Հունիս 25, 2023 09:49 Asia/Tehran

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ« զրուցաշարի 11-րդ համարը: Այս զրուցաշարի նախորդ համարներում համառոտ կերպով անդրադարձանք պատմության ընթացքում Իրանի մշակույթին և դրա աշխարհագրական ու մշակութային սահմաննրին: Այսօրվանից սկսած ձեզ ծանոթացնելու ենք մի շարք իրանցի մտավորականների, որոնք ապրել են իրանական մշակույթի տարածման սահմաններում և այսօր նրանց դամբարանը գտնվում է Իրանի ներկա սահմաններից դուրս: Մտավորականներ ու հայտնի գործիչներ

Աբունասր Մոհամմեդ Էբն Մոհամմեդ Ֆարաբին ծնվել է 870 թվականին Ֆարաբում: Նրա հստակ ծննդավայրի շուրջ պատմագիրները տարաձայնություններ ունեն: Ոմանք նրա ծննդավայրն են համարում Ղազախստանի հարավում գտնվող ներկա Աթրայ քաղաքի մերձակա Ֆարաբը, իսկ ոմանք հավատացած են, թե նա ծնվել է ներկա Աֆղանստանի սահմաններում գտնվող մեծ Խորասանի Բարյաբ կամ Ֆարյաբ շրջանում: Սակայն բոլոր պատմագիրներն ու բանասերները համակարծիք են Ֆարաբու իրանցի լինելու հարցում և ընդգծում են նրա հոր և մոր իրանական ծագումը: Ֆարաբու հայրը ծառայել է իրանի զորքում:

 

Արաբ պատմագիր Էբն Աբի Օդայբեն իր «Էնսան-օլ-օյուն» գրքում ակնարկել է Ֆարաբու պարսկական ծագմանը: Էբն Նադիմը նույնպես իր «Ալֆեհրեսթ» աշխատասիրության մեջ, ինչպես նաև շուրջ 1288 թվականին ապրած Ալշահրուզին նրան իրանցի են համարում: Բացի այդ Ֆարաբին իր աշխատասիրություններից որոշների լուսանցքում պարսկերեն ու սողդերեն, երբեմն նաև հունարեն լեզվով աղբյուրներ է նշել, սակայն նրա աշխատասիրություններում որևէ թրքերեն բառ չի նկատվում: Նա իր աշխատասիրությունների լուսանցքում օգտվել է սողդերեն լեզվից, ինչը որոշ բանասերների համոզմամբ նրա մոր, ինչպես նաև Ֆարաբի բնակիչների խոսակցական լեզուն է եղել: Ֆարաբու պարսկական ծագումը հաստատել են նաև այլ աղբյուրներ: Աքսֆորդ համալսարանի պրոֆեսոր դոկտ. Քլիֆորդ Էդմոնդ Բոսվորսը գրում է, որ Ֆարաբու, Բեյրունու և Ավեցիայի նման մեծություններ թուրք բանասերների միջոցով միացվել են թրքական ցեղին: Առաջին անհատը, որ Ֆարաբու թրքական ծագման մասին հավակնություն է կատարել Էբն Խալքանն է: «Իրանիքա» հանրագիտարանում դոկտ. Գուաթասը պախարակելով Էբն Խալքանին ասում է. «Նրանից առաջ Ֆարաբու պարսկական ծագման մասին գոյություն ունեցող աղբյուրները, այդ թվում Էբն Օդայբեն պատճառ են դարձել, որ Էբն Խալքանը փաստաթղթեր հորինելով փորձի թուրք ձևացնել Ֆարաբուն: Էբն Խալքանը նախ Ֆարաբու անվան սկզբին ավելացրել է Ալթորքը և դա ի տես այն բանի, որ Ֆարաբին երբևե նման կապավածություն չի ունեցել»:

 

-------------------------------

 

