյման Ղանունի արքունիքի բանաստեղծ՝ Ֆերդոսին նրա իշխանության շրջանի պատմությունը գրի է առբել կիսա-արձակ և կիսա-չափածո ձևով՝ ընդօրինակելով Ֆերդոսու «Շահնամե»-ն:

 

Օսմանյան Թուրքիայի նոր շրջանի արձական ու չափածոն հիմնադրել են Թուրքիայի պարսկախոս իրանցիները: Թուրքերն պարսից գրականությունից փոխ են առել ոչ միայն գաղափարները, այլ նաև այդ գաղափարների գեղարվեստական արտահայտման ձևը և ոչ միայն երևույթների ու գաղափարների ընտրության, այլ դրանց վերարարման համար նույնպես ազդեցություն են կրել պարսից գրականությունից: Թրքերեն լեզվով ստեղծագործած առաջին բանաստեղծը Մոլանա Ջալալեդդին Մոլավու որդին՝ Բահաեդդինն էր: Նա պարսկերեն լեզվով և «Մասնավու» ոճով հորինում է «Ռուբահնամե»-ն, որտեղ ներառել է 156 թրքերեն երկտող և այդպիսով հիմքն է դրել թրքերեն գրականության: Թրքերեն գրականությունը 15-րդ դարից սկսած հարյուր տարի հայտնվել է Ջամու և Ամիր Ալիշիր Նավայու ազդեցության տակ: Սաեբ Էսֆահանին և իրանցի մյուս բանաստեղծ Շոքաթը մեծ ազդեցություն են գործել թրքերեն բանաստեղծության վրա: Օսմանյան կայսրությունում թրքերեն լեզվով բանաստեղծություն հորինած առաջին բանաստեղծները տիրապետում էին նաև պարսկերենին և բանաստեղծում էին նաև այդ լեզվով, ինչպես Էմադեդդին Նասիմին, որ ստեղծագործել է արաբերեն ու պարսկերեն լեզուներով, սակայն նրա երկերի ժողովածուն ամբողջությամբ թրքերեն է:

 

 --------------------------------

 

Պարսկերեն լեզուն ու պոեզիան տարածված է եղել ոչ միայն Փոքր Ասիայում այլ օսմանցիների միջոցով գրավված Բալկանների տարածքներում: Հաֆեզի դիվանի համար գրված հայտնի մեկնաբանություններից մեկը Մոհամմեդ Սուդի Բոսնավիի վերլուծությունն է: Սուդին Հին Օսմանիայի վիլայեթներից համարվող Բոսնիայի հայտնի գրականագետներից ու գիտուններից էր, որը տիրապետել է արաբերեն ու պարսից գրականության և եղել է Օսմանյան սուլթաների արքունիքի ծառայողների ուսուցիչը:

 

Արևելյան Թուրքստանին իշխող ջաղաթայի մոնղոլ թուրքերը ծանոթ էին պարսկերեն լեզվին, այնպես որ ջաղաթայի մոնղոլ արքայազն Հեյդար Միրզան պարսկերեն լեզվով աշխատասիրել է «Կենտրոնական Ասիայի մոնղոլների պատմություն»-ը:

 

Նույնիսլ Իսպանիայի Թոլեդոյում՝ մուսուլմանների տիրապետության շրջանում, պարսկերեն լեզուն ու մշակույթը մեծ հարգանք են վայելել և Համզե Էսհաֆանու, Ֆարաբիի, Ավեցինայի և իրանցի այլ գիտնականների ձեռագիր գրքերը գնվում էին բարձր գներով և այդ քաղաքի մեծ գրադարանն ուներ մի քանի հազար պարսկերեն գրքեր:

 

Այսօր գոյություն ունեցող փաստերի համաձայն անկասկած իրանցիները իրանցիներն են առաջինը Չինաստան տարել Իսլամը: Ֆրանսիացի պրոֆ. Շեֆերը Չինաստանի շատ մուսուլմանների համարում է իրանական ցեղից, որոնք նախքան մոնղոլական արշավանքները իրենց կամքով, իսկ մոնղոլական իշխանության շրջանում՝ պարտադրբար բնակություն են հաստատել այդտեղ: Դեռ պարսկերեն շատ բառեր կրոնական պաշտամունքի ժամանակ օգտագործվում են մուսուլման չինացիների միջոցով:

 

Ներկայացված ապացույցներով պարզ է դառնում, որ պարսկերն լեզուն լուսնային հիջրեթի 6-րդ դարում իր հաղորդակցական ու իմաստային պոտենցիալների մեծացման պատճառով որպես միջազգային լեզու իսլամի աշխարհում դարեր շարունակ եղել է մուսուլմանների միջև կապի, ինչպես նաև գրական, գիտական ու վարչական հաղորդակցության միջոցը և այդ շրջանում համեմատաբար երկար ժամանակ աշխարհի գլխավոր բաժնում արտահայտվող, ունկնդիր, գրող ու ընթերցող է ունեցել: Այս լեզուն իսլամական աշխարհում ունեցել է նույն այն դերակատարությունն ինչ լատիներենն է ունեցել քրիստոնյա աշխարհում ու Միջնադարյան Եվրոպայում:

 

----------------------------

 

 Բարեկամներ հաջորդ հաղորդման ժամանակ ձեզ կծանոթացնենք իրանցի այն հայտնի գործիչներին, որոնք ապրել են մշակութային Իրանի տարածքում և տարածել են իրանական մծակույթը, մտածողությունն ու պարսկերեն լեզուն և այսօր նրանց դամբարանը գտնվում է Իրանի աշխարհագրական սահմաններից դուրս: Մինչ այդ բարի օր ենք մաղթում բոլորիդ:

 

 

Պիտակ