Իրանցի ականավոր գրականագետ-բանասեր Ալի Աքբար Դեհխոդան վկայակոչելով պարսից գրականության դասախոս Բադիոզաման Ֆորուզանֆարին գրում է. «Ֆարաբու կենսագրականում նրա մանկության ու երիտասարդության մասին վկայող տեղեկություններ չկան: Լուսնային 7-րդ դարի գրկանագետ Էբն Աբի Օդայբեն նրա մասին երկու հակասական վկայություններ է կատարում: Նախ այն որ Ֆարաբին սկզբում Դամասկոսում մի այգու պահակ է եղել և երկրորդ այն որ երիտասարդ հասակում դատավորի պաշտոն է վարել և ապա տիրանալով տարբեր գիտությունների թողել է դատավորի պաշտոնը և ամբողջ ցանկությամբ հակվել է այլ գիտությունների»: Նա երիտասարդ տարիքում հետազոտության, ինչպես նաև փիլիսոփայություն սերտելու հանդեպ սեր է դրսևորել և ուսուցիչ ու ուղեցույց որոնելով մի վարժարանից մի այլ վարժարան է մեկնել և միայն զբաղվել է ընթերցանությամբ ու նրա նպատակը եղել է միայն գիտությունը:

 

Վկայում են, որ Ֆարաբին 40 տարեկան հասակում ուսում ստանալու համար մեկնում է Բաղդադ: Նա այդ ժամանակ տիրապետել է արաբերեն լեզվի քերականությանը և իսլամական օրենսգիտությանը, սակայն որևէ ուսումնասիրություն կատարած չի եղել տրամաբանության ու փիլիսոփայության բնագավառում: Հասնելով Բաղդադ Մաթա Էբն Յունեսի մոտ տրամաբանություն ու փիլիսոփայություն է սովորում: Ապա մեկնում է ներկա Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հարրան և աշակերտում է Յուհանա Էբն Հեյլանին: Նրա մեծ ընդունակությունն ու վճռակամությունը պատճառ դարձան, որ սերտի փոխանցված բոլոր դասերը: Շուտով փիլիսոփայի ու գիտնականի հռչակ է ձեռք բերում և երբ վերադառնում է Բաղդադ մի խումբ աշակերտներ հավաքվում են նրա շուրջը, որոնցից էր քրիստոնյա փիլիսոփա Յահյա Էբն Օդայը:

 

941 թվականին Ֆարաբին մեկնում է Դամասկոս և միանում է Հալեպի իշխան Սեյֆոդդովլե Համդանուն՝ դասվելով նրա պալատական գիտնականների շարքը: Ֆարաբին վախճանվեց 950 թվականին՝ 80 տարեկան հասակում, Դամասկոսի մերձակայքում: Ոմանք այն կարծիքի են, որ Աբունասրը Դամասկոսից ներկա զավթված Պաղեստինի հարավում գտնվող Ասղալան ուղևորվելիս հանդիպում է ավազակների: Աբունասրն ասում է. «Վերցրեք իմ ձին, զենքը, հագուստն ու ունեցվածքը և ինձ մի սպանեք»: Նրանք չեն ընդունում և փորձում են սպանել նրան: Աբունասրը պարտադրված կռվում է նրանց դեմ ու սպանվում է: Շամի մեծամեծները տեղեկանում են եղելության մասին: Աբունասրին ամենայն հարգանքով հուղարկավորում և հողին են հանձնում Դամասկոսում, իսկ նրա գերեզմանի վրա կախաղան են հանում ավազակներին:

 

---------------------------------------------

 

Մուսուլման պատմագիրներ նրան բարեպաշտ ու շարունակ խորհող մարդ են բնութագրել, որը մենակյացների նման էր ապրում և հետազոտությունից ու գրելուց բացի որևէ այլ բանի հանդեպ հետաքրքրություն չեր ցուցաբերում: Աշխարհիկ կյանքից նրա հրաժարվելն այն աստիճանի էր, որ թեև Սեյֆոդդովլե Համդանին նրա համար աշխատավարձ էր նշանակել, սակայն բավարարվում էր օրական չորս դերհամով:

 

Ֆարաբին տիրապետում էր ժամանակի տարբեր գիտությունների: Այնպես որ գիրք է գրել ժամանակի ցանկացած գիտության մասին և նրա աշխատասիրություններից պարզվում է, որ մեծ հմտություն է ունեցել մաթեմատիկայի, ալքիմիայի, աստղագիտության, ռազմական գիտությունների, երաժշտության, բնագիտության, աստվածաբանության, քաղաքացիական գիտությունների, իսլամական օրենսգիտության և տրամաբանության ոլորտներում:

 

Թեև Յաղուբ Էբն Էսհաղ Քանդուն են համարում իսլամական առաջին փիլիսոփան, որը ճամփա է հարթել իրեն հաջորդողների համար, սակայն իրականությունն այն է, որ Քանդին չկարողացավ փիլիսոփայության նոր դպրոց հիմնել և միատեղել իր ուսումնասիրած տարբեր թեմաները: Դա ի տես այն բանի, որ Ֆարաբին կարողացավ լիակատար ուղղություն ստեղծել:

 

Քանդու սկսած մեծ աշխատանքը Ֆարաբին շարունակեց խոնարհությամբ ու հզորությամբ: Հունարենից արաբերենի կամ ասորերենի թարգմանված փիլիսոփայությունը հաշտ չէր այդ լեզուներին: Նա արաբերեն լեզվին ծանոթացրեց փիլիսոփայությանը:

 

Իրանցի մեծ գիտնական-փիլիսոփա Ավեցինան Ֆարաբիին համարում է իր ուսուցիչը, իսկ Էբն Ռոշդը և իսլամական ու արաբ շատ իմաստուններ չափազանց մեծ հարգանք ունեն նրա հանդեպ: Այդ մասին է վկայում Ավեցինայի հետևյալ արտահայտությունը, որը ապացուցում է Ֆարաբու գիտական մեծ դիրքը: Ավեցինան ասել է. «Ընթերցեցի Արիստոտելի «Մեթաֆիզիկա»-ն և քառասուն անգամ դա կրկնելուց հետո չկարողացա ըմբռնել դրա հեղինակի մտքերը, մինչև որ շուկայում հանդիպեցի Աբունասր Ֆարաբու գրքին, որը բացատրել էր «Մեթաֆիզիկա»-ն: Դա ընթերցելուց հետո կարողացա ըմբռնել «Մեթաֆիզկա»-ն և ուրախացա»: Իսլամական փիլիսոփայության ավանդույթում «Առաջին ուսուցիչ» կոչումը կրող Արիստոտելից հետո Ֆարաբուն կոչում են «Երկրորդ ուսուցիչ»:

 

--------------------------

 

Ֆարաբին ապրել է իսլամական մշակույթի և պատմության այն դարաշրջանում, որը շատ տեսակետներից համարվում է գիտության ու փիկիսոփայության վերածննդի շրջան և այդ պատճառով էլ նրան կոչել են «Երկրորդ ուսուցիչ»: Նա իրականության մեջ նոր կյանք հաղորդեց փիլիսոփայությանն ու դարձավ իսլամական փիլիսոփայության հիմնադիրը: Փիլիսոփայություն, որ տարածվեց իսլամ աշխարհում և դրա թվարկությունը սկսվում է Ֆարաբիով: Ֆարաբու ժամանակաշրջանից սկսած մինչև 19-րդ դարում՝ Մոլլա Հադի Սաբզեվարիի շրջանը աշխարհի արարչագործությունը իսլամական մտածողության գլխավոր թեմաներից է համարվել:

 

Աբունասր Ֆարաբին լիարժեքորեն ուսումնասիրել էր հունական փիլիսոփայությունը և մեծ ազդեվություն էր կրել Արիստոտելից: Ֆարաբու գաղափարների շարքում ուշագրավ է նրա «Էտոպիան», որը ներկայացված է «Էտոպիայի բնակիչների գաղափարերը» աշխատասիրության մեջ: Այս գրքում նա նկարագրում է այն էտոպիան, որտեղ իշխում են իսլամական օրենքները և մարդիկ ու իշխաններ այդ օրեքների համաձայն կարգավորում են իրենց հարաբերությունները:

 

--------------------------------------

 

Բարեկամներ ավարտվելով մեր հաղորդմանը հատկացված ժամանակը այս զրույցը կշարունակենք հաջորդ շաբաթ: Մինչ այդ բարի օր ենք մաղթում բոլորիդ:

Պիտակ